Նովռուզյան Հաֆթ Սինը (4)
Այս հաղորդման ընթացքում Իրանի մի քանի հնագույն Նովռուզյան կերպարների հետ ծանոթանալուց բացի, կծանոթանանք նաև իրանական երկու հնագույն ցեղերի՝ քրդերի և ազերիների նովռուզյան սովորույթներին։
Ողջույն սիրելի ունկնդիրներ, այսօր Նովռուզի երրորդ օրն է, և մենք ուրախ ենք կրկին ձեզ հետ լինել։ Այս հաղորդման ընթացքում կլսենք Նովռուզյան երաժշտություն և ձեզ հետ կխոսենք Նովռուզի հետ կապված կերպարների մասին։ Կանդրադառնանք իրանական տարբեր ցեղերի որոշ ավանդույթներին: Նախ միասին լսենք «Միր Նոռուզի» անվամբ Լոռվա գեղեցիկ երաժշտությունը:
Իրանում Նովռուզի տարբեր մշակութային խորհրդանիշներից մեկը «Հաջի Ֆիրուզ» կերպարն է։
Հաջի Ֆիրուզն Իրանում առասպելական կերպար է, ով ամեն տարվա առաջին օրերին «Ամու Նոռուզ»-ի հետ գալիս է քաղաքներ՝ մարդկանց պատմելու Նովռուզի գալստյան մասին։ Նիհար, սև դեմքով տղամարդը, կարմիր գլխարկով, սրածայր տրեխներով զանգերի օղակը ձեռքին և կարմիր զգեստ հագած, ուրախ պահեր է ստեղծում փողոցներում գտնվող մարդկանց համար: Նա զվարճալի շարժումներ է կատարում՝ ինչ-որ բանաստեղծություններ կարդալով։ Նա շարժում է իր ձեռքի օղակն ու պարում և երգում, ասելով. «Հաջի Ֆիրուզն է, տարին մի օր է գալիս, բոլորը գիտեն, ես էլ գիտեմ, Նովռուզ է եկել...»:
Որոշ աղբյուրներում ասվում է, որ «Հաջի Ֆիրուզը» իր արմատներն ունի Միջագետքի մշակույթում։ Ոմանք այն համարում են շատ ավելի հին և թվագրվում է Բաբելոնի ժամանակաշրջանով։ Ինչ էլ որ լինի «Հաջի Ֆիրուզի» ծագումն ու պատմությունը, և ըստ որոշ աղբյուրների՝ «Հաջի Ֆիրուզը» մարդկանց երջանկություն է բերում և լավ խոստումներ է տալիս և համարվում է Նովռուզի կարևոր մշակութային խորհրդանիշներից մեկը։
Ասացինք, որ «Հաջի Ֆիրուզը» նովռուզյան էքսկուրսիայի ժամանակ «Ամու Նոռուզ»-ի հետ շրջում է փողոցներով և շնորհավորում Նոր տարին։ Այժմ ձեզ կպատմենք «Ամու Նոռուզ»-ի մասին:
Նա Նովռուզի խորհրդանիշներից մեկն է իրանցիների համար, ով Նովռուզի տոնակատարության գիշերները երեխաներին նվերներ է բերում։ Ամու Նոռուզի առանձնահատկություններից կարելի է նշել սպիտակ մորուքն ու վարսը, ֆետրե գլխարկը, կապույտ մետաքսե գոտին, սպիտակ շալը, բարակ հարթ քողը։ Նա գալիս է լեռներից, ձեռքին ունի գավազան և գնում դեպի քաղաքի դարպասը։ Հետաքրքիր է իմանալ, որ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան շրջանում Բաբա Նոռուզի փոխարեն մարդիկ հավատում են Բիբի Նոռուզին (կամ Բիբի Գոլ Աֆրուզին):
«Ամու Նոռուզ»-ի մասին կան տարբեր առասպելներ և պատմություններ։ Դրանցից մեկն առնչվում է Ամու Նոռուզին ու «Նանե Սարմա»-ին( թարգ. ցրտի տատիկին)։ Նանե Սարման որպես սառցակալման խորհրդանիշ հեռանում է, իսկ գալիս է Ամու Նոռուզը որպես աճի և նորության խորհրդանիշ: Նախքան Նանե Սարմայի և Ամու Նոռուզի պատմությունը պատմելը, լսենք Մազանդարանի շրջանի գեղեցիկ երաժշտություն՝ Նովռուզի և Ամու Նոռուզի մասին:
Ներկայացնում ենք Ամու Նոռուզի և Նանե Սարմայի՝ (Ցրտի տատիկի) պատմությունը։
Լինում է, չի լինում, քաղաքի դարպասի մոտ Նանե Սարմայի տունն է լինում, ով սիրահարված է Ամու Նոռուզին։
Նանե Սարմայի և Ամու Նոռուզի պատմությունը կապված չէ մեկ կամ երկու տարի առաջվա հետ, այլ պատկանում է հազարավոր տարիների։ Նանե Սարման ձմռան խորհրդանիշն է, և ամեն գարուն արևը ծագում է և սկսում աշխատել։ Նա մաքրում է տունը, ավելում է բակը, իրեն թարմացնում։ Նա գորգ է փռում գավթում, որտեղ պտղատու ծառերով լի այգի կա։ Ծաղկած ու գունավոր գարնանային ծաղիկներով լի ծառեր, գեղեցիկ և մաքուր սկուտեղի մեջ նա դնում է սխտոր, քացախ, սումակ, խնձոր, բանջարեղեն, սամանու, և մեկ այլ սկուտեղի մեջ լցնում է յոթ տեսակի չոր մրգեր ու քաղցրեղեն։ Նանե Սարման արագ վառում է մանղալը և նարգիլե բերում, բայց նարգիլեն չի վառում և սպասում է, որ Ամու Նոռուզը գա։ Ամու Նոռուզի մասին մտածելով, Նանե Սարման քնում է: Ամու Նոռուզը գալիս է, Նանե Սարման քնած է. Նա չի ուզում արթնացնել Նանե Սարմային, նարգիլե է ծխում, մի քիչ ուտելիք է ուտում ու գնում։ Բայց, անփույթ սիրտ, Ամու Նոռուզը եկավ ու գնաց, իսկ Նանե Սարման քնած մնաց։ Ամու նոռուզը հեռացավ ևս մեկ տարի հետո նորից գալու համար: Այս պատմվածքում ոչ ոք չգիտի՝ հաջորդ տարի Նանե Սարման կկարողանա՞ տեսնել Ամու Նոռուզին, թե ոչ։ Ոմանք ասում են, որ եթե այս երկուսը իրար տեսնեն, աշխարհի վերջը կգա, և քանի որ աշխարհի վերջը դեռ չի եկել, Նանե Սարման ու Ամու Նոռուզը չեն հանդիպել իրար։
Առաջարկում ենք լսել գարնան մասին մի երգ «Մեհդի Յաղմայի» կատարմամբ։
Խոսեցինք Նովռոզի ծեսերի հետ կապված կերպարների մասին, իսկ այժմ ձեզ կպատմենք Իրանում քուրդ ցեղի մոտ Նովռուզյան ծեսերի մասին:
Քուրդ ցեղերի մոտ, նովռուզի ավանդական ծեսերից բացի, կան նաև տարբեր սովորույթներ: Իրանական դիցաբանության մեջ Նովռուզի ծագումը վերագրվում է Իրանի առասպելական թագավոր Ջամշիդի գահակալությանը։ Սակայն քրդերը Նովռուզը համարում են կապված Դարբին Քավեի (Իրանցի դյուցազն) և Զահհակի (առասպելական ճնշող արքա) ճակատամարտի պատմության հետ։ Նրանք կարծում են, որ Նովռուզին, երբ Քավեն հաղթեց Զահհակին, մարդիկ կրակ էին վառում սարերի վրա և ձեռք-ձեռքի տված ՝ նշում էին այս հաղթանակը։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարի գարնան առաջին օրը քրդերը կրակ են վառում և նշում այդ բարեբաստիկ օրը։
***************
Ինչ վերաբերում է իրանցի ազերիների շրջանում Նովռուզի տոնակատարությանը: Բացի Հաֆթ Սին իրանական սեղանից, որը բոլոր իրանական ցեղերը պատրաստում են Նովռուզի տոնակատարության համար, նրանք ունեն հատուկ սեղան, որը տարբերվում է մյուս ցեղերի սեղանից, և այս տարբերությունները նույնպես Նովռուզի գեղեցկություններից են:
Իրանցի ազերիները Նոր տարին հիշում են «Նովռուզ Բայրամի» և «Իլ Բայրամի» անուններով։ Նովռուզ Բայրամի ժամանակ նրանք հյուրասենյակում փռում են սպիտակ կտորից սփռոց, որի շուրջը նստում են հյուրերը, և տան տերը ողջունում է հյուրերին։ Այս սեղանը իրականում և՛ ընդունելության սեղան է, և՛ Հաֆթ Սին սեղան: Ընտանիքները հյուրեր են ընդունում այս սեղանի շուրջ։
Բարեկամներ, ավարտվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք նովռուզյան երաժշտության և երգերի մասին: Մինչ նոր հանդիպում եթերում Տերն ընդ Ձեզ: