Փառահեղ ու հինավուրց պարսից լեզուն՝ աշխարհի 10 հնագույն լեզուների շարքում
Վերջերս Culture հանդեսը Պարսից լեզուն դասել է աշխարհի այն 10 հնագույն լեզուների շարքում, որոնք դեռ գործածվում են և որոնցով խոսողների թիվը մեծ է: Ներկայացնում ենք հատուկ թողարկում այս առիթով: Ընկերակցեք մեզ:
Վերջերս Culture հանդեսը Պարսից լեզուն դասել է աշխարհի այն 10 հնագույն լեզուների շարքում, որոնք դեռ գործածվում են և որոնց կրողների թիվը շատ մեծ է: Թամիլերեն, լիտվերեն, պարսկերեն, իսլանդերեն, եբրայերեն, մակեդոներեն, բասկերեն, ֆինլանդերեն, վրացերեն և իռլանդերեն լեզուները աշխարհի այն 10 հնագույն լեզուներն են ,որոնց անդրադարձել է Culture հանդեսը: Հոդվածի նախաբանում, հանդեսը գրել է.«Լեզվի էվոլյուցիան նման է կենսաբանական էվոլյուցիային: Այն տեղի է ունենում սերնդեսերունդ: Ուրեմն մայր լեզվի և դրանից ճյուղավորված լեզվի միջև տարանջատիչ կետ գոյություն չունի: Հետևաբար չենք կարող ասել ,որ մի լեզու ավելի հին է քան մյուսը: Քանզի դրանք բոլորը մարդկության չափ հին են և գալիս են վաղնջենական ժամանակներից: Ստորև նշված լեզուներից յուրաքանչյուրն ունի ինչ-որ յուրահատուկ բան, ինչ-որ հնություն, որը տվյալ լեզուն առաձնացնում է մյուսներից»:
Culture հանդեսում տպագրված հոդվածում պարսկերենը առանձնացվել է մյուս լեզուներից: Պարսկերենի լեզվակիրները մեծ թիվ են կազմում: Նրանք տարածված են Իրանում, Աֆղանստանում և Տաջիկստանում: Այս լեզուն դարերի ընթացքում շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Պարսկախոսներն այսօր կարողանում են քիչ դժվարությամբ կարդալ 900 տարվա հնություն ունեցող գրությունները, ինչը չի կարելի ասել անգլախոսների վերաբերյալ։ Նրանք ավելի մեծ դժվարությամբ են կարդում Շեքսպիրի ստեղծագործությունները»։
Իրանցիները Պարսից քաղցր լեզուն դարեր շարունակ ինչպես թանկարժեք գոհար պահպանել են իրենց ջերմ հոգում ու սրտի խորքում և ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի են հղկել ու գեղեցկացրել: «Քաղցր» ածականը դեռ վաղ ժամանակներց գործածվել է լեզվի համար։ Այս ածականը հետագայում իրանցիների ու արտասահմանյան իրանագետների կողմից օգտագործվել է միայն Պարսկերենի համար: Ասում են «Պարսկերենը քաղցր լեզու է» կամ «Պարսկերենը շաքար է»։ Այս որակումը սովորաբար մյուս լեզուների համար չի գործածվել։ Պարսից լեզուն շատ երկար ճանապարհ է կտրել մինչև հասել է այսօրվա պարսկերենին և Պարսից լեզվի պատմությունն էլ ինչպես Իրանի հնագույն պատմությունը, գալիս է վաղ ժամանակներից։ Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի հնդիրանական լեզվախմբին։ Ներկայումս պարսկերենը պաշտոնական լեզու է Իրանում ,Աֆղանստանում , Տաջիկստանում , Պակիստանի ու Հնդկաստանի որոշ հատվածներում և Պարսից Ծոցի որոշ երկրներում:
Հազարամյակներ առաջ հնդիկները շարժվեցին դեպի Հինդուկուշ, իսկ իրանցիները դեպի այն տերիտորիան, որը կոչվեց Իրան։ Այստեղից գոյացավ իրանական լեզվախումբը; Այս լեզուները տարածվեցին Արևելքից Սեյհունի և Ջեյհունի , հյուսիսից մեծ Խորասանի, Խորեզմի , Կովկասի և Մազանդարան ծովի և արմուտքից Հորդանան գետը տանող տարածքներում, իսկ հարավից Պարսից ծոցի և Օման ծովի շրջաններում։
Իրանական լեզուների տարածումն սկսվել է վաղ ժամանակներից ու դեռ շարունակվում է և ոչ միայն Իրանում ,այլև Իրանի քաղաքական սահմաններից այն կողմ՝ Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում ,Աֆղանստաում և միջինարևելյան ու մերձավորարևելյան երկրներում:
Լեզվաբանների կարծիքով, այս մեծ տարածքի լեզուները ազգակից լեզուներ են , որոնք ճյուղավորվել են մայր լեզվից: Դրա ապացույցն է այդ լեզուների քերականական կառուցվածքի սկզբունքներն ու հիմնական տերմինները: Որպես այդպիսին, Օսերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի իրանական ենթաճյուղի հյուսիս-արևելյան խմբին։ Օսերենը Հյուսիսային Օսիայի և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի հիմնական բնակչության՝ օսերի լեզուն է։ Իսկ յաղնոբերենով խոսում են Յաղնոբի հովիտների բնակիչները: Աֆղաստնաում տարածված է փուշտու լեզուն: Այս լեզուները գիտական ու ժամանակակից լեզվաբանության առումով համարվում են իրանական լեզուներ:
Պարսկերեն լեզվի զարգացումը պայմանականորեն բաժանվում է երեք շրջանի: ա) հին պարսկերեն (ավանդված մ. թ. ա. 6-րդ դարից), որով գրված են աքեմենյան թագավորների սեպագիր արձանագրությունները. հին պարսկերենին զուգահեռ՝ Ավեստայի լեզուն է,որը զրադաշտների կրոնական գրքի լեզուն է և պատկանում է այս շրջանին:
Այս ժամանակաշրջանի լեզուները, ինչպես աշխարհի մյուս հնագույն լեզուները, ունեն քերականական բարդ կառուցվածք։ Իսկ բայերի կազմությունը լինում է բարդ: Հին պարսկերենը եղել է թեքական լեզու` ըստ հոլովվող բառի սեռի (իգական, արական, չեզոք), ինչպես նաև թվի (եզակի, երկակի, հոգնակի) հոլովումը կատարվում էր վերջավորությունների փոփոխությամբ:Ուներ ութ հոլով:Սակայն աստիճանաբար նկատվում է հոլովական համակարգի քայքայում` տարբեր հոլովների վերջավորությունները նույնանում են, առաջ է գալիս հոլովական իմաստներ արտահայտելու նոր միջոցների 2 անհրաժեշտություն:Այստեղ է, որ հանդես են գալիս կապերը` նախդիրներն ու ետադրությունը: Հին պարսկերենին հատուկ է եղել նաև բայակերպի քերակարգը:
Միջին պարսկերենը կամ փահլավերենը Սասանյանների և Պարթևների շրջանի լեզուն է: Միջին պարսկերենը գործածվել է աքեմենյանների ժամանակաշրջանի վերջերից մինչև իսլամական ժամանակաշրջանի սկիզբները: Այս շրջանում իրանական լեզվաճյուղը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ արևելյան և արևմտյան:
Արևելյան իրանական լեզուներն են՝ սոգդյան, խորեզմի և բալխի լեզուները: Իսկ արևմտյան իրանական լեզուներն են ՝ պարսկերենը, Արշակունիների ու Սասանյանների ժամանակաշրջանի փահլավերենը և հարավային փահլավերենը: Այդ լեզուներով մեզ են հասել արժեքավոր ստեղծագործություններ,այդ թվում` Ավեստայի մեկնաբանությունները և փիլիսոփայան ու կրոնագիտական աշխատություններ:
Այս շրջանում իրանական լեզուները զարգացման ու փոփոխման զարմանալի ընթացք ունեցան։ Հնչյունական համակարգը դարձավ ավելի պարզ։ Վերացան հոլովի և սեռի քերակարգերը, գոյականի երկակի թիվը և դարձան ավելի պարզ։ Այստեղից էլ սկսվեց իրանական լեզուների երրորդ կամ նոր շրջանը։ Նոր պարսկերենը վերլուծական լեզու է: Խոսքի մասերի շարահյուսական հարաբերություններն արտահայտվում են տարբեր վերլուծական միջոցներով` կապերով, իզաֆեթային կառուցվածքով, նախադասության անդամների շարադասությամբ և այլն: Նոր պարսկերենը, միջին պարսկերենի նման, չունի հոլովի և սեռի քերակարգեր, գոյականի երկակի թիվ: Նոր պարսկերենով ստեղծվել է շատ հարուստ գրականություն. համաշխարհային գրականության գանձարանը հարստացրած և բազմաթիվ լեզուներով թարգմանված Ֆիրդուսիի ,Սաադիի, Խայյամի քառյակները, Հաֆեզի գազելները և շատ այլ գրական երկեր:Նոր պարսկերենը Իրանի Իսլամական հանրապետության պաշտոնական լեզուն է։
Վաղ ժամանակներից մեզ են հասել Ավեստայի երգերը և զրադաշտի մարդկային պատգամները։ Սասանյանների օրոք պարսկերենը վկայում է հարուստ մշակույթի մասին; Հունաստանի ու Հնդկաստանի գիտությունն ու փիլիսփայությունը ևս այդ երկրների գիտնականների հետ շփումների արդյունքում և գրքերի միջոցով ավելի են հարստացրել իրանական լեզվի ու մշակույթի գանձարանը։ Սասանյանների ժամանակաշրջանի գրականությունը շատ հարուստ է եղել։
Սասանյանների ժամանակաշրջանի ավարտին և իսլամական ժամանակաշրջանի մեկնարկին նման հարուստ անցյալով այս լեզուն հայտնվում է նոր լեզվի՝ արաբերենի առջև, բայց տեղի չի տալիս ու դիմանում է։ Բառերն այնպես գիտակցաբար է յուրացնում ու իր լեզվային շրջանակում ներկայացնում, որ տասնյակ դարեր անց, այն ժամանակների լեզուն անծանոթ չէ իրանցիների համար։ Այս լեզուն դարձել է իրանական ինքնությունը և իր պաշտոնական հաստատումն այն ժամանակ է ստանում ,երբ Յաաղուբ Լեյս Սիստանին իր պալատի բանաստեղծներին ասում է․-«Ինձ գովաբանեք այն լեզվով ,որ իմ լեզուն է»։
Սամանյան դինաստիայի էմիրները ևս պարսկերեն խոսելն ու գրելը դարձրին իրենց իշխանության սկզբունքը և Ղուրանի պարսկերեն թարգմանությունն սկսվեց այդ ժամանակաշրջանում: Այդպիսով պարսկերեն բառերի ու բառակապակցությունների գանձարանը մնաց պաշտպանված և հող պատրաստվեց Ֆիրդուսիի Շահնամեի համար, որը մինչ այսօր և այսուհետ էլ լինելու է իրանցիների ինքնության փաստաթուղթը։
Ֆիրդուսիի Շահնամեն 10-րդ դարի Իրանի հասարակական կյանքի, պարսիկ ժողովրդի քաղաքական, կուլտուրական վերածնության լիարյուն կենսագրությունն է, այդ դարաշրջանը վերարտադրող փայլուն կոթողը։ Այդ իսկ պատճառով նա չի կորցնում իր գրավչությունը։
«Շահնամե»-ի հմայքն Իրանում այնքան մեծ է , նրա հեղինակի անունը այնքան գրավիչ ու սիրված, որ մեծ բանաստեղծի մահից հետո Իրանի ժողովուրդը հյուսում է նրա անվան ու գործի շուրջը մի շարք լեգենդներ, հեքիաթախառն պատմություններ, որոնք նույնքան գունագեղ և պոետիկ են, որքան հրաշակերտ «Շահնամե»-ն։ Էպոսն ունի արտակարգ կարևոր լեզվային նշանակություն։
Պարսկերենը քաղցր լեզու է , և միստիկական ու գրական առումով շատ հարուստ։ Այն ապարանք է , որի վրա բնավ չեն կարող ազդել անձրևն ու արևը։ Այս լեզվի սերմերը ցանվել են ողջ Իրանում և տարածվել երկրի սահմաններից դուրս։ Ինչպես Ֆիրդուսին է ասում,-
«Ո՛չ, չեմ մեռնի, թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ,
Զի պտղաբեր խոսքի սերմեր ես ցանեցի երկնի տակ»։
Ֆիրդուսին իր բանաստեղծական տողերում է ասել, որ 30 տարի տքնեց ու աշխատեց և իր կյանքի ամենալավ տարիները նվիրեց այդ գործին, որպեսզի կենդանացնի ու հավերժացնի իրեն ծնող մայրենի լեզուն։ Ուստի անվարան պիտի ասել, որ նա ամենամեծ ծառայողներից մեկն է հանդիսացել իր մայրենի լեզվի ճոխացման, հարստացման ու հավերժացման ճանապարհին։
Ֆիրդուսին իր անմահ ու խոշոր երկի՝ «Շահնամե»-ի մասին ասում է.
Ես հիմնեցի իմ երկով
Մի ապարանք բարձրաշեն,
Որին անձրև ու արև
Ազդել բնավ չեն կարող։