Այգաբացի տասնօրյակ(9.Հատուկ հաղորդում նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i193054-Այգաբացի_տասնօրյակ(9.Հատուկ_հաղորդում_նվիրված_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_44_ամյակին)
Իսլամական հեղափոխությունից  հետո վերելք է արձանագրել կանանց դիրքն ու դերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2023 11:36 Asia/Tehran

Իսլամական հեղափոխությունից  հետո վերելք է արձանագրել կանանց դիրքն ու դերը:

Հասարակական ասպարեզներում կնոջ դիրքի կարևորության բերումով թշնամիները, Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակաշրջանում լայնածավալ քարոզչություն են իրականացրել նրանց դերի դեմ: Չնայած այս քարոզչություններին, գերագույն առաջնորդի խոսքերով՝ «Կանանց հարցում մենք պահանջատեր ​​ենք Արևմուտքից: Մենք պահանջում ենք Արևմուտքից: Նրանք են, որ ճնշում են կանանց, ստորացնում են կանանց, նսեմացնում են կնոջ դիրքը»։

Կանանց շրջանում իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը եղել է՝ կարգավորել սահմանափակության-անպարկեշտության  հարցը:Փահլավիների օրոք ,կանանց և հատկապես մուսուլման կանանց մտահոգություններից էր՝ սոցիալական ասպարեզներում ներկայությունը՝,պահպանելով իրենց դիրքն ու անհատականությունը:Իշխանությունը ցանկանում էր կնոջը առավելագույնս անպարկեշտ ու ստոր ներկայացնել,սակայն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ականատեսն ենք սոցիալական,մշակութային,գիտական ,մարզական ,քաղաքական և այլ բնագվառներում կանանց ուշագրավ ներկայությանը ՝նրա վեհությունն ու դիրքը պահպանվելով հանդերձ:

Հեղափոխության այլ նվաճումներից է՝ հասարակության մեջ կնոջ կնոջ մոդելի սահմանումն ու բացահայտումն է: Փահլավիների օրոք ,փորձ էր արվում որպեսզի հասարակության մեջ պատմական Իրանի խորհրդանիշները ,փոխարինեն կրոնական կայուն չափանիշներին,սակայն քանի որ այս ռազմավարությունը չէր համընկնում հասարակության իրականությունների հետ և հարթակների ու գործառույթների թուլության պատճառով, հասարակության էությունը խախտվել էր, այն աստիճան, որ նույնիսկ պատմական կանանցից  իրանցի կանանց համար հաջողակ մոդել չներկայացվեց , և իհարկե որոշ ժամանակաշրջաններում ,որոշ տղամարդիկ կանանց համար որպես օրինակ էին ներկայացվում,սակայն Իսլամական հեղափոխության ժամանակաշրջանում ,հստակ դարձավ կանանց չափանիշներն ու խորհրդանիշները ,և այդ խորհրդանիշներն էին՝ հազրաթ Ֆաթիման, հազրաթ Զեյնաբը, որոնք իրենք կանայք էին և դա ինքնին  արժևորեց կանանց դիրքը և առիթ ընձեռեց նրանց բացահայտվելու համար:

 Մոտավորապես յոթ տասնամյակ առաջ, «Սիմոն դը Բովուարը» բողոքելով  արեւմուտքում կանանց դիրքի դեմ,գրի առավ իր   «Երկրորդ սեռը»գիրքը հետևյալ   բովանդակությամբ, որ «Արեւմուտքում կինը կին չի ծնվում, այլ հասարակությունը փոխում է նրան»։ Այս հեղինակի համոզմամբ՝ կանայք Արեւմուտքում նման են անարժեք  արարածի կամ երկրորդ սեռի, եւ այս հարցը փոխելու համար պետք է կասկածի տակ դնել սեռի հիմքը։Հեղափոխությունից առաջ եղած իշխանության օրօք նմանօրինակ տեսակետ էր քարոզվում իշխանության կողմից ,սակայն հեղափոխությունից հետո ,կինը ոչ թե երկրորդ սեռ, այլև որպես բալասան ,հասարակության զանազան ոլորտներում դերակատար է եղել տղամարդկանց հետ համաքայլ:

Իսլամական հեղափոխությանը նախորդած ժամանակաշրջանում, երկրում կանանց 35%-ը գրագետ էր, աշակերտների 37%-ը աղջիկներ էին, իսկ ուսանողների 29%-ը կանայք էին, սակայն այսօր  կանանց գրագիտության մակարդակը հասել է 99.3%-ի, իսկ ուսանողների 60%-ը կազմում են կանայք։ Ուսանողների թվի աճը և դրան հաջորդած շրջանավարտ կանանց թիվը  նկատելի է պաշտոնական աշխատատեղերում, և այսօր  աշխատատեղերի 43%-ը, այսինքն՝ պետական ​​կառույցներում աշխատող երկու միլիոն չորս հարյուր հազար աշխատողներից, մոտ 1 միլիոն  երեսուն հազար պաշտոնյաներ  կանայք են, և վարչական  պաշտոնների  30%-ը նույնպես զբաղեցնում են կանայք։ Այս տվյալները ապացուցում են այն փաստը , որ կանանց գրագիտության և ուսումնառության բարձրացման հետ մեկտեղ բարձրացել է նրանց թողած ազդեցությունը ,և այսօր շատ կանայք պաշտոնական աշխատատեղերում , բարձր մակարդակի ղեկավարներ են:

Հեղափոխությանը նախորդող տարիներին կանանց ամենաշատ պահանջը և ցանկությունը  ՝գրագիտության ոլորտում էր և հետագա փուլերում քաղաքական առումով ՝ ընտրելու իրավունքը: Գրագիտության ոլորտում, մինչև հեղափոխությանը նախորդող տարիները, կանանց համար այս առումով մեծ հաջողություններ չեն գրանցվել, իսկ քաղաքական դաշտում կանանց ընտրելու իրավունք տրվեց 1341(1962)թվականից, բայց ըստ տվյալների՝ նրանք էական դեր չեն խաղացել ո՛չ քվեարկության մեթոդի ու անկախ քվեարկության , ո՛չ էլ խորհրդարանի պատգամավորների թվի առումով։ Հեղափոխությունից հետո կանայք վայելում են քվեարկության և քաղաքական գործունեության անկախությունը, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորների  17%-ը կանայք են, իսկ կանանց միջին մասնակցությունը ընտրություններին կազմել է 55.9%:

Կանանց շրջանում ստեղծված ևս մեկ ձեռքբերում է այն բաղադրիչների ուժեղացումը, որոնք այս խավի մեջ հպարտության զգացում են առաջացրել: Գերագույն առաջնորդը կանանց տարբեր խավերի հետ հանդիպման ժամանակ (14․10․1401) այս մասին  ասել է.« Նախահեղափոխական շրջանում հազվագյուտ  էին ՝իմաստուն, գիտակից, գիտնական, կրթված, գիտաշխատող և տարբեր ոլորտների փորձագետ կանայք: Այսքան շատ համալսարանի կին  դասախոսներ, այսքան շատ մասնագիտացված և ենթամասնագիտացված կին բժիշկներ, այսքան շատ գիտաշխատողներ տարբեր բաժիններում... Ահա  առաջադեմ գիտելիքներ, առաջադեմ տեխնոլոգիաներ, կին գիտնականները և  կրթված կանայք աշխատում են այստեղ:Սա աննախադեպ էր հեղափոխությունից առաջ,և այս քայլը իրականացրեց հեղափոխությունը»:Նախահեղափոխական տարիներին կանանց դեմ գործադրվող սահմանափակությունների պատճառով ,կանանյք շատ էլ ազդեցիկ չէին իրենց բնագավառներում: Այդ խնդիրը պատճառ էր դառնում նրանք ընկճված զգան իրենց: Օրինակ՝ կանանց համար մասնագետ բժիշկների հասանելիությունը խիստ սահմանափակ էր,սակայն հեղափոխությունից հետո համալսարանների գիտական  կազմի 21%-ը և գինեկոլոգների 98%-ը կանայք են ։ Նաև ուշագրավ քայլեր  են ձեռնարկվել զբաղվածության և ձեռներեցության, կայուն բիզնեսի զարգացման, բնական ռեսուրսների նկատմամբ կանանց հասանելիության բարձրացման և կանանց առանցքայնությամբ զբաղվածության հզորացման ազգային ծրագրի իրականացման ոլորտում:

Սպորտի ոլորտում երկրում գործում է կանանց 16 հազար111 մարզական ակումբներ։ Նաև համաշխարհային մրցաշարերում 3302 մեդալ են նվաճել մարզուհիները։ Իսլամական հեղափոխությունից հետո 70 կին եղել են մարզական պատվիրակությունների նախագահներ նահանգների մակարդակում, իսկ 51 կանայք ՝ մարզական ֆեդերացիաների նախագահներ և փոխնախագահներ։ Ազգային  ​​և միջազգային մրցումներում աշխատել են  88 հազար 366 կին մրցավարներ, և իրանցի կանայք ակտիվ գործունեություն են ծավալել համաշխարհային մարզական ֆեդերացիաների 97 միջազգային տեղերում։

Մեդիա ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում  ակտիվ կանանց մասնակցության ցուցանիշը հասել է 31.5 տոկոսի , կինոյի ոլորտում աշխատել է 903 կին կինոգործիչ, իսկ կինոյի կուլիսներում աշխատել է երկու հազար կին մասնագետ։ Նշանավոր փառատոներում կին կինոգործիչներն արժանացել են 114 ազգային և 128 միջազգային մրցանակների և կանայք մասնակցել են 45 նշանավոր միջազգային փառատոների՝ որպես ժյուրիի ղեկավարներ։

Վերջում պետք է ասել, որ Իսլամական հեղափոխության կարեւոր ձեռքբերումներից մեկը եղել է կանանց ասպարեզում: Առաջին հերթին իսլամական հեղափոխությունը փոխեց կնոջ նկատմամբ հայացքը  և նրան երկրորդ սեռից վերածեց բալասանի ,իսկ հետագա փուլերում նա փորձեց կանանց ինքնություն շնորհելով և նրանց օրինակ ծառայեցնելով ,նրանց հասցնել իրենց իրական դիրքի: Այսօր ,ինչպես հեղափոխության գերագույն առաջնորդն է վկայում.«Մայրերը ազգային էությունը փոխանցելու հիմնասյուներն են» և նույնիսկ տարբեր ոլորտներում դերակատար լինելով պարծանքներ են ստեղծում: Ուստի հեղափոխությանը հաջորդող  տարիներին, կանանց նկատմամբ հայացքը փոխվելով , այս խավը  կարողացավ բարելավել իր դիրքերը տարբեր ոլորտներում և կարևոր դեր խաղալ իրադարձություններում։