Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i49984-Դիմադրողական_տնտեսություն_զարգացման_ու_առաջադիմության_իսլամական_մոդել(6)
Դիմադրողական տնտեսության մեջ արտադրության բաժնին պիտի ուշադրություն դարձնել հաշվի առնելով՝ արտադրության որակը, զանգվածային արտադրությունը և արտադրության վերջնական ծախսը: Արտադրության քանակի ավելացումը կարող է բարձրացնել տնտեսության ինքնաբավության մակարդակը և նվազեցնել խոցելիության աստիճանը: Ներքին արտադրանքի ավելացմամբ ավելանում են աշխատատեղերը և պահպանվում է շուկայի հավասարակշռությունը և նվազում է գնաճի երկու հիմնական ազդակները՝ ծախսերը և պահանջարկի ճնշումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 07, 2017 12:21 Asia/Tehran

Դիմադրողական տնտեսության մեջ արտադրության բաժնին պիտի ուշադրություն դարձնել հաշվի առնելով՝ արտադրության որակը, զանգվածային արտադրությունը և արտադրության վերջնական ծախսը: Արտադրության քանակի ավելացումը կարող է բարձրացնել տնտեսության ինքնաբավության մակարդակը և նվազեցնել խոցելիության աստիճանը: Ներքին արտադրանքի ավելացմամբ ավելանում են աշխատատեղերը և պահպանվում է շուկայի հավասարակշռությունը և նվազում է գնաճի երկու հիմնական ազդակները՝ ծախսերը և պահանջարկի ճնշումը:

Այս ամենը իհարկե այն պայմաններում, երբ վերացվեն արտադրության ճամփին առկա օրինական արգելքները և բանկային անարդյունավետության բերումով առաջացող ֆինանսական խոչընդոտները:

Դիմադրողական տնտեսություն

Թանկագին ուղեկիցներ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք դիմադրողական տնտեսության մեջ որոշիչ դերակատարություն ունեցող արտադրության խնդրին:

Ինչպես գիտեք՝ ապրելու, կարիքները հոգալու և ապահովության համար մարդուն անհրաժեշտ են մի շարք հնարավորություններ և աղբյուրներ, որոնց կարելի է գտնել բնակության միջավայրում: Բայց այնպես չէ, որ այդ աղբյուրները հնարավոր լինի օգտագործել առանց փոփոխության ենթարկելու: Ուստի մարդը օգտագործելով իր գիտելիքներն ու փորձառությունը փոփոխության է ենթարկում իր բնակության միջավայրում առկա բնական աղբյուրները և ստեղծում է կյանքի համար անհրաժեշտ ապրանքները: Հետևաբար քիչ են այն ապրանքները, որոնք օգտագործմանը պիտանի դառնալու համար փոփոխության կարիք չունեն: Այդ հիմունքով, այսօր արտադրության համար կատարվող բոլոր գործողությունները անհերքելի անհրաժեշտություններ են, որոնց բացակայության դեպքում կյանքի ընթացքը բարդությունների առջև է կանգնելու: Բացի այդ մարդկային կյանքում տեղի ունեցող ամենօրյա փոփոխությունները առաջացնում են նոր կարիքներ և արդյունքում նոր արտադրությունների անհրաժեշտություն է առաջանում: Հետևաբար մեր օրերում անցյալի համեմատությամբ արտադրության խնդիրը տնտեսական համակարգերում կարևոր տեղ է զբաղեցնում, ինչը օրըստօրե ավելի է ընդլայնվում:

Արտադրությունը՝ դիմադրողական տնտեսության հիմքը

 

Իսլամական մշակույթի և ուսուցումների համաձայն ցանկալի հասարակությունը հզոր և հեղինակավոր հասարակությունն է: Այդ պատճառով է, որ Էնֆալ սուրայի 60-րդ այայի մի բաժնում ասված է որքան կարող եք մարզված ձիեր պատրաստեք, որպեսզի դրանցով սարսափի մատնեք Աստծու թշնամիներին: Այայի մեկնաբանության մեջ կարելի է ներառել առաջադիմության և թշնամուն դիմակայելու համար բոլոր անհրաժեշտությունները: Ինչպես գիտեք արդի աշխարհում որևէ հասարակության հզորությունը զգալիորեն կախված է տնտեսական կարողություններից ու տեխնիկական գիտելիքներից և  շատ դեպքերում ռազմական պայքարը իր տեղը զիջել է տնտեսական, մշակութային և մեդիա ոլորտի պատերազմներին: Հետևաբար թշնամուն դիմակայելու համար պատրաստվելը կախված է տեխնիկական գիտելիքների զարգացումից, ինչը յուրահատուկ ուշադրություն է դարձնում արտադրության բաժնին: Ուստի համաշխարհային մասշտաբով ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտում ինքնաբավության հասնելը դիմադրողական տնտեսության հիմնական նպատակներից են համարվում:

Դիմադրողական տնտեսություն՝ ինքնաբավության հիմք

 

Ինքնաբավություն նշանակում է, որ հասարակությունը կարողանա արտադրել իրեն անհրաժեշտ ապրանքները, մատուցել ծառայությունները և հիմնական ապրանքատեսակների արտադրության մեջ կախված չլինի օտար երկրներից: Իհարկե չի բացառվում, որ մի երկիր իր տարածքում որևէ ապրանքի արտադրման ծախսատար լինելու բերումով գերադասի այն ներկրել այլ երկրներից և այդ քայլով հասարակությունը կկարողանա իր հնարավորությունները ավելի օգտակար նպատակների համար կիրառել: Այս քայլը չի հակասում ինքնաբավությանը: Ինքնաբավության ու տնտեսական հեղինակության համար անհրաժեշտ է կարողանա ապահովել արտադրության քանակն ու որակը, քանի որ ներքին չնչին ու անհամապատասխան արտադրանքներով բավարարվելով հնարավոր չէ հեղինակություն ձեռք բերել:

Դիմադրողական տնտեսության ու նույնպես տնտեսական հզորության հասնելու ընթացքում առկա են մի շարք նպատակներ, առանց որոնց տնտեսական աճ չի իրականացվում: Նույն ուղղությամբ «Անկախություն, ազատության իսլամական հանրապետություն» կարգախոսի մեջ դրսևորված իսլամական հեղափոխության նպատակներից մեկն էլ՝ ուրիշներից կախվածությունը չունենալն ու ներքին արտադրանքի սպառումն է: Այս խնդիրը և՛ իսլամական հեղափոխության լուսահոգի հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմեյնիի և՛ հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հայեցակարգի մեջ հստակ կերպով կարևորվել և կարևորվում է որպես իսլամական հանրապետության հիմնական քաղաքականություններից մեկը:

Ինքնաբավություն՝ դիմադրողական տնտեսությնա գաղտնիք

Մեծահարգ առաջնորդի կողմից ազգային արտադրության, գործող ուժի և կապիտալի հովանավորման անհրաժեշտության կարևորվելը խոսում է կառավարության ու արտադրողների ուսերին դրված երեք պարտականությունների մասին: Այդ կապակցությամբ մեծահարգ առաջնորդն ասում է.«Այս գործում կառավարությանը բաժին հասնող մասը ներքին արտադրության ու գյուղատնտեսության հովանավորումն է: Դրամատերերը և աշխատավորները պարտականություն ունեն պտտեցնել այս անիվը, իսկ ժողովուրդը, որ իմ կարծիքով ամենակարևոր դերակատարությունն ունի պիտի սպառի ներքին արտադրանքները»:

Վերոնշյալ երեք օղակները ուղղակի ազդեցություն են գործում միմյանց վրա և դրա վերջնական արդյունքը կապված է այդ ներազդեցությանը: Այսինքն ինչքան էլ ժողովրդին քաջալերենք ներքին արտադրանքներ սպառեն, սակայն դրանք զուրկ լինեն համապատասխան որակից նրանք ցանկություն չեն ունենա գնել այդ արտադրանքները: Եթե արտադրողը կամենա բարձրացնել արտադրանքի որակը ,իսկ կառավարությունը և բանկային համակարգը ֆինանսական աղբյուրներ չտրամադրի արտադրողին կամ էլ խստացնի օրենքներն ու բարդություններ առաջացնի և կամ էլ ժողովուրդը ցանկություն չունենա ներքին արտադրանք գնել դարձյալ արդյունքը բացասական է լինելու: Հետևաբար այդ երեք օղակների կապերը պիտի բարելավվեն: Ներքին արտադրության կարևորման հարցում Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ներքին արտադրանքների սպառումը պիտի մեր պարտականությունը համարենք: Եթե նույն ապրանքատեսակի արտասահմանյան արտադրությունն էլ կա շուկայում, պիտի  գերադասել ներքին արտադրանքը»:

 Դիմադրողական տնտեսության մեջ արտադրության բաժնին պիտի ուշադրություն դարձնել հաշվի առնելով՝ արտադրության որակը, զանգվածային արտադրությունը և արտադրության վերջնական ծախսը: Արտադրության քանակի ավելացումը կարող է բարձրացնել տնտեսության ինքնաբավության մակարդակը և նվազեցնել խոցելիության աստիճանը: Ներքին արտադրանքի ավելացմամբ ավելանում են աշխատատեղերը և պահպանվում է շուկայի հավասարակշռությունը և նվազում է գնաճի երկու հիմնական ազդակները՝ ծախսերը և պահանջարկի ճնշումը:

Այս ամենը իհարկե այն պայմաններում, երբ վերացվեն արտադրության ճամփին առկա օրինական արգելքները և բանկային անարդյունավետության բերումով առաջացող ֆինանսական խոչընդոտները:

Դիմադրողական տնտեսության ոլորտում արտադրության բաժնի հզորացման միջոցներից մեկը կաշառակերության ու ռենտայի դեմ պայքարն է: Տնտեսական ռենտա ասելով նկատի են առնվում այն ոչ կառուցողական աշխատանքները, որոնք չարաշահում են շուկայի վայրիվերումները և որոնք շահույթ են բերում միայն մի խումբ անձանց: Բրոքերային հիմունքներով տնտեսությունից ամենամեծ վնասը կրում է արտադրող ու ստեղծող բաժինը և տնտեսության մեխանիզմը ուղղորդվում է դեպի անիրական ու չափազանց անկայուն գների դաշտ: Այդ կարգի տնտեսությունը չի կարող դիմակայել արտաքին ճնշումներին և արագությամբ քայքայվում է: Ռենտա ենք ասում այն կարգի եկամուտերին, ինչի ձեռքբերման համար անձը որևէ ջանք ու աշխատանք չի կատարել: Ընդհանուր առմամբ, տնտեսական ռենտան առանց աշխատանքի ստացած շահույթն է, որը ձեռք է բերվել ուժ ունենալու և ուրիշներին ճնշելու և առիթները նրանցից խլելու բերումով: Այս կարգի կոռուպցիաների դեմ պայքարը անվտանգ միջավայր է ստեղծում ներդրումների համար:

Ռենտա՝ դիմադրողական տնտեսության կործանիչ

Մեծ թվով երկրների տնտեսության մեջ ուշադրության է արժանացել և կարևորվել է ազգային արտադրությունը: Այն երկրները որ այժմ ճանաչված են որպես առաջադեմ երկրներ՝ ինչպես Գերմանիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Ճապոնիան ազգային արտադրությունը հզորացնելու համար ծրագրել ու իրագործել են այդ ծրագրերը: Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիան ու ճապոնիան իրենց տնտեսությունը վերականգնելու համար խստորեն սահմանափակեցին արտաքին արտադրության ապրանքների ներկրումը: Քանի տարի տևած այս քաղաքականության կիրառման և արտադրողներին հովանավորելու բերումով այդ երկու երկրները դարձան միջազգային տնտեսության հիմնական դերակատարները: Արևելյան Ասիայի երկրները նույնպես կարևոր նախագծեր են իրականացրել դիմադրողական տնտեսության ոլորտում և կարողացել են մեծ հաջողություններ արձանագրել: Հարավային Կորեայում ազգային արտադրությունը և արտահանումները կարևորվում է այն աստիճան, որ այդ երկրում վերոհիշյալ ժամանակաշրջանում արտաքին արտադրության ապրանքների սպառումը սխալ քայլ է համարվել և այդ գործը կատարողները քննադատվել են հասարակության կողմից: Նույնպես էլ ճապոնացիները որոշ ժամանակ արտահանել են իրենց որակյալ արտադրանքները: Դա կատարվում էր այն նպատակով, որ ճապոնացիները աշխարհում հպարտանալու առիթ ունենան և իհարկե այդ ժամանակահատվածում  նրանց չէր անհանգստացնում անորակ ապրանքների օգտագործումը: Իհարկե հիշյալ երկրներում կատարված գործողությունները չեն սահմանափակվում միայն որոշ ժամանակահատվածում: Ներկրման գործընթացը վերահսկելու հետ միաժամանակ ազգային արտադրության զարգացման համար հաշվի են առնվում այլ գործոններ: Որպես օրինակ հատկացվում են բանակային համապատասխան աղբյուրներ, բարձրացվում է կառավարական բյուջեի կարողականությունը, բարեփոխվում է ծրագրավորման համակարգը, մարդուժի գործունակության աստիճանն է բարձրացվում և կատարվում են այդ կարգի այլ քայլեր:

Արտադրված է Իրանում (Ազգային արտադրության հովանավորում)

Դիմադրողական տնտեսության ոլորտում արտադրման բաժնի հզորացման կարևոր խնդիրներից մեկը մասնավոր բաժնին  արտոնություններ շնորհելն է և այդ բաժնի խնդիրների վերացնելը: Մասնավոր բաժինը արդյունաբերական տնտեսության աճի հիմնական շարժիչն է, որ ն օգտագործելով ոչ կառավարական կապիտալը և լավագույնս շահագործելով առկա մարդուժը կարող է իրականացնել կառավարության զարգացման ոլորտի քաղաքականությունները: Անկասկած մասնավոր բաժինը ամենանպաստավոր հարթակն է ժողովրդին ուղեկցելու և շրջափակումներից  տնտեսությունը պաշտպանելու և  ամրացնելու համար: