Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i49957-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(8)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանի և աշխարհի գիտական վերջին նորությունները,որոնք են՝ բույսերի աճի ցուցանիշների բարձրացման սարքի պատրաստումը , տեսողության գնահատման ակնոցի նախագծումը և սրտի սքանավորման սարքի ստեղծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 08:41 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանի և աշխարհի գիտական վերջին նորությունները,որոնք են՝ բույսերի աճի ցուցանիշների բարձրացման սարքի պատրաստումը , տեսողության գնահատման ակնոցի նախագծումը և սրտի սքանավորման սարքի ստեղծումը:

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

Վերջերս հրապարակվել է գիտության ու նանո-տեխնոլոգիաների գլխավոր ցուցիչների հիմունքով գործունեության շարունակական գնահատման նպատակով  գիտության 2016 թվականի դեկտեմբերի տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբի ձեռքբերումները: Վիճակագրական այդ տվյալներում, հայտարարվել է Thomson Reuters-ի պարբերականներում  հրատարակված նանո-հոդվածների թիվը, որտեղ 2015 թվականին Իրանն ունեցել է 6697 հոդվածներ: Այդ թիվը 2016 թվականի նոյեմբերին կազմել է 7045 հոդված:

Վիճակագրական տվյալներ ՝ նանոտեխնոլոգիաների ու գիտության ոլորտի մասին

 

Իսլամական աշխարհի գիտության հեղինակավոր պարբերականի հիմնադիր՝  Ջաաֆար Մեհրադն ասել է .-«Նանոյի ոլորտում 2011, 2012, 2013 և 2014 թվականներին, Իրանին բաժին է հասել համապատասխանաբար 13.4, 74.9 , 97.6 և 71.4 հոդվածներ:  Իսկ նույն ոլորտում գիտաչափության վարկանիշային աղյուսակ ՝ H-ցուցիչը 2011-2015 թթ.-ին կազմել է համապատասխանաբար 58, 50, 43 , 39 և 20-ը: Տարբեր տարիներին նանոգիտության արտադրության ոլորտում Իրանն ունեցել է տարբեր չափաբաժիններ: 2011 թվականին Իրանի բաժինը կազմել է 14.4 և 2012 թ.-ին ՝ 28.15, իսկ 2013 -2016 թթ.-ին այդ թվերը համապատասխանաբար կազմել են 74.17 , 36.20 , 26.21 և 50.24-ը: Սա վկայում է Իրանում նանոհոդվածների համահունչ աճի մասին: Նշանակալի են  նաև գյուտերի հեղինակության իրավունքի թվերը : Այդ թվոերն ուշագրավ են եղել ոչ միայն նանոտեխնոլոգիաների, այլև համալսարանական մյուս ճյուղերում: նանո ոլորտում եվրոպական գյուտերի գրանցման վաչությունում Իրանի գյուտերի հեղինակային իրավուքնների թիվը 2011 և 2012 թվականների եղել է մեկ և երկու , իսկ 2013-2016 թթ.-ին տվյալ վարչությունում նանո տեխնոլոգիաների ոլորտում Իրանի անվան ներքո գրանցումներ չեն եղել: Նույն դաշտին վերաբերող թվերը տարբեր և ուշագրավ են եղել ԱՄՆ-ի դեպքում: 2011 , 2012, 2013 ,2014 , 2015 և մինչև 2016 թվականի սեպտեմբերն այդ թվերը համապատասխանաբար կազմել են 3 , 7 , 11 , 8 , 12 և 9-ը գյուտեր:

Իսլամական ազատ համալսարանի հետազոտությունների բաժինների գիտնականները նախագծել և արտադրել են պլազմայի արտադրման միջոցով բույսերի աճը խթանող սարքը: Սառը պլազմայի համակարգերի պոտենցիալ հնարավորությունների շնորհիվ կարելի է զարգացնել գիտության ու արդյունաբերության տարբեր ճյուղերը , ինչպես նաև գյուղատնտեսությունը: Սառը պլազմայի համակարգերի օգնությամբ կարելի է թափ հաղորդել ծիլարձակմանը, արմատների ու ցողերի աճին, որն ի վերջո նպաստում է վերջնական բերքի ծավալի բարձրացմանը:

Պլազմայի արտադրման միջոցով բույսերի աճը խթանող սարք

 

Իրանի իսլամական ազատ համալսարանի հետազոտությունների բաժնի ֆիզիկային ճյուղի ուսանողուհի և նախագծի հեղինակներից ՝ Շոհրե Խաթամին ասել է.-«Այս մեթոդում պլազմայի արտադրման պրոցեսի ընթացքում արձակված ազատ ռադիկալները խթանում են առանց մուտացիայի  աճի հորմոնների արտաթորումը: Պրոցեսի արդյունքում, մեծանում են ծիլարձակման տեմպերն, ինչի արդյունքում մեծանում է բույսի աճը ՝ բարձրացնելով բերքի ծավալը»: Ազատ համալսարանի հետազոտությունների կենտրոնի մեխատրոնիկայի ուսանող և նախագծի հեղինակներից ՝ Արաշ Ահմեդինան ասել է.-« FSG-plasma սարքի աշխատանքն այնպես է, որ համակարգում տեղադրելուց հետո, սերմը մեխատրոնիկայի ցողունի միջոցով տեղափոխվում է պլազմայի համակարգ: Որոշ ժամանակ անց, գենետիկորեն ձևափոխված սերմերը մեխանիկորեն փոխադրվում են պաշտպանիչ տարա, որից հետո անցնում է փաթեթավորման փուլ»: Մեխատրոնիկան-գիտություն է, որը հիմնած է էլեկտրական, մեխանիկական և ծրագրային կոմպոնենտների միջև եղած սիներգետիկ կապերով: Մեխատրոնիկան զբաղվում է ժամանակակից տեխնոլոգիաների հիմքի վրա ինտելեկտուալ մեխանիզմների ստեղծմամբ: Պլազմայի միջոցով բույսերի աճը խթանող սարքը կիրառվում է գյուղատնտեսական, դեղագործական և նմանատիպ կառույցներում: Համակարգը կարող է փոխարինել քիմիական ու ֆիզիկական ալտերնատիվ մեթոդներին ՝ շնորհիվ այն առավելության, որ նա չունի կողմնակի ու լրացուցիչ սարքերի կարիք:  

Յազդի «Էղբալ»-ի անվան գիտական ու տեխնոպարկի հետազոտողները կույրերի համար կազմակերպել են բրայլի ցուցահանդես, որը կարող է թվային ինֆորմացիան բրայլի այբուբենի փոխակերպել: Սարքը համարվում է թվային ինֆորմացիան էլեկտրականի փոխակերպող միջոց: Քանի, որ թվային ինֆորմացիան հասանելի չէ կույրերին, ուստի սարքը կարող է կույրերին տրամադրել բրայլի այբուբենի թաչսքրին կամ շոշափելի տարբերակը:  

 

Բրայլի մոնիթորներ ՝ կույրերի համար

 

Նախագծի հեղինակ ՝ Մոսլեմ Աազամֆարն անդրադարձել է նման օրինակներին, ասելով.-«Աշխարհում բրայլի մոնիթորների վրա գրերը կարդացվում են տողից –տող, սակայն այս նոր բրայլային մոնիթորում, գրերը կարդացվում են շարունակական տեսքով: Արտասահմանում արտադրված սարքի գները տասն անգամ գերազանցում է ներքին տարբերակի գներին: Սարքը ներկայացնում է շարունակական կարգով   թվային տեքստերը կարդալու համակարգ և բրայլի տառերի դասակարգման մեթոդը : Արդյունքում, բրայլի տառերը շարվում են տողային համակարգով : Երբ օգտատերը շոշափում է տառերը, ապա կարողանում է կարդալ տողերը: Սարքի շնորհիվ,կույրերը կարող են ավելի մեծ արագությամբ կարդալ տեքստերը:

Մաշհադի բժշկական գիտությունների ակնաբուժական ռեֆրակցիոն խնդիրների հետազոտական կենտրոնի գիտնակնները վերջերս նախագծել են  փոփոխական կենտրոնով լինզայի օգնությամբ տեսողության գնահատման ակնոցը: Հիշյալ ակնոցը կիրառվում է ակնոցի ապակիների տեսակը ճշգրիտ որոշելու  համար: Սարքն ունի ընդամենը երեք ոսպնյակ:

Իրանցի գիտնականները նախագծել են փոփոխական կենտրոնով լինզայի օգնությամբ տեսողության գնահատման ակնոցը

 

Այդ գյուտի շնորհիվ, տարբեր կտրվածքներով երկու ոսպնյակները փոխարինում են լինզայի տուփում առկա 60 լինզաներին: Իսկ տարբեր կտրվածքներով երրորդ լինզան փոխարինում է առկա մյուս 40 լինզաներին: Այդպիսով երեք ոսպնյակների օգնությամբ, հնարավոր կլինի շտկել պացիենտի կարճատեսության (միոպիայի ) և հիպերոպիայի և աստիգմատիզմի խանգարումները: Սարքի աշխատանքը նմանում է ներկայիս ակնաբույժների կողմից կիրառվող լինզաների տուփի և ակնոցի շրջանակների phoropter , retinoscopes և trial սարքերի գործառույթին ՝ այն տարբերությամբ, որ այն ավելի փոքր տարածք է զբաղեցնում , իսկ նախկին սարքերի բոլոր հնարավորություններն առկա են եռյակ ոսպնյակների trial շրջանակում: Ուստի այն տնտեսապես ավելի շահավետ է և սարքի տեղափոխումն էլ ավելի դյուրին է:

Իրանցի գիտնականներն արտադրել են սրտի սքանավորման սարք, որը ներկա դրությամբ կիրառվում է Իրանի միայն երկու հիվանդանոցներում:Սարքը հատկապես կիրառվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար ՝ նաև միջուկային բժշկության ոլորտում: Սրտանոթային էսպեկտի սարքով իրականացվում է մկանային մերսումը:

Սրտի սքանավորման սարքը

 

«Սրտանոթային էսպեկտի սարքն այսօր շուկայում կա , սակայն համակարգում կիրառված նորարարությունների շնորհիվ, հնարավորություն է ստեղվծել ՝ ավելի ռոբոտիկ և սմարթ համակարգով վերահսկել պացիենտի վիճակը : Սարքի արտասահմանյան օրինակը , կամ տվյալ փորձագետը կամ օպերատորը կարող է լավագույն ծառայությունը մատուցել հիվանդին».-սարքի աշխատանքի մասին բացատրել է Սաիդ Սարքարը: Առավելությունների բերումով է , որ սարքն անվանել ենք «Ռոբո-էսպեկտ»: Սրտանոթային էսպեկտի սարքի մրցունակ է: Սարքի գործառույթն այնպես է, որ կարող է հիվանդին ներարկել ռադիոակտիվ դեղեր, որից հետո, ներարկված նյութը յուրացվում է նպատակակետ հանդիսացող օրգանի ՝ այս դեպքում ՝ սրտի կողմից: Այս փուլից հետո, հիվանդի օրգանիզմում տեղի ունեցող օպերացիայի արդյունքում , հնարավոր է լինում գնահատել սրտանոթային համակարգի աշխատանքը: