Պայծառ ապագա(12)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i147350-Պայծառ_ապագա(12)
Այս հաղորդման շրջանակներում կանդրադառնանք Իրանի իսլամական հանրապետության գիտական ձեռքբերումներին ու գիտության զարգացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2021 07:29 Asia/Tehran

Այս հաղորդման շրջանակներում կանդրադառնանք Իրանի իսլամական հանրապետության գիտական ձեռքբերումներին ու գիտության զարգացմանը։

Ռղջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը։Նախորդ հաղորդման  ընթացքում անդրադարձանք  երկրի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացմանը , հատկապես՝ մայր արդյունաբերությունների, ինչպիսիք են՝ պողպատի և ալյումինի արդյունաբերության ոլորտներում :Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ,Իրանի արդյունաբերության մեծ մասը մոնտաժվող և սպառողական էր: Այդ իսկ պատճառով ,արտահանումների առումով Իրանը դարձել էր միայն մեկ արտադրություն արտահանող երկիր և Իրանի արտարժույթի կարևորագույն եկամուտը ապահովվում էր հում նավթի արտահանումից: Իրանի Իսլամական Հանրապետությունը, վերջին չորս տասնամյակում, չնայած զարգացման գործընթացում առկա բազմաթիվ խնդիրներին և խոչընդոտներին `հաջողեց տնտեսական աճի և զարգացման ուղղությամբ մեծ քայլեր ձեռնարկել:Իրանի տարբեր շրջաններում զարգացման դրսևորումները, տարբեր ոլորտներում ինքնաբավության առկայությունը և քաղաքային ու գյուղական ծառայությունները ,բացահայտ վկաներն են՝հեղափոխության տնտեսական բարիքների ու ազդեցությունների: Գիտատեխնիկական զարգացման և առաջընթացի ցուցանիշներից են՝վերջին տարիներին, գիտական առաջընթացը և Իսլամական Հանրապետության հասանելիությունը  որոշ արդի տեխնոլոգիայներին ,որը եղել է   ապշեցուցիչ :Իսլամական հեղափոխության գիտատեխնիկական կարևորագույն ձեռքբերումներից են համարվում՝հասարակության գիտական մակարդակի առաջընթացը, գրագիտության տոկոսային աճը, դպրոցների և համալսարանների  ու գիտական կենտրոնների թվային աճը, գիտական զանազան ոլորտներում ուսանողների թվային աճը ,Իրանի գերազանց դիրքը՝ գիտական հոդվածների ու տեղեկանքների թվային պատկերի և նանո տեխնոլոգիայի, միջուկային ,տիեզերական և ցողունային  բջիջների  բնագավառում գյուտերի գրանցման հարցով:Իսլամական հեղափոխության հիմնական գաղափարներից են՝Իսլամական նոր քաղաքակրթություն ստեղծելու նպատակով գիտելիքների սահմանների հատումը  և առավել առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիությունը :Անցյալ չորս տասնամյակներում եթե բոլոր մակարդակներում ուսուցումները չընդլայնվեին նման հաջողություններ անհնար կլինեին : Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, չնայած երկրի մշակութային առաջընթացի  և անգրագիտության դեմ պայքարի ոլորտներում քարոզչական մեծ աղմուկին , Իրանի ժողովրդի  մեծ մասն անգրագետ էր, նույնիսկ քաղաքներում,մի խոսքով ,իրանցիների 14 միլիոնը անգրագետ էր,որը ապացուցում է ,որ Իրանի բնակչության կեսը անգրագետ էր: Հեղափոխության հաղթանակից հետո գրագիտության շարժման և ուսուցման կենտրոնների ջանքերի շնորհիվ,չնայած պարտադրյալ պատերազմի և երկրի դիմաց ծառացած  հիմնական դժվարությունների ,միլիոնավորներ,ովքեր զրկված էին գրելու և կարդալու բարիքից ,դարձան գրագետ ,որը ուշագրավ հաջողություն էր: Հենց նման ուշագրավ հաջողությունների արդյունքում էր ,որ ՄԱԿ-ի մշակութային կենտրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ն անցյալ տարիներին ,բազմիցս Իրանին  ներկայացրեց անգրագիտության դեմ պայքարի ամենահաջողած երկրներից մեկը:Հեղափոխությունից հետո գրագիտության աճի տեմպերը և  գիտական ​​մակարդակի  զարգացումը լավագույնս ներկայացնում են  հավաստի վիճակագրական տվյալները :

Ըստ 2016 թվականի տվյալների ՝ Իրանում ,վեց տարեկանից  և ավելի բարձր տարիք ունեցող  բնակչության «գրագիտության մակարդակը», որը 1977 թվականին ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից երկու տարի առաջ, չէր գերազանցում 47%-ը, հասել է մոտ 88%-ի:Իսլամական հեղափոխությունից առաջ երկրի մեծահասակների մոտավորապես  70% -ը անգրագետ էր, իսկ երեխաների ավելի քիչ քան 40% -ը հնարավորություն ուներ դպրոց հաճախել: Դպրոցների թիվը, որը հեղափոխությունից առաջ կազմում էր մոտ 47.000, հինգ անգամ աճել է ՝ հասնելով 220.000 -ի:Երկրի ուսանողների թվային աճը ,Իսլամական հեղափոխությունից հետո  գիտական զարգացման այլ ցուցանիշերից է: Իրանի համալսարանների թիվը, որը հեղափոխությունից առաջ կազմում էր մոտ 15 միավոր, այսօր հասել է ավելի քան 2640 միավորի:Մինչդեռ հեղափոխությունից առաջ Իրանի համալսարանների ուսանողների թիվը չէր գերազանցում 155 հազարը, այսօր այն ավելի քան չորս միլիոն երկու հարյուր հազար է:Մասնագիտացված գիտությունների բազմաթիվ ոլորտներում ընդհանրապես ավարտածներ չկային: 1978 թվականին բակալավրի ուսանողների թիվը  98.000  էր , իսկ այսօր `281.662 ուսանողներ:1978 թվականին մագիստրատուրայում սովորում էին 6340 ուսանողներ , սակայն այսօր ամեն տարի  ուսման այս մակարդակում  ավարտում են  մոտավորապես  72 հազար ուսանողներ:Հեղափոխության սկզբում Իրանի համալսարանների գիտական և դասախոսական կազմերի թիվը չորս հազարից հասել է մոտավորապես 90 հազարի:Հեղափոխությունից հետո դասախոսների և ուսանողների թվային   զարգացումը պատճառ  է դարձել , որ այսօր աշխարհի գիտության արտադրության մոտավորապես  2% -ը պատկանի  Իրանին:Իսլամական հեղափոխությունից առաջ ընկած ժամանակահատվածում, պարսկերեն և ոչ պարսկերեն լեզուներով և հիմնականում անգլերենով գիտական ​​հոդվածների հրատարակումը տարածված էր երկրի խոշոր համալսարաններում,բայց Thomson Reuters- կենտրոնի (IsI)կողմից   տրամադրած տվյալների համաձայն ,Իրանի գիտական արտադրանքները  այս ժամանակաշրջանում շատ չնչին է եղել: Մինչդեռ այժմ , Իրանը հոդվածների թվային  առումով  Մերձավոր Արևելքում  առաջին և աշխարհում 16 -րդ հորիզոնականում է,սակայն  Իսլամական հեղափոխությունից առաջ ,միջազգային պարբերաթերթերի (IsI)վարկանիշում  որևէ տեղ չէր զբաղեցնում:Հետևաբար համաշխարհային   գիտության արտադրության մեջ Իրանի մասնաբաժինը 1978թվականի մեկ հարյուր երորդից  ,2016-ին հասել է  1,81% -ի :Հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին,աշխարհի գիտության արտադրության առումով Իրանի մասնաբաժնի 180 անգամ բարձրացումը  եւ իրանցի հետազոտողների կողմից հոդվածների  արտադրության 55 անգամ աճը ,ապացուցում են   այս ոլորտի կտրուկ աճը:

2017-ի տվյալների համաձայն, Իրանը գիտական ամենաշատ դիմումներն է ունեցել ,համարվելով 17-րդ երկիրը: Գիտական արտադրությունների ուշագրավ աճի պատճառով «Նյու Սայենթիսթ» պարբերաթերթը 2010-ին զեկուցել է.«Իրանն ունի գիտական ​​աճի ամենաարագ տեմպը եւ գիտության արտադրության առումով աշխարհի ամենաառաջատար երկրներից  է: Իրանում գիտական ​​աճի տեմպը 11 անգամ գերազանցում է համաշխարհային միջինին»: «Նյու Սայենթիսթ» պարբերաթերթը այս զեկույցի վավերականությունը պահպանելու նպատակով վկայակոչել է  (web of science) գիտական կայքէջի տվյալներին ու փաստերին: Իրանի հարաճուն առաջընթացը   եւ ակտիվ ներկայությունը գիտական ​​ասպարեզներում այնքան արագ եւ ուշագրավ է, որ մինչեւ 2013 թվականը,իրանցի երիտասարդ գիտահետազոտողների կողմից գրանցվել է ավելի քան   26,196 գիտական ​​գյուտեր ,ինչը հանգեցրել է աշխարհի կարեւոր օլիմպիադաներում  362 գիտական ​​մեդալների նվաճմանը:Հետևաբար ,միջազգային գիտական ​​կենտրոնների տվյալների  համաձայն,համաշխարհային չափանիշներով Իրանի գիտական աճը ,միայն 18 տարվա ընթացքում ,այսինքն 1978-ից 2008 թվականներին 18 անգամ ավելացել է և այս առումով,Իրանը աշխարհի երկրների մեջ  գիտական ամենաարագ աճն է արձանագրել : Մինչեւ 2017 թվականը, Իրանում գրանցված գյուտերի քանակը ավելի քան 300 հազար է:Այս հիմամբ, Իրանը գյուտերի գրանցման առումով աշխարհի 16-րդ երկիրն է: Հեղափոխության հաղթանակից հետո ,երկրի երիտասարդների մոտ հեղափոխական հոգեկանով ծաղկել է  ինքնավստահությունը, ինքնադրսևորումը,անկախությունը , ինքնահաստատումը եւ   Իսլամական ու  իրանական քաղաքակրթության վերականգնումն ու  վերարտադրությունը: Այս առաջընթացը եղել է այն ժամանակ ,երբ Իրանը 8 տարիներ շարունակ դեմ հանդիման էր կանգնած Սադդամի պարտադրած պատերազմի ,ով հովանավորվում էր արևմուտքի ու արևելքի երկու գերուժերի կողմից  և հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից մինչ այսօր, Իրանին պարտադրվել են՝ պատմության ամենասաստիկ գիտական ,տնտեսական ու ռազմական պատժամիջոցները:Ամենաշատ ահաբեկչական, լրտեսական եւ կործանարար խմբերը աշխատել  են Իրանում:Պատմության մեջ ԶԼՄ-ների ամենաշատ ու ամենախիստ քարոզչությունները եղել են Իրանի դեմ :Իրանի նավթի վաճառքը ,իհամեմատություն թագավորի ժամանակաշրջանի օրական 6 միլիոն բարելից  իջել  է 2 միլիոն բարելի  ,իսկ երկրի բնակչության թիվը 30 միլիոնից հասել է 80 միլիոնի  և նույն համեմատությամբ բազմապատկվել են ծախսերը: