Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը(8)
Հանուն բարձրյալի ,ողջույն հարգարժան բարեկամներ,Ձեզ ենք ներկայացնում Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք այս նախագծի իրագործման ներկայացման անհրաժեշտությանը, նկատի առնելով սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ծավալապաշտական նախագծերը:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագծի նկատմամբ զիջումների գնացող արաբական հոսանքի ցուցաբերած անուշադրության պատճառներին: Ընկերակցեք մեզ:
Պաղեստինի գաղափարախոսության իրականացման արգելքներից մեկը ,զիջումների գնացող արաբական հոսանքի համընթացությունն է՝ ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի հետ: Զիջումների գնացող արաբական հոսանքը գիտի ,որ Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագծի արդյունավորումը հանգեցնելու է Իսրայելի ոչնչացմանը,ինչը նշանակում է պաղեստինցիների և իսլամական դիմադրության ճակատի հաղթանակը: Զիջումների գնացող արաբական երկրների ղեկավարները ,քանի որ չունեն ժողովրդական հենարան և շինծու և գործակատար կառավրություններ են , չեն ձգտում ապահովել Պաղեստինի ժողովրդի իրավունքները , այլ ԱՄՆ-ի շահերն են ապահովում: ԱՄՆ-ի շահերը ևս պահանջում են ,որ Իսրայելի վարչակարգը ,որպես ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից գոյություն ունենա Արևմտյան Ասիայում:Վերջին տարիների զիջումների գնացող հոսանքը նույնիսկ մոռացել է Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու արտաքին տեսքի պահպանումը, գոնե լրատվական և հասարակական հարթության վրա:Հարաբերությունների կարգավորման հարցը հրապարակայնորեն քարոզվում է ՝ հաշվի չառնելով պաղեստինցիների շահերը և մի կողմ են դրվել արաբ կառավարությունների նախկին նախապայմանները հարաբերությունների նորմալացման համար:Աբրահամի համաձայնագրի շրջանակներում սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Արաբական միացյալ Էմիրությունների քայլը ապացուցեց , որ զիջումների գնացող արաբական հոսանքը չի հավատում Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքներին:
Մինչդեռ ավելի վաղ, և հատկապես 2002 թվականին Բեյրութի գագաթնաժողովում, զիջումների գնացող արաբական հոսանքը պնդում էր, որ պատրաստ է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները ՝ պայմանով, որ Ղոդսը օկուպացրած ռեժիմը վերադառնա 1967-ից առաջվա սահմաններին:Սակայն , 33-օրյա և 22-օրյա պատերազմներում դիմադրության հաջորդական հաղթանակներով կամ իսլամական զարթոնքի իրենց ծրագրերում կրած պարտություններով, զիջումների գնացող հոսանքը եզրակացրեց , որ հենց դիմադրության ճակատն է առավելություն ձեռք բերել տարածաշրջանում:Հետևաբար, հենց այս փուլից մոռացվեց ավանդական և առերևույթ նկատառումները , և զիջումների գնացող հոսանքը շարժվեց դեպի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում:
Զիջումների գնացող հոսանքի սխալ պատկերացումն այն է, որ տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալու կամ նրա ոչ այնքան անմիջական ներկայության պատճառով տարածաշրջանում ձեւավորվում է ԱՄՆ-ի ցանկալի համակարգը,Իսրայելի առանցքայնությամբ: ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրները նույնպես շտապում են տեղ զբաղեցնել այս նոր կարգերիի և ուժի բուրգի մեջ, և նրանց շտապողականությունը հարաբերությունների կարգավորման համար այս դիտանկյունից է :
Պաղեստինում ,ազգային հանրաքվե անցկացնելու Իրանի նախագծի նկատմամբ , արաբական հաշտվողական գործընթացի անուշադրության հիմնական պատճառը, հետադիմական արաբական երկրների շրջանակում ժողովրդական բազայի բացակայությունն է:Հիմնական խնդիրը վերադառնում է 2011 թվականին և դրան հաջորդած ժողովրդական բողոքի ցույցերին:Բռնապետական ռեժիմների և սոցիալական արդարության բացակայության դեմ բողոքի ակցիաները տարածաշրջանի արաբական վարչակարգերին ստիպեցին անհանգստանալ իրենց անվտանգության համար, և նրանց մեջ ստեղծվեց ներքին խռովության վախի վիճակ, և հենց այդտեղ ծագեց ներքին ճգնաժամի հարցը: Ահավասիկ,Ղոդսը օկուպացրած ռեժիմի ներքին անվտանգության կազմակերպություն՝ Շաբաքը և Իսրայելի ռազմա-անվտանգության կառույցները գաղտնի մուտք են գործել այս երկրներ և գիտելիքահենք ընկերությունների շրջագծում մի շարք ոլորտներում ,ինչպես ՝ իրավիճակի վերլուծություն, վաղաժամ նախազգուշացում, ապստամբության կանխարգելում, և նմանօրինակ պարագաներում ,խորհուրդներ են տվել ու տալիս են կառավարություններին: Հետևաբար, արաբական որոշ կառավարություններ Պաղեստինի հարցը մի կողմ են դրել ՝ հույս ունենալով, որ այդ ռեժիմը կօգնի իրենց ժողովրդական ցույցերին դիմակայելու համար:
Պաղեստինում ,ազգային հանրաքվեի անցկացման հիմամբ Իրանի նախագծի նկատմամբ զիջումների գնացող արաբական հոսանքի ցուցաբերած անուշադրության այլ պատճառներից է՝ ժողովրդի,Ղոդսի գաղափարախոսության և իսլամական արժեքների անկարևոր լինելը՝ արաբ իշխանավորների համար:
Իրանում ՀԱՄԱՍ-ի շարժման ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին համոզված է.« Արաբ իշխանավորների համար կառավարությունից և անվտանգությունից բացի ոչ ոք և ոչինչ արժեք չունի: Այս պատճառով մենք նույնիսկ ականատեսն ենք լինելու , որ նրանք ճնշելու են պաղեստինյան խմբերին :Նրանց համար Պաղեստինի ժողովուրդը արժեք չի ներկայացնում : Իրանի նախագիծը և դրա գործադրումը օկուպացված Պաղեստինում ,խորհրդանիշ է դառնալու արաբական աշխարհի համար: Զիջումների գնացող արաբական երկրների ժողովուրդները ևս հանրաքվեի և ընտրության արդյունքում կփախչեն ավտորիտար միապետությունից, և սա այն է, ինչը լրջորեն սպառնում է արաբ ղեկավարների անվտանգությանը»:
Պաղեստինի զիջումների գնացող հոսանքն այն հոսանքն է, որը Օսլոյի պայմանագրի համաձայն,Պաղեստինում ստեղծեց ոստիկանական պետություն ՝ նպատակ ունենալով նվազեցնել սիոնիստական ռեժիմի անվտանգության ծախսերը:Այս հոսանքն սկզբունքորեն դեմ է դիմադրությանը և խոչընդոտում է Հորդանան գետի արևմտյան ափին դիմադրության ակտիվությանն ու ընդլայնմանը:Այս հոսանքը Պաղեստինի հասարակության մեջ նվազագույն հաջողությունն ունի:Հետևաբար հանրաքվեն ,որի արդյունքը Իսրայելի վերացումն է ,և Պաղեստինի ժողովրդի համար վերապահում է Պաղեստինի աշխարհագրությամբ կառավարություն ճշտելու իրավունքը , համարում է նախապայմանը՝ Պաղեստինի քաղաքական ասպարեզից իր հեռացման համար: Հետևաբար, այս երկու պատճառով Պաղեստինում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու ծրագիրը հաջողություն չի արձանագրել այս հոսանքի կողմից:Իհարկե, միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի բացասական դերը Պաղեստինի դիմադրությանը հարվածելու գործում շատ ուշագրավ է և պետք է ընդգծել, որ Սաուդյան Արաբիայի առանցքայնությամբ Դիմադրությանը հակառակ արաբական երկրները Իսրայելի ճակատում են գտնվում և այդ իսկ պատճառով է ,որ նրանք դեմ են Իրանի նախագծին:
Դիմադրության գործընթացի և իսլամական հայացքի ոչնչացման համար զիջումների գնացող արաբական հոսանքի և գերիշխող համակարգի հարատև ջանքերը հիմնված են երկու հիմնական գործընթացների վրա,նախ՝ երկրների և Դիմադրության անդամների միջև տարաձայնություն ու պառակտում առաջացնել, և երկրորդը Դիմադրության սկզբունքի խեղաթյուրելը: Նրանք փորձում են փոխել ժողովրդի տեսակետը Դիմադրության եւ նրա մոտեցման վերաբերյալ, եւ լռեցնել դիմադրության նախագծերը: Այսինքն նույն այն քայլը ,որը իրականացրել է արևմուտքը մինչ օրս և այսուհետ ևս իրականացնելու է: Իրանի Իսլամական հանրապետության նախագծի հետ զիջումների գնացող երկրների չհամագործակցելու պատճառը ՝ քաղաքական բազմաթիվ տարաձայնություններն են ,որը հետևանքն է արևմտյան գերիշխող համակարգի:
Պաղեստինի համար ազգային հանրաքվեի նախագծի մասին արաբական որոշ երկրների և զիջումների գնացող հոսանքի լռության պատճառը՝ Իրանի և այդ հոսանքի միջև լուրջ առճակատումն է:Օկուպանտ թշնամու և նրա հովանավորների կողմից գործնականում հետապնդվում է հետևյալը՝ կանխել պաղեստինյան անկախ երկրի կազմավորումը:Պաղեստինում հանրաքվեի ծրագրի մասին արաբ ղեկավարների լռության պատճառներից մեկն այն է, որ այս նախագիծը կհանգեցնի Պաղեստինում միասնական պետության ձևավորմանը, ինչին ընդհանրապես չի ձգտում զիջումների գնացող հոսանքն արաբական երկրներում: Իրականում արաբ ղեկավարները ցանկանում են բավարարել թե՛սիոնիստներին ու գերիշխող համակարգին և թե՛պաղեստինցիները հասնեն իրենց ցանկությունների մի մասին: Ուրեմն գործնականում դեմ են Պաղեստինում ազգային հանրաքվեի ժողովրդավարական նախագծին:
Փաստորեն, զիջումների գնացող արաբական հոսանքի ոչ ժողովրդական և բռնատիրական ռեժիմները, ինչպես նաև այս երկրներից մի քանիսի անբաժանելի կապը արևմտյան առանցքի հետ, պատճառ են դարձել, որ նրանք իրենց ներկայացնեն արևմտյան մոտեցումների և դիսկուրսների շրջագծում: Նույնիսկ եթե այդ երկխոսությունները դառնան հակաիսլամական և հակապաղեստինյան, արաբ ղեկավարները չեն կարող հրաժարվել դրանցից, իրենց իշխանությունների կառավարությունների պատճառով: