Ապրիլի 9-ն՝ Իրանում միջուկային տեխնոլոգիաների ազգային օր
2006 թվականի ապրիլի 9-ը՝ շրջադարձային կետ է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային արդյունաբերության պատմության մեջ և հիշեցնում է իրանցիների ազգային հպարտությունը միջուկային էներգիայի ձեռքբերման հարցում՝ չնայած թշնամիների բոլոր տեսակի պատժամիջոցներին:
Ապրիլի 9-ին հայտարարվեց Իրանի կողմից միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիա ձեռք բերվելու և ուրանի հարստացման ամբողջական ցիկլն իրականացվելու մասին։
Չնայած բոլոր պատժամիջոցներին և խափանարարություններին՝ Իրանին հաջողվեց հասնել միջուկային վառելիքի արտադրության ամբողջական ցիկլին։ Ձեռք բերելով նոր սերնդի ցենտրիֆուգներ և այդ մասին հայտնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, Իրանը դարձավ ուրանի հարստացման տեխնոլոգիա ունեցող երկրներից մեկը և միացավ միջուկային ակումբի անդամ երկրներին։
Ի երախտագիտություն Իրանի գիտնականների անձնուրաց ջանքերի՝ Մշակութային հեղափոխության Գերագույն խորհրդի հաստատմամբ Իրանի պաշտոնական օրացույցում ապրիլի 9-ը հռչակվել է Միջուկային տեխնոլոգիաների ազգային օր։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ամեն տարի տեխնոլոգիաների ազգային օրը ներկայացնում է այս կազմակերպության նոր ծրագրերն ու ձեռքբերումները։
***
Միջուկային տեխնոլոգիայի կարևորությունը
Աշխարհի գիտնականների ջանքերից տասնամյակներ անց, հաշվի առնելով միջուկային էներգիայի ակնառու առավելությունները, այսօր անհերքելի փաստ է միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիա ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ հանուն երկրների անվտանգության ապահովման և առաջընթացի։ Միջուկային տեխնոլոգիան այն հիմնական տեխնոլոգիաներից է, որը մեծ մասնաբաժին ունի նոր տեխնոլոգիաների զարգացման և նոր արդյունաբերության առաջընթացում։
Ի դեպ էներգիայի գնի բարձրացումը և նավթի ու գազի շուկայում տիրող անկայունությունը, ինչպես նաև էներգակիրների պահանջարկի աննախադեպ աճը պատճառ են դարձել, որ երկրներն իրենց անվտանգությունն ապահովելու համար լայն մրցակցություն ունենան անհրաժեշտ էներգիան հայթայթելու ոլորտում։
Բացի այդ, քանի որ հանածո վառելիքը սպառվում է, պետք է դրան այլընտրանք փնտրել։ Ուստի միջուկային տեխնոլոգիային տիրապետելը, բացի միջուկային վառելիքի միջոցով էներգիայի ապահովման ոլորտում ինքնաբավությունից, խթանելու է նաև այլ գիտելիքների և տեխնոլոգիաների զարգացումը։
Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով տեղական մասնագետների կարողություններին, դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը, և այժմ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում սարքավորումների մոտ 90 տոկոսը հայրենական արտադրություն է և իրանցի գիտնականների հետևողական ջանքերի արդյունք։
Չնայած դրան, ԱՄՆ-ի գլխավորությամբ թշնամիների քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակվում են Իրանի միջուկային խաղաղանպատակ էներգիայի օգտագործումը կանխելու և Իրանի ազգային հզորությունը թուլացնելու նպատակով։
ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական 1399 թվականի էսֆանդ ամսի 4-ին Առաջնորդության բանիմացների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է․-«Արևմուտքիցիներն ասում են,որ դեմ են միջուկային զենքին, բայց նրանք ստում են, միգուցե նրանցից շատերը կամ նույնիսկ բոլորը գիտեն,որ մենք չենք ձգտում միջուկային զենք ձեռք բերել, նրանք նույնիսկ դեմ են մեր սովորական զենքին,փաստորեն դեմ են մեր պաշտպանական հնարավորություններին, ցանկանում են Իրանին զրկել հզորության բաղադրիչներից»։
․․․
Իրանի միջուկային արդյունաբերության կիրառումը և զարգացումները
Միջուկային արդյունաբերությունը բժշկության, սննդի արդյունաբերության, շրջակա միջավայրի, ինչպես նաև մաքուր էներգիայի և այլ ոլորտներում կիրառման բերումով գտնվում է բազմաթիվ երկրների ուշադրութան կենտրոնում: Ուստի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն իրականացնում է մի քանի առաջնահերթ առաքելություններ, միջուկային վառելիքի ցիկլի, էլեկտրաէներգիայի արտադրության և ատոմակայանների, ինչպես նաև ճառագայթման կիրառման ոլորտներում, որոնք օգտագործվում են արդյունաբերության, շրջակա միջավայրի առողջության, գյուղատնտեսության և սննդի բնագավառներում:
Այդ հիմամբ Իրանի միջուկային զարգացումները կարելի է բաժանել ճառագայթի կիրառման, էներգետիկայի, վառելիքի արտադրության և հետազոտության ու զարգացման ոլորտներում: Յոդ 131 ռադիոդեղագործական պարկուճների արտադրության հոսքագծի ստեղծումը, որն օգտագործվում է քաղցկեղի տարբեր տեսակների բուժման մեջ, ստերիլիզացման համար միջուկային ճառագայթման օգտագործումը, ջրազրկման դեմ սերմերի դիմադրությունը, բժշկական օգտագործման համար գամմա ճառագայթների օգտագործմումը, ինչպես նաև, ծանր ջրի հետ կապված արտադրանքի մշակումը ճառագայթների կիրառման ոլորտում արձանագրված առաջընթացներն են:
Էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներից են՝ Բուշեհրի ատոմակայանի համար վառելիքով լիցքավորման ծրագրակազմի արտադրությունը կամ էլեկտրակայանի աշխատողների ճառագայթման չափաբաժինը ստանալուն առցանց հետևող համակարգի կատարելագործումը, որպեսզի կանխվի թունավորումը,որը կարող է առաջանալ ճառագայթի հավելյալ չափաբաժին ստանալու դեպքում: Այս բոլորը ձեռք են բերվել իրանցի մասնագետների ջանքերի շնորհիվ ,չնայած հակաիրանական պատժամիջոցներին։
Վառելիքի ոլորտում ևս վառելիքի ցիկլին տիրապետելուց հետո, որն սկսվում է ուրանի և թուլիումի հայտնաբերման փուլից մինչև հումքի վերածումը խտանյութի և դեղին կարկանդակի, ուրանի հարստացման, վառելիքի արտադրության և վառելիքի թափոնների կառավարման, Իրանը կարողացել է հասնել կայուն ցիրկոնիում արտադրելու կարողությանը, մի նյութ, որն օգտագործվում է միջուկային վառելիքի արտադրության մեջ ավիացիոն և ավտոմոբիլային արդյունաբերության բնագավառում, և վկայում է այն փաստի մասին, որ երկրի արդյունաբերության լայն շրջանակ կարող է օգուտ քաղել գիտելիքի հորդացումից, որն ստեղծվում է միջուկային արդյունաբերության մեջ:
Հետազոտությունների ոլորտում, որպես վերջին ձեռքբերումներ կարելի է նշել՝ թելուրիումի մաքրությունը չափելու սարքերի մշակումը և մինչև 7 կմ հեռավորության վրա քվանտային կոդավորման հնարավորության ձեռքբերումը:
Նպատակադրում՝ երկրի էներգետիկ պորտֆելում ատոմային էներգիայի 20 տոկոս մասնաբաժնի համար
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը նպատակ է դրել երկրի էներգետիկայի ընդհանուր պորտֆելից ստանալ և արտադրել միջուկային էլեկտրաէներգիայի 20 տոկոսը։ Աշխարհում կլիմայական և էկոհամակարգային պայմանների փոփոխությունների պատճառով բոլոր երկրները պարտավորություն են ստանձնել զրոյի հասցնել ջերմոցային գազերի և ածխածնի արտադրությունը, և դա համաշխարհային պարտավորություններից մեկն է, և Իրանը արագ տեմպերով շարժվում է այդ ուղղությամբ։
Այս առումով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն իր օրակարգում է ներառել ատոմակայանների զարգացումը: Այս կազմակերպությունը նաև մշակում է նախագիծ՝ ճարտարագիտական տեխնոլոգիական և արդյունաբերական հնարավորություններ ստեղծելու և երկրում այս արդյունաբերությունն ու գիտությունը տարածելու համար:
Իրանում 360 ՄՎտ հզորությամբ Դարխոյնի էլեկտրակայանի կառուցումը, որը նախատեսված է 10 հազար ՄՎտ միջուկային էներգիայի արտադրության օրինական առաջադրանքին համապատասխան, օրակարգում ներառված այլ հեռանկարային միջոցառումներից է։
Առաջին գամմա ճառագայթման շարժական համակարգի ներկայացումը
Իրանի միջուկային արդյունաբերության գիտնականների ջանքերով գյուղատնտեսական արտադրանքի համար նախագծվել և արդյունաբերականացվել է շարժական գամմա ճառագայթման համակարգ: Այս համակարգը արտադրվել է Ատոմային էներգիայի կազմակերպության Բոնաբի կենտրոնում և համարվում է այս մոդելի առաջին օրինակն աշխարհում։ Նաև Իրանը նման համակարգեր արտադրող երկրորդ երկիրն է աշխարհում։
Այս համակարգը կարող է փոքր չափաբաժիններով ճառագայթահարել հացահատիկային և հատիկաընդեղենային զանգվածային արտադրանքը, ախտահանելու բողբողջման վերահսկման և պահեստային վնասատուները նվազեցնելու , սննդամթերքի պիտանելիության ժամկետը երկարացնելու և դրա հիգիենիկ որակը բարելավելու համար:
Սննդի արդյունաբերության մեջ ճառագայթման օգտագործման առավելությունների թվում կարող են լինել սննդամթերքի բոլոր տեսակների մանրէաբանական, սնկային և մակաբուծային աղտոտվածության նվազեցումը, բաղադրիչների և սննդային արժեքի և սննդի որակի ավելի լավ պահպանումը, սննդի պիտանելիության ժամկետի երկարացումը,պարենային ապրանքների մեծ տոկոսի վատնման կանխարգելումը և արտադրանքի ու շրջակա միջավայրի չաղտոտվելը:
Միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը քաղցկեղի բուժման մեջ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը կից Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի իրանցի մասնագետներին հաջողվել է «188Re-TOC թերապևտիկ ռադիոդեղամիջոց արտադրել նեյրոէնդոկրին ուռուցքների նպատակային բուժման համար: Այս հաջողությունը մեծ քայլ է Իրանում միջուկային տեխնոլոգիաների կիրառման տարբեր ոլորտներ մուտք գործելու ուղղությամբ։ Իրանցի մասնագետները կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեջ կիրառել են նաեւ պլազմային թերապիա, որն ունեցել է դրական արդյունքներ։
Ուրանի հարստացման տեմպերի աճը
Վերջերս Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը,արձագանքելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի հակաիրանական վերջին բանաձևին, օրակարգ մտցրեց մի շարք միջոցառումներ, որոնցից առաջինը 2022թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Նաթանզ և Ֆորդո օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությամբ: Ձեռնարկված միջոցառումների թվում է մինչև 60 տոկոս ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։ Նաթանզում ուրանի 60 տոկոս հարստացումը շարունակվում է: Նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է Նաթանզի օբյեկտում առաջին սերնդի ցենտրիֆուգները IR-6 առաջադեմ մեքենաներով փոխարինելու գործընթացի մեկնարկի մասին, ինչը զգալիորեն կբարձրացնի արտադրական հզորությունը։
Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, «Այսօր Իսլամական խորհրդարանի ռազմավարական գործողության օրենքի շրջանակում, երկրի միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման մակարդակը պաշտոնապես հասել է 60 տոկոսի, և շարունակական ու անխափան հետազոտությունների և զարգացման հետ մեկտեղ նոր սերնդի ցենտրիֆուգների մեքենաների էվոլյուցիան գտնվում է լավագույն վիճակում»:
Խաղաղանպատակ միջուկային տեխնոլոգիայի զարգացման վրա այս աստիճան կենտրոնացումը կարող է հանգեցնել երկրի համար հարյուր միլիոնավոր դոլարների խնայողության և օգուտ բերել բազմաթիվ արդյունաբերությունների, մինչդեռ արևմտյան երկրներն իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով Իրանում ուրանի հարստացման մակարդակի բարձրացումից և միջուկային զենք ստեղծելու պատրանքից վախենալու վրա, փորձել են օգտագործել այս պատրվակը Իրանին միջուկային արդյունաբերությունն օգտագործելու հնարավորությունից զրկելու համար, բայց չնայած բոլոր ճնշումներին և նույնիսկ իրանցի գիտնականների սպանություններին, որոնք թշնամիները արել են Իրանի միջուկային գործունեության առաջընթացը կանխելու համար, այս ռազմավարական արդյունաբերության ձեռքբերումների օրավուր աճն իրականացվում է, և թշնամու խափանարարությունները չեն կարողացել խոչընդոտել Իրանի ժողովրդի վճռականությանը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կարևորելով Իրանի խաղաղանպատակ միջուկային էներգիան օգտագործելու իրավունքը, հայտարարեց, որ միջուկային ոլորտում մեր երկրի գիտելիքներն ու տեխնոլոգիաները անշրջելի են,և իրանցի երիտասարդներին ու գիտնականներին ապավինելը և ջիհադական աշխատանքը այն մոդելն է, որը միշտ գործում է, և պետք է այլ ոլորտներում ևս այս ուղղությամբ ընթանալ։