Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i196186-Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_անկման_պատճառներն_ու_հետևանքները_(6)
Հանուն Աստծու: Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողման ու այդ երկրի հզորւթյան անկման վրա այդ ձախողման  հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 06:37 Asia/Tehran

Հանուն Աստծու: Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողման ու այդ երկրի հզորւթյան անկման վրա այդ ձախողման  հետևանքների մասին:

2011թ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, ԱՄՆ-ն հայտարարեց ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի արշավի մեկնարկի մասին: Անիրատեսական խոստումներով ու ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսներով, մեծացնելով ռազմական բյուջեն, Վաշինգտոնը պատերազմ սկսեց նախ Աֆղանստանում, իսկ երկու տարի անց՝ Իրաքում։

Այսպիսով, 3 տասնամյակ անց, ԱՄՆ-ն փոխեց Վիետնամում կրած պարտութունից հետո իր որգեդրած քաղաքականությունը: ժողովրդավարությունը խթանելու և ծայրահեղականության և ահաբեկչության տարածումը կանխելու կարգախոսով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի սկսած պատերազմների համար ամերիկացի հարկատուները վճարեցին ավելի քան երկու հազար միլիարդ դոլար: Սակայն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ոչ միայն չխթանեց ժողովրդավարությունն այլ նպաստեց ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի ձևավորմանը:

Սեպտեմբերի 11-ի կասկածելի իրադարձություններն ԱՄՆ-ի համար պատրվակ դարձան՝ Արևմտյան Ասիայում ռազմական միջամտությունների համար

 

ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման օրինակներից մեկն Աֆղանստանն է, որը կարևոր նշանակություն ունի իր աշխարհաքաղաքական դիրքի և ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի հաստատման նպատակին հասնելու հարցում: Աֆղանստանի աշխարհաքաղաքական առանձնահատկություններից կարելի է նշել Վաշինգտոնի մրցակիցներ Ռուսաստանին ու Չինաստանին մոտ լինելը, Արևմտյան Ասիային մոտ լինելը,  ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնման համար ենթահող ստեղծելը, Իրանի, Հնդկական օվկիանոսի, Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի ինչպես նաև երկու նոր միջուկային տերությունների՝ Պակիստանի և Հնդկաստանի հետ հարևանությունը, ինչպես նաև մերձավորությունը Կովկասի հետ:

2001թ. ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանում ժողովրդավարություն հաստատելու նպատակի մասին, սակայն 2015թ. այդ երկրում ահաբեկիչների թիվը հասավ 100 հազարի, որոնք անդամակցում էին 44 ահաբեկչական խմբավորումների: Արդյունքում ամբողջ աշխարհում աճեցին ահաբեկչական ու մահապարտական գործողությունները, 1880-ից հասնելով ավելի քան 14000-ի: 2015 թվականին ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասավ մոտ 40 հազարի, 2001 թվականի համեմատ աճելով 397 տոկոսով։

Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Աֆղանստանի ու Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումները ոչ միայն չվերացրեցին այս երևույթն այլ ապակայունացրեցին տարածաշրջանը, հնարավորություն տալով ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին ներգրավել նոր անդամների:

Ամերիկացի վերլուծաբան Նոամ Չամսկին, խոսելով Աֆղանստան ԱՄՆ-ի ներխուժման մասին, ասում է. «Սեպտեմբերի 11-ի իրադարձություններին Վաշինգտոնի անմիջական պատասխանը հարձակումն էր Աֆղանստանի վրա։ Երբ ԱՄՆ-ն ​​ներխուժեց Աֆղանստան, ահաբեկիչների ներկայությունը սահմանափակ էր: Սակայն հիմա այդ երևույթը տարածվել է ամբողջ աշխարհում: Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի զգալի մասն ավերելը չմեծացրեց ԱՄՆ-ի հզորությունը»։

Ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի ծանր կորուստներն Աֆղանստան ԱՄՆ-ի ներխուժման արդյունքն են

 

Աֆղանստան ներխուժելուց 20 տարի անց, ԱՄՆ-ն ստիպված եղավ իր ուժերը դուրս բերել այդ երկրից: Կատարում թալիբների հետ կնքված պայամանագրով, Վաշինգտոնը վերջիններիս հանրավորություն տվեց վերադառնալ իշխանության: Պատերազմի վրա ԱՄՆ-ն ծախսեց ավելի քան 2,3 տրիլիոն դոլար, և ունեցավ մոտ 2500 զոհ ու  21 հազար վիրավոր: Բացի այդ, Միացյալ Նահանգները չհասավ ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին իր հայտարարած նպատակներին:

Չինական «Շին Հուա» պաշտոնական լրատվական գործակալությունն այս կապակցությամբ նշում է. «Քաբուլի անկումը հնչեցրեց ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման զանգը»: Իսկ մի շարք չինական լրատվամիջոցներ գրել են, որ Աֆղանստանը վերածվեց «իմպերիալիզմի գերեզմանի»:

Իրաքի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ն այլ նպատակներ ուներ: 2003թ Վաշինգտոնը հարձակվեց Իրաքի վրա՝ միջուկային զենքի առկայության պատրվակով: Սակայն շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ հայտարարությունն ահիմն է: Ու թեև իրաքյան պատերազմը պաշտոնապես շարունակվեց մինչև 2011թ., ԱՄՆ-ն այդ երկրում իր ռազմական ներկայությունը պահպանեց այլ կերպ: 2014թ. Վաշինգտոնը կրկին զորք ուղարկեց Իրաք՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատրվակով:

2011թ սեպտեմբերյան իրադարձություններից հետո ԱՄՆ-ն սկսեց ջանքեր գործադրել՝ որպես միաբևեռ աշխարհակարգ ձևավորող գերտերություն ներկայանալու համար: Եվ հաշվի առնելով Արևմտայն Ասիայի տարածաշրջանի ռազմավարական և աշխարհատնտեսական կարևորությունը, Վաշինգտոնը նպատակ ուներ այն վերածել իր ազդեցության բացառիկ գոտու: Իսկ այդ ծրագրի իրականացման կետը դարձավ Իրաքը: «Մեծ մերձավոր Արևելքիի ձևավորման միջոցով նոր աշխարհակարգի հաստատումը ենթադրում էր, որ տարածաշրջանը պետք է փոփոխվեր ու մասնատվեր: Եվ Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակման կարևոր պատճառներից մեկը հենց դա էր:

Սակայն ԱՄՆ-ն ոչ միայն չհասավ Իրաքում ու Աֆղանստանում հայտարարված իր նպատակներին, այդ թվում՝ ազգային կառավարության ձևավորմանը, ժողովրդավարության խթանմանը, և ահաբեկչության դեմ պայքարին, այլև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Սիրիայում, Եմենում և Սոմալիում այդ երկրի միջամտությունները նույնպես արդյունք չունեցան, բացի ԱՄՆ-ի հեղինակության անկումից:

ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման հետևանքը միայն Արևմտյան Ասիայում այդ երկրի ազդեցության թուլացումը չէր: Դրա հետևանքներն էին Եվրոպայում և ԱՄՆ-ում հատկապես 2011-ից 2017թթ իրականացված ահաբեկչական գործողությունները: Արդյունքում  ԱՄՆ նախկին նախագահն ընդունելով այդ երկրի վարած բազմաթիվ պատերազմների պատճառով ստեղծված քաղաքական և տնտեսական վատ պայմանները, նշեց, որ պատերազմական գործողությունները վատ արդյունք են ունեցել երկրի համար:

Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ուիլյամ Օդոմն ասում է. «Ինչպես նշել են շատ քննադատներ, ահաբեկչությունը թշնամի չէ, այլ մարտավարություն, քանի որ ԱՄՆ-ն ​​ինքն ունի ահաբեկիչներին աջակցելու և ահաբեկչական մարտավարություն կիրառելու երկար պատմություն»:


Աֆղանստանում ԱՄՆ-ի կրած պարտությունը՝  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում  այս երկրի միջամտության արդյունքն է

Վերջին երկու տասնամյակների զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ քաղաքական ու սոցիալական, ոչ էլ տնտեսական ու անվտանգության ոլորտներում ԱՄՆ-ն ​​չի կարողացել հասնել այն նպատակներին, որոնց մասին հայտարարեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո:

Այժմ, երկու տասնամյակ անց, ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական, սոցիալական և գլոբալ իրավիճակից պարզ է դառնում, որ Վաշինգտոնն օրեցօր ավելի է խորանում իր իսկ ստեղծած ճահճի մեջ։ Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի լայնածավալ ծրագրերի ձախողումը վկայում է  այդ երկրի համաշխարհային հզորության անկման ամսին: