Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(7)
Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք Թուրքիայում կրոնական փոքրամասնություն համարվող Ալավիների և Ջաաֆարի շիաների իրավիճակը:Ընկերակցեք մեզ:
Կրոնական փոքրամասնությունը, փոքրամասնության ամենահին և ամենատարածված ձևաչափն է:Մարդու իրավունքների հատուկ և ընդհանրական միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ,փոքրամասնությունը և կրոնական խմբերը համազոր են օգտագործվել: Իրանում, իրավագիտության դասախոս դոկտ. Մոհամադալի Արդեբիլին համոզված է.«Կրոնական խումբ» -ը վերագրվում է ընդհանուր հոգևոր իդեալներ հետապնդող խմբին:Կրոնների հետևորդները սովորաբար հեշտությամբ զատորոշվում են այլ կրոնների հետևորդներից , կատարելով հատուկ արարողություններ և ծեսեր, որոնք արտացոլում են նրանց հավատքի միասնությունը»:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 22-րդ մեկնաբանությունը սահմանում է կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ու պահանջները, ներառյալ՝ կրոնական արարողությունների իրականացման ազատությունը, կրոնական կենտրոնները պահելը և պահպանելը և կրոնական ուսուցման հնարավորությունը: Իրանում ,փոքրամասնությունների իրավունքների դասախոս,դոկտ.Սաթար Ազիզին ,միջազգային իրավունքի համաձայն,կրոնական փոքրամասնությունների իրավունքներն է համարում՝ կառավարության միջամտությունների դիմաց անձեռնմխելիություն ՝ կրոնական կազմակերպություններում և կրոնական առաջնորդների ընտրության ազատություն, կրոնական կառույցների հիմնադրման ազատություն ,փոքրամասնությունների խմբերին պատկանող երեխաների ծնողների իրավունքը `սովորեցնել իրենց կրոնական ուսմունքները և հիմնել կրոնական դպրոցներ,սեմինարների անցկացում և կրոնական տեքստերի տպագրության և տարածման ազատություն,հանգստի և արձակուրդի իրավունքը կրոնական տոների ժամանակ,հասարակության գերիշխող դավանանքի թշնամական զգացումների դեմ փոքրամասնության խմբերին աջակցություն և հատուկ հագուստ կրելու թույլտվություն:
Թուրքիայի ամենամեծ կրոնական փոքրամասնությունը ալավիներն են:Ալավիները իսլամի ճյուղավորումներից մեկի հետևորդներ են:Դրա հետևորդների մեծ մասը գտնվում է Թուրքիայում, իսկ մի քանիսը ՝ Սիրիայում:Ալավիներին կարելի է համարել 12 իմամներին հետևող շիաների Ճյուղերից մեկը: Ալավիները, քանի որ պաշտում են Հաջի Բեկթաշ Վալիին,ընդհանուր տեսակետներ ունեն Բեկտաշիեի հետ: Ալավիների էթնիկ խմբերի մեջ են մտնում Անատոլիայի թուրքերը, ադրբեջանցիները, թաթարները, քրդերը, զազաները և թուրքմենները:
Թուրքիայում ալավիների բնակչության ճշգրիտ տվյալները բացակայում են :Սրա հիմնական պատճառը կարելի է համարել ալավիների դեմ Թուրքիայի ազգային և կրոնական ծայրահեղականների պատմական նեղմտությունն ու դոգման: Թուրք և եվրոպացի սոցիոլոգների գնահատմամբ, Թուրքիայի բնակչության մեկ հինգերորդը ,այսինքն ավելի քան 15 միլիոնը ալավիներ են:Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի հնագիտության պրոֆեսոր, դոկտոր Դեյվիդ Շենքլանդը համոզված է.«Անատոլիայի շատ թուրքեր և թուրքմեններ, Թուրքիայի քրդեր և զազաներ՝ ալավիներ են, Թուրքիայի քրդերի մեծ մասը ևս ալավիներ են»:
Թունջելին, որը քրդերն անվանում են Դերսիմ, Թուրքիայի միակ նահանգն է ,որի մեծամասնությունը ալավիներ են:Այս քաղաքի քրդերն ,իրենց քրդական ինքնությունից առավել,շեշտում են իրենց ալավիական ու կրոնական ինքնությունը:Ալավիները միշտ էլ համարվել են Թուրքիայի համակարգի կարմիր գիծը:Հետևաբար, ալավիների հետ կապված որոշ տվյալների և պատմական փաստաթղթերի բացահայտումն արգելված է կամ տաբու է:Թուրքիայի համակարգը փորձում է , այդ երկրի ալավիների հետ կապված հարցերն ու միջադեպերը ,ցենզուրայի ենթարկելով հրամցնել հասարակական կարծիքին:Ընդհանուր առմամբ, Թուրքիայում Հանրապետության բոլոր կառավարությունները վախեցել և վախենում են արծարծել ու բացահայտել ալավիների բողոքները:Թուրքիայի ալավիները ոչ միայն դժվարությամբ են կարողանում իրականացնել իրենց կրոնական ծեսերն ու գրանցել իրենց կրոնական կենտրոնները ,այլև դեմ հանդիման են կանգնած սպանությունների ու դառը դեպքերի ,ինչպես Սիվասի սպանությունների:
Թուրքիայում ալավիականության միատարր ձև չկա:Ալավիների հավատամքային սկզբունքներն են՝ հավատքը Աստծուն, Իսլամի սուրբ մարգարեին , իմամ Ալիին և տասներկու իմամներին:Ալավիականությունը միշտ կապված է եղել իսլամական սուֆիզմի հետ, և դրա բարոյական կողմերը դեռևս շատ ուժեղ են:Այս ասպեկտը երևան է գալիս նրա քառյակ հատվածներում, որոնք են՝ շարիաթը, կրոնական ուղին, գիտելիքն ու ճշմարտությունը:Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո Ռեջեփ Թայեփ Էրդողանը փորձեց քաղաքական հնարքներով ներգրավել և աջակցել ալավիներին և օգտագործել նրանց թաքնված և բացահայտ կարողությունները:Սա այն պայմաններում է , երբ Թուրքիայի աղանդավորական քաղաքականությունը տարածաշրջանում, այդ թվում ՝ Սիրիայում, և Ստամբուլի երրորդ կամրջի անունը Սուլթան Յավուզ Սալիմի անունով կոչելը, որը պատմության մեջ հայտնի է ալավիների սպանությամբ, մտահոգություն է առաջացրել ալավիական փոքրամասնության մոտ:
Թուրքիայի կրոնական փոքրամասնություններից են Ջաֆարիի շիաները:Թուրքիայի Ջաֆարի շիաների պատմությունը սկսվում է թուրքերի ՝ Կենտրոնական Ասիայից դեպի ներկայիս Թուրքիա գաղթելով և թուրքերի մի զգալի մասի և նրանից սերած ղեզելբաշի, Ալի Ալլահիի, Բեկթաշիի և Ալավիի կողմից շիան ընդունելով::Թուրքիայի շիաների ռասայական խմբերի մեծ մասը ազերիներ են , որոնք սերում են պատմական Իրանի ազերախոսներից ,որոնք գաղթել են Անատոլիա:Թուրքիայի Տասներկու Իմամներ ընդունող շիաների կենտրոնը Կարս եւ Իգդիր նահանգներն են, որոնք գտնվում են Իրանի Իսլամական հանրապետության, Նախիջեւանի ինքնավար հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանային տարածքում:Թուրքիայի շիաները, ներառյալ բնիկ եւ ներգաղթյալները, հետևում են 12 իմամներով ջաաֆարի շիան:
Թուրքիայի Ջաֆարի շիաները բազմաթիվ սպառնալիքների պատճառով հաստատված են եվրոպական զանազան քաղաքներում ,հատկապես Գերմանիայում: Թուրքիայի Շիաները հավատամքային սկզբունքների եւ շիաների կրոնական ծեսերի ու մշակութային ծրագրերի իրականացման առումով նման են իրանցի շիաներին և պատմամշակութային զանազան պատճառներով հետևում են Իրանի ու Իրաքի կրոնապետերին:Մինչ այժմ, Թուրքիայի լայիք համակարգի հատուկ քաղաքականությունների և նրանց ծննդյան վկայականներում անհատների կրոնական պատկանելիությունը չգրանցվելու պատճառով , շիաների քանակի վերաբերյալ պաշտոնական եւ ճշգրիտ տվյալներ չկան:Մեծ թվով ազերիներ,որոնք բոլորը շիաներ են ,աստիճանաբար և ծավալուն ձևով գաղթել են մեծ քաղաքներ: Կարելի է ասել, որ ազերիները կարեւոր դեր են խաղացել Թուրքիայի էթնիկ այլ ժողովրդի կողմից շիան ընդունելու գործում :
Թուրքիայի Ջաաֆարի շիաները միշտ լուսանցքում են հայտնվել բազմաթիվ հանգամանքների պատճառով ,ինչպես՝ Թուրքիայում շիա փոքրամասնությանը չնդունելու, շիաների դեմ ճնշում բանեցնելու համար կառավարության պաշտոնական քաղաքականությունների,աշխարհագրական պայմանների, պատմական հետամնացության,ուսումնական,մշակութային և տնտեսական կենտրոններից հեռու մնալու,կրոնական ու քաղաքական առաջնորդ չունենալու ,իրազեկ կրոնագետների և պատասխանատու հոգևորականների պակասի պատճառներով: Չնայած վերջին տասնամյակում մեծ քաղաքներում շիաների կենսամակարդակի քանակական և որակական բարելավմանը, նրանք, ընդհանուր առմամբ, դեռ լավ պայմաններում չեն :Թուրքիայի ջաաֆարի շիաները, ինչպես ալավիները, զրկված են իրավական և տնտեսական առավելություններից , ինչպիսիք են ՝փոքրամասնությունների խնդիրների համար կառավարության կողմից հատկացվող բյուջեներից և Թուրքիայի հանրապետության կրոնական հարցերով կազմակերպության լիազորություններից :
Թուրքիայում կան Ջաաֆարի շիաների երկու հիմնական խմբեր կամ կարևոր հավաքականություններ,որոնց երկուսի կենտրոնը Ստամբուլն է :Զեյնաբիեի և Քոսարի խմբերը: Թուրքիայի շիաները չունեն քաղաքական հստակ կուսակցություն և ընտրությունների ժամանակ ընդհանրապես հովանավորում են ազգային աջակողմյան և իսլամական ազգային կուսակցություններին: Թուրքիայի պաշտոնատարների խոստովանությամբ ,այդ երկրի Ջաաֆարի շիաների կողմից իշխանությանը որևէ սպառնալիք չի հասցեագրվում, մինչդեռ Թուրքիայի շիաները չեն վայելում միջազգային փաստաթղթերով ամրագրված կրոնական իրավունքներից շատերը: Թուրքիայի շիաների մզկիթներից շատերը պաշտոնապես չեն գրանցվում: Իրանում խաղաղության հարցով ուսումնասիրության միջազգային կենտրոնում միջազգային մշակութային հարաբերությունների զարգացման գիտահետազոտող Ահմադ Մարջանի Նեժադը ասում է.«Օսմանցիների մոտավորապես վեց դարյա տիրապետության տարիներին ,ջաաֆարի շիաները և դրանց ճյուղավորումները ,ինչպես՝ ալավիները,միշտ ճնշման ենթակա են եղել:
Թուրքիան այն երկրներից է, որը ժառանգել է կրոնական փոքրամասնությունների լայն շրջանակ ՝ որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ:Ալավիները Թուրքիայի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են, որին հաջորդում են քրիստոնյաները, ջաաֆարի շիաները, հրեաները, դունամները և եզդիները:Պատմական պատճառներով, ինչպես՝ շիաների նկատմամբ օսմանյան սուլթանների բռնությունները , Թուրքիայի Հանրապետության ձևավորումից և ստեղծված չնչին ազատությունից հետո, շիաներն ու ալավիները խաղաղ գոյակցություն դրսևորեցին Թուրքիայի լայիք ռեժիմի նկատմամբ և խուսափեցին իշխանությունների հետ բախումներից: Այդ պատճառով, Ջաաֆարիի շիաների մոտ ոչ մի խոշոր քաղաքական ակտիվ խումբ կամ ընդդիմադիր խմբավորում չի ձևավորվել:Այնուամենայնիվ, կրոնական այս երկու փոքրամասնությունները Թուրքիայի զանազան կառավարությունների կողմից միշտ ունեցել են և ունեն սահմանափակումներ՝ մշակութային, քաղաքական և տնտեսական աշխատանքների առումով , ինչը պայմանավորված է Թուրքիայի մենաշնորհային հայացքով:
Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք այսօրվա հաղորդումը : Հաջորդ թողարիման ընթացքում կանդրադառնանք Թուրքիայում քրիստոնյա, հայ, հրեա, դունամ և եզդի կրոնական փոքրամասնությունների իրավիճակին:Տերն ընդ ձեզ։