Գրքի հմայքը(11)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i148114-Գրքի_հմայքը(11)
Ընթերցանությունը մի տեսակ փնտրտուք է:Փնտրտուք, բառերի և տերմիների աշխարհում, որոշակի բովանդակություն և իմաստ գտնելու համար:Ընթերցանություն, չի նշանակում անցում գրավոր միջավայրից,այլև նպատակաուղղված և նպատակասլաց ջանք է՝բառերի և իմաստների աշխարհը հատելու և առկա հարցերին պատասխանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2021 06:53 Asia/Tehran

Ընթերցանությունը մի տեսակ փնտրտուք է:Փնտրտուք, բառերի և տերմիների աշխարհում, որոշակի բովանդակություն և իմաստ գտնելու համար:Ընթերցանություն, չի նշանակում անցում գրավոր միջավայրից,այլև նպատակաուղղված և նպատակասլաց ջանք է՝բառերի և իմաստների աշխարհը հատելու և առկա հարցերին պատասխանելու համար:

Ընթերցանության   նպատակը ,առնչվում  է կյանքի ընդհանուր նպատակին և ապրելակերպը կապված է կյանքի նպատակին:Այդպես է նաև հասարակությունը,առավել ընթերցանությունը,  փոխում է նաև հասարակության  ապրելակերպը:

Անգլիացի հանրահայտ գրող Վիրջինիա Վուլֆը ընդհանրապես ճանաչված է  իր մի շարք վեպերով ,ինչպիսիք են՝ «Տիկ.Դալովեյ»-ը և «Փարոսի վրա»:Վեպեր ու պատմվածքներ գրելուց բացի ,նա հմուտ հոդվածագիր էր և նրա գրչին են պատկանում  տասնյակ  թեմաներով հոդվածներ,իշարս՝ սոցիալական խնդիրներ մինչև այլ հեղինակների նկատմամբ ունեցած անձնական զգացմունքները:

«Ինչպես պետք է ընթերցել»խորագրով հոդվածում ,Վուլֆը  հետաքրքիր խորհուրդներ է  տալիս իր ընթերցողներին  և գրում է.«Դուք այս խորագիրը մի շփոթեք այս խորագրի հետ ,թե՝մի անձ ինչպե՞ս ընթերցի:Զանազան մարդկանց համար ընթերցելու խորհուրդը տարբեր է,սակայն ընդհանուր խորհուրդը հետևյալն է ,որ այս հարցով որևէ խորհուրդ գոյություն չունի: Բոլորը ընթերցանության համար ունեն իրենց հատուկ պատճառները, մեթոդներն ու ճաշակները»:

Նա գրում է .«Ինչպե՞ս ընթերցելու համար իմ խորհուրդը  ոչ թե բոլորի, այլ միայն մեկ հոգու համար է:Յուրաքանչյուր գիրք ընթերցելուց առաջ , դուք պետք է մի կողմ դնեք ձեր ցանկություններն ու ակնկալիքները գրքից և սկսեք կարդալ հեղինակի մտքերն ու փորձառությունները ՝ առանց որևէ նախապաշարումների:Ընթերցելու ժամանակ երբեք մի դատեք գրքի արժեքը  կամ չափը և միայն փորձեք Ձեզ դնել հեղինակի փոխարեն և ավարտել գիրքը»: Վուլֆը խորհուրդ է տալիս ,որ մի գրքի միայն վերջին էջը կարդալուց հետո ,կարելի է դատել ու մտածել դրա մասին: 

Եթե ​​դուք արկածախնդիր հետազոտող լինեիք, ուղղակի փորձի միջոցով կսովորեիք աշխարհի և դրա բազմազանության մասին:Կքայլեիք  օտար երկրների նեղ փողոցներով, կնավարկեիք  ծովերում, կքայլեիք անապատներում կամ կհամտեսեիք  նոր ուտելիքներ:Նման  հայտնագործություններ կընդլայնեին ձեր մտային հորիզոնը , կամրապնդեին ձեր երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները և ընդմիշտ կփոխեին ձեր տեսլականը:Բայց մենք չենք կարող ամեն ինչ փորձել  և բարեբախտաբար գիրք կարդալը,   նման հնարավորություն է ընձեռում:

Նախորդ ծրագրերում ասել ենք , որ գիրք կարդալը շատ օգտակար է  անձնական կյանքի ու  անհատականության զարգացման համար, և նույնիսկ նվազեցնում է սթրեսը և բազմաթիվ պարագաներում բարելավում մեր հոգին ու մարմինը: Կենսակերպի փոփոխությունը և դրա դրական ընթացքը  ,ընթերցանության  արգասիքներից  են:

Անհատական ​​կյանքի էվոլյուցիայից բացի , ըստ սոցիոլոգների մեծ մասի, այն ազգերն ու ժողովուրդները ,ովքեր  ընթերցասեր են և գիրքն ու ընթերցանությունը նրանց մոտ ավելի տարածված է , կարողացել են ավանդ թողնել ավելի մնայուն և դինամիկ մշակույթ և իրենց մշակութային ժառանգություններն ու գիտնականների ؛և էլիտաների ձեռքբերումներն ու գիտելիքները փոխանցել գալիք սերունդներին: Անկասկած, մի հասարակություն, որտեղ ընթերցանության,ուսումնասիրության,  և հետազոտությունների միջավայրը ՝ ծրագրակազմային ու սարքակազմային  առումով, ապահովված է ցանկալի ձևով և առանց  սահմանափակումների,ավելի քիչ է ազդվում օտարամուտ մշակույթից ,մինչև այն հասարակությունը ,որը հեռու է ընթերցանության ու հետազոտական մշակույթից:

Մշակութային բոլոր ոլորտներում, երբ կառավարությունները և  մշակույթի պատասխանատուները այս ոլորտում նվազագույնը ապահովում են հասարակության համար , հասարակությունը նույնպես գնահատում է այս ջանքերը:Նման հասարակության մեջ և հատկապես՝ զգայուն, եռանդուն և հետաքրքրասեր խավը , որը ցանկանում  և ձգտում է ավելին իմանալ, բնական և բնածին կարիքների և մտավոր ցանկությունների սնուցման ապահովման համար չի դիմում օտարներին : Բացի այդ, այնտեղ, ուր անհրաժեշտ է մշակութային փոխանակումը, առաջնահերթությունը բնիկ մշակույթի պահպանումը և զարգացումն է և հետո միայն  մշակութային փոխանակումը:

Գրքերն ու ընթերցանությունը և կարդալու ցանկությունը  այսօր համարվում են՝զարգացման ցուցանիշներից:Երկրներում անհատական  ընթերցանության ցուցանիշը  առնչվում է նրանց մշակութային զարգացմանը և ավելի ընդարձակ մասշտաբում, յուրաքանչյուր երկրում մարդկային զարգացմանը:Սա նշանակում է, որ ինչքանով  բարձր է անհատական     ընթերցանության չափանիշը , իհարկե այլ գործոնների առկայության դեպքում, այդ երկրի մշակութային աճը ավելի բարձր է և ընդհակառակը:Իհարկե, որքան բարձր է մշակութային աճը, այնքան բարձր է անհատական ցուցանիշով  ընթերցանությունը:

Գրքեր կարդալն ու ընթերցանությունը , ժամանակակից գիտելիքների և գիտության ձեռքբերումը ,համարվում են երկրի համակողմանի զարգացման և առաջընթացի մեկնակետն ու հիմքը և երջանկությամբ, իմաստությամբ և մարդկային գիտակցությամբ լի աշխարհ կերտելու   ենթահողը: Հասարակության մեջ  ժողովրդի  ապրելակերպը կարող է հաստատել այն տեսությունը , որ արդյ՞ոք գիտելիքների ձեռքբերումը և ընթերցանությունը   մարդկանց մեծամասնության առաջնահերթությունն է, թե ոչ:Քանզի ,երբ  ամեն անգամ, հավաքական իմաստության վրա հիմնված նպատակաուղղված քայլերով, յուրաքանչյուր անձ, ելնելով  իր սոցիալական դիրքից ,տգիտությունն ու անգրագիտությունը  վերացնելու քայլ է անում, հենց նույն չափով նա ընթանում է դեպի  գրագիտություն և իրազեկվածություն:

Ապացուցված է, որ առաջադեմ հասարակության մեջ առաջընթացի հասնելու գաղտնիքը  օգտակար և նպատակային ուսումնասիրությունն ու գիտելիքների կատարելագործումն է :Եթե ժողովրդի մեծամասնությունը ընթերցանությունը և ուսումնասիրությունը համարի իր կյանքի անհրաժեշտությունը և արժևորի ու լուրջ ընդունի  մշակութային այս անհրաժեշտությունը,դա ազդեցիկ է լինելու հասարակության առաջընթացի ու վերելքի գործում և այսօրվա ու վաղվա սերնդի դաստիարակման գործում կառուցողական դեր է խաղալու:

 

  Այսօր գիրքը կարող է օգտագործվել, որպես անվտանգ եւ արդյունավետ միջոց համայնքի մշակութային միջավայրի օպտիմալացման առումով:Գլոբալ փորձը ապացուցել է , որ քաղաքակրթությունների առաջընթացն ու զարգացումը արմատավորված է յուրաքանչյուր համայնքի մշակութային եւ մտավոր զարգացման  մեջ և եթե համայնքներում չզարգանա ընթերցանության մշակույթը ,անհնար է զարգանա  որևէ քաղաքակրթություն: Պետք է շեշտել, որ հակառակ զանազան ԶԼՄ-ների զարգացման, մինչ այժմ որևէ ԶԼՄ չի հաջողել քաղաքակրթությունների զարգացման առումով գրքի դերը խաղալ: 

Այժմ, չնայած աշխարհում ինտերնետային  հաղորդակցության ցանցի և կապի նոր տեխնոլոգիաների զարմանալի ու համատարած զարգացմանը ,սակայն իր կարևոր դիրքը,տեղը ու դերն է զբաղեցնում գրքի ավանդական հրատարակումն ու տպագրությունը և ընթերցանությունը ,ինչպես օրաթերթն ու օրաթերթի ընթերցանությունը,և ոչ ոք չի կարող հավակնել թե՝ ավանդական մեթոդը ստվերվել է տեղեկատվական եւ տեղեկություններ ձեռք բերելու նոր և արդի մեթոդներով  և անուշադրության մատնվել:Դեռեւս գրքերով հետաքրքրվողներից շատերը իրենց ցանկացած  գրքերը   փնտրում  են տան կամ հանրային գրադարաններում ,որպեսզի ընթերցանությամբ հագուրդ տան իրենց հետաքրքրասեր մտքերին: Դեռևս տպարաններից լսվում է «Հայդելբերգ»  տպագրական սարքի ձայնը ,որը յուրահատուկ կարգ ու կանոնով սպիտակ թղթերը դաջում է սև  թանաքով ,որպեսզի ծնունդ տա գրքին ու այն տարածի շուկայում: Իհարկե, սա  նոր տեխնոլոգիան է, որը տպագրության օգնությանն է հասել ,որպեսզի այս թերթերը քարե տպագրությունից եւ անընթռնելի  տառերից հասցնի այս ժամանակաշրջանին , երբ տառաշարությունը և գրաշարությունը կատشրվում է համակարգչային սիստեմով և հիասքանչ տպագրության ականատեսն ենք:

Առողջ ապրելակերպ ստեղծելու համար անհրաժեշտ միջոցներից է ընթերցանության տարածումը ,ընդորում ընտանիքը հիմնական դերն է խաղում : Միջավայրը և ընտանիքի պայմանները,ծնողների ուսումնադաստիարակչական մեթոդը, ուսումնասիրության ու ընթերցանության հարցով ծնողների հայեցակարգն ու մտածելակերպը , հասանելի գրքերն ու պարբերաթերթերը ,նաև ընտանիքի տնտեսական մակարդակն ու սոցիալական դիրքը ,կարևոր դեր են խաղում ընթերցանության և ուսումնասիրության  սովորությունը   տարածելու գործում:

Ընտանիքից հետո ,յուրաքանչյուր հասարակության մեջ ընթերցանության տարածման ամենադժվար պարտականությունը  հանձնված է  դպրոցներին եւ կրթական համակարգին :Եթե աշակերտը դպրոցում ծանոթանա գրքին և ըմբռնի ընթերցանության,ինքնուսուցման ու հանրային տեղեկությունների զարգացման հաճույքը և ընտելանա ընթերցանությանը,իր կյանքի բոլոր ընթացքում ,չի հրաժարվելու գրքից: Պաշտոնական հիմնարկների միջոցով ճիշտ ու հետաքրքիր մեթոդներով ուսուցումը ,առողջ ապրելակերպի և անհատի ու հասարակության վրա ընթերցանության ազդեցությունները տարածելու   կարևորագույն միջոցներից են:

Քաջալերել ընթերցանությունը


Եթե հանրային գրադարանները ունենան հարմար գրքեր և մասնագետ գրադարանավարներ և ուշադրություն դարձնեն դիմորդների պահանջներին ,կարող են դրական ազդել ժողովրդի տարբեր խավերին ընթերցանություն քաջալերելու գործում:Եթե հանրային գրադարանները գտնեն իրենց իրական դիրքը և հասարակության թվային աճին համապատասխան հնարավորություններ  ունենան,նրանց դիմողները պատմական ու սոցիալական առումով կզարգանան և կարող են լավապես բնորոշել լավն ու վատը:

Վերջում անհրաժեշտ է ասել ,որ իշխանությունը, նաև ՝հասարակությանը իշխող  տնտեսական,քաղաքական ,սոցիալական ու մշակութային պայմանները ,մեծ և անժխտելի դեր ունեն ընթերցանության ու ուսումնասիրության տարածման գործում: Այս հարցով խիստ կարևոր ու կենսական է մշակութային հարցով զբաղվողների, սոցիալական ավանդույթների ու մշակույթի դերը: Մի խոսքով ընթերցանության և ուսումնասիրության մշակույթի տարածումը ,նախապայմանն է առողջ և ցանկալի ապրելակերպի ,որը պահանջում է ընդհանրական կամք ,ընդորում կարևոր դեր է վերապահված սոցիալական կառույցների և ԶԼՄ-ների համար:

Այսօրվա հաղորդումը ավարտում ենք իրանցի ժամանակակից գրող Մահմուդ Դոլաթ Աբադիի գրչին պատկանող «Նուն Նեվեշթան» գրքից մեջբերում կատարելով: Այս գրքի մեջ հեղինակը գեղեցիկ  և նուրբ ձևով ՝խորհելը ներկայացնում է մարդկանց կյանքի անհրաժեշտությունը: Խորհել ,որը   անտարակույս ավելի կենսունակ ու դինամիկ է դառնում  ընթերցանությամբ ու գրքով: Այս գրքի մեջ կարդում ենք.

«Լուրջ  ընդունենք խորհելը:

Այն ինչը պակասում է մեզ այն տղամարդիկ ու կանայք են ,ովքեր լուրջ ընդունեն խորհելը: Խորհելը պետք է համարվի լուրջ աշխատանք:  Լեզուն չափավորենք և մտքի թռիչքը տարածենք»: