Պայծառ ապագա(9)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i145002-Պայծառ_ապագա(9)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Շինարարական ջիհադի» աշխատանքներին,որը հիմնադրվել է Իսլամական Հեղափոխությունից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2021 10:53 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Շինարարական ջիհադի» աշխատանքներին,որը հիմնադրվել է Իսլամական Հեղափոխությունից հետո:

Բարի օր սիրելի ունկնդիրներ,ձեզ ենք ներկայացնում «Պայծառ ապագա»հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում 'անդրադառնալու ենք  Իսլամական հեղափոխության ձեռքբերումներին:Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի գյուղերում և զրկված տարածքներում  աղքատությունը վերացնելու ամենակարևոր և արդյունավետ կառույցներից մեկի «Շինարարական ջիհադի»  ձևավորման և նպատակների մասին : «Շինարարական ջիհադի»կառույցը  հիմնադրվել է  իսլամական հեղափոխության արդար նպատակների շրջանակներում ,իսլամական հեղափոխության հաղթանակից չորս ամիս անց ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի հրամանով:Իմամ Խոմեյնիի հրամանագրից մեկ օր անց ՝ 1979 թվականի Հունիսի 17-ին ,երկու հիմնական նպատակներով հիմքը դրվեց «Շինարարական ջիհադի»:Առաջինը՝ գյուղերից զրկվածությունը վերացնելը  և բավարար եկամուտ ապահովելը  ու այդ տարածքներում աշխատատեղեր ու եկամուտներ ստեղծելն էր, իսկ երկրորդը ՝ երկրում գյուղատնտեսությունը վերականգնելու փորձը:Շինարարական  ջիհադի ձևավորումը պարունակում էր այս ուղերձը գյուղացիներին ՝ առաջնահերթ համարելով գյուղերը ,որպես արտադրության և  կախվածությունը թոթափելու  հիմնական կենտրոններ, ինչպես նաև գյուղում,ենթակառուցվածքային ծառայություններ մատուցել և ստեղծել արդյունավետ աշխատատեղեր:Շինարարական ջիհադի կանոնադրությունը կառավարության կողմից հաստատվեց երեք հոդվածներով՝նպատակ,գործելաձև և պարտականություններ :Շինարարական ջիհադի նպատակն էր՝ «մոբիլիզացնել մարդկանց և կառավարության հնարավորությունները և կարողականությունը` համագործակցելու շինարարական նախագծերի նախապատրաստման և արագ իրականացման գործում »,Շինարարական ջիհադի աշխտանքային ձևը հետևյալն է՝ «անհատների, խմբերի և կամավորական կազմակերպությունների մասնակցությունը պարզ կանոններ կիրառելով »,իսկ պարտականությունները՝« նախապատրաստել և հաստատել անհրաժեշտ ծրագրեր `աշխատանքներն առաջ տանելու և ծրագրերի իրականացման գործում համագործակցել պետական ​​հիմնարկների հետ»:Շինարարական ջիհադին շատ շուտ  հաջողվեց մոբիլիզացնել  մեծ թվով սրտցավ և երիտասարդ ուժերի , ինչպես նաև տարբեր ոլորտներում նվիրված մասնագետների, գյուղերի վերակառուցման և վերանորոգման համար,և մյուս կողմից օժտվել անհրաժեշտ հնարավորություններով՝հանձնարարված առաքելություններն ու ,աշխատանքները իրականացնելու համար ,որոնք մեծամասնաբար շինարարական  բնույթի էին: Շատ արագ, Շինարարական ջիհադի կառույցը հավատքի և կրոնական հնարավորությունների  առումով , որը բաղկացած  էր հեղափոխության բնագավառում  սրտցավ և ակտիվ անհատներից ,որպես հեղափոխական  հզոր կառույց , հիմնարար փոփոխություններ առաջացրեց գյուղերում: Շինարարական  ջիհադի գործունեությունը  տարածվեց գտավ գյուղերում և հեռավոր շրջաններում և կարողացավ մեծ ծառայությունների հիմքը հանդիսանալ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում:Շինարարական  ջիհադի ենթաբաժիններից մեկը կոչվում էր «ջիհադի մշակութային կոմիտե»:Այս կոմիտեն, որը համարվում էր  ջիհադի հիմնասյուներից մեկը, զբաղվեց գյուղացիների կրթությամբ: Այս կոմիտեի առաքելություններն էին՝  գրագիտություն տարածելը , գաղափարական հիմքերի ուսուցումը, գյուղական գրադարանների կառուցելը, տեղական իսլամական խորհուրդների ձևավորումը և գյուղացիների  վեճերի լուծելը:

Շինարարական ջիհադի աշխատանքները սկսվելով, իրանցի երիտասարդները գյուղական և զրկված ու հեռավոր քաղաքների կարիքավորներին օգնելու նպատակով աշխատանքի լծվեցին  և  փոքր ու մեծ խմբերով մեկնեցին  այդ շրջաններ:Նրանք հիմնականում այն ուսանողներն և կրթվածներն էին, ովքեր երկար տարիներ տառապել և դժվարություններ էին կրել Փահլավի ժամանակաշրջանում և  ահա  ցանկանում էին իրենց զրկված հայրենակիցների հրամցնել հեղափոխության հաղթանակի քաղցր արգասիքը: Այսպիսով  նրանք շտապեցին օգնության հասնել գյուղացիներին և հեռավոր շրջանների բնակիչներին և փորձեցին բավարարել նրանց հիմնական կարիքները: 1979-ի սկզբին այդ աշխատանքները  տարածվեց համայն երկրում: Շուտով պարզվեցին ու ճանաչվեցին   երկրի զրկված տարածքները և այդ տարածքների կարիքները, և կամավորական խմբերը ուղևորվեցին  հեռավոր գյուղեր ու քաղաքներ՝ ըստ յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքների: Խիստ ուշագրավ էր աշակերտների և ուսանողների ներկայությունը,յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի և ուրբաթ օրերին, երբ փակ էին դպրոցներն ու  համալսարանները,դա պատեհ առիթ էր   երիտասարդների համար ,որպեսզի շինարարության հարցով  մեկնեին ամենամոտ կենտրոնները:Ոմանք դիմում էին ցանքսատարածքներ ,իսկ ոմանք էլ անասնաբուծարաններ:Մի խումբ երիտասարդներ ևս գնում էին  խաղողի այգիները և բրնձի դաշտերը :Ճանապարհաշինությունը, ջրամատակարարումը, էլեկտրահաղորդման գծերի փոխանցումը, առողջապահությունը և բուժումը նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, դպրոցաշինությունը, գյուղական բաղնիքների կառուցումը և այլն, սկսվեցին այնպիսի վայրերում, որոնք մինչ այդ զրկված էին նման  հնարավորություններից: Ժամանակի  ընթացքում ,հակահեղափոխական խմբերի գործունեության պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության իրավիճակը լարված էր զանազան տարածքներում ,ինչպես Քուրդստանում, Գոնբադում,Խուզիստանում և Սիստան և Բալուչեստանում և հակահեղափոխական տարրերը ,իրենց նպատակներից էին համարում ՝ կանխել Շինարարական ջիհադի աշխատանքները,քանի որ նրանք իրենց քարոզչություններում Իրանի Իսլամական հանրապետության քայլերը  ներկայացրել էին ազգային շահերին հակասող: Բայց Շինարարական  ջիհադի ջանքերը ապացուցեցին , հակահեղափոխական կարգախոսների դատարկությունը: Դա պատճառ դարձավ, որ հակահեղափոխական խմբավորումները ոչնչացնեն երկրի զրկված տարածքներում ձեռնարկված աշխատանքները: Այնուհետ ֆերմերները, այգիները, էլեկտրահաղորդման գծերը և այլն հրկիզվում կամ ոչնչացվում էին  պայթուցիկ նյութերի միջոցով, իսկ ջիհադականները սպանվում էին:Այս ժամանակահատվածում հակահեղափոխականների միջոցով նահատակվեցին Շինարարական  ջիհադում աշխատող մեծ թվով կամավորներ, բայց ջիհադականների կառուցողական աշխատանքները չդադարեցին:

 

Շինարարական ջիհադը տնտեսա-սոցիալական զանազան ոլորտներում աշխատում էր ժողովրդի ակտիվ համագործակցությամբ: Շինարարական ոլորտներում  ջիհադականների շարունակական և անդադար ջանքերը,ակտիվ և ազնիվ մարդկանց ներգրավումը ,դժվարությունները կարգավորելու նպատակով ժողովրդի կարողություններին կառչելը և ամենակարևորը՝ շինարարության ու բարգավաճման բոլոր ոլորտներում ներկայությունը ,շատ կարճ ժամանակահատվածում ,այս կառույցը վերածեց հզոր, գործունյա և աշխատունակ համալիրի:

Շինարարական Ջիհադի աշխատանքները չսահմանափավեցին միայն գյուղերով և զրկված տարածքներով: Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս  անց ,Իրաքի բռնապետ՝ Սադդամը, արեւմուտքի և արևելքի երկու գերտերությունների աջակցությամբ, լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:1980 թ․-ի սեպտեմբերի 22-ին Իրաք-Իրան պատերազմի մեկնարկով սկսվեց Շինարարական ջիհադի գործողությունների նոր փուլը `զինված ուժերին օգնելու համար:Պարտադրյալ պատերազմի տարիներին,Շինարարական ջիհադի ուժերը ստեղծելով շտաբներ, հիմնելով ՝ռազմաբազաներ և ռազմական աջակցության ու ինժիներական կենտրոններ ,ակտիվորեն ծառայում էին զինվորներին  ու պատերազմից տուժածներին: Նրանք ապացուցեցին իրենց  ամենամեծ արդյունավետությունը ՝ կառուցելով կամուրջներ, պատնեշներ, խրամատներ, հրթիռային բազաներ, հրետանային հենակետեր, ուղղաթիռների թռիչքուղիներ, շտապ օգնության կենտրոններ  և սահմանային միգրանտներին տեղակայեցին թշնամու հարձակումներից հեռու անվտանգ վայրերում, ինչպես նաև աշխատեցին պատերազմական գոտիների, հատկապես գյուղական շրջանների վերակառուցման և արդիականացման ուղղությամբ:Շինարարական ջիհադը  պատերազմի մեկնարկից 15 օր անց սկսեց իր առաջին թիմերը գործուղել երկրի արևմտյան և հարավային ճակատներ և նրանց տեղակայել առաջնագծում և ռազմաճակատի հետեւում, և հենց սկզբից սկսեց իր շարունակական գործունեությունը:Կառույցի  ուժերից շատերը կամավոր միացան երկրի և իսլամական հեղափոխության սահմանապահներին  և արագորեն դարձան պատերազմի հիմնական կողմերից մեկը:«Շինարարական ջիհադի պատերազմի ինժեներական աջակցության »ստորաբաժանման ձևավորմամբ այս դերը  ավելի կազմակերպված և արդյունավետ իհայտ եկավ , և այնուհետ Շինարարական ջիհադի  գործողությունները մտան նոր փուլ, որը շարունակվեց մինչև պատերազմի ավարտը:Շինարարական ջիհադի  պատերազմի աջակցության շտաբը, ստանձնեց ռազմաճակատին հարկավոր  ֆինանսական աջակցությունը, սարքերի   և մարդուժի ու  այլ ծառայությունների ապահովումը,իսկ ջիհադի  պատերազմի լոգիստիկական  շտաբը նույնպես պատասխանատու էր պատերազմի սարքավորումների  ապահովման, ռազմական տեխնիկայի նորոգման, ջիհադի ինժեներական և մասնագիտացված տեխնիկական սարքավորումների օգտագործման և այլնի համար:

Շինարարական ջիհադը՝ Սրբազան պաշտպանության տարիներին

 

74հազար 205 կմ պատնեշի, 29հազար 447 կմ խրամատի կառուցումը,11 հազար846 կմ ճանապարհաշինությունը , 4 807 կամրջի, 35 նավամատույցի , 30 ամբարտակի կառուցումը և 216 կմ ջրանցքի հորատումը,համարվում են Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրած 8-ամյա պատերազմի տարիներին Շինարարական ջիհադի աշխատանքների մի մասը:Աշխարհի ամենաերկար  լողացող կամրջի (Խայբեր կամուրջ) նախագծումը և կառուցումը, որի երկարությունը տասնչորս կիլոմետր է, ինչը հնարավոր դարձրեց կապը Մաջնուն կղզիների և Հուրի ափի միջև, Շինարարական  ջիհադի կարևոր  աշխատանքներից էր:Ջիհադական երիտասարդների անձնազոհությամբ  ու  նվիրվածությամբ  ,նրանք  փամփուշտների տարափի  և թշնամու ուղղակի կրակահերթի տակ, կառուցում էին պատնեշներ, կամուրջներ, խրամատներ և ամրություններ:Իրանի ուժերի միջոցով  Արվանդ գետի հատումը և  «Վալֆաջր 8» գործողության ընթացքում ,այսինքն՝ Ֆավի գրավումը - 1985 թվականին, իրաքյան ուժերին անակնկալի բերելը համարվում էր ջիհադի ամենանշանակալի մարտական լոգիստիկական  գործողություններից մեկը, որը զարմացրեց աշխարհին և ապացուցեց  շինարարական  ջիհադի ակնհայտ դերը պատերազմի ընթացքում: Սրբազան պաշտպանության տարիներին Շինարարական ջիհադի  ուժերը հեղափոխությանը նվիրաբերեցին  ավելի քան 3000 նահատակ, և Իմամ Խոմեյնին նրանց անվանեց «Առանց խրամատի ,խրամատ կառուցողներ»: