Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել (2)
Թանկագին ուղեկիցներ Ձեզ հետ ենք «Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել» հաղորդաշարի երկրորդ համարով: Դիմադրողական տնտեսությունը իսլամական մշակույթից ու մտածողությունից առնված տեսություն է, որ ներկայացվել է Այաթոլլահ խամենեիի կողմից: Զուտ իսլամական բնույթ կրող այս գաղափարը, իսլամական տնտեսության հատուկ մեկնաբանությունն է:
Որպես իսլամական բնույթի տեսություն, դիմադրողական տնտեսությունը երկու տեսանկյունից է կապվում իսլամական մտածումներին: Այս մոդելի մեջ մի կողմից Իսլամական տեսանկյունից քննարկվում են տնտեսական վնասները , իսկ մյուս կողմից տնտեսությունը վնասների դեմ կայունացնելու համար իսլամական մտածողության շրջանակում մշակվում են նախագծեր ու ռազմավարություններ:
Եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ իտարբերություն սպառողկան տնտեսության, դիմադրողական տնտեսությունը պասիվ չէ և այն դիմակայում է տիրակալական համակարգի նպատակների պարտադրմանը: Այլ խոսքով դիմադրողական տնտեսությունը նշանակում է ճանաչել ճնշման լծակներն ու ոլորտները և ջանքեր գործադրել դրանք չեզոքացնելու համար: Լավագույն պայմաններում ջանքեր են գործադրվում այդ ճնշումները վերածել առիթների: Դիմադրողական տնտեսության մեխանիզմը գործում է կախվածություններից ազատվելու և ներքին արտադրանքների առավելությունները կարևորելու ուղղությամբ: Իր հստակ ու տրամաբանական ծրագրավորմամբ դիմադրողական տնտեսությունը բացահայտում է թշնամու հավանական հարվածների առիթները և նախաձեռնում է համապատասխան քայլեր:
Նախորդ հաղորդման ընթացքում նույնպես միասին հպանցիկ հայացք նետեցինք զարգացման ոլորտի տեսություններին և ներկայացրինք երկու տեսություններ՝ մոդեռնացման կամ արևմտականացման տեսություն և դրա հակառակ կողմն համարվող կախվածության տեսությունը:
Տեսություններից մեկը համաշխարհային համակարգ տեսությունն էր: Այն ճանաչված է Վալերշտայնի տեսությունը անունով: Վալերշտայնի կարծիքով համաշխարհային համակարգը ձևավորվել է 16-րդ դարում կապիտալիզիմի ու արդյունաբերության ոլորտում առկա հատուկ հարաբերությունների արդյունքում: Զանգվածային արտադրության համակարգի ու բանվորական դասակարգի ձևավորմամբ ու նաև կապիտալի կուտակման բերումով Եվրոպայի տնտեսությունը աստիճանաբար տարածվեց աշխարհում: Եվրոպայի առևտրականների, արհեստավորների ու դրամատերերի տնտեսական ուժի ավելացման բերումով նրանք ողջ աշխարհը միացրին իրենց համաշխարհային համակարգին:
Այս համակարգի մեջ բոլոր տարրերը կապված են իրար: Այդ հիմունքով այժմյան աշխարհում չենք կարող խոսել ֆեոդալական ու սոցիալիստական տնտեսության առկայության մասին, քանի որ աշխարհում տիրում է միայն մի կապիտալիստական համակարգ: Համաշխարհային համակարգը հասարակական համընդհանուր համակարգ է, որտեղ յուրաքանչյուր հասարակություն ընդհանուր կառույցի մի մասն է կազմում: Կապիտալիստական այս համակարգը ներքուստ բաժանվում է երեք տարբեր բայց իրար հետ կապ ունեցող բաժինների՝ 1.կենտրոնական համայնքներ, 2. Հարակից համայնքներ և 3. Ծայրամասային հանայնքներ:
Պատմական առումով կետրոնական համայնքները զբաղված են եղել ամենաառաջադիմական տնտեսական գործողություններով ինչպես՝ բանկային գործեր, արդյունաբերական արտադրություն և առաջնակարգ գյուղատնտեսություն: Այս խումբը արտադրում է ապրանքների մի շարք, ինչի համար անհրաժեշտ է բարդ տեխնոլոգիա: Կենտրոնական կառավարությունները ամենահզոր կառավարություններն են: Հարակից հասարակություններ հանդես են գալիս հում նյութ արտադրողի դերում: Նրանց կառավարությունները շատ թույլ են և իզորու չեն պաշտպանվել միջազգային հարթակում : Վալերշտայնը հարակից համայնքները այսպես է բացատրում.«Համաշխարհային տնտեսության հարակից շրջանները աշխարհագրական այն տարածքներն են, որտեղ արտադրվում են սովորական ապրանքատեսակներ»:
Այս խմբին մաս են կազմում մեծ թվով ասիական, աֆրիկյան ու Լատինական Ամերիկայի երկրներ: Այս երկրների գոյւղատնեսությունը հիմնված է հուկ նյութի արտադրման վրա:Նրանք չունեն բանկային հզոր համակարգ: Այդ երկրներում ներքին կառուցվածքն ու արտաքին ուժը շատ թույլ է և կառավարվում են կենտրոնական համայնքի կողմից կրելով նրա ազդեցությունը: Վալերշտայնի կարծիքով ծայրամասային համայնքները այն համայնքներն են, որոնց տնտեսական մի շարք գործողությունները նմանվում են կենտրոնական համայքներին և մի մասն էլ հարակից համայնքների տնտեսական գործողություններին: Իտարբերություն հարակից համայնքների այդ հասարակությունների կառավարությունները ավելի անկախ են: Արգենտինայի և Բրազիլիայի պես երկրները գտնվում են այդ շարքում: Կենտրոնի և հարակից համայքների միջև կապիտալի և ապրանքափոխադրման գործը կատարվում է ծայրամասային համայնքների կամ հասարակությունների կողմից: Նրանք արտադրում են համաշխարհային համակարգին անհրաժեշտ ապրաքնատեսակներ, ինչը կապիտալի արագ կուտակմանը չի հանգում: Վալերշտայնի կարծիքով զարգացումը իմաստավորվում է համաշխարհային արդիական համակարգի մեջ և «Ազգային զարգացումը» անիմաստ երևույթ է: Նա համոզված է, որ համաշխարհային տնտեսությանը համապատասխան բարեփոխումներ առաջացնող երկրները հաջողության հասնելու առավել շանսեր ունեն: Անցյալ երկու տասնամյակների ընթացքում Չինաստանը և ինչ-որ չափով Հնդկաստանը, Հարավային Կորեան և Մալայզիան տնտեսական առումով միախառնվում են ԱՄՆ-ի ու Եվրապայի տնտեսությանը: Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի փորձը ցույց է տվել, որ նրանց տնտեսական աճը իրականացել է ոչ թե հարուստ պաշարների այլև համաշխարհայնացման ընթացքի շահագործման շնորհիվ:
Տնտեսական զարգացման ոլորտում արծարծված մյուս տեսությունը հետ- զարգացվածության տեսությունն է: Նրա հիմքում ընկած է զարգացման նախկին մոդելները հարցականի տակ տանելու խնդիրը: Գուցե հնարավոր լինի ասել, որ հետ-զարգացվածության տեսությունում ի նպաստ ոչ ժամանակակից ու ոչ արևմտյան մշակույթների ու փիլիսոփայությունների վերականգնման մի կողմ է դրվում մոդեռն ապրելակերպն ու մտածելակերպը: Հետ-զարգացվածությանտեսության նախնական հայեցակետերից մեկը արծարծվել է իրանցի փորձագետ Մաջիդ Ռահնամայի կողմից: Զարգացման որլորտում հաշվի առնելով համաշխարհային կազմակերպությունների գործունեությունը Ռահնաման զարգացվածության համար անվերապահորեն առաջ է քաշում գաղութատիրության ժառանգությունը լինելու համոզումը: Եվ ասում է, որ այն բարեկագրող գործընթաց լինելու փոխարեն դարձել է եկամտի աղբյուր տարբեր կազմակերպությունների, բրոքերների ու մասնագետների համար: Ռահնաման ասում է, որ այդ բրոքերները զարգացման հիմական իմաստին ու անհրաժեշտություններին ուշադրություն դարձնելու փոխարեն ստեղծել են մասնագիտական լեզու, որի հիմանական գործը բառերի իմաստազրկումն է: Նա գրում է.«Զարգացում բառը շատ աննկատ կերպով փոխարինում է գաղութատիրություն բառին: Հետամնաց երկրները վերածվում են տնտեսական առումով հետամնաց երկրների, ապա չզարգացած և վերջում էլ զարգացող երկրների»: Զարգացման շեմին գտնվող երկրների վրա գաղութատիրություն և մշակութային տիրակալություն ձևավորելու հարցում Ռահնաման քննադատում է ԶԼՄ-ների ու ՄԱԿ- դերակատարությունը:
Այն ինչ ասացինք հպանցիկ հայացք էր այժմյան աշխարհում առկա զարգացման տեսություններին: Չնայած որ նշված մոդելների գործադրումը քիչ թվով երկրներում հաջողությամբ են ուղեկցվել, սակայն բազմաթիվ պարագաներում լուրջ խնդիրների առջև են կանգնել և գործնական հաջողություն չեն ունեցել: Ուստի հասարակական, քաղաքական մշակութային և տեղական պայմաններին համապատասխան տնտեսական աճի ու զարգացման համար մոդելներ ձևակերպելը այն անհրաժեշտություններից է, որին պիտի ուշադրություն դարձնեն փորձագետները: Այդ առումով դիմադրողական տնտեսության տեսությունը կարող ենք համարել այն նորարարական նախագծերից, ինչը զարգացման հասնելու համար ներկայացվել է հեղափոխության մեծահարգ առաջնորդի կողմից: Հարգելի ունկնդիրներ այժմ կանդրադառնանք «դինադրողական տնտեսություն» տեսության բաղադրիչներին ու ցուցանիշերին:
Ժամանակակից տնտեսագիտության մեջ վերջին տասնամյակների ընթացքում արծարծվել ու տարծվել է դիմադրողական տնտեսության նմանությամբ «Տնտեսական ճկունություն»(Economic resilience) տեսությունը, որը քննարկում է տնտեսական համակարգերի կողմից տնտեսական շոկերի դիմագրավման որպիսությունը: «Տնտեսական ճկունություն» տեսությունը կարևոր է այն բանի համար, որ վաղուց իվեր լիբերալիստական հիմքով տնտեսությունները դիմագրավել են ճգնաժամեր ու ցնցումներ և վերջին օրինակը 2008 թ. ճգնաժամն էր, ինչի պատճառով էլ նվազեցին գլոբալ տնտեսական աճի տեմպերը: Հարց է ծագում, թե արդյոք Դիմադրողական տնտեսությունը,տնտեսական ճկունություն և շրջափակման տնտեսությունը նույն հասկացություններն ե՞ն: Իպատասխան պիտի ասենք, որ դիմադրողական տնտեսությունը իսլամական մշակույթից ու իսլամական մտքից ծնված մոդել է, որ ներկայացվել է Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից: Իսլամական այս բացառիկ գաղափարը իսլամական տնտեսությանն առնչվող հատուկ տեսություններից է: Դիմադրողական տնտեսությունը երկու հարթակներում է կապ հաստատում իսլամական մտածողության հետ: Այս մոդելի մեջ մի կողմից Իսլամական տեսանկյունից քննարկվում են տնտեսական վնասները, իսկ մյուս կողմից տնտեսությունը վնասների դեմ կայունացնելու համար իսլամական մտածողության շրջանակում մշակվում են նախագծեր ու ռազմավարություններ: Ալ խոսքով և՛ վնասների ճանաչումը և՛ նախագծերն ու ռազմավարությունները ունեն իսլամական մտածողության արմատներ: Որպս օրինակ դիմադրողական տնտեսության ջիհադական մշակույթը լիովին հիմնված է իսլամական մշակույթի ու մտածողության վրա:
Դիմադրողական տնտեսության մեջ տնտեսական ախտորոշումը տարբերվում է աշխարհի ժամանակակից տնտեսական ախտորոշումից: Իսլամական մտքից առնված այս տեսության մեջ անձի սեփական «Ես»-ը համարվում է անհատական ու հավաքական տնտեսության վնասների աղբյուրը: Այդ ուղղությամբ եթե դուրս գան ներշնչման առաջնորդման շրջանակներից կհայտնվեն վտանգավոր կացության մեջ: Տնտեսական ախտերը ճանաչելու այս մոդելը ենթահող է ստեղծում տնտեսական դաստիարակության և այն վնասակար տարրերից մաքրելու համար: Իսլամ կրոնի կողմից հալալ եկամուտ ձեռք բերելու և նյութապաշտության վնասներից վախենալու ուղղությամբ կատարվող զգուշացումները նույն ուղղվածությունն ունեն, քանի որ մի մուսուլման որպես մի անձ պարտավոր է իր կյանքի ուղին ճշտել Աստծու կողմից ներշնչված աղբյուրներից: Իսլամ կրոնի մեջ մարդ արարածը կյանքի բոլոր ոլորտներում այդ թվում նաև տնտեսական ոլորտում պարտավոր է կատարել իր պարտականությունները: Ուստի այդ մարդուն եթե նույնիսկ հասանելի լինեն ժամանակակց տեխնոլոգիաներն ու արդյունաբերությունը այն կշահագործի կրոնի կողմից ճշտված նպատակների ուղղությամբ: