Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (9)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք 2016 թվականի դեկտեմբերին Իրանում և աշխարհում գիտական վերջին նորությունները,որոնք են՝Ժեստերի լեզվի ուսուցման սոցիալական ռոբոտի և թռչնաբուծական ֆիրմաների ծղոտե ծածկի հականեխման սարքի ստեղծումը , կանաչ ցեմենտի ու ջրի ախտահանման սարքի պատրաստումը:
Շարիֆի արդյունաբերական համալսարանի գիտահետազոտողները խուլ ու համր երեխաներին պարսկերենի ժեստերի լեզվի ուսուցման համար ռոբոտ են նախագծել և արտադրել : Այդպիսով գիտնականները փորձում են կատարելագործելով պատկերների մշակման աշխատանքները, այդ երեխաների համար ինտերակտիվ ոբոտ ստեղծել:
Այսօր կարևոր քայլեր են արվում ՝ աուտիկ երեխաների վարքային բուժման պրոցեսում հասարակական ռոբոտներից օգտվելու ուղղությամբ: Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է: Ինտերակտիվ ռոբոտների օգնությամբ հնարավոր է դառնում զարգացնել աուտիկ երեխաների հաղորդակցությունը: Ինտերակտիվ ռոբոտներն օգնում են նաև մեղմել քաղցկեղով տառապող երեխաների լարվածությունը: Հիվանդանոցներում այդ ռոբոտի օգնությամբ օգնել են երեխաներին ձերբազատվել ստրեսային իրավիճակներից: Իրանի Շարիֆի արդյունաբերական համալսարանում «Ռասա» ինտերակտիվ ռոբոտի նախագիծն իրականացվել է խուլ ու համր երեխաներին ժեստերի լեզուն ուսուցանելու համար:
Շարիֆի արդյունաբերական համալսարանի մեխանիկային ասպիրանտ, նախագծի հեղինակ ՝ Մոհամմեդ Զաքիփուրն անդրադարձել է ռոբոտի ներքին ու արտասահմանյան օրինակների համեմատությամբ այս ռոբոտի առավելություններին, ասելով.-«Ռոբոտը կարող է ազատորեն ցուցադրել պարսկերենի ժեստերի լեզվի շարժումները: Ռոբոտի բոլոր մատներն անկախորեն շարժվելու կարողություն ունեն : Ռոբոտի գլուխը կարող է իրանի վրա 29 աստիճանով ազատ պտույտ կատարել: Ռոբոտը նաև մյուս ռոբոտների համեմատությամբ երեք աստիճան ավելին կարող է շարժումներ կատարել: Այս առավելությունը քիչ է հանդիպում նման մոդելներում: Ռոբոտի մյուս առավելությունն այն է , որ նա կարող է մշակել պատկերներն ու ձայները, ինչի շնորհիվ էլ խուլ ու համր երեխաներին կարելի է ուսուցանել ժեստերի լեզուն: Նշելով, որ ավարտվել են ռոբոտի խոսքային բաժնի մշակման աշխատանքները, նա բացատրել է.-«Պատկերների մշակման կարողության շնորհիվ, ռոբոտը կարող է կապ հաստատել խուլ ու համր երեխաների հետ: Երբ վերջինս կատարում է որևէ շարժում, ապա ռոբոտը կապ է հաստատում երեխայի հետ»:
Ներկայացնում ենք տեխնոլոգիայի ոլորտի մեկ այլ նվաճում: Իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել թռչնաբուծարանի ֆաբրիկաների ծղոտե ծածկի հականեխիչ սարք: Սարքն ունի ծղոտե ծածկը մանրացնելու, չորացնելու և հականեխելու կարողություն: Այս բոլոր փուլերի իրականացման համար անհրաժեշտ չէ թռչուններին հանել դահլիճից: Մաքուր և հականեխված ծղոտե ծածկը նպաստում է թռչունների առողջության պահպանմանը և կանխում է հիվանդությունները:
Գորգանի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի անասնապահության ու թռչնաբուծական ֆակուլտետի մագիստրոս ՝ Մոհամմեդ Խոսրավին ասել է.-«Վերջերս Իսպանիայում արտադրվել է սարքի նման տարբերակը, սակայն Իրանում և այլ երկրներում օգտագործվում են ոչ-մասնագիտական սարքեր, կամ էլ պրոցեսը կատարվում է բանվորների կողմից կամ տեղական սարքերի միջոցով: Գյուտը գրանցվելուց հետո, սարքի մի քանի օրինակներ պատրաստվել և Իրանական շուկա են մուտք գործել»:
Իրանցի հետազոտողներն առաջին անգամ թափոններից պատրաստել են կանաչ ցեմենտ: Սպահանի «Սեփահան» ցեմենտի գործարանի գործադիր տնօրեն՝ Մոհամմեդ Ասադիի խոսքերով, երեսուն հետազոտողներ երեք տարի աշխատելուց հետո, տեղայնացրել են ցեմենտի արտադրման տեխնիկան: Գործարանի բանվորները գնելով արտասահմանյան ընկերությունների սարքավորումները և հիմնելով անհրաժեշտ օբյեկտ, արդյունահանման փուլի են հասցրել ցեմենտի արտադրումը:
Կանաչ ցեմենտը կարող է դիմանալ մինչև հարյուր տարի, իսկ սովորական ցեմենտը դիմանում է 25 տարի: Կանաչ ցեմենտի դիմացկունությունն 20 տոկոսով բարձրացել է , իսկ թափանցելիությունը պակասել է 30 տոկոսով: Սպահանի «Սեփահան» ցեմենտի գործարանը տարեկան մեկուկես միլիոն տոննա կանաչ ցեմենտ է արտադրելու: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի յուրահատուկ ցեմենտ արտադրել՝ ստրատեգիական նշանակության կառույցների՝ ներառյալ ջրամբարտակների, կամուրջների, նավահանգիստների և այլ արդիական օբյեկտների կառուցման համար:
Կանաչ ցեմենտը նվազեցնելու է շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչում էլ կայանում է նրա առավելությունը: Երկրում արտադրվում է տարեկան 70 միլիոն տոննա կլինկեր, սակայն երկրի բոլոր գործարանները նոր տեխնոլոգիայով օժտելու դեպքում, այդ նյութի տարեկան արտադրման ծավալը կրճատվելու է 25 միլիոն տոննայով: Կլինկերը ցեմենտի արտադրության մեջ ստացվող նյութ է: Դա մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ է և օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար։
Իրանցի գիտահետազոտողները վերջերս ձեռք են բերել թաղանթապատի աղի էլեկտրալուծման եղանակով ջրի ախտահանման տեխնիկան: Էլեկտրալուծումը էլեկտրականության միջոցով մարմինը լուծելու և բաղադրիչ մասերի բաժանելն է ՝ նույն էլեկտրոլիզը: Այդպիսով, Իրանի իսլամական հանրապետությունը հայտնվել է այդ տեխնոլոգիայի տեր երեք երկրների շարքում: Ամիր Քաբիրի անվան արդյունաբերական համալսարանի հետազոտողներին հաջողվել է ջրի ախտահանման համար, քլոր վտանգավոր գազը փոխարինել աղով : Այդպիսով նվազեցնելով քլորի վնասները, դյուրին ու քիչ ծախսերով խմելու մաքուր ջուր է ստացվում , որը կարող է կիրառվել նաև գյուղատնտեսական ու արդյունաբերական ոլորտում: Տեխնոլոգիայի շնորհիվ, Multi Oxidant եղանակով ստացվում է եզակի մաքուր ջուր, որը կարելի է նույնիսկ խմել և կիրառել գյուղատնտեսական ու արդյունաբերական տարբեր ոլորտներում:
Ավանդական մեթոդներում, խմելու և լողավազանների ջրի մաքրման ու ախտահանման համար, օգտվում են քլորի գազից ու փոշուց և ժավելի սպիրտից, որոնք ունեն ծանր հետևանքներ: Վայրերում, որտեղ օգտագործվում են քիմիական նման նյութեր, մշտապես առկա է խեղդամահ լինելու կամ թունավորվելու հավանականություն:
Թաղանթապատի աղի էլեկտրալուծման տեխնոլոգիայի հեղինակ ՝ Համեդ Ռեզա Ֆաղիհին ասել է.-«Աշխարհում բազմաթիվ մեթոդներ են ներկայացվել ՝ ջրամաքրման ավանդական ու վտանգավոր եղանակներին փոխարինելու համար: ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո, Իրանը համարվում է այդ տեխնոլոգիայի տեր երրորդ երկիրը: Թաղանթապատի աղի էլեկտրալուծման եղանակով ջրի ախտահանման տեխնիկայի տեղայնացումն Ամիր Քաբիրի անվան համալսարանի հետազոտողների յոթամյա աշխատանքի արդյունքն է: Մենք իրականացրել ենք արդյունաբերական ու տեղայնացված մասշտաբով պրոցեսը, որը եվրոպական ընկերությունները կիրառում են կիսաարդյունաբերական մասշտաբով գործառույթներում»: Նախագիծը սկզբնական փուլում կիրառվել է սրանից երկու տարի առաջ ՝ Արվանդ գետի ազատ գոտում և Մինուի կղզում: Այսօր այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է ապահովել շրջանի 16 հազար աղքատ բնակչության խմելու ջուրը: Աղի էլեկտրալուծման մեթոդով ջրամաքրման սարքերը մոնտաժվել են Իրանի հարավային Աբադան քաղաքում: Այս տարի Ֆաջրի տասնօրյակին կայանալու է սարքի պաշտոնական շնորհանդեսը: