Թրամփի օրոք ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i50275-Թրամփի_օրոք_ԱՄՆ_ի_քաղաքականությունը_Իրանի_նկատմամբ_(2)
Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մտնելը Իրանի համար որևէ լուրջ փոփոխություն չի ունենալու։ Չի կարելի միանշանակ պնդել, որ Թրափի օրոք ԱՄՆ-Իրան հարաբերությունները էլ ավելի կվատանան, իսկ օրինակ Քլինթոնի նախագահ դառնալու դեպքում ամեն ինչ լավ կլիներ։ Իհարկե նման դիրքորոշումը ոչ մի քննադատության չի դիմանում։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 09, 2017 14:09 Asia/Tehran

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մտնելը Իրանի համար որևէ լուրջ փոփոխություն չի ունենալու։ Չի կարելի միանշանակ պնդել, որ Թրափի օրոք ԱՄՆ-Իրան հարաբերությունները էլ ավելի կվատանան, իսկ օրինակ Քլինթոնի նախագահ դառնալու դեպքում ամեն ինչ լավ կլիներ։ Իհարկե նման դիրքորոշումը ոչ մի քննադատության չի դիմանում։

 

 

Իրականում ԱՄՆ-Իրան հարաբերությունների ներկայիս վիճակը պատմական և գաղափարախոսական խորը արմատներ ունի։ Հարաբերությունների կարգավորման համար ԱՄՆ-ը պետք է փոխի իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ։

Կարևոր է հասկանալ, թե ինչ ռազմաքաղաքական դերակատարություն ունի ԱՄՆ-ը Իրանի շրջակայքում։

Եթե դեպի անցյալ հայացք նետենք, ապա կտեսնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրած Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջինն էր, ով հանդես եկավ Իրանի դեմ նպատակաուղղված պատժամիջոցների կիրառման դիրքորոշմամբ։ Նա ցանկանում է վարել այսպես կոչված «Երկաթյա բռունցք թավշյա ձեռնոցի տակ» քաղաքականություն։ Այս առումով պետք է փաստենք, որ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի միջև քաղաքական դիրքորոշումների տեսանկյունից որևէ ակնառու տարբերություն գոյություն չունի։ Կասկած չկա, որ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի նկատմամբ չէր փոխվի, եթե անգամ նախագահ դառնար Քլինթոնը։ ԱՄՆ-ի երկդիմի քաղաքականությունը Իրանի նկատմամբ ձևավորվել է դեռևս Ջորջ Բուշի կառավարության ժամանակներից։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա մեծապես ազդում են Միջին Արևելքում և միջազգային ասպարեզում վերջին շրջանում տեղի ունեցող բազմաթիվ իրողությունները, որոնք մեծ մասամբ նաև ԱՄՆ-ի երկդիմի քաղաքականության արդյունքն են հանդիսանում։

Որպես օրինակ կարող ենք նշել ԱՄՆ-ի միացումը եվրոպական երկրների 5+1 խմբի միջուկային բանակցություններին, որի արդյունքում կնքվեց ՀԳՀԾ(Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր) համաձայնագիրը։ Թրամփը ՀԳՀԾ-ն համարում է վատ համաձայնագիր։ Իհարկե քաղաքականության մեջ նմանատիպ երևույթների հանդիպելը զարմանալի չէ, քանի որ քաղաքական ուժերը մշտապես միմյանց մեղադրում են այս կամ այն սխալի մեջ։ Հենց այս պատճառով է, որ անգամ Օբամայի համակուսակցական Բեռնի Սանդերսը քննադատել է նրա վարած քաղաքականությունը ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ում հասարակության շերտավորումը շատ խորն է և հարստությունը ծայրաստիճան անհավասարաչափ է բաշխված։ Նման քննադատությունները արվում են, որպեսզի հարցականի տակ դրվի տվյալ քաղաքական գործչի հեղինակությունը հասարակության շրջանում։ Իրանի հետ միջուկային համաձայնության քննադատությունը Թրամփի կողմից արվել է բացառապես այս նպատակով։

----

Ներկայումս բազմաթիվ վեճեր կան այն մասին, թե արդյո՞ք Թրամփը Սպիտակ տուն մուտք գործելուց հետո գործնական դաշտ կտեղափոխի իր նախընտրական քարոզարշավների ժամանակ հնչեցրած բոլոր հայտարարությունները։ Իրականում ԱՄՆ-ը նախագահը չի կարող հրաժարվել մինչ իր ընտրվելը կնքված միջազգային պայմանագրերից։ Դա օրինական չէ։ Այս առումով պետք է նշենք, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը միջազգային ստասուս ունի և այդ կապակցությամբ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել։ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին տրվել է միջազգային բացառիկ կարևորության, ուստի և Թրմափը չի կարող պարզապես վերցնել և հրաժարվել այդ համաձայնագրից։ ԱՄՆ ղեկավարությունը ներկայումս շատ լավ է հասկանում, որ Իրանի հետ հարաբերություններ վատացնելու որևէ խելամիտ և տրամաբանական պատճառ չունի։ Իրանը մշտապես վարում է սկզբունքային և լրջորեն մշակված քաղաքականություն՝ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական թևն է ղեկավարում ԱՄՆ-ը։

Հաղորդավար․

ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդող մյուս գործոնը դա սիոնիստական լոբբին է։ Սիոնիզմի հետ կապը դարձել է Ամերիկայի վարած քաղաքականության անբաժանելի մասը, այդիսկպատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները մշտապես փորձում են Իսրայելի հետ ամուր քաղաքական կապեր հաստատել։ Նրանք աշխատում են իրենց գործունեությամբ գոհացնել այդ հանցավոր ռեժիմին։ Այս առումով Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև մեծ տարբերություն չի նկատվում։ Երկու թեկնածուներն էլ իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ օգտագործում էին այնպիսի կարգախոսներ, որոնք որքան հնարավոր է մոտ լինեին իսրայելականներին։ Թրամփը Իսրայելին համարում է Ամերիկայի գլխավոր դաշնակիցներից մեկը։ Նա ասել է, որ իր ընտրվելու դեպքում ռազմական աջակցությունը Իսրայելին երաշխավորված է։ Թրամփը հավելել է․«Կարևոր չէ Իսրայելի ղեկավարները ինչ են անում, միևնույնն է ես նրանց օգնելու եմ մինչև վերջ»։

Հաղորդավար․

ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Իրանի նկատմամբ մեծ ազդեցություն է ունենում նաև Միջին Արևելքում տիրող իրավիճակի վրա։ Ներկայումս պարզ չէ, թե Թրամփի մոտեցումները որքանով կտարբերվեն Բարաք Օբամայի մոտեցումներից։ Ամեն դեպքում Թրամփի ծայրահեղական կարգախոսներն ու գործելակերպը այնքան էլ ազդեցիկ տպավորություն չեն թողնում։ Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ համաձայնագրի ցանկացած խախտում կդիտվի որպես անհարգալից վերաբերմունք միջազգային կանոնակարգի նկատմամբ։

Միջուկային բանակցությունների ընթացքում Իրանը բազմիցս ապացուցել է, որ վարում է տրամաբանված քաղաքականություն ինչպես արևմտյան, այնպես էլ տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Արևմուտքի շահերից է բխում, որպեսզի տարածաշրջանային խնդիրների լուծման գործում հնարավորինս փորձի համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իրանը արդարացիորեն պայքարում է տարածաշրջանի կայունությունը վերականգնելու, Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու և ահաբեկչական շարժումները մեկընդմիշտ ճնշելու համար։

Թրամփը հայտարարել է, որ դեմ է դեմոկրատների և անգամ հանրապետականների՝ Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Եմենում վարած ռազմատենչ քաղաքականությանը։ Նա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հակառակորդներից է իրեն հայտարարել և Քլինթոնին անվանել է «ԻԼԻՊ-ի մայրիկ»։ Թրամփի ծրագրերի մեջ չի մտնում արաբական երկրներում ԱՄՆ-ի ազդեցության էլ ավելի տարածումը։ Նրա համոզմամբ Ամերիկայի ռազմական միջամտությունը Լիբիայում, Իրաքում կամ Միջին Արևելքի ցանկացած այլ երկրում միայն ապակայունացնելու է տարածաշրջանը և նպաստելու է առկա ճգնաժամի առավել խորացմանը։ Թրամփը կարծում է, որ արաբական երկրները չեն ցանկանում կամ էլ չեն կարողանում ժողովրդավարություն հաստատել, հետևաբար Ամերիկան չպետք է իր ֆինանսական և մարդկային ռեսուրսները վատնի այդ երկրներում։

Փաստորեն Թրամփի վերոհիշյալ դիրքորոշումների գործնականում կիրառումը կարելի է համարել Միջին Արևելքում Ամերիկայի ռազմական միջամտությունների ավարտը։ Սակայն միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ ոչ մի ցենտ չի խնայելու երկրի բանակը հզորացնելու համար։ Նա հայտարարել է, որ մեծացնելու է ԱՄՆ-ի միջուկային հզորությունը և վերակառուցելու է երկրի բանակը։  

Ներկայումս ԱՄՆ-ը Միջին Արևելքում իր վարած քաղաքականությունը արմատական փոփոխությունների ենթարկելու կարիք ունի։ Գուցե այդ պարտականությունը իր վրա վերցնի Թրամփի կառավարությունը․ այժմ հստակ ասել հնարավոր չէ։ Այնուամենայնիվ հստակորեն կարող ենք ասել, որ եթե ԱՄՆ-ը հրաժարվի իր ներկայիս ոչ կառուցողական քաղաքականությունից Միջին Արևելքում, ապա այդ տարածաշրջանը անհամեմատ կկայունանա։