Աշուրան՝ բռնության դեմ պայքարի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i178808-Աշուրան_բռնության_դեմ_պայքարի_խորհրդանիշ
Աշուրայի օրը նշվում է մոհառռամ ամսի տասին: Այս օրը շատ կարևոր է հատկապես շիաների համար: Աշուրայի իրադարձությունը տեղի է ունեցել լուսնային հիջրեթի 61 թ.:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 14:49 Asia/Tehran

Աշուրայի օրը նշվում է մոհառռամ ամսի տասին: Այս օրը շատ կարևոր է հատկապես շիաների համար: Աշուրայի իրադարձությունը տեղի է ունեցել լուսնային հիջրեթի 61 թ.:

Շիաների երրորդ առաջնորդ՝ իմամ Հոսեյնն Աշուրայի օրն իր աջակիցների հետ միասին նահատակվեց Քուֆեի զորքի դեմ կռվելիս, որի ղեկավարն էր Օմար Իբն Սաադը:

Ամեն տարի, մոհառռամ ամսին աշխարհի շիաները կազմակերպում են սգո արարաղություններ: Դրանք տևում են մինչև մոհառռամ ամսի 11-ը կամ 12-ը, որոշ տեղերում՝ ավելի երկար: Այս արարողությունների ամենակարևոր օրն Աշուրայի օրն է: Փողոցներում ծածանվում են սև դրոշներ, որոնց վրա գրված են խոսքեր՝ որոնք ասել է իմամ Հոսեյնը: Ինչպես ամեն տարի, մարդիկ Իրանում սգում են իմամ Հոսեյնի համար, ով Մոհամմադի թոռն էր, Ալիի և Ֆաթիմայի  խիզախ զավակը, ով զոհվեց բռնության դեմ պայքարում:   

Աշուրայի կեսօրն անցել է և արևը կարծես արյան գույն է  ստացել: Թշնամին շրջափակել է իմամ Հոսեյնին: Իմամը վերջին անգամ հրաժեշտ է տալիս ընտանիքին, գրկում իր նորածին որդուն և ձեռքը բարձրացնում, ասելով. «Ես այս ճանապարհին ինձ հետ բերել եմ իմ ամենակրտսեր զավակին»: Սակայն թշնամին իր նետը խրում է նորածնի կոկորդին: Իմամ Հոսեյնը սրտի կսկիծով  իր որդու կարմիր արյունը ցողում է դեպի երկինք և   Աստծուն  հայցում է ընդունել այդ զոհը: Այս պահը շատ սարսափելի է: Եվ որքան իմամը մոտենում է նահատակությանը, նրա հոգին ավելի է լցվում սիրով: Այնպես է պատերազմում, ասես Աբու Թալեբն է, նույն խիզախությամբ: Նա իր վերջին նամազը կարդում է  նետերի հեղեղի տակ: Եվ երբ նրա բոլոր  ուղեկիցները զոհվում են ու նա մենակ է մնում հրապարակում, նետով հարված է ստանում ձեռքին, ապա՝ ուսին: Իմամը կորցնում է իր ուժն ու բազմաթիվ վերքերով ընկնում ձիուց: Սակայն  թշնամին շարունակում է սարսափել նրա վեհությունից և ոչ ոք չի համարձակվում գլխատել  նրան: Ի վերջո, մի անխիղճ անձ, իր թուրն իջեցնում է իմամի վրա և գլխատում նրան: Արյունը հոսում է, սակայն այդ ժամանակ իմամը խոսում է և ասում. «Ով Տեր, գոհ եմ քո գոհունակությամբ և հնազանդ՝ քո հրամանին»: Յազիդի զորքի հրամանատար Օմար Սաադը գոռում է. «Իջեք ու վերջ տվեք Հոսեյնի  կյանքին»: Սանան Բեն Անասը ձիուց իջնում է, մոտենում իմամին, իր թուրը դնում նրա վզին ու ասում. «Ես գլխատում եմ քեզ, և գիտեմ, որ դու մարգարեի զավակն ես ու քո ծնողները լավագույնն են աշխարհում»: Երկինքը մթագնում է և Հոսեյնը, ծարավ շուրթերով Ղուրան է կարդում: Այդպիսով, Աշուրայի հերոսապատումը հասնում է իր գագաթնակետին:

Սակայն Աշուրան շարունակում  է իր գոյությունը դարեր ի վեր և այսօր, միլիոնավոր մարդիկ,  ներշնչվում են իմամ Հոսեյնի հերոսապատումից: Իսկ ինչո՞ւ է այդպես: Մտավորականների տեսակետից, այդ ցավալի դեպքերը, որ տեղի ունեցան իմամի ու նրա աջակիւցների հետ, չէին կարող առողջ մտքի արդյունք լինել: Այն արյունը որ թափվեց Քարբալայում, վարարուն ջրերի նման չէր հոսում: Այդ արյունը մի մարդու արյուն էր, որի մասին մարգարեն բազմիցս բարձր խոսքեր էր ասել: Այս մեծ մարդը պատմության  էջերը արդարատենչության ու բարոյական իմաստություններով զարդարեց: Եվ երբ նա ուներ հնարավորություն՝ վայելելու աշխարհի հարստությունը և կարող էր փրկվել, նման քայլի չդիմեց: Իմամ Հոսեյնն ըստ Ղուրանի պատվերի, Որի համաձայն մարդիկ պետք է հանուն Աստծու իրենց հարստությամբ ու կյանքով պայքարեն, ոտքի կանգնեց բռնության դեմ ու չվախենալով թշնամուց, առաջ շարժվեց: Նա մարդկանց հրավիրեց պաշտել միակ Աստծուն և քայլել դեպի միակ Աստված՝ երջանիկ լինելու համար: Նա մոլորված հասարակությանը դիմելով, ասում էր. «Միթե չե՞ք տեսնում, որ արդարությունը ոտնահարվում է և բռնությունը տարածված է»: Աշուրայի իրադարձությունը պայքար էր արադարության ու բռնության միջև: Արդարություն, որը հարատև է: Իսկ Ղուրանի այաներում ասվում է, որ Աստծու էությունն ամենաբարձր իրական ու անժխտելի ճշմարտությունն է, իսկ Արարչի ստեղծած աշխարհը ստեղծվել է արդարության վրա:

 

Հաջ սուրահի 62-րդ այայում ասվում է. «Աստված արդարություն է և հեռու ամեն տեսակ սխալից»: Ուստի պետք է ասել, որ արարչագործությունը արդարության վրա է հիմնված: Հենց այս պատճառով ասում են, որ արդարությունը կայուն է, իսկ բռնությունն անկայուն: Ղուրանը բռնությունը նմանեցնում է ջրի փրփուրին, որը ոչնչանում է: Ռաադ սուրահի 17-րդ այայում ասվում է. «Նա է, որ երկնքից իջեցնում է անձրևը, ու հեղեղները հոսում են ձորերի մեջ՝ իրենց հետ տանելով ջրերի վրայի փրփուրը: Նա է, որ ստեղծել է մետաղներ, որ մարդիկ հալեցնում են` գործիքներ ու զարդեր պատրաստելու համար: Այսպես է Աստված ճշմարտության ու սխալի մասին առակներ ներկայացնում։ Փրփուրն անհետանում է անմիջապես, բայց ինչն օգտակար է մարդկանց համար, կմնա երկրի վրա: Աստված այս կերպ է բացատրում իր առակները»:

Ուրեմն արդարությանը հետևողը երջանիկ կլինի, իսկ նա, ով դա չանի,՝ դժբախտ: Մարգարեի զինակիցները, մարգարեից հետո, Ղուրանի կողքին, շարունակում են արդարությունը որպես ուղեծիր ընդունել և առաջնորդել ժողովրդին: Որտեղ որ արդարությունը փոխում է իր ուղղությունը, վերադառնում է իր նախկին տունը, հրաժարվելով ստից: Այսպիսով, փոթորիկների մեջ կարելի է  ապավինել միայն Աստծուն և շարունակել ընթանալ արդարության ուղիով:

Իմամ Ալին Նահջ ալ-Բալաղա գրքում ասում է. «Ո՞ւր  եք գնում: Դեպի որ կողմ: Արդարության դրոշը ծածանվում է  և դրա նշանները բացահայտ են: Նրանով հանդերձ, որ առաջնորդության լույսերը հաստատվել են, մոլորված ո՞ւր եք գնում և ինչո՞ւ եք շփոթահար: Մարգարեի ժառանգությունը ձեր մե՞ջ է: Նրանք արդարության խորհրդանիշն են և կրոնի դրոշները բարձրացրել են ու ազնվության խոսնքն են ասում: Նրանց պահպանեք լավագույն տեղում, որտեղ Ղուրանն եք պահում /մաքուր սրտերում ու հոգիներում/: Ծարավ մարդու նման, հագենալու համար շարժվեք դեպի նրա  պարզությունը»:

 

Երբ իմամ Հոսեյնը ծածանեց արդարության ու մարդկային արժանապատվության դրոշը, Օմավյան արյունարբու ղեկավարներն ու Եզիդի զորքը  հանցագործություններ կատարեց, դրսևորելով իր անբարոյական բնույթը: Այսօր Յազիդի հարյուր հազարավոր խմբից ոչ մի նշան չկա: Իսկ պատմության մեջ նրանք մնացին որպես բռնատերեր և վայրենաբարո արարածներ: Իսկ Հոսեյն Իբն Ալիի անունը և նրա աջակիցների հիշողությունը ոգևորում է միլիոնավոր սրտերի: Արդարատենչ մարդիկ, բռնության դեմ պայքարելիս, հետևում են այն լույսին, որ վառեց իմամ Հոսեյնը, որպեսզի  չմոլորվեն:

Այսպես, մարգարեի մաքրամաքուր զավակն Աշուրայի օրը ստեղծեց հերոսապատում և ոչնչացրեց գերության ու նվաստացման զգացողությունը, որ իշխում էր մարդկանց վրա, նրանց տալով արժանապատվության զգացում: Այս պատճառով, մարդու զարգացումը և  զարթոնքը կարելի է տեսնել իմամ Հոսեյնի ապաստամբության յուրաքանչյուր փուլում: Հոռ  Յազիդ Իբն Ռիահին առաջինն էր, որ հասկանալով իմամ Հոսեյնի ապստամբության ճշմարտությունը, հրաժարվեց բռնատեր զորքից և միացավ արդարությանը: Այնուհետև այս զարթոնքի ընթացքը շարունակվեց:

Ողջույն նահատակների առաջնորդին, ով հավատքի ու սիրո խորհրդանիշ էր և մարգարեների ժառանգը, Ադամից մինչև Մոհամմադ: