Նովռուզյան Հաֆթ Սինը(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i195796-Նովռուզյան_Հաֆթ_Սինը(3)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամենր: Այսօր Իրանում արեգակային նոր տարվա երկրորդ օրն է, ֆարվարդին ամսի երկուսը,  այսօր այցելել ենք ձեր օջախը  ձեզ պատմելու նովռուզյան ուտելիքների և իրանական մշակութային  տարբեր շրջաններում նովռուզյան սովորույթների և ավանդույթների մասին:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2023 07:14 Asia/Tehran

Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամենր: Այսօր Իրանում արեգակային նոր տարվա երկրորդ օրն է, ֆարվարդին ամսի երկուսը,  այսօր այցելել ենք ձեր օջախը  ձեզ պատմելու նովռուզյան ուտելիքների և իրանական մշակութային  տարբեր շրջաններում նովռուզյան սովորույթների և ավանդույթների մասին:Ընկերակցեք մեզ:

 

Նովռուզ է, ամենուրեք տոնական տրամադրություն է տիրում: Նովռուզյան բազմազան ուտեստներն արդեն երկար տարիներ է,որ հայտնվում են իրանական գունեղ սեղաններին ,և որոնց ուղեկցում են մանկության հուշերը: 

«Կանաչիով   փլավն ու  ձուկը» այն ուտեստներից է, որն իրանական ընտանիքների մեծ մասը պատրաստում է Նովռուզի գիշերը կամ ցերեկը։ Կանաչիով  փլավ պատրաստելու համար օգտագործում են գարնան թարմ կանաչի, իսկ ձուկը եփում են տարբեր ձևերով՝ ըստ մարդկանց ճաշակի։

Իրանցիները հնուց ի վեր հավատում էին, որ Նովռուզին պետք է բանջարեղենով ուտեստ ուտել, իսկ կանաչիով փլավը համարում էին կյանքի առատության և օրհնության խորհրդանիշ և նրանք հավատում էին, որ եթե տոնի գիշերը որպես ընթրիք կանաչիով կերակուր ուտեն, ապա մինչև տարեվերջ օրհնված ու ուրախ կյանք կունենան։ Իրանական մշակույթում ձուկը կյանքի, հարստության և առատության խորհրդանիշ է: Ըստ այս համոզմունքի՝ իրանցիները Նովռուզի գիշերը ձուկ են ուտում, որպեսզի նրանց համար լինի առողջությամբ, առատությամբ, օրհնություններով ու հարստությամբ լի տարի։

Փլավ ուտելը պայմանավորված էր նաև նրանով, որ բրինձը համարում էին արժեքավոր բույս ​​և օրհնության ու պտղաբերության նշան: Ըստ այս հավատքի՝ նրանք Նովռուզի գիշերը բրինձ են ուտում, որպեսզի գալիք տարում դաշտերը օրհնված ու պտղաբեր լինի։ Բրինձը պտղաբերության նշան է, ձուկը՝ կյանքի, բանջարեղենը՝ օրհնության և ծննդի:

Նովռուզի համար պատրաստված մեկ այլ շատ սիրված ուտելիք կոչվում է «Սամանու»:

Սամանուն սննդարար ուտեստ է, որը պատրաստված է ալյուրից և ցորենի բողբոջից և հարուստ է վիտամին E-ով և  այլ սննդանյութերով։ Սամանուն դրվում է Հաֆթ Սին սեղանի վրա և բարու և օրհնության խորհրդանիշ է: Սամանու եփելը դժվար է, սովորաբար  եփելուց 10 օր առաջ ցորենի ծիլեր են պատրաստում։Սամանուն պատրաստվում է խմբային աշխատանքով և մեծ ծավալով։ Ընտանիքի անդամները, երբեմն էլ հարևանները հավաքվում են և հերթով խառնում Սամանուի մեծ կաթսան, մինչև այն պատրաստ լինի։

... 

Շարունակելով ռադիոհաղորդումը տեղափոխվել ենք   Խորասան  ձեզ պատմելու  Իրանի այս շրջանի Նովռուզյան հնագույն ծեսերի մասին։

Իրանի այս շրջանը Իրանի մշակութային  տերիտորիայի Նովռուզյան սովորույթների կողքին ունի նաև  Նովռուզյան հատուկ սովորույթներ և ավանդույթներ: Իրանի այս շրջանում Նովռուզյան գեղեցիկ ծեսերից մեկը սափոր ջարդելն է: Այս սովորության համաձայն սափորի մեջ ջուր են լցնում ու մեջը մետաղադրամ  են դնում, իսկ հետո տանիքից ցած գցում՝ ջարդելու համար։ Սափոր կոտրելը աղտոտվածության և վշտերի կոտրման նշան է: Նաև աղտոտվածությունից ազատվելու համար պղնձե ամանները տալիս են պղնձագործներին և սպիտակեցնողներին՝ դրանք թիթեղով սպիտակեցնելու համար։

Նովռուզյա ընթրիքի արարողությունը Խորասանի, հատկապես Հարավային Խորասանի բնակիչների հերտաքրքիր արարողություներից  է և փեսայի ընտանիքը նորահարսի համար՝ հագուստ, կոշիկ, պայուսակներ, բրինձ, միս և այլ իրեր է նվեր տանում։ Իսկ հարսի ընտանիքը Նովռուզի ժամանակ ընթրիք կամ ճաշ է պատրաստում ու փեսայի ընտանիքին հրավիրում իրենց տուն՝ իրենց հարաբերություններն ավելի ամուր դարձնելու համար:

.....

Իրանի հարավի բնակիչները նույնպես Նովռուզը համարում են ամենակարևոր տոնակատարություններից մեկը: Իրանի  հարավային շրջանների բնակիչների սովորույթներից մեկը Նովռուզի ժամանակ սպանդ(հարմալ)ծխելն է, և  աղոթելուց ու միմյանց շնորհավորելուց հետո վարդաջրով ու քաղցրավենիքով այցելում են իրենց սիրելիների շիրիմներին, իսկ դրանից հետո նրանք գնում են իրենց հարազատների ու ընկերների տուն՝ շնորհավորելու նրանց նոր տարին։ Սպանդը(հարմալ) իրանական մշակույթի կարևորագույն տարրերից է, որն օգտագործվում է որպես բուժիչ բույս։

....

Շիրազցիները Նովռուզին մի հետաքրքիր սովորություն ունեն՝ նրանք ամուսնանցնում են «նարնջի ծառ»-ին։ Նարնջի ծառը Իրանի ամենագեղեցիկ ծառերից է, որն առատորեն գտնվում է Շիրազում։ Այս ծառն իր մնայուն բուրմունքով հիշեցնում է Շիրազ քաղաքը։ Անկասկած, նարնջի ծառի բույրը ամենամաքուր օծանելիքներից է, որ կարելի է հոտոտել: Շիրազում սովորություն է, որ եթե տան նարինջը պտուղ չի տալիս կամ քիչ նարինջ է տալիս, ամուսնացնում են ու հարսանեկան արարողություն անում։ Նարնջի ծառի հարսանիքի պատմությունը պատմում է մի կնոջ մասին, ով ցանկանում է կտրել անբերի ծառը։ Այն ծառը, որն այդ տարի պտուղ չտվեց,  նարնջի ծառը, որը դարձավ անբերի։ Այս արարողությանը հրավիրված են հարևան կանայք։ Բոլորը հավաքվում են, իսկ տան տիրոջ կինը սղոց է վերցնում՝ ծառից խորհրդանշական կերպով ճյուղ կտրելու համար։ Հարևան կանանցից մեկը բարեխոսում է, որ դա չանի, ապա ծառի վրա բարակ ցանց են գծում, այնուհետև պանրաշաքար և  քաղցրավենիք են շաղ տալիս ծառի վրա, հետո նրանք ուրախանում են և հավատում, որ հաջորդ տարի գարնանը նարինջ կունենան։

....

Այժմ ձեզ կպատմենք  Յազդ նահանգի որոշ շրջանների տանիքներին կրակ վառելու սովորույթի մասին։

Յազդ քաղաքի բնակիչները կրակ են վառում իրենց տների տանիքներին՝ դիմավորելու գարունը և խորհրդանշական կերպով հեռացնելու ձմռան ցուրտը իսկ տհաճ դեպքերից խուսափելու համար կրակից մնացած մոխրի վրա սպանդ(հարմալ) են լցնում։ Յազդ նահանգի բնակիչների մյուս սովորույթներից է «Կլուխաքի» արարողությունը։ Յազդի բնակիչները  վառած կրակի տակ փոքր գետնախնձոր են դնում և  ուրախությամբ ու երգով ուտում են եփած գետնախնձորը, այս արարողությունը  կոչվում է «Կլուխաք»։

Մինչ այժմ Ինչ-որ բան լսե՞լ եք Նովռուզ Շոգունի մասին: Իրանի հյուսիսային ցեղերի մեջ Շոգունն առաջինն է, ով Նոր տարում մտնում է տուն։ Փաստորեն, այս անձը, որին հյուսիսային լեզվով  նրան «Շոգուն» են ասում տան օրհնություն է և սովորաբար նա ընտրվում է երեխաների միջից։ Շոգունը տուն է բերում ջուր, մետաղադրամ, Ղուրան և խոտաբույսեր պարունակող սկուտեղ, և նա առաջին մարդն է, ում նոր տարին շնորհավորում են, և նրանից առաջ ոչ ոք չպետք է տուն մտնի: Այս գեղեցիկ սովորույթը երկար տարիներ զարդարում է Նովռուզը Իրանի հյուսիսում:

...

 

Ավարտվեց «Նովռուզյան Հաֆթ սինը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Հաջորդ հաղորդման ընթացքում Ձեզ կպատմենք Իրանում նովռուզյան երաժշտության մասին և կծանոթանանք  Իրանի մյուս շրջանների նովռուզյան սովորույթներին: Աստված պահապան լինի բոլորիդ:

 Հարգելի բարեկամներ մեր այս և ռադիոժամի մյուս հաղորդումներին կարող եք հետևել Հայերեն ռադիոժամի հետևյալ ինտերնետային հասցեով`Parstoday.ir/hy :  Մնացեք խաղաղությամբ: