Հին գաղութարար Բրիտանիան՝ վերադառնում է Պարսից ծոցի տարածաշրջան(1)
Վերջերս Մանամայում կայացած Պարսից ծոցի Համագործակցության խորհրդի նիստի ընթացքում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ասաց, որ Բրիտանիան ավելի է ուժեղացնելու իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում: Այսպես հին գաղութարար Բրիտանիան փորձում է իր վաղեմի ներկայությունը վերահաստատել է տարածաշրջանում: Թերեզա Մեյը հանդես է եկել հակաիրանական հայտարարությամբ:
Բրիտանիայի նեկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում ավելի քան երկու դար վաղեմիություն ունի: Բրիտանիան իր վարած պառակտիչ քաղաքականությամբ անապահովություն և տարածքային վեճեր է առաջացրել Պարսից ծոցի տարածաշրջանում: 16-րդ և 17-րդ դարերում Բրիտանիայի թագավորությունը կարողացավ իր հիմքերն ամրացնել և 20-րդ դարում դառնալ համաշխարհային մեծ կայսրություն: 1922 թ.-ին Բրիտանիայի կայսրության տիրակալության տակ գտնվող տարածքները ամբողջ աշխարհում 33 միլիոն քկ էր կազմում, իսկ բնակչությունը 450 միլիոն մարդ: Այսպես աշխարհի մեկ չորրորդ ցամաքային տարածքները և բնակչությունը անցել էր Բրիտանիայի կայսրության վերահսկողության տակ: Բրիտանիայի Կայսրությունում արևը մայր չէր մտնում և կայսրությունը գոյատևում էր «Բաժանիր որ տիրես» հին քաղաքականությամբ:
Բրիտանացիները նախ քրիստոնյա միսիոներների և առևտրական գործարարների միջոցով ներթափանցեցին տարբեր երկրներում: Այնուհետև տարբեր երկրների իշխանական խավում պառակտում առաջացնելով իրենց ենթակա քաղաքական գործիչներին նշանակում էին, որպես ղեկավարներ և այդպիսով ամրապնդում էին Բրիտանիայի գաղութարարական հիմքերն աշխարհում:
Բրիտանիան կարողացավ տարբեր ձևերով ներթափանցել Արևելյան Ասիայի տարածաշրջանի երկրներ :
Վերջին երկու դարերի ընթացքում Բրիտանիան փորձեց Իրանում ևս Իր տիրապետությունը հաստատել և հարվածել այս երկրի ազգային շահերին:
21-րդ դարի առաջին քսանամյակում նույնպես հին գաղութարար Բրիտանիան փորձում է իր վաղեմի նպատակներն իրականացնել տարածաշրջանում և շարունակում էր գործադրել ավանդական դարձած «Բաժանիր որ տիրես» քաղաքականությունը: Հենց այդ պատճառով է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Իրանին մեղադրել է տարածաշրջանի հարցերում միջամտության մեջ:
Վերտարածաշրջանային «Ռայ Ալ-Յոմ» օրաթերթը գրել է.-«Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստի ընթացքում Թերեզա Մեյի հակաիրանական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բրիտանիան պատրաստվում է վերադառնալ տարածաշրջան»:
Առաջին հայացքից թվում է, թէ Թերեզա Մեյն այդ հայտարարություններով նպատակ ունի Բրիտանական սպառազինություն վաճառել տարածաշրջանի արաբական երկրներին, իսկ մյուս կողմից այս անգամ Բրիտանիան Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին բնութագրել է, որպես ռազմավարական գործընկերներ: Ինչպես հայտնի է Բրիտանիան նպատակ ունի տնտեսական, պաշտպանական, անվտանգության և առևտրական ոլորտներում ընդլայնել իր համագործակցությունները արաբական երկրների հետ:
Բրիտանիայի վարչապետն ասել է.-«Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ Բրիտանիայի հարաբերությունների ընդլայնումը կնպաստի Պարսից ծոցի տարածաշրջանային հարցերում հավաքական անվտանգության և ռազմական համագործակցության ամրապնդմանը»:
Բրիտանիան մտադիր է Պարսից ծոցի տարածաշրջանում կառուցել ծովային ուժերի նոր ռազմաբազա և ամրապնդել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
Բրիտանիան նույնպես փորձում է տարածաշրջանի երկրներին հատկապես Սաուդյան Արաբիային վաճառել մեծ քանակությամբ սպառազինություն :
Ավելի քան երեք տասնամյակ է, որ Պարսից ծոցի արաբական երկրները միլարդներ դոլարի արժողությամբ սպառազինություն են գնում զենք արտադրող խոշոր կարտելներից:
ԱՄՆ-ը և Բրիտանիան փորձում են ներթափանցել Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրների անվտանգության և պաշտպանական կառույցներ և այդ երկրների հաշվին պահպանել իրենց ռազմաբազաները տարածաշրջանում:
Վերջին քառասուն տարիների ընթացքում ԱՄՆ-ը կանխարգելիչ քաղաքականության հայեցակարգի ներքո կարողացել է քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր ներկայությունը ամրագրել Պարսից ծոցի արաբական երկրներում:
1971 թ.-ին Պարսից ծոցի տարածաշրջանի կարևորության մասին ներկայացրած իր զեկույցում ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Վիլիամ Ռաջերսն ասել էր.-«Աշխարհի նավթի պաշարների երկու երրորդը պատկանում է Սաուդյան Արաբիային, Իրաքին և Իրանին: Այդ նավթային պաշարները տնտեսական և քաղաքական մեծ կարևորություն ունեն ԱՄՆ-ին նրա Ատլանտյան դաշնակիցների և Ճապոնիայի համար»:
ԱՄՆ-ը և Բրիտանիան, որպես երկու գերտերություն աշխարհի տարբեր այդ թվում Միջին Արևելքի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանը բաժանել են իրենց ազդեցության տակ գտնվող գոտիների: Այսպես նրանք ռազմական միջամտությամբ ապահովում են իրենց շահերը տարբեր տարածաշրջաններում:
Իսկ այժմ Բրիտանիան ոչ միայն նպատակ ունի Պարսից ծոցի տարածաշրջանում փոխարինել ԱՄՆ-ին այլև ուզում է սպառազինություն վաճառել տարածաշրջանի արաբական երկրներին:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին այդ մասին իր «Ուժ և սկզբունք» գրքում գրել է.-«ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը Կոնգրեսին ներկայացրած տարեկան զեկույցում ընգծել էր ԱՄՆ-ի քաղաքականությունը Պարսից ծոցի տարածաշրջանի վերաբերյալ և այդ քաղաքականությունը նույնությամբ շարունակվեց նոր ընտրված նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարության ժամանակաշրջանում»:
Այդ քաղաքականության հիման վրա՝ ԱՄՆ-ը փոխարինում էր Բրիտանիայի ռազմական ներկայությանը Պարսից ծոցի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում: Մի խոսքով ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը կապված է Պարսից ծոցի տարածաշրջանի էներգակիրների անվտանգության ապահովմանը:
Այսօր ԱՄՆ-ի շահերը կապված է տարածաշրջանի անվտանգությանը: ԱՄՆ-ը վերջին մեկ տասնամյակում և Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանում մի շարք մարտավարական քաղաքականություն է վարել տարածաշրջանում:
Ներկայումս Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելով դեռ հայտնի չէ թե ԱՄՆ-ն ինչ քաղաքականություն է որդեգրելու տարածաշրջանում, սակայն որոշ ապացույցներ վկայում են այն մասին, որ որոշ փոփոխություններ են տեղի ունենալու ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականություններում:
Վերջին չորս տասնամյակում ԱՄՆ-ի և Բրիտանիայի վարած քաղաքականությունը տարածաշրջանում վկայում է, որ նրանց քաղաքական հայեցակարգը լրացնում է միմյանց և Թրումանի ժամանակաշրջանից մինչև Օբամայի նախագահության տարիները նրանք շարունակել են նույն քաղաքականությունը:
Չնայած ներքին քննդատություններին այսօր էլ, ԱՄՆ-ը և Բրիտանիան տարբեր տեսքով շարունակում են իրենց հին քաղաքականությունը վարել տարածաշրջանում:
Այսպես ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմավարությունը Պարսից ծոցի տարածաշրջանի վերաբերյալ մնացել է անփոփոխ և Բրիտանիան դեռ շարունակում է Իրանի նկատմամբ վարել նախկին քաղաքականությունը:
Իրականում ԱՄՆ-ը և Բրիտանիան Պարսից ծոցի արաբական երկներին մեծ քանակությամբ սպառազինություն վաճառելով և ռազմական ներկայությամբ միտում են դիմակայել Իրանի պաշտպանական կարողությունները տարածարջանում: Իրանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում: Իրանը փորձում է առանց օտար ուժերի ներկայության անվտանգության մերձեցում ստեղծել տարածաշրջանում:
Իրանի այս քաղաքականությունը հակասում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի տարածաշրջանային քաղաքականությանը: Մյուս կողմից ԱՄՆ-ը և Բրիտանիան փորձում են մեծ քանակությամբ սպառազինություն վաճառելով և խորհրդատվական ծառայություն մատուցելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին իրագործել իրենց նախագծած ռազմավարությունը տարածաշրջանում:
Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմավարությունը ներկայումս ուղղակի չի սպառնում Իրանի անվտանգությանը, սակայն երկարատևում դա կարող է, որպես անվտանգությանը սպառնացող գործոն համարվել Իրանի տարածաշրջանային անվտանգության համար:
Սաուդյան Արաբիան փորձում է Եմենի դեմ հրահրած պատերազմում ընդգրկել նաև Օմանին: Բրիտանիան փորձում է Սաուդյան Արաբիայի միջոցով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հեգեմոնիան իրագործել տարածաշրջանում: