Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (21)
(last modified Wed, 03 Aug 2016 11:07:08 GMT )
Օգոստոս 03, 2016 15:37 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (21)

Վերջերս Ավստրալիայում պատանիների կալանավայրերին պատկանող մի տեսագրություն է տարածվել, որտեղ ցուցադրված են ցնցիչ տեսարաններ՝ բանտապահների կողմից արցունքաբեր գազեր օգտագործվելու և կալանավորներին հասցեագրված հայհոյանքների վերաբերյալ: Այս տեսագրությունը միայն մի մասն է՝ Ավստրալիայի դաշնային տարածքների հյուսիսային շրջաններում անչափահասների դեմ կատարվող բռնության վերաբերյալ կատարված ծավալուն հետազոտությունների:

Մարդու իրավունքների խախտում Արևմուտքում

Խոշտանգումը, մարդուն ու նրա արժանապատվությանը հասցված վիրավորանքի ամենասարսափելի դրսևորումներից մեկն է: Խոշտանգումները ուղեկցվում են ֆիզիկական ու հոգեկան վնասներով և կատարվում են մարդուն նվաստացնելու և նրա արժանապատվությունն ու ինքնասիրությունը փշրելու համար: Մարդկանց վրա գործադրվող հոգեկան ու ֆիզիկական խոշտանգումները, փաստորեն մարդու կողմից իր համանմանին ցուցաբերված անխղճության ու քարասրտության դրսևորումն է: Եվ այն ավելի գեշ տեսք է ստանում այն ժամանակ, երբ այդ անմարդկային արարքները կատարվում են կառավարության պաշտոնյաների կողմից: Անշուշտ, անչափահասներին խոշտանգման ենթարկելը և նրանց տանջելն ու չարչարելը անտանելի երևույթ է: Դրանք հետագայում հոգեկան ու ֆիզիկական ավերիչ ու ծանր հետևանքներ են թողնում  զոհերի վրա:

Ցավոք, այս կարգի անմարդկային վերաբերմունք նաև տեղի է ունենում մարդու իրավունքների հավակնորդ ու ազատություն ավետող երկրներում: Օրերս Ավստրալիայի հյուսիսային շրջանում գտնվող պատանի հանցագործների կալանավայրերից մեկին պատկանող մի տեսագրություն է տարածվել, որում նկարագրված է 2010-2015 թթ. կալանավորված պատանիների պայմանները ու նրանց նկատմամբ իրականացվող վատ վերաբերմունքը: Ֆիլմեր, որոնք մարդու իրավունքների ակտիվիստներին դրդեց  այդ կարգի խոշտանգումները համեմատել Իրաքի Աբուղորայբ կալանավայրում ամերիկացի զորայինների կողմից իրաքցիների դեմ կիրառվող խոշտանգումների հետ:

Խոշտանգում՝ ջրի միջոցով 

Վերջերս Ավստրալիայում պատանիների կալանավայրերից մեկին պատկանող մի տեսագրություն է տարածվել: Այն պարունակում է ցնցիչ տեսարաններ՝ բանտապահների կողմից արցունքաբեր գազեր օգտագործվելու և կալանավորներին հասցեագրված հայհոյանքների վերաբերյալ: Այս տեսագրությունը միայն մի մասն է՝ Ավստրալիայի դաշնային տարածքների հյուսիսային շրջաններում անչափահասների դեմ իրականացվող բռնությունների մասին կատարված ծավալուն հետազոտությունների: Տեսագրությունը պատմում է 2014թ. օգոստոսին Դան Դիլի պատանիների կալանավայրերում տեղի ունեցած դեպքերի մասին: Տեսագրության մեջ երևում են բանտապահներ, ովքեր դիմադրելով 24 ժամ մենախցում բանտարկված 6 պատանիներից մեկին, ով բողոքում և ուզում էր մենախցից դուրս գալ՝ բանտապահները արցունքաբեր գազ են կիրառում և բացի այդ հայհոյում ու ծաղրում են նրան: 2014թ. հայտարարվեց որ այդ կալանավայրում խռովություն է տեղի ունեցել և կատարված դեպքերից հետո Դալ Դիլ կալանավայրը փակվել է, կալանավորված պատանիները տեղափոխվել են Դարվինում գտնվող Բրիմա կոչվող մեծահասակների կալանավայրը: 

Այդ դեպքերից հետո բանտապահներն ասել էին, որ պատանիները հարձակվել են իրենց վրա, բայց տեսագրության մեջ նկատելի է, որ պատանիներից միայն մեկն է դուրս եկել իր մենախցից և մյուսներն իրենց բանտախցերում նստած են: 90 վայրկյանների ընթացքում բանտապահները ավելի քան 10 անգամ արցունքաբեր գազ են օգտագործում: Տեսագրության մեջ լսվում է պատանի տղաների բղավոցները  և արցունքաբեր գազի ներհոսքի հետևանքով նրանց  շնչահեղձ ձայները:

Անցած տարվա ընթացքում Ավստրալիայի հյուսիսային տարածքների անչափահասների կոմիտեն դատապարտել է այդ կալանավայրի բանտապահներին, սակայն տեղացի պաշտոնատաները պաշտպանեցին նրանց և դեպքերը վերագրեցին բանտում տեղի ունեցած խռովությանը:

Ջրի միջոցով խոշտանգումը ամերիկացի բանտապահների կողմից տարածված պատժամիջոց

Պատահաբար, պատանիների Դալ Դիլ կալանավայրում մենախցերը հայտնաբերվեցին այն ժամանակ, երբ մի խումբ փաստաբաններ այցելել էին այդ կալանավայր:

Այդ պատանիների մի մասը, Ավստրալիայի ABC  հեռուստաալիքի «Ֆոր Քորնըր» (Քառանկյուն) հեռուստահաղորդման թղթակցին տված հարցազրույցում քողազերծել էին այդ դեպքերը ասելով.«Այդ դեպքերից հետո հոգեկան խանգարումների էինք ստացել »: Դատական հետաքննական գործի փաստաբանների խոսքերով, սա միայն մի բաժինն է՝ Ավստրալիայի հյուսիսային շրջանների կալանավայրերում մանուկների ու պատանիների դեմ կիրառվող երկարատև խոշտանգումների:

Կալանավայր կատարած այցի կապակցությամբ «Ֆոր Քորնըր»-ի թղթակցին տված հարցազրույցում, իրավական հարցերով խորհրդատու Ջարդ Շարփն ասել է.«Բոլորս ցնցվել էինք, երբ տեսանք բանտախցերում մանուկներ են պահվում: Մենք ապշած նայում էինք իրար, քանի որ այդտեղ կյանքի նշույլներ կային, սակայն չգիտեինք ո՞վ կա այնտեղ և ի՞նչ է պատահել կամ էլ, ինչքան ժամանակ է, որ նրանք այդտեղ են»:

Ավստրալիայի մարդու իրավունքների ակտիվիստների խոսքերով պատանի կալանավորներին մենախցերում պահելը դեմ է՝ «Խոշտանգումների դեմ» ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիային:

Ավստրալացի կալանավորների խոշտանգումն՝ Աբուղորայբի կալանավայրի մեթոդով

Հեռուստահաղորդման ընթացքում ցուցադրվել են խոշտանգումների այլ տեսարաններ ևս, որոնցից կարող ենք հիշել կալանավորներին մերկացնելը, անհարգելը, հայհոյելը, նրանց երկար ժամանակ կապված պահելը և այլն: Որպես օրինակ մի դեպքում պատանուն շղթայով կապել էին աթոռին և գլուխը ծածկել էին, այնպես որ ոչ մի բան չտեսնի և երկար ժամանակ այդ վիճակում էին թողել նրան: Մի այլ դեպքում այդ կենտրոնի սպաներից մեկը 13 տարեկան պատանուն հատակին քարշ տալով տանում է մահճակալի մոտ:

Անմարդկային վերաբերմունք կալանավորների նկատմամբ

Խոշտանգումների կանխարգելումը միջազգային հանրության կողմից  պաշտոնապես ճանաչված նորմերից է համարվում, ինչը մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձևավորման ընթացքում վավերացվել է գրավոր փաստաթղթերում և անհատներին այդ հակամարդկային քայլերից պաշտպանելու համար նախատեսվել են տարբեր միջոցներ:

Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 5-րդ հոդվածը հստակորեն շեշտում է Խոշտանգումների կանխարգելումը.«Ոչ ոք չպիտի ենթարկվի խոշտանգման, բռնության ու տանջանքի և չպիտի ենթարկվի այնպիսի անմարդկային պատժի ու վերաբերմունքի, որից նվաստանալու է նրա մարդկային արժանապատվությունը»: Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների պայմանագրի 7-րդ հոդվածը՝ ևս հաստատելով այդ կետը, այդ պարտավորությունը ստանձնած պետությունների կողմից խնդրի անտեսումը միջազգային պատասխանատվություն է համարում .«Հնարավոր չէ որևէ անհատի խոշտանգել, տանջել, պատժել կամ էլ այլ անմարդկային բռնությունների ենթարկել: Մասնավորապես կանխարգելվում է առանց անձի ազատ համաձայնության նրան բժշկական անալիզների ենթարկելը»:

Իհարկե հիշյալ փաստաթղթերը ճանաչված են որպես մարդկային իրավունքների ընդհանուր փասթաթղթեր և խոշտանգումները կանխարգելելուց բացի իրենց հովանու տակ են առնում այլ իրավունքներ ու մարդկային իրավունքների հարցով այլ պարտականություններ, սակայն միջազային երկու փաստաթուղթ պարզապես խոսել են խոշտանգումների կանխարգելման մասին: Դրանցից մեկը 1975թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Խոշտանգումների զոհերի և այլ վերաբերմունքի կամ անմարդկային ու նվաստացուցիչ պատիժների ենթարկված անհատներին հովանավորելու մասին» ընդունած հռչակագիրն է և մյուսը 1984թ. դեկտեմբերի 10-ին հաստատված «Խոշտանգումների, անմարդկային ու նվաստացուցիչ պատիժների ու այլ վերաբերմունքների կանխարգելման մասին» կոնվենցիան է: Ըստ վերջին կոնվենցիայի երկու մասնակից պետությունները պարտավորվել են միջոցներ ձեռնարկել այդ անմարդկային երևույթը կանխարգելելու համար:

Խոշտանգումների կոնվենցիայի առաջին հոդվածը այսպես է բացատրվում.«Որևէ անհատի միտումնավոր կերպով հոգեկան կամ ֆիզիկական ծանր ցավ և տանջանք հասցնելը և  օրենքի սահմաններում կատարվող պատիժները այս բանաձևին մաս չեն կազմում»:

Համաձայն այս հոդվածի կանխարգելվում են միտումնավոր կերպով հասցված բոլոր ֆիզիկական ու հոգեկան տանջանքներն ու ցավերը և միակ բացառությունը օրենքի սահմաններում իրականացվող պատիժներն են: Ավելի ճիշտ չնայած որ պատիժներին ուղեկցում են ֆիզիկական ու հոգեկան ցավերը, սակայն հանցագործի անպատիժ չմնալու համար այդ կարգի պատիժները չեն կանխարգելվում: Կարևոր կետն այն է, որ այդ կարգի պատիժներին արժանի են միայն նրանք, որոնց հանցագործ լինելն ապացուցված է, հետևաբար արգելված է պատժել ուրիշներին այդ թվում՝ սովորական անհատներին ու նույնիսկ նրանց, որոնց հանցագործ լինելը դեռ ապացուցված չէ:

Մեծ թվով երկրներ այդ թվում Ավստրալիան, որ միանալով այս պայմանագրին պարտավորվել են հակադրվել ցանկացած կարգի խոշտանգման ու նվաստացուցիչ քայլերի՝ բնականաբար իրնեք ևս պայմանագիրը խախտողների շարքում են դասվում:

Միջազգային քրեական դատարանի 1998թ. ընդունած կանոնադրության 7-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին մասով՝ խոշտանգումը մարդկության դեմ կատարվող հանցանքների շարքում է դասվել և նույնիսկ 8-րդ հոդվածի որոշ բաժիններում այն որպես պատերազմական հանցագործություն է ներկայացվել:

Այդ տեսագրությունը տարածվելոց հետո Ավստրալիայի վաչապետն ասել է.«Մենք վճռականորեն ուզում ենք տեղեկանալ դեպքի մանրամասների մասին և հասկանալ, թե այս չարաշահման երևույթը մինչև ի՞նչ աստիճան է առաջ գնացել մեր երկրում: Արդյոք խնդիրը գաղտնի են պահել թե՞ ոչ, և ինչո՞ւ է այս կարգի վատ վերաբերմունքները և պաշտոնի չարաշահումը երկար ժամանակով գաղտնի մնացել»:

Ավստրալիայի վարչապետ՝ Մալքոլմ Թերնբուլ

Այս վավերագրական փաստերի տարածումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել Ավստրալիայում: Հատկանշական կետն այն է,որ Ավստրալիայի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ինչպե՞ս է անտեղյակ եղել իր երկրում պատանիների դեմ կատարվող անմարդկայի վերաբերմունքի մասին: Իհարկե անհավանական չէ, որ մինչև փաստերի տարածվելը կառավարությունը այդքան էլ ցանկություն չի ունեցել կասեցնել այդ երկրի բանտապահների անմարդկային արարքները:

Անկասկած այս պատանիների ստացած հոգու վերքերը ոչ մի կերպ հնարավոր չէ բուժել, սակայն հարցն այն է, որ մինչև ե՞րբ պիտի մանուկների ու պատանիների դեմ կատարվող անմարդկային վերաբերմունքների ականատեսը լինենք՝ այն էլ զարգացած երկրներում: Ինչպե՞ս է պատահում, որ համաշխարհային մասշտաբով մարդու իրավունքների պաշտպանման հավակնորդ երկրները չեն կարողանում իրենց իսկ երկրների կալանավայրերում քաղաքացիների նկատմամբ բանտապահների վերաբերմունքը  վերահսկել բավարար և օրինական մակարդակով: