Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i195640-Շաբաթվա_ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2023 07:42 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հրաժարվել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի իշխանությունները սպառնում էին, որ կհեռանան ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը և Ռուսաստանը շարունակեն անտեսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացումը։ Իհարկե, ՀԱՊԿ-ից Հայաստանի միակողմանի հեռացումը չպետք է շատ լուրջ ընդունել։ Թվում է, որ Երևանի իշխանությունները Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի անտարբերությանը արձագանքելու համար պարզապես փորձում են ցույց տալ իրենց դժգոհությունը այս կազմակերպությունից։ Երբ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակվեց, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց. «Կազմակերպությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ուժերն ուղարկել Ադրբեջանի և Հայաստանի սահման»:

Հայաստանի իշխանությունները ակնկալում էին, որ ինչպես Ղազախստանի դեպքում, այնպես էլ Հայաստանի դեպքում, ՀԱՊԿ-ն անտարբեր չի մնա Հայաստանի խնդիրների նկատմամբ: Երևանի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը գաղտնի համաձայնության է եկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Հայաստանի տարածքներից հատվածներ հանձնելու հարցում։ Մի խոսքով Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հարավային տարածքները հանձնել Ադրբեջանին։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ,Հայաստանի պաշտոնյաների հերթական քննադատություններից զատ, պետք է ասել. «Վրաստանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, որոնք պատճառ դարձան, որպեսզի Թբիլիսիի կառավարությունը նահանջի կարևոր և հակաարևմտյան ծրագրից, կասկած չկա, որ ԱՄՆ-ը և Հայաստանում գործող ամերիկյան կառույցները փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, իսկ ՀԱՊԿ-ի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելը համարվում է Ռուսաստանին վախեցնելու ամենակարևոր քայլը։

Ամերիկացի պաշտոնյաների վերջին մեկնաբանություններից պարզ է, որ Վրաստանում ԱՄՆ-ի կառավարությանը կապված, այսպես կոչված, ինստիտուտների պաշտոնյաները հիմնարար և ակտիվ դեր են խաղացել Վրաստանի ներքին իրավիճակը սրելու գործում։ Հատկանշական է , որ ՀԱՊԿ-ի ստեղծման մասին նախնական համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև։ Դրանով հանդերձ, որոշակի տարաձայնություններով և Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի միջամտությունների ազդեցության պատճառով, ռազմական դաշինքը հիմնադրվեց 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշման հիման վրա և ստորագրվեց դրա իրավական կարգավիճակին վերաբերող կանոնադրությունն ու համաձայնագիրը, և ՀԱՊԿ-ը պաշտոնապես հայտարարեց իր գոյության մասին։

Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի անդամներից էին, որոնք 1993 թվականին հայտարարելով այդ կազմակերպության անարդյունավետության մասին, լքեցին այն։ Հետագայում այս երկրները, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին, ստեղծեցին ԳՈՒԱՄ ռազմական դաշինք, որը հիմնականում կարելի է անվանել ՀԱՊԿ-ի մրցակիցը և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի դավադրությունը: ԳՈՒԱՄ-ն ԱՄՆ-ի ռազմական ծրագրերն է իրականացնում նախկին ԽՍՀՄ-ից անկախացած երկրներում, և այդ կազմակերպության շրջանակներում իրականացած գործողություններից էր՝ Գուամի անդամ երկրների, ինչպես՝ Ուկրաինայի և Վրաստանի զինված ուժերի գործուղումը Իրաք։

***

Ամերիկյան և ֆրանսիական տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մշտապես հնչում է այն պնդումը, որ նրանք անկեղծորեն հակված են պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։ Ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսում են նաև ՌԴ-ից։ Ըստ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի. «Հենց այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն և ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը գտնվում են տարածաշրջանում և հանդիպումներ են ունենում Բաքվում և Երևանում։ Ավելի քան երեք ամիս  է ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ բախվելով հումանիտար ճգնաժամային իրավիճակի և մարդու իրավունքների համատարած խախտումների։

Մարտի 5-ին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի ոստիկանների նկատմամբ իրականացվել է ահաբեկչական գործողություն, որին արցախյան կողմից զոհ են գնացել երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։Ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պարբերաբար դիմելով նաև ռազմական էսկալացիայի։ Իրավիճակը լարված է։ Ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ ի արտահայտումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պահպանման և հակամարտությունը խաղաղ լուծելու իրենց վճռականության։

Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ավելի քան երկու տարվա ընթացքում ո՛չ ՌԴ, ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ Ֆրանսիայի համանախագահները մեկ անգամ գոնե չեն այցելել Արցախ՝ իրենց մանդատի համաձայն իրավիճակը գնահատելու և ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու համար։ Արցախում ապրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնային շահառուները, որոնց ճակատագրի շուրջ են ձեր բոլոր քննարկումները, ուստի և նրանք իրենց դիրքորոշումը արտահայտելու և լսված լինելու իրավունք ունեն։ Եթե համանախագահ բոլոր երեք երկրներն իրապես շահագրգիռ են հակամարտության արդարացի լուծմամբ, ապա գոնե Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցելելու համարձակություն պետք է դրսևորեն»,- գրել է Ստեփանյանը:

***

«Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վրաստանում տեղի ունեցող անկարգությունների հետ», – ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վրաստանում տիրող իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ, սակայն մտահոգիչ է, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ սադրանքների վտանգ կա, նշում են Կրեմլում։ «Սադրանքների վտանգ, անկասկած, կա։ Մենք գիտենք, որ իրավիճակը տրիգեր է հանդիսացել այդ ազգային խռովությունների համար, այս իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում  Վրաստանում ստեղծված իրավիճակը եւ արդյոք համարում են, որ ռիսկեր կան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ կոչեր են հնչում այդ տարածքների վերադարձի մասին։

Վրաստանում օրինագիծը, հավելել է Պեսկովը, հանվել է քննարկումից։ «Բայց միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ ինչ-որ մեկի «ձեռքը», էլի, չի կարելի ասել «անտեսանելի ձեռքը», այն տեսանելի է, տեսնում ենք, թե Վրաստանի նախագահը որտեղից է դիմում իր ժողովրդին, այն Վրաստանից չէ, որ դիմում է վրացիներին ու վրացուհիներին,  այլ Ամերիկայից է դիմում, այդ ինչ-որ մեկի «տեսանելի ձեռքը» ջանասիրաբար փորձում է այստեղ կրկին հակառուսական տարր ավելացնել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Եվ հավելել է․ «Այո, սա հղի է սադրանքներով, եւ մենք շատ ուշադիր եւ մեծ անհանգստությամբ դրան հետեւում ենք»։ Մարտի 7-ին եւ 8-ին Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ  են անցկացվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ, որի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Մարտի 9-ի առավոտյան իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հետ է կանչել օրինագիծը խորհրդարանից։

Հիշեցնենք որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը որերս առաջ հայտարարել է, որ Վրաստանում իրադարձությունները կազմակերպվում են երկրից դուրս և Արևմուտքի ազդեցության տակ՝ Ռուսաստանի ավանդական դաշնակիցներին այս երկրից հեռացնելու համար։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության հարևան երկրները պետք է հաշվի առնեն ԱՄՆ-ի պատասխանատվության և շահերի շրջանակում գտնվող իրենց փոխգործակցության ռիսկերը։

***

Հայաստանի հանրապետության կառավարությունը շարունակում է լրջորեն տուժել 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտությունից, որի ընթացքում մի քանի ամիս շարունակվում էին Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողության համար պայքարը»։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր: Նախորդ տարվա զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։

Անդրադարձ է կատարվել 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ տեղական և միջազգային դիտորդները ընտրությունները համարել են մրցակցային, լավ կազմակերպված և արդար կազմակերպված, թեև եղել են որոշ խախտումներ:

2023 թ. զեկույցում Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր: Վրաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է՝ 58 միավորով:

Թուրքիան ևս դասվել է ոչ ազատ երկրների շարքում՝ 32 միավորով: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի անվտանգային իրավիճակին: «2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի ճգնաժամին կտրուկ հակադրվում է կազմակերպության միակ «մասամբ ազատ» անդամ Հայաստանին չաջակցելուն, որի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակումների Ադրբեջանի կողմից։