Ընտելանանք (30)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Իմամ Սադեղը զայրույթը վերահսկելու մասին ասում է.«Ով չկարողանա վերահսկել իր զայրույթը ,իր բանականության տերը չի լինելու»:Նաև բարեկամության, զգացմունքների և մարդկային հույզերի մասին բազմաթիվ ասույթներ կան: Հիշեալ ասույթներից մեկում Իմամ Սադեղը ասում է.«Միմյանց հետ կապի մեջ եղեք,բարությամբ վերաբերվեք միմյանց հետ եւ բարի վերաբերմունք դրսևորեք միմյանց նկատմամբ ,սիրով ու գուրգուրանքով վերաբերվեք միմյանց նկատմամբ»:
Բարի օր սիրելի բարեկամներ , ընթացքում անդրադարձանք էմոցիաները կամ զգացմունքները վերահսկելու հմտության թեմային և այս հմտությամբ օժտված կամ դրանից զուրկ անձանց ,ինչու չէ նաև ընդհանուր գծերով ներկայացրեցինք զգացմունքները ընդունելու և տնօրինելու մեթոդները: Այս հաղորդման ընթացքում փորձելու ենք քննարկել այս հմտությանը հասնելու տարբեր փուլերը:Ընկերակցեք մեզ:
Եթե ցանկանում եք վերահսկել ձեր զգացմունքները, դուք պետք է անընդհատ փորձեք սովորել այս հմտությունը և նույնիսկ անցնեք անհրաժեշտ վերապատրաստման դասընթացներ կամ խորհրդակցեք փորձագետի հետ: Քանի որ մեր կյանքը լցված է զգացմունքներով, և մենք բոլորս անընդհատ փորձում ենք այդ էմոցիաները: Քանի որ էմոցիաները կառավարելու և դրանով զբաղվելու հմտությունը սովորելը նման չէ դեղամիջոց ընդունելուն, որի համար որոշակի ժամանակ եք սահմանել, ուստի փորձեք ձեր մեջ ամրապնդել այդ հմտությունը, որպեսզի հաջողակ լինեք կյանքի բոլոր փուլերում և ունենաք ավելի քիչ խնդիրներ:

Եթե կարծում եք, որ ձեր զգացմունքները վերահսկելու անհրաժեշտ հմտությունները չունեք , մի մտահոգվեք , այս հաղորդման ընթացքում մենք ձեզ որոշ գաղտնիքներ կներկայացնենք այս հմտությունը սովորելու համար:
Առաջին փուլում դուք պետք է վերահսկեք ինքներդ ձեզ, որպեսզի վերահսկեք ձեր զգացմունքները: Ուշադրություն դարձրեք ձեր ապրած զգացմունքներին: Անվանումներ տվեք դրանց: Տարբերե՛ք դրանք և յուրաքանչյուրի համար անուն ընտրե՛ք։Զայրույթ, տխրություն ,վախ,մտահոգություն և այլն: Այնուհետև, հենց որ զգացիք որոշակի զգացողություն, փնտրեք պատճառը:Ո'րն է այդ զգացողության շարժառիթը: Զգացմունքների պատճառը կարող է լինել ներքին, արտաքին կամ դրանց համակցությունը: Մի միտք, մեկ այլ մարդու խոսքերը կամ նույնիսկ մեկ այլ զգացում կարող է գրգռել ձեր զգացմունքները: Հարցեր տվեք ինքներդ ձեզ և փնտրեք պատճառը:
Զգացմունքի պատճառն իմանալուց հետո լուծում փնտրեք։ Երբեմն դուք պետք է փոխեք ձեր մտածելակերպը: Ձեր մտքերը կապված են ձեր զգացմունքների հետ: Երբեմն անարդյունավետ մտածելակերպը կամ, այսպես կոչված, ճանաչողական առումով սխալ ընկալումը կարող է ձեր մեջ բացասական զգացմունքներ առաջացնել: Եվ վերջապես դուք պետք է որոշեք, թե ինչպես վարվել: Այս փուլը հարցի ամենադժվար մասն է: Այն, թե ինչպես ենք մենք արձագանքում զգացմունքներին և կառավարում դրանք, սովորություն է, և սովորությունները փոխվում են ժամանակի և պրակտիկայի հետ զուգընթաց:
Ինչպես ասացինք, հույզերը կառավարելու հմտության համար անհրաժեշտ է պրակտիկայի ,այն մեր մեջ ամրապնդելու և անհրաժեշտության դեպքում այն օգտագործել ի շահ մեզ և մեր հարաբերությունների: Պատկերացրեք, որ դուք աշխատանքային ծանր օր եք ունեցել, և ձեր ղեկավարն անտեղի քննադատել է ձեր աշխատանքը: Դուք հոգեկան ճնշման տակ եք եղել և հենց այդ պայմաններում թողնում եք աշխատավայրը և մեկնում տուն: Տան ճանապարհին խցանման ժամանակ ,մի վարորդ թեքվում է ձեր դիմաց, եւ ձեզ լուրջ վթար էր սպասվում ։ Այս իրավիճակում դուք խիստ զայրանում եք և զգում եք ,որ հնարավոր է պայթել զայրույթից։

Առաջին հերթին դուք գիտակցում եք ձեր զայրույթի զգացումը: Այս փուլում դուք պետք է ընդունեք ձեր զայրույթը: Երկրորդ փուլում դուք հասկանում եք, թե ինչու եք զայրացած։ Որովհետև դուք դժվար օր եք ունեցել, և այժմ վտանգի տակ եք ,մի ուրիշի վտանգավոր վարորդության պատճառով: Բայց գիտեք , որ ձեր ամբողջ զայրույթը վարորդի պատճառով չէ։ Այս փուլին հասնելը դժվար է, և դա պահանջում է ժամանակ և շատ պրակտիկա: Որովհետև դուք կարող եք այդ պահին չզգաք , որ բարկացած եք նաև ձեր ղեկավարի վրա։
Հաջորդ փուլում պետք է մտածեք հարցի լուծման մասին ։ Միգուցե մտածեք, որ ես պետք է պատժեմ նրան։ Սպասեք մի քանի րոպե և ստուգեք առաջին լուծումը: Ձեր մտքում վերանայեք փողոցում կռվի հետևանքները և հաշվի առեք վատ հետևանքները: Վերջին փուլը,որը որոշում կայացնելն է,ի՞նչ որոշում եք կայացնում: Կարող եք որոշել հրաժարվել և ոչինչ չասել:Կամ գերադասեք կապվել ոստիկանության հետ կամ որևէ այլ տրամաբանական ելք: Եթե նման պարագաներում որոշում ընդունելու համար դժվարության դիմաց եք կանգնում ,Ձեր զայրույթը և զգացմունքները վերահսկելու և հարցի լուծման հմտությունը սովորելու համար դիմեք մասնագետներին:
Այսօրվա աշխարհում էմոցիաների տնօրինման կարողականությունը շատ ավելի կարևոր է ,քան տաղանդն ու ունակությունը և այդ իսկ պատճառով զգացմունքնեը չվերահսկելը և դրանց չտիրապետելը ,երբեմն վտանգում է անհատի անձնական ու մասնագիտական կյանքը: Մյուս կողմից զգացմունքների տնօրինումը ,միայն բացասական զգացմունքներին չի առնչվում ,այլև դրական զգացմունքների վերահսկումը և տնօրինումը ևս հույժ կարևոր են: Այսօր երբ որևէ մեկը չկարողանա վերահսկել իր զգացմունքները, շատ էլ հարգանքի չի արժանանա և մասամբ հաջողություն չի ունենալու և նույնիսկ հավանաբար վտարվի հասարակության կողմից: Ուրեմն ,երբ զգացմունքները գերիշխում են ձեզ ,շատ մի հուզվեք, մի քայլ հետ գնացեք և փորձեք իմանալ թե՝ի՞նչ կա ձեր ենթագիտակցության մեջ: Դա կօգնի ձեզ ,որ ավելի քիչ դատեք ձեզ և այն պայմանները ,որի մեջ եք հայտնվել: Միայն խոսեք կամ հակազդեք այն ժամանակ ,երբ լավապես ընկալած լինեք ձեր զգացմունքները :Երբ տիրապետեք ձեր զգացմունքներին և լավապես ճանաչեք այն զգացումը ,որը ձեզ պատել է ,ավելի լավ եք կարող հարմարվել ձեր ներկա պայմանների հետ:
Դրական և բացասական հույզերը զսպելու մեկ այլ միջոց է՝եսասիրությունից խուսափելը: Եսասիրությունը մարդուն հեռացնում է տրամաբանական մտածողությունից և պատճառ դառնում ,որ մարդը եսակենտրոն վարք դրսևորի,ի դեմս այնպիսի հույզերի, ինչպիսիք են՝ զայրույթը և ցասումը, և արդյունքում անտեսի շատ արդյունավետ լուծումներ և տարբերակներ: Եսասիրությունից խուսափելը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ուրիշների կարծիքներն ու զգացմունքները և դրսևորել ավելի պատշաճ և ստեղծագործ վարքագիծ ուրիշների հետ շփվելիս: Այն նաև օգնում է ձեզ միակողմանի չդատել և ազատ լինել կյանքում որոշումներ կայացնելիս և ընտրություն կատարելիս և միայն զրօ կամ հարյուրը չտեսնել ,կամ մի խոսքով ամեն ինչը կատարյալ սև կամ սպիտակ չտեսնել:
Զգացումների գերակշռման ժամանակ ,կիրառվելիք մեթոդներից է ՝ներկա ժամանակահատվածին ուշադրություն դարձնելը: Սա նշանակում է, որ ըստ ստեղծված իրավիճակի և այն պայմանների, որոնցում դուք գտնվում եք, ընտրեք տրամաբանական վարքագիծ։ Հաճախ, երբ տարվում եք զգացումներով, ներկայի մասին մտածելու փոխարեն , դուք սիրում եք մտածել անցյալի և ձեր ունեցած անհաջողությունների մասին կամ մտածել ապագայի մասին և ձեր երազներում թվարկել ձեր հաջողությունները: Ներկայի և ներկա իրավիճակին ուշադրություն չդարձնելը պատճառ է դառնում ,որ դուք չափից ավելին խորասուզվեք կամ անցյալի մեջ, որը այլևս հասանելի չէ ձեզ համար ,կամ ապագայի, որը դեռ չկա: Մի մոռացեք, որ անցյալի փորձը կամուրջ է ավելի լավ ապագա կերտելու համար, իսկ տրամաբանական որոշումներ կայացնելն ու ներկայում ապրելը կհանգեցնեն իրական ու ստեղծագործ գաղափարների ծաղկմանը:
Ուրիշների հետ կարեկցանքը նույնպես շատ է օգնում էմոցիաները վերահսկելու հարցում: Կյանքում և բիզնեսում մենք սովորում ենք արձագանքել տարբեր հարցերի: Կյանքում ձեր փորձառությունները ձեզ ստիպում են հասկանալ, թե ինչ վարքագիծ կարող է վնասել ձեզ, և որ վարքագիծն է հարգելի և գնահատելի: Ելնելով ուրիշների վարքագծից՝ դուք որոշում եք, թե ինչպես արձագանքել: Զգացմունքների ճիշտ ըմբռնումը և ուրիշների հետ շփվելու կարողությունը պատճառ է դառնում ,որ դուք միակողմանի չդատեք, և բացի ձեր ներքին զգացողությանը ուշադրություն դարձնելուց , նաև ուշադրություն դարձնեք ուրիշների զգացմունքներին, որպեսզի կարողանաք կյանքի ծանր ու դժվարին պայմաններում ճիշտ և տրամաբանական որոշումներ կայացնել։

Սոցիալական վարքագծի մասնագետների կարծիքով, որքան մարդն ավելի շատ տիրապետի իր էմոցիաներին , այնքան ավելի քիչ կհուզվի և ավելի հանգիստ ու համբերատար կդիմանա իր աշխատանքային կամ անձնական կյանքում տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններին: Այսպիսով, որքանով մենք կարողանանք ամրապնդել մեր էմոցիաները վերահսկելու հմտությունները, մենք հասարակության մեջ ավելի պրոֆեսիոնալ և արդարացված վարքագիծ կըդրսևորենք: Անհրաժեշտ է նախ ճանաչեք և ընդունեք ձեր զգացմունքները և երկրորդ հերթին դասեր քաղեք ձեր բացասական զգացմունքներից: Նկատի ունեցեք, որ այն զգացմունքները, որոնց դեմ հանդիման եք կանգնում , սովորաբար ձեր վերահսկողության տակ չեն, բայց դրանց ընկալումը կախված է ձեզանից: Զգացմունքների ճիշտ և դրական ըմբռնմամբ դուք կարող եք կառավարել ձեր զգացմունքները սոցիալական հարաբերություններում և ցուցաբերել ավելի արժանի վարքագիծ: