Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (11)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i52369-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(11)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորությունները,որոնք են՝ աղտոտիչները թթվածնի փոխակերպող ասֆալտը, ցողունային բջիջների օգնությամբ ստորին վերջույթների անոթների խցանման բուժման մեթոդը, թթվածնային տնական սարքը, առցանց եղանակով մարզիկների սրտի զարկերի տեմպային տվյալների գնահատման սարքը, ցողունային բջիջների օգնությամբ մկների տեսողության վերականգնման մեթոդը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 25, 2017 12:18 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորությունները,որոնք են՝ աղտոտիչները թթվածնի փոխակերպող ասֆալտը, ցողունային բջիջների օգնությամբ ստորին վերջույթների անոթների խցանման բուժման մեթոդը, թթվածնային տնական սարքը, առցանց եղանակով մարզիկների սրտի զարկերի տեմպային տվյալների գնահատման սարքը, ցողունային բջիջների օգնությամբ մկների տեսողության վերականգնման մեթոդը:

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

 

 

 

Իրանցի գիտնականներին հաջողվել է պատրաստել աղտոտիչները թթվածնի փոխակերպող ասֆալտ: Իրանի Ահվազի Ազատ համալսարանի գիտահետազոտողն առաջին անգամ իրականացրել է ասֆալտի և տանիքի մաքրման ծածկույթի արտադրման  տեխնոլոգիական նախագիծը, որն օգտագործվում է ածխաջրածնային աղտոտիչներն  անվնաս տարրերի ՝ այդ թվում ջրի, թթվածնի և  ածխածնի երկօքսիդի փոխակերպելու համար:   

Աղտոտիչները թթվածնի փոխակերպող ասֆալտ

 

Նախագծի հեղինակներից ՝ Դկտ. Էբրահիմ Փանահփուրն ասել է .-«Նախագծի այս տեխնոլոգիայի օգնությամբ հորատման ցեխի պղտոր ջրի աղտոտիչների վրա իրականացված ուսումնասիրությունները պարզել են, որ առկա ածխաջրածնային աղտոտիչների շուրջ 75 տոկոսը վերացել է : Իսկ նավթային աղտոտիչներ պարունակող հողի վրա կատարված մեկ այլ ուսումնասիրություն պարզել է , որ ոչնչացել է աղտոտիչների շուրջ 90 տոկոսը»:

Օդի աղտոտվածության մասնագետների կարծիքով, ներկայիս հնարավոր է իրականացնել նախագիծը : Նախագծի ամբողջական իրականացման դեպքում, յուրաքանչյուր քառակուսի մետր ասֆալտի գներին ավելանալու է շուրջ հիսուն ցենտ: Նախագծում օգտագործվում է մի տեսակ հանքային նյութ, որի հանքը կա Իրանում: Տեխնոլոգիան կարելի է կիրառել բոլոր այն տարածքների համար, որտեղ կա արևի ճառագայթների ուղղակի ներգործություն:

Աղտոտիչները թթվածնի փոխակերպող ասֆալտ

 

Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի անոթային վիրահատությունների բաժնի գիտահետազոտական կենտրոնի վարիչը տեղեկացրել է ցողունային բջիջների օգնությամբ ստորին վերջույթների անոթների խցանման բուժման մասին: Դկտ. Հասան Ռավարին ասել է.-«Բալոնային անգիոպլաստիկայից բացի, ցողունային բջիջների օգնությամբ ևս հնարավոր է բուժել ստորին վերջույթների անոթների խցանումը: Մինչև տարեվերջ հայտարարվելու են քսան հիվանդների և քսան կողմնակի հիվանդների վրա հետազոտությունների վիճակագրական ու գրավոր արդյունքները»: Դկտ. Ռավարիի խոսքերով, նախագիծը գերարդիական է , ուստի անհրաժեշտ են լինելու լրացուցիչ ուսումնասիրություններ: Նախագիծը պետք է օգնի կանխել անգիոպլաստիկայի ենթարկված հիվանդների մոտ անոթային խցանումները: Նախնական փուլում, փորձելու ենք կանխել անոթային խցանումը: Այդ փուլում օգտվում ենք ցողունային բջիջներից:

 

Ցողունային բջիջների օգնությամբ ստորին վերջույթների անոթների խցանման բուժման մեթոդը

 

Այժմ ներկայացնելու ենք թթվածնային տնական սարքի պատրաստման մասին նորությունը: Իրանցի մասնագետների նախագծած թթվածնային տնական սարքն արտադրվել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի աշխատակազմի գիտական ու տենոլոգիական գծով տեղակալության աջակցությամբ՝ բժշկական սարքավորումների արտադրման տեխնոլոգիաների ազգային խոշոր նախագծի շրջանակում : Սարքի արտադրման ծախսերը կազմում են արտասահմանյան տարբերակի ծախսերի կեսը: Որակական առումով թթվածնային սարքը չի զիջում արտասահմանյան տարբերակին: Դա նույնիսկ նույն մակարդակում է գնահատվել ՝ վերացնելով հիվանդների բուժման խոչընդոտները:

 

Թթվածնային տնական սարքը

 

Շնչառական հիվանդները մշտապես թթվածնի կարիք ունեն: Նման սարքերը ոչ միշտ են հասանելի : Սարքը կարող են  օգտագործել քիմիական վիրավորները, COPD Chronic Obstructive Pulmonary Disease քրոնիկ թոքային խանգարումներով տառապող հիվանդները և սրտանոթային խանգարումներով հիվանդները: Սարքի պատրաստումը սկսվեց արտասահմանյան նմուշի մանրամասն ուսումնասիրություններից հետո: Լաբորատորային մասշտաբով բաղկացուցիչ մասերի պատրաստումից հետո, սարքի արտադրանքի հաջորդ աշխատանքը շարունակվել է անձնական միջոցներով, ապա նախագահի աշխատակազմի տեղակալության կողմից նախագծին հատկացված օժանդակության շնորհիվ, ավարտվեց սարքի կիսաարդյունաբերական օրինակի արտադրումը: նախագծի մեկնարկից երեք տարի անց և չնայած առկա բոլոր դժվարություններին, սարքի պատրաստման աշխատանքներն արդյունավետ են ընթանում և հոսքագծի շահագործմամբ, ավարտվել են սարքի պատրաստման կիսաարդյունաբերական փուլի աշխատանքները:

Իրանցի գիտնականները վերջերս նախագծել և պատրաստել են առցանց եղանակով մարզիկների սրտի զարկերի տեմպային տվյալների գնահատման սարքը: Սարքը կարող է բարձր ճշգրտությամբ հաշվարկել տարբեր չափորոշիչները ՝ մարզչին ու մարզիկին այդ մանրամասնությունների մասին տեղյակ պահելով:

Առցանց եղանակով մարզիկների սրտի զարկերի տեմպային տվյալների գնահատման սարքը

Սարքի բարձր ճշգրտությունը թույլ է տալիս գնահատել նաև թերի քայլերը: Սարքը կարող է նաև ներկայացնել մարզիկների վառած կալորիաների մասին տեղեկություններ:  Նախագծի հեղինակներից ՝ Մոհամմեդ Հեյդարիի ասածով, ներկայիս կա արտասահմանյան մի օրինակ, սակայն դա չի կարող առցանց եղանակով մի քանի չափորոշիչներ ներկայացնել մարզչին: Սարքին միացված է GPS ՝ գլոբալ տեղորոշման նավիգացիոն համակարգ , ուստի տանիքային ծածկերի պատճառով չի կարող հաշվարկել  տարբեր չափորոշիչները:

Ցողունային բջիջների օգնությամբ հնարավոր է վերականգնել  հիվանդ մկների տեսողությունը  վերջնական փուլում, երբ տեսողությունը վերականգնելու հույսեր չկան,: Ճապոնացի գիտնականները վերջերս ցողունային բջիջների օգնությամբ լաբորատորային պայմաններում բազմացրել են նոր ցանցաթաղանթի հյուսվածքները, ապա ստացված հյուսվածները փոխպատվաստել են հիվանդության վերջի փուլում գտնվող մկներին: Այդ գիտնականների ասածով, մեթոդի արձանագրած արդյունքերով, մկների ավելի քան 40 տոկոսի մոտ վերականգնել է տեսողությունը:

Ցողունային բջիջների օգնությամբ մկների տեսողության վերականգնման մեթոդը

 

Գիտնականների վկայությամբ, սա առաջին անգամ է, որ հաջողվել է փոխպատվաստել ցանցաթաղանթի լուսային զգայնությամբ բջիջները: Հիշյալ բջիջները միացվելով նյարդային համակարգին ազդանշաններ են ուղարկում գլխուղեղին : Ճապոնիայի «Ռայքեն»-ի կենսաբանական զարգացման կենտրոնի գիտահետազոտությունների բաժնի փոխտնօրեն և հոդվածի առաջին համահեղինակ ՝ Դկտ. Միչիկո Մենդայն ասել է.-«Հենց սկզբից , մեզ ոգևորեց այն փաստը, որ այդ փոխպատվաստած օրգանը պատասխանում է բոլոր ազդանշաններին»: Գիտնականները հուսով են, որ ի վերջո մեծանալու է ցողունային բջիջների փոխպատվաստման և ցանցաթաղանթի բջիջների միջև կապը , ինչն էլ մկներին տալու է հնարավորություն տեսնելու  ավելին քան միայն լույսը: Ցանցաթաղանթը (retina) աչքի ներքին թաղանթն է, որի հիմնական մասը պարունակում է լուսընկալիչ՝ ֆոտոընկալիչ բջիջներ: Ցանցաթաղանթի ախտահարման ժամանակ, լուսընկալիչ բջիջներն աստիճանաբար թուլանում են ՝ ի վերջո հանգեցնելով կուրության: Գիտնականներին հաջողվել է գտնելով ցանցաթաղանթի նույնիսկ փոքրագույն դեգեներացիայի նշանները , կանխավ հայտնաբերել տեսողության կորստի վտանգը: Մակուլայի դեգենարացիան համարվում է միջին և մեծ տարիքում կուրության հիմնական պատճառ: Դրանով աշխարհում տառապում է շուրջ 170 միլիոն մարդ: