«Խաղաղության ավետաբերը»Նվիրված Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան տոնին
Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ ձեզ մեծ Ավետիս Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Ծնվեց մարգարեն, ով մարդկությանն ավետեց բարություն ՝ երկիր մոլորակի վրա օրհնության լույս սփռելով :
"Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք": Հրեշտակներն այսպես հովիվներին ավետեցին Հիսուսի ծնունդը: Հետո Բեթղեհեմյան աստղի առաջնորդությամբ երեք մոգերն այցելեցին նորածին փրկչին` Նրան բերելով թագավորական նվերներ:
Ավելի քան 2000 տարի նույն բարի լուրը շարունակում է հնչել աշխարհում՝ "Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի":
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիները հունվարի 5-ի երեկոյան` լուսավորվում են: Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մարդիկ իրենց տներն են տանում Բաթղեհեմյան աստղը խորհրդանշող լապտերներն ու մոմերը, Քրիստոսի ծննդյան բարի լուրն ու օրհնությունները: Հունվարի 6-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ, հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Մարդիկ հավատում են, որ խաչով եւ սրբալույս մյուռոնով օրհնված ջուրը հոգու ու մարմնի առողջություն է բերում:
Օրհնված ջուրը տուն ենք տանում՝ ամբողջ տարվա ընթացքում Աստծո օրհնությունն ունենալու ակնկալիքով՝ որպես կյանքի իմաստի խորհրդանիշ. Դրանով օծում ենք մեր կյանքը: Օրհնված ջուրը կարելի է խառնել սովորական ջրին և տարածել կամ փոխանցել հարազատներին. այն պետք է խմել, տալ հիվանդներին, լցնել տան անկյուններում և ծաղկամանների մեջ:
Եկեղեցիներում Պատարագ է մատուցվում նաեւ հաջորդ օրը` հունվարի 7-ին: Բոլոր մեծ տոներից հետո մեռելոց է: Մարդիկ իրենց մահացած հարազատների անունները գրում եւ տանում են եկեղեցի, որպեսզի Սուրբ Պատարագից հետո հոգեհանգստի արարողությանն աղոթեն նաեւ նրանց հոգիների խաղաղություն համար:
Սուրբ Ծննդից հետո սկսվում է նաև տնօրհնեքեների շրջանը: Ինչպես Քրիստոսի ծննդյան գիշերը հովիվները հրեշտակներից ստանում են բարի ավետիսն ու մտնում այրը, որտեղ ծնվել էր Քրիստոսը, այդպես էլ եկեղեցու սպասավորներն այցելում են մարդկանց, կատարում տնօրհնեքի արարողություն, օրհնում նրանց ընտանիքն ու տան բարիքները` հացը, աղը, ջուրը:
Ընթերցվում է ավետարանական հատվածը: Տնօրհնեքով խորհրդավոր կերպով մեր բնակարանները վերծվում են Բեթղեհեմյան այրի, որտեղ ծնվեց Քրիստոս:
«Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ: Բարի լուրին արժանանալու երջանկությունն ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի»: Հրեշտակի խոսքից Մարիամը խռովվում է և տարակուսելով, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ»: Ի պատասխան հրեշտակն ասում է. «Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է»: Ապա հնչում է Սբ. Կույսի խոնարհ պատասխանը. «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի»:
Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց բարի լուրը Գաբրիել հրեշտակապետի կողմից:
Այսպես, ի պատիվ այդ ուրախ և բարի ավետիսի, որ Գաբրիել հրեշտակապետի միջոցով տրվեց Կույսին ու նաև ողջ մարդկությանը, այս տոնը կոչվեց Ավետում: Անշարժ այս տոնը, որ Հայ եկեղեցին նշում է ամեն տարի ապրիլի 7-ին:

Բարևին մեկ օրով փոխարինելու եկած այս արտահայտությունները խորհրդանշում են հայտնության տոնի հիմնական ասելիքը. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է:
Քրիստոնյաներն Իրանում մեծ շուքով են նշում սուրբ ծննդյան տոները: Գեղեցիկ ու լուսավորված տոնածառի տակ դրված կարմիր, կանաչ ու ոսկեգույն թղթերով փաթեթավորված մեծ ու փոքր նվերները, տոնական տրամադրությունը, ոգևորությամբ խանութից խանութ անցնող մարդիկ: Ահա և մայրաքաղաք Թեհրանի , նաև Իրանի մի քանի խոշոր քաղաքների ՝ Սպահանի և Թավրիզի քրիստոնեաբնակ թաղամասերի պատկերը: Բոլոր քրիստոնյաները նոր տարին նշում են հունվարի մեկի գիշերը ՝ ժամացույցի 12 զանգերի ուղեկցությամբ: Իրանի մի խումբ քրիստոնյաներ սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:
Քրիստոնյաները, հրեաները և զրադաշտները համարվում են Իրանի կրոնական փոքրամասնությունները: Նրանք իսլամական խորհրդարանում ունեն պատգամավորներ , նաև կրոնական ծեսերը կատարելու ազատություն: Իրանահայ Ռաֆֆի Մուրադայնի խոսքերով, իսլամական ոչ մի երկրում քրիստոնյաները սուրբ ծննդյան տոները մեծ շուքով չեն նշում , ինչպես տոնում են Իրանի քրիստոնյաները: Իրանի 80 միլիոն բնակչության 97 տոկոսը մուսուլմաններ են և միայն երեք տոկոսն է ոչ-մուսուլման: ԻԻՀ-ի սահմանադրությամբ կրոնական փոքրամասնություններին տրվել է մուսուլման քաղաքացիներին համահավասար իրավունքներ: