ՄԱԿ-ի հեղինակազրկումը Պան Գի Մունի պաշտոնավարման շրջանում
2016 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվեց ՄԱԿ-ում Պան Գի Մունի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման տասնամյակը, իսկ 2017 թվականի հունվարի մեկից 67-ամյա Անտոնիո Գուտերեսն սկսեց պաշտոնավարել ՄԱԿ-ում ՝ որպես կազմակերպության 9-րդ գլխավոր քարտուղար: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած գործիչների գործունեությանը:
Գլխավոր քարտուղարը համարվում է ՄԱԿ-ի վարչական բարձրագույն պաշտոնը: Անտոնիո Գուտերեսը համարվում է ՄԱԿ-ի 9-րդ գլխավոր քարտուղարը , իսկ չորրորդը Եվրոպայի մայրցամաքից: Նախկին գլխավոր քարտուղարները եղել են եվրոպական, աֆրիկյան , Ասիայի հարավ-արևելյան և արևելյան երկրներից: Հարկ է նշել, որ երբեք պարսիցծոցյան երկրներից չեն ընտրվել այդ պաշտոնի համար: ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղար ՝ Տրյուգվե Խալդվան Լին, նորվեգացի էր: Նա միակ գլխավոր քարտուղարն էր, ով իր հետ ԽՍՀՄ-ի հետ թշնամանքի պատճառով, հրաժարվեց իր պաշտոնից: Շվեյցարիայից Դագ Համմարշոլդը միակն էր, ով մահացավ այդ պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Իսկ եգիպտացի Բուտրոս Բուտրոս-Գալին ՄԱԿ-ի միակ գլխավոր քարտուղարն էր, ով ԱՄՆ-ի վետոյի իրավունքով, զրկվեց երկրորդ անգամ իր աշխատանքը կազմակերպությունում շարունակելուց: ԱՄՆ-ն այն պատճառով էր դեմ էր նրա պաշտոնավարման շարունակմանը, քանի որ գտնում էր, թե նա անկարող էր ՄԱԿ-ում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: ՄԱԿ-ի ութ գլխավոր քարտուղարները , որոնք ավարտեցին իրենց պաշտոնավարման շրջանը , հինգն էին ՝ Բիրմայից ՝ Ու Տանը, Ասվտրիայից՝ Կուրտ Վալդհայմը, Պերուից Խավեր Պերես դե Կուելյարը, Գանայից ՝ Քոֆի Անանը և վերջապես Հարավային Կորեայից ՝Պան Գի Մունը: Անտոնիո Գուտերեսը ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարն է , ով եղել է կառավարության ղեկավար: 1995-2002 թթ.-ին նա եղել է Պորտուգալիայի վարչապետը:
Պան Գի Մունը 2007 թվականին փոխարինեց Քոֆի Անանին ՝ երկու շրջան պահպանելով իր պաշտոնը: ՄԱԿ-ում պաշտոնավարման տասը տարիներին, Պան Գի մունը 154 երկիր է այցելել : 2016 թվականի դեկտեմբերի 31-ին այնպիսի հանգամանքներում նա ավարտեց իր գործունեությունը ՄԱԿ-ում, երբ նա անարդյունավետ էր աշխատում: Նրա պաշտոնավարման տարիներին, ՄԱԿ-ի հեղինակությունը նվազել էր զարգացող երկրների և ընդհանրապես բոլոր երկրների մոտ : Պան Գի Մունի օրոք, ՄԱԿ-ը դարձել էր Սպիտակ տան քաղաքականություններին դեմ գնացող երկրների հանդեպ ճնշման լծակը: Կազմակերպության գլխավոր քարտուղարը տարբեր, մասնավորապես արաբական երկրների ճգնաժամերի հանդեպ ընդունած իր դիրքորոշումներով փորձում էր շահել ԱՄՆ-ի գոհունակությունը: Մինչդեռ կազմակերպության կանոնադրությունում նշված է .-«Գլխավոր քարտուղարը և աշխատակազմն իրենց պարտականությունները կատարելիս, կազմակերպությունից դուրս ոչ մի անհատի կամ կառավարության ցանկություններ չեն կատարելու: Նրանք համարվում են կազմակերպության պաշտոնյան և պետք է զերծ մնան որպես միջազգային մասշտաբով պաշտոնական հանձնակատարի դիրքին անհարիր արարքից»:
2008 , 2012 և 2014 թվականներին Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները, Սուդանի ցեղասպանությունը, սիրիական ճգնաժամը, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի սանձազերծած պատերազմը, ծայրահեղականության ու ահաբեկչության տարածումը և փախստականների ճգնաժամը, բոլորը համարվում են աղետներ, որոնք տեղի են ունեցել Պան Գի Մունի պաշտոնավարման օրոք: Աղետներ, որոնց կարգավորման հարցում ՄԱԿ-ն ունեցել է բացարձակ անհաջող գործունեություն: Գազայի հատվածի դեմ Իսրայելի երեք պատերազմներով և Ինթիֆադայով ուղեկցվող պաղեստինա-իսրայելական ճգնաժամի հարցում ՄԱԿ-ն ունեցել է պասիվ դերակատարություն: Տասը տարիների ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեան մի քանի բանաձևեր է ընդունել Իսրայելի ոճրագործությունների դեմ , սակայն այդ ասամբլեայի բանաձևերը չունեն գործադրման երաշխիք: Պան Գի Մունի պաշտոնավարման վերջին օրերին, ՄԱԿ-ի ԱԽ-ը ՝ ԱՄՆ-ի ձեռնպահ ձայնով ընդունեց հակաիսրայելական բանաձևը ՝ դատապարտելով օկուպացված տարածքներում կառուցապատումը: ՄԱԿ-ը չի հաջողել նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում : Նույնիսկ կազմակերպության գլխավոր քարտուղարը սիրիական ճգնաժամի հարցում կազմակերպության անհաջողությունը համարել էր իր պաշտոնավարման շրջանի մեծ պարտությունը: Պան Գի Մունը պասիվ է եղել նաև Եմենի դեմ Արաբիայի պատերազմի հարցում: Թեև Արաբիայի անունը տեղ էր գտել երեխաների իրավունքները ոտնահարող երկրների շարքում, սակայն Ալե-Սաուդական ռեժիմի , իր արաբական դաշնակիցների և ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Պան Գի Մունն այդ երկրի անունը հանեց ցուցակից և այդպիսով պարզվեց, որ ՄԱԿ-ն անկախ չի գործում և դարձել է ուժերի լծակը: ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածի համաձայն, գլխավոր քարտուղարը կարող է ստանալ ԱԽ-ի համաձայնությունը ցանկացած հարցում, որն ըստ իրեն կարող է սպառնալ միջազգային անվտանգությանը: Պան Գի Մունի պաշտոնավարման օրոք, ՄԱԿ-ը ոչ մի կառուցողական քայլ չի արել էմիգրացիայի ճգնաժամի և ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման հարցերում:
Պան Գի Մունի օրոք, ՄԱԿ-ն անհաջող է եղել նաև կայուն զարգացման ոլորտում հազարամյակի իր նպատակների իրականացման գործում: Պատերազմների և քաղաքացիական հակամարտությունների տարածման և խնդիրները կարգավորելու հարցում կազմակերպության ձախողումների պատճառով , աշխարհում աղքատություն տարածվեց , մինչդեռ հազարամյակի զարգացման նպատակներից մեկն աղքատության կրճատումն էր: Պան Գի Մունը հաջողություն բերեց միայն կլիմայական փոփոխությունների ոլորտում: Նա դիվանագիտական ծավալուն քայլեր արեց ՝ կլիմայական փոփոխությունների հարցը միջազգային մասշտաբով օրակարգում դնելու ուղղությամբ: Այդպիսով, 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում ձեռքբերված համաձայնությամբ, առաջին անգամ բոլոր երկրները միասնաբար պարտավորություն ստացան կրճատելու ածխածնային գազերի արտադրումը ՝ մինչև 2050 թվականը երկիր մոլորակի ջերմության բարձրացումը երկու աստիճանից ցածր պահելու համար: Փարիզյան նիստում աշխարհի հարուստ երկրներից պահանջվեց մինչև 2020 թվականը, տարեկան 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել զարգացող երկրներին՝ կլիմայական փոփոխություններն ու գլոբալ տաքացումը կանխելու համար:
2007 թվականին ՄԱԿ-ում իր պաշտոնը ստանձնելու սկզբում, Պան Գի Մունն իր առջև դրել էր համաշխարհային մասշտաբով ՄԱԿ-ի հեղինակը բարձրացնելու նպատակը, իսկ տասը տարի անց, ՄԱԿ-ի իրավիճակն այդպիսին չէր, ինչպես նա պատկերացրել էր 2007 թվականին: Պան Գի Մունի պաշտոնավարման տարիներին ՄԱԿ-ը անկում ապրեց ճգնաժամերի հարցում իր աշխատանքային և տարբեր երկրների մոտ իր հեղինակության առումներով: Գուտերեսը ՄԱԿ-ում իր աշխատանքը մեկնարկել է նման իրավիճակում: Եթե Սիրիայի, Եմենի, և Իրաքի ճգնաժամերի նման հարցերում, նա չհանձնվի Արևմուտքի ճնշումներին, ապա կարող է վերականգնել ՄԱԿ-ի կորցրած հեղինակության մի մասը: