Հատուկ հաղորդում՝ նվիրված Ղոդսի համաշխարհային օրվան
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i197334-Հատուկ_հաղորդում_նվիրված_Ղոդսի_համաշխարհային_օրվան
Ղոդսի համաշխարհային օրը սահմանվեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց, ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի  և նշվում է ամեն տարի՝ ռամազան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2023 13:33 Asia/Tehran

Ղոդսի համաշխարհային օրը սահմանվեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց, ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի  և նշվում է ամեն տարի՝ ռամազան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը:


1979 թվականին դիմելով աշխարհի և Իրանի մուսուլման ժողովուրդներին, ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի, ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին հայտարարեց ռամազան սուրբ ամսվա վերջին օրը Ղոդսի համաշխարհային օր հռչակելու մասին: Նա աշխարհի մուսուլմաններին և իսլամական կառավարություններին կոչ արեց միավորվել Իսրայելի դեմ:

Իմամ Խոմեյնին Ղոդսի համաշխարհային օրը համարում էր ոչ միայն Պաղեստինի, իսլամի և իսլամական իշխանության օր, այլև ամբողջ աշխարհում մուսուլմանների համախմբման սկիզբ:

Ղոդսի համաշխարհային օրն իսլամական աշխարհի միավորմանն ուղղված իմամ Խոմեյնիի նախաձեռնության ժառանգությունն է: Այս օրվա հռչակմամբ, Պաղեստինի հարցը դուրս եկավ արաբական կատեգորիայի սահմաններից ու վերածվեց համամարդկային և իսլամական կատեգորիայի: Ղոդսի համաշխարհային օրվա հռչակումը կարևոր քայլ էր իսլամական ժողովուրդների համար և արդյունավետ մոդել՝ իրենց հողերի պաշտպանության համար:

Նախքան իմամ Խոմեյնիի կողմից Ղոդսի օրվա հռչակումը, ՄԱԿ-ում պաղեստինցիների կողմից գրանցվել էին Երկրի օրը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օրը: Սակայն Ղոդսի համաշխարհային օրն էապես տարբերվում է վերոնշյալ երկու խորհրդանշական օրերից:

Երկրի օրվա խորհուրդը պաղեստինցիների համերաշխության պահպանումն է և Իսրայելի օկուպացիային դիմակայելը, որի հետևանքով Հորդանան գետի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հողերն աստիճանաբար միացվեցին 1948 թվականի օկուպացված հողերին: Այս օրը վերաբերում է հիմնականում Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում բնակվող պաղեստինցիներին, ովքեր դեմ են Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիոն ռազմավարությանը, որի նպատակն է թույլ չտալ Պաղեստին պետության ձևավորումը:

ՄԱԿ-ը նոյեմբերի 29-ը անվանել է Պաղեստինի ժողովրդի հետ միասնության միջազգային օր, այդպիսով փորձելով փոխհատուցել ԳԱ 181-րդ բանաձևի հաստատմամբ Պաղեստինի օկուպացման գործում իր պատմական քայլը:

Սակայն Ղոդսի համաշխարհային օրն ունի մի քանի նպատակ և բոլորովին տարբեր գործառույթներ:

Նախ՝ Պաղեստինը, հատկապես Ղոդսը և Ալ-Աղսա մզկիթը, որպես մուսուլմանների առաջին ղիբլա, պետք է դառնան մուսուլմանների միասնության և համերաշխության ամրապնդման կենտրոնը: Մուսուլմանների տառապանքների մեծ մասի պատճառը միասնության ու համերաշխության բացակայությունն է, ինչը նաև հիմք է ստեղծել Պաղեստինի օկուպցաման համար:

Երկրորդ հերթին, նախորդ երկու խորհրդանշական օրերի պատասխանատվությունը հիմնականում դրված է Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների, օտարերկրյա  կառավարությունների և միջազգային կազմակերպությունների վրա, իսկ Ղոդսի համաշխարհային օրը վերաբերում է ամբողջ աշխարհի մուսուլմաններին: Դա շատ կարևոր է, քանի որ աշխարհում կա մոտ երկու միլիարդ մուսուլման, և հակառակ իսլամական ու արաբական երկրների կառավարությունների, նրանք չեն գտնվում արևմտյան երկրների ու Սիոնիստական ռեժիմի ճնշման տակ ու կարող են օգտագործել իրենց հնարավորությունները, որպես օրինակ բողոքի ցույցերը կամ Իսրայեի դաշնակիցների ապրանքների բոյկոտը:

Երրորդ հերթին, Ղոդսի համաշխարհային օրը, որը նշվում է  ռամազան սուրբ ամսվա ընթացքում, ունի նաև կրոնական նշանակություն և այն չի կարելի անտեսել: Երուսաղեմը, մուսուլմանների առաջին ղիբլայի՝ Ալ Աղսա մզկիթի առկայության պատճառով, Պաղեստինի ամենակարևոր քաղաքն է և մեծ նշանակություն ունի իսլամի տեսակետից:

Մադինա գաղթելու սկզբից մինչև հիջրեթի երկրորդ տարին, աղոթքների ժամանակ իսլամի մարգարեի ղիբլան Երուսաղեմն էր: Գաղթին նախորդող 13 տարիների ընթացքում, Մեքքայում աղոթելիս, մարգարեն աղոթում էր կանգնելով դեպի Երուսաղեմի ուղղութունը, հետևաբար քաղաքը մուսուլմանների առաջին ղիբլան է:

Վերոնշյալ գործոնների շնորհիվ, Ղոդսի համաշխարհային օրը ոչ միայն խորհրդանշական բնույթ է կրում, այլ նաև վերածվել է մտավոր դիսկուրսի և դպրոցի, որը խոստանում է Պաղեստինի ազատագրումն և այն իր իսկական տերերին հանձնելը՝ մուսուլմանների պատասխանատվության զգացողության ու աջակցության շնորհիվ:

Այս դիսկուրսում պաղեստինցիները միայնակ չեն: Նրանք ունեն աշխարհի մուսուլմանների աջակցությունը, որոնք իրենց կրոնական և մարդկային պարտավորություններն ու պարտականությունները կատարելու համար կառավարություններից թույլտվություն ստանալու կարիք չունեն:

Հետևաբար, որքան մեծ է մուսուլմանների շրջանում Ղոդսի համաշխարհային օրվա դերը, այնքան մեծանում է պաղեստինցիների իրավունքների իրացման ու նրանց հողերի վերադարձման հույսը:

Ամեն տարի, օկուպացված տարածքներում տեղի ունեցող նոր իրադարձությունների ֆոնին, Ղոդսի համաշխարհային օրը նոր երանգ է ստանում և ավելի է կարևորվում:

Պաղեստինյան վերջին զարգացումներից է Դիմադրության կենտրոնի տեղափոխումը Գազայից Արևմտյան ափ՝ կապված նոր խմբերի ձևավորման հետ, որոնք թեև ունեն ինքնավստահություն, սակայն իրենց ուղին շարունակելու համար ունեն իսլամ աշխարի աջակցության կարիքը: Սիոնիստներին սարսափի մատնած այդ խմբերից է «Արին ալ-Ասուդ»  կամ «Բիշեհ Շիրան» խումբը: Առաջին անգամ այս խմբի մարտիկներն իրենց գոյության մասին հայտարարեցին 2021թ դեկտեմբերի 9-ին: Խումբը հայտնի դարձավ Արևմտյան ափին իրականացված մի շարք հակասիոնիստական գործողություններից հետո: Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայություններին չի հաջողվել սպանել խմբի անդամներից որևէ մեկին: Եվ խմբի հրամանատարներին ու մարտիկներին հայտանբերելուն ուղղված ռեժիմի գործողությունները ոչ միայն անարդյունք են եղել, այլ նպաստել են, որպեսզի խումբն ավելի հզորանա:

Դիմադրության խմբերից մյուսը Ջենինի գումարտակն է, որն իր գործունեությունը սկսել է մի քանի մարտիկների մասնակցությամբ, 2021թ մայիսին Գազայում Սեյֆ ալ-Ղոդսի ճակատամարտից հետո: Խումբը ղեկավարում է Ալ-Ղոդսի դիվիզիաների հրամանատարներից Ջամիլ ալ-Ամուրին: Իր մասին հայտարարելու առաջին իսկ օրից, Ջենինի գումարտակը դիմակայել է օկուպանտ ուժերին: Խմբի անդամներն Արևմտյան ափի վրա սիոնիստների հարձակումների ժամանակ բազմիցս դիմակայել են օկուապնտներին: Խմբի ամենակարևոր գործողություններից էր Հոմեշի գործողությունը, որն իրականացվել էր իսրայելցի զինվորներին գերեվարելու նպատակով։

Արևմտայն ափի տարբեր շրջաններում իրար հետևից հայտնվում են Դիմադրության նոր խմբեր, որոնց անվանում են նաև Օսլոյի սերունդ: Դրանք սարսափի են մատնում սիոնիստներին, քանի ո նրանք պարտավոր են ամեն օր իրենց զինտեխնիկան տեղափոխել մեկ ուրիշ վայր:

Դիմադրության նոր սերունդը ականատես է եղավ, թե ինչպես են Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր կառավարությունները միտումնավոր խախտել իրենց պարտավորությունները՝ հիմնված միջազգային օրենքների և նույնիսկ Օսլոյի համաձայնագրի վրա, որոնք ներառում են ավանաշինության քաղաքականության ընդլայնումը, Երուսաղեմի հուդայականացումը, հողերի բռնագրավումը, տների ավերումը, ջրային ռեսուրսների թալանը, պաղեստինցիների արտաքսումը, ծերերի, կանանց ու երեխաների սպանությունը։

Այս գործողությունները Պաղեստինի նոր սերնդին համոզեցին, որ իսրայելցիների հետ խաղաղ համակեցությունն անհնար է, քանի որ այն ենթադրում է  ապրել օկուպանտ ռեժիմի ստվերում, որը վարում է ապարտեիդի քաղաքականություն: Բացի այդ, նոր սերունդը հասկացավ, որ սիոնսիտները դեմ են անկախ Պաղեստինի ձևավորմանը, որի կողքին կարող են ապրել խաղաղության պայմաններում: Այդ սերունդը նաև կանգնած է Իսրայելի կառավարությունների դիմաց, որոնք շախահագրգռված չեն խաղաղ ճանապարհով խաղաղության հասնել:

Վերոնշյալից բացի, այս սերունդն իրական սպառնալիք է զգում և ամեն պահ կանգնած է պաղեստինյան հողից արմատախիլ լինելու վտանգի առջև, հատկապես Նեթանյահուի ներկայիս կառավարության ձևավորումից հետո, որտեղ ներկա են Բեն Ղաֆիրի և Սմոտրիչի նման մարդիկ։

Հետևաբար միանգամայն բնական է, որ Օսլոյի համաձայնագրի ստվերում ծնված նոր սերնդի ներկայացուցիչները եզրակացնեն, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքները վերականգնելու և ինքնորոշման իրավունքն ապահովելու միակ ճանապարհը զինված պայքարն է:

Միևնույն ժամանակ, պաղեստինցի երիտասարդները տեսնում են տարբեր խմբերի միջև աճող տարաձայնությունները, որոնք ժամանակի հետ խորանալով, վերածվել են սպառնալիքի և կարող են բացասական  հետևանքներ ունենալ ոչ միայն Պաղեստինի ազգային շարժման, այլ ողջ ժողովրդի ճակատագրի ու ապագայի համար: Ուստի նրանք հասկացել են, որ ունեն մի թշնամի և բոլոր զենքերը պետք է ուղղեն նրա դեմ:

Դիմադրության նոր սերունդը նաև հասկացել է, որ Պաղեստինի ազատությունը հնարավոր է միայն ներքին ուժերին ապավինելով, քանի որ մի շարք արաբական երկրներ կարգավորում են հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ:

Մյուս կողմից, չնայած Իսրայելում իշխանության է եկել ռեժիմի պատմության մեջ ամենածայրահեղական ու ռազմատենչ կառավարությունը՝ Նեթանյահուի գլխավորությամբ., ինչը մեծ սպառնալիք է պաղեստինցիների համար, սակայն այդ կառավարության ձևավորումը ռեժիմի ներսում անդառնալի հետևանքներ է թողել՝ առկա տարաձայնությունների ու պառակտումների պատճառով, ռեժիմին կանգնեցնելով  լուրջ մարտահրավերների առջև:

Նեթանյահուի կառավարության ձևավորումից հետո, ռեժիմի ներսում մրցակից քաղաքական ուժերի միջև տարաձայնություններն ավելի են խորանում ու ավելի հրապարակային են դառնում:

Մի կողմից ռեժիմի կոալիցիոն կառավարությունն իրականացնում է կոալիցիայի ներսում ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ իր գոյատևումը տեսնում է դրա մեջ, իսկ մյուս կողմից այդ քայլը բարձրացնում է բացասական արձագանքի մեծ ալիք, զայրացնելով ընդդիմությանը և ստիպելով միավորվել Նեթանյահուի կառավարությանը դիմակայելու համար:

Հետևաբար, կողմերից յուրաքանչյուրը չի տեսնում հետդարձի  ճանապարհ, քանի որ հետևում մնացած կամուրջները քանդվել են: Նման իրավիճակում, Ղոդսի համաշխարհային օրվա երթին մուսուլմանների բազմամիլիոնանոց ներկայությունը, քաջալերելով Պաղեստինի ժողովրդին ու Դիմադրության խմբերին, միևնույն ժամանակ մեծ ցնցում կլինի երերուն հիմքերի վրա կանգնած ռեժիմի և Նեթանյահուի կառավարության համար: