Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում ․երևականյությունից մինչև իրականություն(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i52643-Մարդու_իրավունքների_ոտնահարումը_արևմուտքում_երևականյությունից_մինչև_իրականություն(2)
Հարգարժա՛ն ռադիոլսողներ, սիրով ձեր դատին ենք հանձնում «Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում ․երևականյությունից մինչև իրականություն» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Թողարկման ընթացքում կանդրադառնանք մարդու իրավունքերի խախտումներին Արևմուտքի երկու երկրներում՝ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, որոնք, ի դեպ, մարդու իրավունքների պաշտպան երկրներ են ձևացնում իրենց։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 28, 2017 15:59 Asia/Tehran

Հարգարժա՛ն ռադիոլսողներ, սիրով ձեր դատին ենք հանձնում «Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում ․երևականյությունից մինչև իրականություն» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Թողարկման ընթացքում կանդրադառնանք մարդու իրավունքերի խախտումներին Արևմուտքի երկու երկրներում՝ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, որոնք, ի դեպ, մարդու իրավունքների պաշտպան երկրներ են ձևացնում իրենց։

Մարդու իրավունքների խախտումը արևմուտքում

Ներկայումս աշխարհի ժողովուրդներից շատերը ստրկատիրությունը անընդունելի են համարում, սակայն շատերի կարծիքով ստրկատիրության շրջանը աշխարհում ոչ միայն չի ավարտվել, այլև ավելի խոր ու ճգնաժամային է դարձել։ Իրականությունն այն է, որ մարդկության պատմության ամբողջ ընթացքում ստրկությունը այսչափ տարածված չի եղել։ Իհարկե ստրկատիրության ձևը, անցյալի համեմատությամբ փոփոխության է ենթարկվել։ Մասնագետները այն անվանում են ժամանակակից ստրկատիրություն։ Հաշվարկների համաձայն՝ այժմ աշխարհում գոյություն ունեն երկու անգամ ավելի շատ ստրուկներ, քան բուն ստրկատիրության ժամանակաշրջանում։

Ստրկատիրություն

 

 

Ներկայումս ստրկատիրությունը աշխարհում հանցագործություն  է համարվում, բայցևայնպես որոշակի պայմաններում շատ մարդիկ մյուս մարդկանց իրենց ծառաներն են համարում։ Ստրկատիրությունը աշխարհում բնավ էլ չի վերացել․մարդկանց բանտարկելը և նրանց տաժանակիր աշխատանքի դատապարտելը ստրկատիրությունից էլ ավելի վատ է։ Ավելի քան երեսուն միլիոն մարդ է ներկայումս ստրկության կապանքներով կապված։ Այս հաշվարկները հեշտությամբ չեն կատարվել, քանի որ պարզել թե ովքեր են համարվում ժամանակակից ստրուկներ այդքան էլ հեշտ չէ։ Ստրկատիրությունը ներկայումս բացահայտորեն չի կիրառվում։ Այնուամենայնիվ այն հաշվարկները, որոնք բավականին բարդությամբ կատարվել են վերջին շրջանում, ցույց են տալիս, որ մեր օրերում ստրուկները երկու անգամ ավելի շատ են, քան բուն ստրկատիրական ժամանակաշրջանում։

Վերջին տարիներին աշխարհի բնակչության աճի արագ տեմպերի, բազմաթիվ ճգնաժամների և աղքատության տարածման պայմաններում աշխարհում ստրուկների թիվը արագորեն աճել է։ Ինչպես նշեցինք, ստրկությունը ներկայումս բազմաթիվ յուրատեսակ ձևերով է հանդես գալիս․ մարդկանց ենթարկում են թրաֆիքինգի, անմեղներին բանտարկում են, չարաշահում են աշխատավոր մարդկանց, վարկեր են տրամադրում, այնուհետև դատապարտում են պարտադիր աշխատանքի և այլն։ Բնական է, որ աշխարհի զարգացման և առաջընթացի պայմաններում ստրկատիրությունը չէր կարող պահպանվել նույնությամբ։ Ներկայումս՝ քսանմեկերորդ դարում, մարդիկ ստրակացվում են բոլորովին այլ մեթոդներով ու եղանակներով։

                Ժամանակակից ստրկություն

 

                         

Այս կապակցությամբ վերջին տեղեկությունները վերաբերում են Բրիտանիային, որտեղ հեռուստաալիքներից մեկում հայտնեցին, որ ներկայումս երկրում հաշվարկվում են մոտ 31 հազար մարդիկ, ովքեր ենթարկվել և ենթարկվում են սեռական ոտնձգությունների, կատարում են պարտադրված աշխատանք, ստրկացվում են և ենթարկվում են բազմաթիվ չարաշահումների։  Բրիտանիայի հանցագործությունների հարցերով ազգային գործակալության հաղորդման համաձայն՝ ժամանակակից ստրկության զոհերի 25 տոկոսը Բրիտանիայում կազմում են երեխաները։ Նույն հաղորդման համաձայն՝ Բրիտանիայում ավելի քան 13 հազար մարդ տարբեր եղանակներով դառնում է ժամանակակից ստրկության զոհ՝ ենթարկվելով պարտադրված աշխատանքի կամ սեռական տարատեսակ բռնությունների։

Բրիտանիայի ներգաղթի գրասենյակի տնօրեն Նեդի Ռադկլիֆը հայտարարել է, որ ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում հայտնաբերվել և տուգանվել են երկրում գործող ավելի քան 60 ընկերություններ, որոնք ապօրինի կերպով աշխատանքի են ընդունել էմիգրանտների։ Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ընթացող բազմաթիվ քննարկումներից հետո տուգանքի չափը որոշվել է սահմանել 25 հազար դոլար։ Հետևաբար՝  Բրիտանիայում գործող ցանկացած ընկերություն անօրինական կերպով էմիգրանտ աշխատանքի ընդունելու դեպքում պետք է վճարի 25 հազար դոլար։ Բրիտանիայի կառավարությունը որոշել է 2017 թվականին 49 միլիոն դոլար հատկացնել՝ ստրկության դեմ պայքարելու համար։ Այս փաստը վկայում է այն մասին, որ երկրում նմանօրինակ հանցագործությունների թիվը կրիտիկական աստիճանի է հասել։

Վերջին շրջանում մեծապես աճել են նաև վիրտուալ ոլորտում կատարվող հանցագործությունները, որոնք նույնպես խախտում են մարդու իրավունքները։ Հաքերների հարձակումների և լրտեսության պատճառով  հարձակումներ են տեղի ունենում քաղաքացիների էլեկտրոնային փոստերի վրա, ինչը միջամտություն է համարվում նրանց անձնական կյանքին։

  Վիրտուալ լրտեսություն

 

 

Ներկայումս Բրիտանիայի տեղական ինքնակառավարման մարմիններից շատերը մեղադրվում են երկրի օրենքների և իրենց պաշտոնական դիրքերի չարաշահման մեջ։ Այդ չարաշահումները մեծապես տեղի են ունեցել վիրտուալ բնագավառում, քանի որ հինգ տարի շարունակ ապօրինի վերահսկողություն է սահմանվել մարդկանց ինտերնետային գործունեության նկատմամբ։ Վերջերս բրիտանական  Գարդիան օրաթերթի փոխանցման համաձայն՝  Բրիտանիայի առնվազն 186 պաշտոնյաներ  չարաշահել են երկրի՝ հետաքնությունների վարման մասին օրենքը և տարբեր միջոցներով՝ այդ թվում նաև լսող սարքերով, թաքնված տեսախցիկներով և այլն, հետևել են տարբեր մարդկանց առօրյա գործունեությանը։ Այս տեղեկությունները ջրի երես դուրս եկան այն բանից հետո, երբ երկրի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հարցում արեց այդ պաշտոնյաների գործունեության մասին։ Հարցում է ուղարկվել ավելի քան 283 պետական պաշտոնյայի, որոնցից մոտ 100-ը չի արձագանքել։ Օրաթերթի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ լրտեսական ապօրինի գործունեության զոհ են դարձել Բրիտանիայի  ավելի քան 2800 բնակիչներ։ Որոշ դեպքերում մարդկանց հետևել են մինչև 90 օր։

Այդ օրենքի քննադատները համոզված են, որ պետությունը չարաշահել է այն և չի գործել հիմնվելով անհրաժեշտության վրա։ Նրանց խոսքերով՝ պատկան մարմինները խոստացել էին, որ օրենքը կիրառելու են միայն լուրջ սպառնալիքների առկայության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ այդ խոստումը չի իրականացվել։

 

             Բրիտանիայի պաշտոնյաների լրտեսական գործունեության բացահայտումը

 

Բրիտանիայի պատկան մարմինները տվյալ օրենքի շրջանակներում իրականացված զեկույցները ներկայացրել են կառավարությանը։ Դրանից հետո կառավարությունը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել նման գործունեություն թույլ տալու համար։ Բրիտանիայի պառլամենտում վերջերս ընդունված այդ օրենքի համաձայն՝ մեծացվել են ոստիկանության լիազորությունները մարդկանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու և նրանց տարբեր միջոցներով հետևելու  համար։ Եվրոպական դատարանի կողմից նույնպես նրանց գործունեությունը անօրինական է ճանաչվել։

Քսաներորդ դարի ընթացքում, երբ արագ տեմպերով մեծացավ կանանց ներգրավվածությունը  բազմաթիվ երկրների հասարակական տնտեսական կյանքին, մեծացավ նաև նրանց նկատմամբ բազմապիսի խտրականությունների դրսևորումները՝ սկսած տղամարդկանց վարձատրության համեմատ ավելի ցածր աշխատավարձ ստանալուց, վերջացրած սեռական բռնություններով։

   Բռնություններ կանանց նկատմամբ աշխատավայրում

 

Աշխատանքի վայրում սեռական բռնությունները բնութագրվում են որպես աշխատակիցների միջև,նրանցից մեկի անհամաձայնությամբ, բնականոն, նորմալ հարաբերությունների շեղում՝ սեռական բնույթի պահանջներ բավարարելու համար։ Բազմաթիվ դեպքերում աշխատանքի վայրում կանանց առաջարկվում է կատարել սեռական բնույթի պահանջներ, հակառակ դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից։ Երբեմն նմանօրինակ հանցագործությունները կատարվում են բավականին լուրջ և մտածված կերպով, այսինքն տվյալ անձը ոչ թե բացեիբաց հայտարարում է իր սեռական բնույթի պահանջի մասին, այլ հմտորեն հասկացնում է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, չի իրականանում տվյալ անձի պահանջը, վերջինս խոչընդոտներ է հարուցում իր զոհի կարիերայիե համար։

Այդահո նահանգի նահանգային խորհրդարանի անդամ տիկին Հիթեր Սքոթը վերջերս իր կարծիքն է հայտնել խորհրդարանում կանանց մարմնավաճառությամբ զբաղվելու կապակցությամբ։ «Ռավ սթորի» գործակալության տեղեկացմամբ՝ Հիթեր Սքոթը ասել է, որ Այդահո նահանգի խորհրդարանի անդամ կանայք իրենց կարիերայի և ծառայողական առաջընթացի համար պարտավոր են վաճառել իրենց մարմինները։ Նա իր մեկ այլ ելույթում հայտարարել է, որ այդ խորհրդարանում կանայք կարող են պաշտոն ձեռք բերել միայն մարմնավաճառությամբ։ Իր հայտարարությունների համար Հիթեր Սքոթը բավականին մեծ գլխացավանքների մեջ է հայտնվել։

Հիթեր Սքոթի բացահայտումները

 

 Խորհրդարանի ավելի ավագ անդամները տիկին Սքոթի հայտարարությունների պատճառով վերջինիս ազատել են տարբեր կոմիտերում զբաղեցրած պաշտոններից, ինչպես նաև կասեցրել են վերջինիս պաշտոնավարումը հենց խորհրդարանում։

Կանանցից շատերը իրենց աշխատանքի վայրերում հանդիպում են այնպիսի խտրական վերաբերմունքի և բազմաթիվ այլ խոչընդոտների, որոնք թույլ չեն տալիս վերջիններիս ամբողջությամբ դրսևորել սեփական պոտենցիալը։ Սեռական ոտնձգությունները մեծ վիրավորանք են, որոնք առաջին հերթին ազդում են կանանց արժանապատվության  զգացումի վրա, մեծ հոգեկան փորձության են ենթարկում նրանց և խանգարում են աշխատել։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ մարդու իրավունքներին առնչվող գրեթե բոլոր պայմանագրերում հստակորեն նշված է, որ բոլոր պետությունները պետք է իրենց ողջ ուժերով պայքարեն կանանց նկատմամբ խտրականություն թույլ  չտալու համար և նրանց ընձեռեն տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ աշխատանքի և բազմաթիվ այլ բնագավառներում։