Թրամփը և նրա առջև ծառացած մարտահրավերները
2017 թվականի հունվարի 20-ին, ԱՄՆ նախագահության պաշտոնը Դոնալդ Թրամփին է անցնելու: Այդպիսով, Նյու-Յորքցի միլիարդատերը, ում ամիսներ առաջ ոչ ոք լուրջ չէր ընդունում, դառնալու է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:
Թրամփն այնպիսի պայմաններում է իր ձեռքը վերցնում երկրի կառավարման ղեկը, երբ նրան բազում մարտահրավերներ են սպասում: Վերջին նախագահական ընտրություններից հետո, երկիրը երկու մասերի է բաժանվել: Մի կողմում նորընտիր նախագահի համախոհներն են, որոնք հույսեր են փայփայում կոռուպցիայի, գործազրկության, հասարակական անհավասարությունների դեմ պայքարի նպատակով բարեփոխումների իրականացման հետ: Իսկ մյուս կողմում են գործող նախագահի համախոհները, ովքեր մտահոգված են Թրամփի սկանդալային խոստումներով: Ընտրություններում հաղթանակը երաշխավորելու համար, նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը մատնանշել էր երկրի մի շարք կառուցվածքային խնդիրները: Իսկ այդ խոստումների իրականացումը հաստատ քաղաքական ու հասարակական լարվածությունների է հանգեցնելու: Թրամփը պարտված դեմոկրատ թեկնածու ՝ Հիլարի Քլինթոնից ընդամենը երկու միլիոն ավելի ձայն էր հավաքել: Այդ պատճառով է, որ պաշտոնավարման սկզբում, նորընտիր նախագահը բախվել է մեծամասնության ձայների պատճառով ժողովրդականության բացակայության խնդրին: Չի թվում, թե Թրամփին հաջողվելու է նման հանգամանքներում իրագործել իր տված փառասիրական ու երբեմն անհավանական խոստումները:
Թրամփի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է լինելու նախընտրական օրերին Հանրապետական կուսակցության կազմում գոյացած անջրպետի հաղթահարումը: Սկզբում չէր թվում, որ առանց քաղաքական փորձի և կուսակցության անդամների աջակցության, Թրամփին հաջողվելու է հաղթահարել ներկուսակցական սեղմ մրցակցության ճանապարհը: Ընտրություններում հաղթելու համար, նա հակադրվեց կուսակցության հին անդամներին: Այնուամենայնիվ Թրամփի սկանդալային նաև ֆինանսապես անկախ խառնվածքը նպաստեց նրան, որ կուսակցության անդամները հաստատեցին նրա թեկնածությունը: Չնայած Թրամփի տարած հաղթանակին, խորանում է ներկուսակցական անջրպետը: Թրամփին հակադրվել են հանրապետական որոշ գործիչներ, ինչն էլ բարդացնելու է նրա իրավիճակը: Թրամփը խոստացել էր, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, իսկ մյուս կողմից իր կառավարության կազմում ընդգրկել է մեծահարուստների , իսկ դա լավ բան չի խոստանում:
Թրամփի կառավարությունը նաև պետք է անհապաղ կարգավորի երկրի տնտեսական իրավիճակը: Ի հարկե նոր նախագահի պաշտոնավարման առաջին ամիսներն առավել բարենպաստ են լինում, քամ Օբամայի ժամանակ էր: Ամեն դեպքում, նախագահական վերջին ընտրություններից հետո, մեծացել են տնտեսական պայմանների բարելավման հետ կապված ժողովրդի ակնկալիքները: Թրամփը խոստացել է տասը տարիների ընթացքում 25 միլիոն աշխատատեղեր ստեղծել: Նման նպատակի իրականացման համար անհրաժեշտ են մասնավոր սեկտորի մեծ ներդրումը և դաշնային ու նահանգային կառավարությունների կողմից աշխատանքային ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը: Թրամփը նաև պետք է խոշոր ընկերություններին համոզի երկիր վերադարձնել արտերկրում աշխատող արտադրամասերի գրասենյակները: Նա հուսով է, որ արտերկրում արտադրված ամերիկյան ապրանքների համար 35 տոկոսանոց հարկեր սահմանելով, ձեռնարկատերերին խրախուսելու է վերանայել գործարաններն արտերկիր փոխադրելու քաղաքականությունը: Ամեն դեպքում, հեշտ չի լինելու շարժվել տնտեսության գլոբալիզացման հոսքին հակառակ : Նամանավանդ, որ գործարանները երկիր վերադարձնելու գործընթացը երկարատև ու ծախսատար պրոցես է լինելու, որը կարող է հանգեցնել գների բարձրացմանը: Թրամփը պետք է ԱՄՆ-ի հասարակական կարծիքին և տարբեր կառույցներին համոզի, որ ԱՄՆ նախագահի առևտրական գործունեությունը չի հակասում երկրի ազգային շահերին: Թրամփին սպասվում են նաև հասարակական ու մշակութային մարտահրավերներ: Առաջին հերթին, նա պետք է կարգավորի 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների խնդիրը : Ինչպես Թրամփը քարոզարշավի ժամանակ էր ասել, երկրից վտարելու է ապօրինի ներգաղթյալներին: Նա նաև խոստացավ պետբյուջեից գումարներ հատկացնել ՝ Մեքսիկայի հետ սահմանում պատնեշ կառուցելու համար և սպառնաց, թե մուսուլմաններին արգելելու է ԱՄՆ մտնել: Ռասիստական կրքերը թեժացնելով, Թրամփին հաջողվեց շահել ներկա իրավիճակից դժգոհ ամերիկացիների ձայները: Այժմ բոլորը սպասում են նրա խոստումների իրականացմանը: Մյուս կողմից էլ կարելի է ասել, որ երկրից 11 միլիոն ներգաղթյալների վտարումը կամ մուսուլմանների վրա սահմանների փակումն անհնար են թվում: ԱՄՆ տնտեսությունն ապօրինի ներգաղթյալների էժան աշխատանքին խիստ կարիք ունի: Նախընտրական խոստումների անտեսումը կարող է ԱՄՆ նախագահին ցուցաբերվող աջակցության նվազման պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով Թրամփը պետք է զբաղվի նաև մշակութային հարցերի հետ կապված պետական հնարավորությունները և հասարակական պահանջարկը համապատասխանեցնելու գործով:
Թրամփի նախագահության սկզբում բարդ իրավիճակ ու լարվածություն է տիրում Վաշինգտոնի որոշ դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում, որը հետևանքն է նախագահի իրարամերժ ու հակադիր քաղաքականության և անփորձության: ՆԱՏՕ-ին ուղղված Թրամփի խստաոճ քննադատությունները , նաև Ռուսաստանի մասին նրա բարեկամական խոսքերի պատճառով, երկրում տարածվում է մտահոգիչ տրամադրություն : Եվրոպացիները մտահոգված են, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ պարտավորությունները պակսելով և Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները վերականգնելով, խաթարվելու է մայրցամաքի անվտանգությունը: Ասիայի արևմուտքում Վաշինգտոնի որոշ արաբ դաշնակիցներ, ներառյալ Արաբիան, ընդհանուր մտահոգություններ ունեն: Արաբիայի նման երկրների համար ահազանգ հնչեց այն բանից հետո, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեությանն ուղղված քննադատություններին զուգահեռ, Թրամփը շարունակաբար կարևորում էր ԱՄՆ տնտեսական ուժը վերականգնելու համար ներքին հարցերով զբաղվելը: Նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփվելուց ի վեր, այդ երկրները սկսեցին մեծացնել Թրամփի անցումային թիմի վրա ճնշումները, որպեսզի կասեցնեն ԱՄՆ հաջորդ կառավարության կողմից որոշ հարցերի վերանայումը: Վաշինգտոնի և նրա քաղաքական դաշնակիցների միջև տարաձայնություններ կային ոչ միայն քաղաքական ու անվտանգության դաշտերում: Թրամփը շարունակաբար սպառնացել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալու փարիզյան կլիմայական դաշիքից , վերանայելու է (NAFTA) North American Free Trade Agreement Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիրը: Այդպիսով կարելի է կանխատեսել, որ Թրամփի կերտած Ամերիկան Վաշինգտոնի դաշնակիցների հետ հանդուրժողական հարաբերություններ չի ունենալու: Սպիտակ տան նոր դիրքորոշման նկատմամբ աշխարհի տարբեր կետերում ԱՄՆ-ի դաշնակիցների հավանական հակադարձն ավելի է բարդացնելու աշխարհի իրավիճակը:
ԱՄՆ հաջորդ նախագահին ավելի լարված իրավիճակ է սպասվում երկրի թշնամիների, մրցակիցների ու քննադատների հետ լարված հարաբերություններում: Թվում է, որ այդ երկրների ցուցակը գլխավորելու է Չինաստանը, որը Թրամփին բազմիցս առևտրական պատերազմով է սպառնացել: Թրամփի և նրա խորհրդականների կարծիքով, առևտրական հարցերին միջամտելով, Չինաստանը ցանկանում է Վաշինգտոնի հետ առևտրական հարաբերություններն իր օգտին փոխել: Դրա դիմաց, Թրամփը հայտարարել է, որ չինացի առևտրականին քիչ հասանելի են լինելու ԱՄՆ-ում սպառողական ապրանքները, ուստի Պեկինը հարկադրված է լինելու հրաժարվել Չինաստանի ազգային արժույթը ցածր մակարդակում պահելու քաղաքականությունից: Նման սպառնալիքները կարող են բացասաբար ազդել և՛ միջազգային տնտեսական հարաբերությունների և՛ ԱՄՆ ազգային տնտեսության վրա:
Ինչ վերաբերում է Իրանի իսլամական հանրապետության հետ միջուկային համաձայնությանը, պետք է ասել, որ ԱՄՆ կառավարությունը հայտնվել է երկընտրանքի առջև: Վաշինգտոնը կամ պետք է ընդունի Օբամայի օրոք ձեռք բերված համաձայնությունն ՝ իրականացնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված իր պարտավորությունները, կամ էլ միջազգային համաձայնությունը խախտելով, քաղաքական մեկուսացման մեջ հայտնվել: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անտեսումը բացի Իրանի հետ անկանխատեսելի լարվածություններից, մեծապես կարող է ազդել նաև Եվրոպայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: Չնայած Ռուսաստանի նկատմամբ և Վլադիմիր Պուտինի անձի նկատմամբ Թրամփի բարեկամական արտահայտություններին, թվում է, որ ԱՄՆ իշխանությունները, որոնց Թրամփը կոռումպացված քաղաքական կարգեր է որակել, փորձում են պահպանել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները: Այդ խմբի հետ աշխատանքն ինքնին մարտահրավեր է համարվում Թրամփի համար:
Պարզ է , որ Թրամփի պես քաղաքական ոչ մի փորձ չունեցող գործչի համար չափազանց դժվար է լինելու ԱՄՆ-ի նման երկրում կարգավորել իր առջև ծառացած խնդիրները : Ավելի քիչ քան երկու տարի անց, ԱՄՆ-ում անց են կացվելու Ներկայացուցիչների պալատի բոլոր և Սենատի մեկ երրորդ պատգամավորներին ընտրելու համար միջանկյալ ընտրությունները: Նախընտրական խոստումների իրականացման գործում Թրամփի հավանական անհաջողությունը բացասաբար է ազդելու քվերակողների վրա, որոնք մտադիր են 2018 թվականի ընտրություններում քվեարկել հանրապետական թեկնածվի օգտին: Եթե մինչ այդ նրան չհաջողվի շահել իր համախոհների գոհունակությունը , ապա չի բացառվում, որ հաջորդ ընտրություններից հետո, հանրապետականները դադարելու են Կոնգրեսի մեծամասնություն լինել: Այդ դեպքում, ներկա փոքրամասնության նախագահը, ով նախագահական ընտրություններում ընտրվեց ավելի քիչ ձայներով, հայտնվելու է Սպիտակ տան և մրցակից կուսակցության ձեռքում հայտնված Կոնգրեսի միջև առճակատման խնդրի առջև: Իրավիճակ, որն անտարակույս մեծացնելու է Թրամփի առջև ծառացած մարտահրավերները: