Եմենի մանուկները՝ քաղաքական խաղերի զոհ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i145000-Եմենի_մանուկները_քաղաքական_խաղերի_զոհ
Վերջերս ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցն ավելի խորացրեց Եմենի չարքաշ երեխաների վերքերը: Դա այն դեպքում, երբ դեռևս հրապարակվում են պատկերներ, որոնցում կարելի է տեսնել, թե ինչպես են եմենցի կանայք ու երեխաները դուրս բերվում իրենց ավերված տների փլատակների տակից, որոնք ռմբակոծվել են սաուդական կործանիչների կողմից: Համացանում տարածվել են հազարավոր տեսանյութեր՝ եմենցի երեխաների սարսափելի սպանդի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2021 10:47 Asia/Tehran

Վերջերս ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցն ավելի խորացրեց Եմենի չարքաշ երեխաների վերքերը: Դա այն դեպքում, երբ դեռևս հրապարակվում են պատկերներ, որոնցում կարելի է տեսնել, թե ինչպես են եմենցի կանայք ու երեխաները դուրս բերվում իրենց ավերված տների փլատակների տակից, որոնք ռմբակոծվել են սաուդական կործանիչների կողմից: Համացանում տարածվել են հազարավոր տեսանյութեր՝ եմենցի երեխաների սարսափելի սպանդի վերաբերյալ:

 

2021թ հունիսի 18-ին ՄԱԿ-ը Եմենի Անսար Ալլահին ներառեց երեխաների իրավունքները խախտող խմբերի ցուցակում: Իսկ Սաուդյան Արաբիայի և Եմենի դեմ պատերազմում սաուդյան կոալիցիային անդամակցող երկրների անուններն այս ցուցակից հանելը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց ՄԱԿ-ի դեմ:

Պատերազմ Եմենում

 

Եմենի առողջապահության և բնակչության նախարար Թահա Մոթեվաքելը հայտարարեց, որ այդ որոշումն ընդունվել է չնայած այն փաստին, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան սպանել  է ավելի քան 3 հազար եմենցի երեխաների, և ավելի քան 4 հազարի վիրավորվելու ու հաշմանդամ դառնալու պատճառ է դարձել:

Մյուս կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցրել է աջակցությունն ավելի քան 400 հազար սովահար եմենցի երեխայի, որոնցից 80 հազարը կանգնած են մահվան շեմին:

Թահա Մոթեվաքելը հավելել է. «Այս երեխաների մեծ մասը երկրի հյուսիսային Սաադե շրջանից են և  սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով, լուրջ խնդիրներ ունեն: Որոշ երեխաներ զրկված են բուժում ստանալու և անհրաժեշտ բժշկական սարքավորումներից օգտվելու հնարավորությունից: Միջազգային կազմակերպությունները թույլ չեն տալիս, որպեսզի սարքավորումները մուտք գործեն Սաադե: Հարյուրավոր եմենցի երեխաներ մահացել են այն պատճառով, որ ՄԱԿ-ը չի կատարել իր միջազգային պարտավորությունները»:

1989թ նոյեմբերի 20-ին ընդունվեց Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիան, որը հաստատվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Այն կարևորում է երեխաների քաղաքացիական, քաղաքական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությունը: Եվ երբ այս կոնվենցիան ստորագրող երկրների թիվն ավելացավ, թվում էր, որ երկրներն իրենց միջոցներով կօգնեն կանխել երեխաների իրավունքների ոտնահարումը և կնպաստեն նրանց ընդունակությունների զարգացմանն ու աշխարհը մի օր այլևս չի տեսնի բազմաթիվ բռնությունների ու ոտնձգությունների ենթարկվող երեխաների տառապանքը:

Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիան հնարավորություն ստեղծեց երեխաների իրավունքները պաշտպանելու համար: Սակայն երրորդ հազարամյակում կան միլիոնավոր սոված, հիվանդ, անգրագետ երեխաներ, ինչը ամոթ է մարդկային քաղաքակրթության համար: Ամեն տարի, խոշոր ծախսեր են արվում արդիական սպառազինթյուն արտադրելու համար: Միևնույն ժամանակ, բազմաթիվ երեխաներ, դպրոց գնալու փոխարեն, աշխատում են  փողոցներում ու արհեստանոցներում: Երեխաների մի ստվար մասը տառապում է  թերսնումից, ենթարկվում է սեռական ոտնձգության: Բացի այդ, երեխաները նաև պատերազմների առաջին զոհերն են: Չնայած բոլորս գիտենք, որ երեխաները խոցելի են ու նրանց ճակատագիրը խեղվում է պատերազմների ու բռնությունների պատճառով և պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք ունենան զարգանալու հնարավորություններ ու լուսավոր ապագա, սակայն միջազգային կազմակերպությունների քաղաքական խաղերը, այս ամենը վերածել են երազանքի, և այն ինչին ուշադրություն չի դարձվում, երեխաների առողջությունն է:

Նշենք, որ 2016թ հունիսի 2-ին, ՄԱԿ-ը հրապարակեց մի զեկույց, որում Եմենի դեմ պատերազմող Սաուդյան Արաբիայի ու այդ երկրի դաշնակիցների անունները ներառեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում: ՄԱԿ-ը հայտարարեց, որ  դաշինքը պատասխանատու է եմենցի երեխաների  60 տոկոսի սպանության համար: Սակայն երբ Սաուդյան Արաբիայի կողմից ՄԱԿ-ի հասցեին հնչեցին սպառնալիքիներ, հունիսին 9-ին, ժամանակի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարեց, որ Ռիադի անունը դուրս է բերվել ցուցակից: Դա զայրացրեց միջազգային հանրությանը: Իսկ Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ին զգուշացրել էր, իր անունը ցուցակից չհանելու դեպքում, դադարեցնել կառույցին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը և չկատարել այդ կառույցի նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները:  

Այդ ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, մի եմենցի երեխա գրեց. «Երբ մեծանամ ու կրթությունս ավարտեմ, կդառնամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ու կդատապարտեմ Սաուդյան Արաբիային: Որովհետև իմ ընկեր Ահմադին, որը դպրոցում սովորում էր իմ հետ նույն դասարանում, սպանեցին: Եթե նրանք ինձ սպառնան, ես չեմ վախենա, որովհետև արդեն մեծացած կլինեմ: Ես իմ անունը չեմ նշում, որովհետև Սաուդյան Արաբիան ինձ կսպանի, իսկ ես չեմ ուզում մահանալ»:

Վերջերս, բազմաթիվ երեխաներ հավաքվեցին Սանայի հրապարակում, բողոքի ցույց անցկացնելու ՄԱԿ-ի կողմից Անսարալլահի անունը երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում ներառելու դեմ: Ցույցի վերջում, ընդունված բանաձևում, երեխաները հայտարարեցին. «Մենք լավ գիտենք, ով է մարդասպանը և ով է մեզ շրջափակել ու սովի մատնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես մեր ցավի ու տառապանքի հանցակիցն է»:

 

Այսօր սպանվում են մեծ թվով եմենցի երեխաներ: Եմենի, Սիրիայի ու Պաղեստինի համակարտությունները վերածվել են երեխաների զոհասեղանների: Սակայն այն, ինչին պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պարտավոր են պաշտպանել երեխաների իրավունքները: Սակայն այդ դերն անտեսվում է նավթային դոլարների պատճառով: Այլ խոսքով, եմենցի երեխաները, բացի սաուդյան կոալիցիայի կողմից բռնության ենթարկվելուց, զոհվում են նաև այդ հանցագործության նկատմամբ լռող և իրենց ազատախոհ  համարող երկրների լռության պատճառով:   

Այլ խոսքով, այն ինչը սաուդցիներին դրդում է շարունակել Եմենում իրենց ոճրագործությունները ու խոչընդոտում եմենցիների արդարատենչ ձայնը լսելուն,  ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների պասիվ վերաբերմունքն է Սաուդյան Արաբիանի նկատմամբ: Իսկ Եմենի  Անսարալլահի անունը երեխաների իրավունքները ոտնահարող խմբերի ցուցակում ներառելն ավելի համարձակ է դարձնում սաուդյան իշխանավորներին՝ իրենց հանցագործությունները շարունակելու հարցում: 2019թ հունիսին կայացած ԱԽ նիստում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱՆտոնիո Գութերեշը հայտարարեց, որ Եմենի սպանված խաղաղ բնակչության կեսի մահվան մեջ պատասխանատու է Սաուդյան Արաբիան: Եմենից տասնյակ հազարավոր երեխաներ որբացել են,քանի որ  նրանց ծնողները սպանվել են պատերազմի ժամանակ: Իսկ հազարավոր երեխաներ չունեն բուժում ստանալու համար արտասահման մեկնելու հնարավորություն: Մյուս կողմից, հարյուր հազարավոր եմենցի երեխաներ զրկվել են կրթություն ստանալու իրավունքից,քանի որ նրանց դպրոցներն ավերվել են: ՄԱԿ-ի ենթակա կազմակերպություններն այդ թվում՝ ԱՀԿ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համատեղ բանաձևում հայտարարել են, որ 2021թ․ հինգ տարեկանը չլրացած եմենցի երեխաների կեսը տառապում է թերսնումից: Այդ հարձակումների պատճառով, բազմաթիվ մարդիկ կանգնած են սովամահության ու հումանիտար աղետի սպառնալիքի առջև: ՄԱԿ-ը ապահով վիճակ է ստեղծել Սաուդյան Արաբիայի համար՝ շարունակելու իր ոճրագործությունները: Իսկ Սաուդյան Արաբիան, վստահ լինելով որ միջազգային կառույցներում որևէ պատասխանատվություն չի կրելու,  շարունակում է իր ոճրագործությունները: ՄԱԿ-ի այս վերաբերմունքը և Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի քաղաքական խաղերը վկայում   են, որ ՄԱԿ-ն անկողմնակալ կառույց չէ  և Արևմուտքի աջակցության արդյունքում, միջազգային  կազմակերպություններն իրենք են ոտնահարում երեխաների իրավունքները:

Այս հաղորդման ընթացքում ներկայացրեցինք բազմաթիվ եմենցի երեխաների տառապանքը, որոնք գիշերները ենթարկվում են ռմբակոծությունների, իսկ առավոտյան շարունակում մանկական խաղեր խաղալ իրենց ավերված տներում: Երեխաներ, որոնց համար ջուրը, սնունդն ու դեղորայքը ոչ թե անհրաժեշտություն են, այլ թանկ նվեր: Այդուհանդերձ, նրանք հույս ունեն, որ ագրեսոր ուժերի դեմ Դիմադրության դրոշը բարձրանալով,  Աստծու կամոք ձեռք կբերեն իրենց ոտնահարված իրավունքները: Չմոռանանք, որ աշխարհն  ապագա սերունդներինն է, իսկ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն հնարավոր է ապահովել  առողջ սերնդի շնորհիվ: