Հատուկ հաղորդում՝  նվիրված Գազայի օրվան
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i212506-Հատուկ_հաղորդում_նվիրված_Գազայի_օրվան
Իրանական օրացույցով արեգակնային հիջրեթի դեյ ամսի 29-ը՝ (հունվարի 19-ը) հռչակվել է Գազայի ազգային օր։  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2024 11:05 Asia/Tehran

Իրանական օրացույցով արեգակնային հիջրեթի դեյ ամսի 29-ը՝ (հունվարի 19-ը) հռչակվել է Գազայի ազգային օր։  

2008 թվականի դեկտեմբերի 27-ին Սիոնիստական ռեժիմը դաժան ու անմարդկային հարձակումների թիրախ դարձրեց Գազայի հատվածը։ Հարձակումը շարունակվեց մինչև հունվարի 17-ը։ Իսրայելում այս պատերազմը հայտնի է որպես «Ձուլածո արճիճ» գործողություն, իսկ պաղեստինցիների շրջանում՝ Գազայի կոտորած կամ 22-օրյա պատերազմ: Այս անհավասար պատերազմում ավելի քան 1450 պաղեստինցի նահատակվեց, մոտ 5000-ը վիրավորվեցին։ 22 օր շարունակվող անդադար հարձակումների ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում ավերել է բազմաթիվ բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մզկիթներ, բուժկենտրոններ, ենթակառուցվածքներ ու շինություններ: Այս պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմն իր ողջ ռազմական հզորությամբ և ԱՄՆ-ի աջակցությամբ առաջին անգամ մտադիր էր վերացնել իսլամական դիմադրության  շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, սակայն ՀԱՄԱՍ-ը ցույց տվեց, որ ունի կարողություն դիմադրելու մինչև ատամները  զինված Սիոնիստական ​​ռեժիմին։

Իսրայելի կեղծ ռեժիմը 2014 թվականին կրկին լայնածավալ և ավելի երկարաժամկետ հարձակումներ գործեց Գազայի հատվածի վրա։ 51 օր տևած այս պատերազմի հետևանքով, նահատակվեցին 2158 և  վիրավորվեցին ավելի քան 11000 պաղեստինցիներ, ավերվեցին Գազայի ենթակառուցվածքները, իսկ Գազայի բնակիչների համար դժվարացան կենսապայմանները։Սակայն Պաղեստինի ժողովուրդը, աջակցելով իսլամական դիմադրության շարժմանը, և դիմակայելով այդ հարձակումներին, Սիոնիստական ​​ռեժիմին ստիպեց ընդունել հրադադարի ռեժիմը: Գազայի պատերազմի հետևանքները Սիոնիստական ​​ռեժիմի համար սոցիալական, տնտեսական և ռազմական հարթություններում այնքան ծանր էին, որ պատերազմի ավարտից հետո իսրայելական կեղծ ռեժիմի կաբինետում քաղաքական ճգնաժամը շատ սրվեց և այս ռեժիմի տասնյակ պաշտոնյաներ ազատվեցին պաշտոնից։ Իսլամական դիմադրությունը յուրաքանչյուր ագրեսիայից հետո օգտագործում էր սիոնիստական ​​ագրեսիային դիմակայելու փորձը՝ ավելի լավ պատրաստվելու համար, քան նախկինում։ Օկուպացված Պաղեստինում Գազայի ամենահեռավոր քաղաքները և արդյունաբերական ու ռազմական կենտրոնները թիրախավորելը սիոնիստներին ապացուցեց, որ պաղեստինցի մարտիկներն այնքան են ուժեղացել, որ այլևս ռեժիմը չի կարող  երբ ցանկանա  հարձակվել  Գազայի հատվածի վրա,քանի որ իսլամական դիմադրության հզոր պատասխանին կբախվեն։

Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում Պաղեստինի իսլամական դիմադրությունից կրած իրարահաջորդ պարտություններից հետո, կարծում էր, որ Գազայի հատվածի համակողմանի պաշարմամբ կարող է փշրել Գազայի հատվածում ապրող ավելի քան երկու միլիոն պաղեստինցիների կամքն ու դիմադրությունը: Սիոնիստները Գազայի հատվածի պաշարմամբ ոչ միայն մի քանի տարի չկարողացան հասնել իրենց նպատակներին, այլև սահմանափակումների արդյունքում պաղեստինցի մարտիկները պատրաստվեցին երկարատև պատերազմի և զինվեցին բոլոր տեսակի զենքերով և իսրայելցի զինվորների դեմ պարտիզանական պատերազմ մղելու մեթոդներով:

Գազայի հատվածի տակ գտնվող թունելների հսկայական ցանցը պաղեստինցի մարտիկների հիմնական միջոցներից մեկն է՝ նրանց ավելի քիչ խոցելի դարձնելու և սիոնիստներին ավելի ուժեղ հարվածելու համար։ «Ալ-Աքսա» փոթորիկ գործողությունը և հարյուրավոր պաղեստինցի մարտիկների ներթափանցումը օկուպացված Պաղեստինի խորքեր և Սիոնիստական ​​ռեժիմի տասնյակ զինվորների սպանությունը, հարյուրավոր մարդկանց գերեվարումը ցույց են տալիս Պաղեստինի իսլամական դիմադրության կարողության ու պատրաստվածության մասին գագաթնակետը և վկայում են Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական ու անվտանգության մասին առասպելի  փշրվելու մասին։

Այս գործողության նկատմամբ սիոնիստների արձագանքը եղել են ավերիչ հարձակումներ Գազայի հատվածի վրա։ Իսրայելի հետախուզության և անվտանգության վարկանիշին, հատկապես «Երկաթե գմբեթ» համակարգին հասցված ծանր հարվածը քողարկելու համար Նեթանյահուն փորձեց վրեժ լուծել Գազայի հատվածի պաղեստինցի խաղաղ բնակիչներից։ Արդեն ավելի քան հարյուր օր է, ինչ Սիոնիստական ​​ռեժիմը ցամաքից, օդից և ծովից հարձակվում է Գազայի հատվածի վրա։ Այս հարձակումների նպատակն է  հայտարարվել Գազայի հատվածը անմարդաբնակ դարձնելը, իսրայելցի բանտարկյալների ազատ արձակումը և ՀԱՄԱՍ-ի լուծարումը: Մինչ այժմ նահատակվել է Գազայի ավելի քան 24000 խաղաղ բնակիչ։ Այս նահատակների յոթանասուն տոկոսը երեխաներ և կանայք են: Օքսֆամ միջազգային օգնության կազմակերպությունը վերջին զեկույցում հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայում օրական 250 պաղեստինցի է սպանում։

«Oxfam» կայքի հաղորդման համաձայն, այս կազմակերպությունը իր զեկույցում հավելել է. «Այս քանակի սպանությունները Իսրայելի պատերազմը Գազայի դեմ դարձրել են 21-րդ դարի ամենամահաբեր հակամարտությունը։ Գազայում մահացության դեպքերի օրական ցուցանիշն ավելի բարձր է, քան Սիրիայում  ընթացող հակամարտության հետևանքով մահացության դեպքերը(օրական 96,5 մահ), Սուդանում (օրական 52 մահ), Իրաքում (51) և Ուկրաինայում (44), Աֆղանստանում (24) և Եմենում (16): Oxfam-ի Մերձավոր Արևելքի հարցերով տնօրեն Սալի Աբի Խալիլն ասել է. «Իսրայելի հանցագործությունները Գազայում իրոք ցնցող են: Գազայի ժողովուրդը 100 օր է ,ինչ հայտնվել է իրական դժոխքում։ Ոչ մի տեղ անվտանգ չէ, և Գազայի ողջ բնակչությունը գտնվում է սովի վտանգի տակ»:

----

Նեթանյահուի ցեղասպան մեքենան սպանել և վիրավորել է հարյուրավոր պաղեստինցի երեխաների, տղամարդկանց և կանանց, իսկ երկու միլիոն մարդ տեղահանվել է: Գազայի հատվածի զգալի մասը ավերվել է։ Բայց Իսրայելի դահիճը իր ցանկություններից ոչ մեկին չի հասել։ Ավելի քան երկու միլիոն պաղեստինցիներ հրաժարվել են լքել Գազայի հատվածը՝ չնայած իրենց տների և ենթակառուցվածքների ավերմանը։ Սիոնիստները չեն կարողացել ազատ արձակել իրենց գերիներից որևէ մեկին։ Պաղեստինցի մարտիկները ամեն օր սպանում և վիրավորում են տասնյակ իսրայելցի զինվորների։ Գազայում ոչ մի տեղ անվտանգ չէ սիոնիստական ​​տանկերի և մարդատար մեքենաների համար։ Դրանք հասանելի թիրախներ են դարձել պաղեստինցի մարտիկների համար։ Իսրայելական հիվանդանոցները չեն կարողանում բուժել հազարավոր վիրավոր զինվորների։ Նեթանյահուն ոչ մի պատիվ ու հեղինակություն չունի ոչ օկուպացված տարածքների ներսում, և ոչ էլ միջազգային ասպարեզում։

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետն ու Իսրայելի կաբինետի ռասիստ նախարարներն ամեն օր հոխորտում  և  ընդգծում են պաղեստինցիների սպանության շարունակումը։ Սակայն ԱՄՆ-ում և Եվրոպայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմնակիցները փորձում են տարածություն պահել Սիոնիստական ​​ռեժիմից և նշել, որ սիոնիստների նպատակներն անիրագործելի են։ Նրանք շատ լավ գիտեն, որ Պաղեստինի դիմադրությունը չի կարող ոչնչացվել։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջին երեք ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքի տարածաշրջան կատարած իր բազմաթիվ այցերի ընթացքում բազմիցս ընդգծել է Պաղեստինի պետության ստեղծումը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Գաղափար, որը Թել Ավիվում իշխող սիոնիստները չեն ցանկանում ընդունել։ Գազայի հատվածում պաղեստինցիների սպանության շարունակումը նոր ճակատներ է բացել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ։ Մուսուլմանական և արևմտյան երկրներում Պաղեստինի ժողովրդին աջակցության մակարդակն օրեցօր ավելանում է։

Թել Ավիվում իշխող սիոնիստները փորձեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների սպանությանը մեծ նշանակություն տալով և այն  պատրվակ դարձնելով արդարացնել Պաղեստինի օկուպացումը և նրա բնակչության տեղահանումը։ Այս քարոզչական քաղաքականության շրջանակներում արևմտյան երկրներում հակաիսրայելական գործողությունները համարվել են հակասեմականություն և  հանցագործություն։ Բայց այսօր մի քանի հարյուր հազարանոց հավաքներ են անցկացվում ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում՝ Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնելու և  Իսրայելի կեղծ  ռեժիմին դատապարտելու համար։  

Միջազգային քրեական դատարանում Իսրայելին մեղադրանք է առաջադրվել ցեղասպանության համար։ Նեթանյահուն ավերելով այս տարածքը  ոչ միայն չկարողացավ ջնջել Գազայի անունը Պաղեստինի աշխարհագրությունից, այլ ընդհակառակը, վերջին երեք ամիսների ընթացքում Պաղեստինի ժողովրդի դատը և Գազայի անունը կենդանացել և դարձել են մնայուն աշխարհում։