Բահրեյնի հեղափոխությունը՝ մեկնարկից առ այսօր 1
Թեև Բահրեյնի ժողովրդի ընդվզումն այսօր զգայուն փուլի է հասել, սակայն Ալե-Խալիֆայի ռեժիմի և Բրիտանիայի ու ԱՄՆ-ի գաղութարարության դեմ նրանց պայքարը տասնյակ տարիներ առաջ է սկսվել:
Երկար վայրիվերումներ թիկունքում թողնելով, Բահրեյնի ժողովրդի ընդվզումն այսօր զգայուն փուլի է հասել: Ընդվզման առաջնորդ՝ Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելով, Ալե-Խալիֆայի ռեժիմը փորձում է նրա դեմ փողի լվացման նման անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Մյուս կողմից, Իսլամական Ալ-Վեֆաղ հավաքականության ղեկավար՝ Շեյխ Ալի Սալմանի, Բահրեյնի մտավորականների խորհրդի ղեկավար՝ Սեյյեդ Մաջիդ Մաշաալի և մի քանի այլ դեմքերի ձերբակալելով ու կալանավորելով , ռեժիմը բարդացրել է իրավիճակը: Իշխանություններն այդ երկու խմբերին ավելի վաղ էր լուծարել: Թվում է, որ ռեժիմը հաշվի չառնելով իր քայլերի հետևանքները, միտում է բռնաճնշել ժողովրդական ընդվզումը:
Սակայն Բահրեյնի ժողովրդի ընդվզումը վերջին հինգ տարիներով չի սահմանափակվում, որին հնարավոր լինի հեշտությամբ բռնաճնշել: 1971 թվականին երկրի հիմնվելուց և նույնիսկ ավելի վաղ, ժողովուրդը բողոքել է այդ երկրում կիրառվող խտրականության ու հալածանքների դեմ: Բողոքները հիմնականում իրականացվում են երկրի բնակչության 70 տոկոսը կազմող շիա մուսուլմանների կողմից: Բահրեյնցիների բողոքի արմատներն ուսումնասիրելու համար, պետք է նախ ծանոթանալ այդ երկրի պատմությանը:
Քարտեզի վրա Բահրեյնը զբաղեցնում է շուրջ 700 քկմ. տարածք: Այն ունի ավելի քան 30 մեծ ու փոքր կղզիներ, որոնցից ամենամեծը՝ Մանաման է, որի հյուսիսային մասում է գտնվում երկրի նույնանուն մայրաքաղաքը: Պատմության ընթացքում , քանի դեռ արևմուտքի գաղութարարությունն այդ տարածքում ոտք չէր դրել, Բահրեյնը հիմնականում Իրանին է պատկանել : Այն ժամանակ, Ալե-Խալիֆան իշխանության հասավ: Ալե-Խալիֆան ավելի վաղ եղել էր Սաուդյան Արաբիայում, Կատարում և Քուվեյթում և մյուս շեյխաբնակ շրջանների հետ տարաձայնություններ ունենալու պատճառով, առևտրի պատճառաբանությամբ Բահրեյնի կողմը շարժվեց: Ալե-Խալիֆան կղզու իշխանությունն իր ձեռքն է առել 1783 թվականից, սակայն ներքին տարաձայնությունների, նաև Ալե-Սաուդացիների դավաճանության պատճառով, բազմիցս զրկվել է իշխանությունից և ի վերջո 1820 թվականին հայտնվել է Բրիտանիայի հովանու ներքո: Ի հարկե Իրանը մշտապես բողոքել է այս կարգավիճակի դեմ: Երկրի վրա Բրիտանիայի 170-ամյա տիրակալության տարիներին, Բահրեյնի ժողովուրդը բազմիցս ընդվզել է գաղութարարության դեմ, սակայն ամեն անգամ՝ Ալե-Խալիֆայի և Բրիտանիայի համագործակցությամբ, ընդվզումը ճնշվել է: Այնուամենայնիվ, Իրանից Բահրեյնի անջատումը պաշտոնապես տեղի ունեցավ 1971 թվականին՝ Բրիտանիայի դավադրությամբ և Իրանի կախյալ շահի ընդունմամբ: Որոշվեց, որ ՄԱԿ-ն այդ երկրում ժողովրդական անկողմնակալ հանրաքվե անցկացնի, սակայն փաստորեն բահրեյնցի 40 ընտանիքներ մասնակցեցին հանրաքվեին, որի հետևանքը եղավ Իրանից Բահրեյնի առանձնացումը:
Բահրեյնի անկախությունը ոչ միայն չմեղմեց , այլև ծավալեց Ալե-Խալիֆայի իշխանության հարուցած խնդիրները: Բրիտանիան այլևս անկարող էր ուղղակիորեն միջամտել այդ երկրում: Ուստի փորձեց իր մարդկանց տեղավորել այդ երկրի անվտանգության ու ռազմական կառույցներում: Լրջացան նաև Կատարի և Բահրեյնի միջև տարածքային տարաձայնությունները: Սակայն Ալե-Խալիֆայի գերխնդիրն էր՝ նրա թայֆայական ու մեծապետական իշխանությունը, որն ըստ ամենայնի չէր համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին և երկրի ժողովրդի պահանջներին: Բահրեյնի անկախության առաջին տարիներին,պետությունը ջանում էր պահպանելով իր իշխանությունը, ժողովրդին սահմանափակ իրավունքներ տալ: Ուստի, խորհրդարան ձևավորվեց և Սահմանադրություն մշակվեց: Խորհրդարանի ընտրված անդամներից էր Բահրեյնի ժողովրդի այսօրվա ընդվզման առաջնորդ՝ Շեյխ Իսա Ղասեմը: Իսկ Ալե-Խալիֆայի ռեժիմը երկու տարուց ավելին չհանդուրժեց ժողովրդական խորհրդարանի գոյությունը և 1975 թվականին այն լուծարեց՝ իշխանությունների նկատի առած «Պետական անվտանգության օրենքների»-ն ընդդիմանալու պատճառով: Կայսերապաշտ այդ օրենքի համաձայն, կառավարության դեմ ցանկացած դիրքորոշում, համարվում էր անվտանգությանն ուղղված սպառնալիք և կառավարությունը լիազորություն ուներ կասկածելի անձանց ձերբակալել և առանց դատավարության, նրանց պահել անազատության մեջ:
Այդուհետ Բահրեյնը զրկվեց ժողովրդական խորհրդարանից : Երկրի իշխանության գլուխ անցան թագավոր՝ Շեյխ Իսա Բին Սալմանը և նրա եղբայր՝ Շեյխ խալիֆա Բին Սալմանը: Ալե-Խալիֆան ժողովրդական հիմքեր չունի, ուստի ի սկզբանե ապավինեց արտասահմանյան ուժերին ՝ ինչպիսիք են ԱՄՆ-ին, Բրիտանիային և Սաուդյան Արաբիային : Սակայն Բահրեյնի ժողովուրդը փորձեց տարբեր միջոցներով վերականգնել իր հիմնական ու քաղաքացիական իրավունքները: Նամանավանդ, որ Ալե-Խալիֆան չէր պատրաստվում ընդունել երկրի մեծամասնությունը կազմող շիաներին և տարբեր միջոցներով ի ցույց է դնում իր թշնամանքը: Տարբեր շրջաններից սուննիներին Բահրեյն բերելով և նրանց քաղաքացիություն շնորհելով, բնակարանով ու աշխատանքով ապահովելով, իշխանությունը փորձում էր դեմոգրաֆիան փոխել ի վնաս շիաներին: Ալե-Խալիֆան նաև նպատակ ուներ շիաների ու սուննիների միջև տարաձայնություններ հարուցել: Դա մի նպատակ էր, որ մինչ օրս չի իրականացել՝ երկու կողմերի զգոնության շնորհիվ: Ժողովուրդը ենթարկվում է խալիֆայության ճնշումներին: Շիաները երկրի բանակային , վարչական ու անվտանգության կառույցներում առանցքային ու կարևոր պաշտոններ չեն ստանում:1980-ականներին ազատության ձեռքբերման և հասարակական անհավասարությունների վերացմանն ուղղված ժողովրդական պայքարն ապարդյուն անցավ: 1992 թվականից Բահրեյնի ազգային ու կրոնական գործիչները և ժողովուրդը կրկին անգամ պահանջեցին վերականգնել ժողովրդի ընտրյալ խորհրդարանը: Սակայն հաջորդ տարում, թագավորը խորհրդակցական խորհրդարան ձևավորեց, որը ոչ միայն հեռու էր ժողովրդի ձայնից, այլև մեծ լիազորություններ էլ չուներ: Այդ իսկ պատճառով, ծավալվեց ժողողվրդական ընդվզումը: 1994 թվականի դեկտեմբերի 17-ին, մի խումբ բողոքարարների զոհվելով ու վիրավորվելով, ընդվզումն այլ բնույթ ստացավ: Այդ օրը Բահրեյնում հռչակվեց «Նահատակների օր» : Ընդվզման ղեկավարն էր հեղափոխական հոգևորական՝ Ալլամե Աբդոլամիր Ալ-Ջամերին: Նա բազմիցս ձերբակալվեց ու կալանավորվեց և ի վերջո՝ վախճանվեց 2003 թվականին: Ալե-Խալիֆան նրա նկատմամբ այնքան մեծ քենով էր լցված, որ 2011 թվականին հրամայեց ավերել նրա գերեզմանը:Մինչև 1997 թվականը Բահրեյնի ժողովրդի ընդվզումն անընդհատ բռնաճնշվել է: Տասնյակ մարդիկ զոհվեցին, հազարավոր քաղաքացիներ ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Այն ժամանակ, Բահրեյնն ուներ ընդամենը 500 հազար հոգի բնակչություն: Բահրեյնի ժողովրդի ընդվզումը ճնշելու գործում մեծապես օգնում էր բրիտանացի գեներալ Յան Ստուարտ Հենդերսոնը, ով ստացել էր «Բահրեյնի դահիճը» մականունը: 2011 թվականից ի վեր, նրան փոխարինեց բրիտանացի ոստիկանական պաշտոնանկ սպա՝ Ջոն Յելթսը: Հենդերսոնը մահացավ երեք տարի առաջ:
1999 թվականին մահացավ Շեյխ Իսա Բին Սալմանը: Նրան փոխարինեց իր որդին՝ Շեյխ Համադ Բին Իսան: Շեյխ Համադը սկզբում հայտարարեց, որ մտադիր է Բահրեյնի Սահմանադրությունում , նաև քաղաքական ու հասարակական համակարգում բարեփոխումներ իրականացնել՝ երկրի իշխանական կարգերը Սահմանադրական թագավորականի փոխելով: Նա ազատ արձակեց մի քանի քաղբանտարկյալների: Նա հանրաքվեի դրեց այդ կապակցությամբ մշակած կանոնադրությունը: Իսկ ընդդիմադիր խմբերը քվեարկեցին բարեփոխումների կանոնադրության օգտին, քանի որ համոզված չէին, որ այն իրականացվելու է: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ նկատի առնված բարեփոխումների ոլորտը շատ չի ընդարձակվելու, որպեսզի չսահմանափակվեն Ալե-Խալիֆայի իշխանների լիազորությունները: Բահրեյնի նոր քաղաքական կարգերում երկու խորհրդարաններ են նախատեսվել : Առաջին՝ այն խորհրդարանը,որի անդամներն ընտրվում են իշխանական կարգերի կողմից և իրենց ձեռքում ունեն գլխավոր իշխանությունն ու լիազորությունը , իսկ երկրորդը ՝ ժողովրդի ընտրած խորհրդարանը, որն այնքան էլ մեծ լիազորություններ չունի: Օրինակի համար, թեև երկրի ժողովրդի գլխավոր պահանջներից մեկն է 1971 թվականին իշխանության եկած երկրի վարչապետ՝ Շեյխ Խալիֆա Բին Սալմանի հրաժարականը , սակայն նա շարունակում է պաշտոնավարել՝ առանց խորհրդարանի ձայնը ստանալու: Չնայած այս բացասական տրամադրություններին , ընդդիմադիր խմբերի մեծ մասն, այդ թվում Ալ-Վեֆաղ հավաքականությունը մասնակցեց 2006 և 2010 թվականներին կայացած ընտրություններին, սակայն հանդիպեցին իշխանությունների կողմից սահմանափակող միջոցառումներին: Մեղադրանքներ, որոնք հիմնականում ծավալվում են ԻԻՀ-ի հետ համագործակցության շուրջ՝ առանց հավաստի փաստերի: