Իրանի Իսլամական հեղափոխություն , եզակի հեղափոխություն (2)Հեղափոխության աջակիցները (1)
Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց 1979 թվականի փետրվարի 11-ին ՝ խախտելով աշխարհում տիրող երկբևեռ համակարգի քաղաքական հավասարությունները: Դրանում չկար արևմտյան ու արևելյան երկրներից կախվածության գործոնը: Նորաստեղծ մի հեղափոխություն, որը հայտնվեց քաղաքական աշխարհի ուշադրության կենտրոնում: Հաղթանակին հաջորդող վայրիվերումներով լի 38 տարիներից հետո, իսլամական հեղափոխությունն ունի շատ ասելիքներ:
Իսլամական հեղափոխության կարևոր առանձնահատկությունը եղել է նրա կրոնական բնույթը: Հեղափոխության առաջնորդը համարվում է «Կրոնական գերագույն մարջա»-ն՝ (Հոգևոր խավի բարձրագույն կոչում): Հեղափոխության կարգախոսն է «Անկախություն, ազատություն և իսլամական սկզբունքների վերականգնում»: Լուսահոգի Իմամ Խոմեյնիի շուրջը հավախմբվեցին կրոնական ուսումնարանի սաները և կրոնական սկզբունքներին հետևող մարդիկ: Այդ պատճառով էլ, նրանք ովքեր հեռու էին այդ գաղափարախոսությունից, հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, լքեցին հեղափոխականների շարքերը ՝ կանգնելով իսլամական հանրապետության համակարգի դեմ: Այդ մարդիկ կային նաև մինչև հեղափոխության հաղթանակը: Թագավորական բռնապետության բանտերում ևս կրոնականներն առանձնանում էին ոչ-կրոնականներից: Այդ երկու խմբերը բանտում հաճախ էին բանավիճում էին, սակայն նրանք բանտում հանդուրժում էին միմյանց ՝ շահի դեմ պայքարի ընդհանուր նպատակի համար: Նախահեղափոխական շրջանի բանտերում տիրող քաղաքական իրավիճակը բնութագրելու խոսքերը շատ են: Փահլավի ռեժիմի դեմ պայքարող Իմամ Խոմեյնիի աջակիցները կամ հետապնդվում էին, կամ էլ բանտարկվում ու աքսորվում էին: Սկզբում շահի հետախուզական կառույց ՝ Սավաքը ձերբակալեց Իմամ Խոմեյնիին: Մեկ տարի անց նա Թուրքիա , ապա Իրաք աքսորվեց: Այդ քայլերից հետո, ռեժիմը սկսեց հետապնդել իմամի աջակիցներին:
Փահլավիի ռեժիմի բանտարկյալները դառը հուշեր ունեն ազատազրկման տարիներից ու Սավաքի խոշտանգումներից: Հետախուզական կազմակերպության գործակալների մեծ մասը վարժություններ էին ստացել Իսրայելի հետախուզական կազմակերպություն ՝ Մոսադի կամ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից:Սավաքի հիմքը թագավորը դրեց Դկտ. Մոսադդեղի կառավարության դեմ կազմակերպված ամերիկա-բրիտանական հեղաշրջումից հետո՝ թագավորական ռեժիմի ընդդիմադիրներին հետախուզելու և ձերբակալելու նպատակով: Չնայած մարդու իրավունքների պաշտպան կառույցներին ներկայացված զեկույցներին, շահի ռեժիմի բանտերում կային մեծ թվով քաղբանտարկյալներ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շահի օրոք իսլամական շարժման և լուսահոգի Իմամ Խոմեյնիի աջակիցներից էր: Այաթոլլահ Խամենեիի քաղաքական պայքարը սկսվեց 1962 թվականին՝ Ղոմում և չնայած հետապնդումներին, ձերբակալումներին, խոշտանգումներին ու աքսորին, շարունակվեց մինչև հեղափոխության հաղթանակը: Շահի ռեժիմի դեմ պայքարի տարիներին, Այաթոլլահ Խամենեին ձերբակալվել և ազատազրկվել է վեց անգամ ՝ ազգային անվտանգությունը խախտելու և շահի իշխանության դեմ ժողովրդին դրդելու մեղադրանքով: Կալանավորման տարիների մասին նրա հուշերն ուսանելի էջեր են: Հինգերորդ անգամ Այաթոլլահ Խամենեին ձերբակալվեց թագավորության 2500-ամյա տոնակատարությունների դեմ բողոքելու պատճառով: Սավաքը մտադիր էր վերացնել թագավորական 2500-ամյա միջոցառումները խոչընդոտող բոլոր մարդկանց :
Այդ տարիների դառը հուշերի մասին Այաթոլլահ Խամենեին պատմել է, որ իր ոտքերը կապել են մահճակալին: «Պատին կախված էին մտրակներ: Նրանցից մեկը պատից վերցրեց մի մտրակ և սկսեց ծեծել : Մյուսը մտավ սենյակ և նրանից վերցրեց մտրակը: Այնքան ծեծեց մինչև հոգնեց : Ապա եկավ երրորդը: Նա էլ հոգնեց: Հերթը հասավ չորրորդին: Այնտեղ բոլորը հերթով հանգստանում էին»: Իր հուշերում Այաթոլլահ Խամենեին գրել է .-«Խոշտանգման ընթացքում նրանցից մեկը կանգնում էր իմ գլխավերևին ու ինձանից պահանջում երես թեքել ինչ-որ մեկից կամ հրաժարվել շարժումից: Ես մերժում էի և նրանք ինձ մինչև ուշագնացության աստիճանի ծեծում էին»: Վեցերորդ անգամ ձերբակալման մասին Այաթոլլահ Խամենեին իր հուշերում գրել է.-«Խցում օրերն անցնում էին դժվար : Դա կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր եղել են այդ պայմաններում : Գիշեր ու ցերեկ ենթարկվում էինք ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների: Լսվում էին կալանավորների ճիչերը: Խոշտանգումներով նրանք նպատակ ունեին փշրել կալանավորների հոգեկանը:
Սավաքի գործակատարներից ՝ Մանուչեհրին ներկայացրել է թագավորի օրոք Այաթոլլահ Խամենեիի քաղաքականության գործունեության բնութագրումը, ինչը խորհելու տեղիք է տալիս: Խոշտանգումների ընթացքի մասին նա ասել է.-«Ես քեզ լավ եմ ճանաչում: Դու հենց նա ես, որ սողում ես ձկան պես ու դուրս գալիս քննիչի ձեռքից : Քո արածներն ամբողջությամբ այնքան շատ են, որոնց մասին միայն Աստված գիտի»: Իսլամական հեղափոխության հաղթանակից երկու տարի առաջ Այաթոլլահ Խամենին զրկվեց հասարակական միջոցառումներին մասնակցելու իրավունքից: Փաստորեն նա չէր կարող դասավանդել, ելույթ ունենալ: Նրան նույնիսկ զրկեցին տնային հանդիպումների մասնակցությունից: Սավաքը փորձում էր խանգարել նրան հանդիպել ժողովրդի հետ: Սավաքի լրտեսներն անընդհատ հսկում էին նրան:
Փահլավի ռեժիմի բանտերում խոշտանգումների էր ենթարկվել նաև ԻԻՀ-ի երկրորդ նախագահ ՝ նահատակ Մոհամմեդ Ալի Ռաջային: Նահատակ Ռաջային համարվում էր գաղութարարության ու բռնապետության դեմ պայքարի անպարտելի դեմքը, որը հատկապես գործունեություն է ծավալել 1950-1970 թվականներին: Նա եղել է դիմադրության, տոկունության, անկեղծության, համեստության ու վեհանձնության օրինակ: Նա մարդկային վեհ արժեքներ է դրսևորել հատկապես ուսուցչի պաշտոնում: Իր ձերբակալման առաջին օրերի մասին նահատակ Ռաջային գրել է.-«Իմամի անվան կոմիտեում պաշտոնավարման տարիներին դժոխքը տեսա սեփական աչքերով: Կալանավորները կիսով չափ մահացած էին, կիսով չափ ողջ: Բանտարկյալներին ծեծում էին, ապա նրանց բուժկենտրոն էին տեղափոխում, մի փոքր ապաքինվելուց հետո, շարունակում էին նրանց ծեծել»:
Ազատազրկման տարիների իր հուշերում, նահատակ Ռաջային գրել է.-«Սավաքն ինձ համար սահմանել էր յուրահատուկ խոշտանգման մեթոդ, որին չափաբաժին էին անվանում: Իմ չափաբաժինը քսան օրով էր: Դա այն իմաստով, որ քսան օր տարածությամբ ինձ խիստ ծեծում էին՝ ինձ հարկադրելով խոստովանել: Կամ օրական մի քանի անգամ գլուխս մոտեցնում էին ոտքերիս ու ինձ ստիպում էին տեղքայլ կատարել , խաչում կամ կախում էին»: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, նահատակ Ռաջային նշանակվեց կրթության ու գիտության նախարար, ապա վարչապետ: Իրանի իսլամական հանրապետության վարչապետի պաշտոնում, նա Նյու Յորք մեկնեց ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժողովին: Այցը կայացավ Իրանի պատմության զգայուն ժամանակաշրջանում ՝ Իրաքի պարտադրյալ պատերազմի սկզբում և Իմամի ճանապարհը շարունակող ուսանողների կողմից ԱՄՆ լրտեսության որջի գրավմանը հաջորդող ճգնաժամային օրերին: Աշխարհը ցանկանում էր լսել անծանոթ մի համակարգի ներկայացուցչին: Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում, նահատակ Ռաջային դատապարտեց Իրաքի բաասական ռեժիմին ու նրա աջակիցներին՝ շեշտադրելով իսլամական հանրապետության ճշմարտացիությունը: Այցը դարձավ պատմության հավերժական էջերից, շնորհիվ նիստին առընթեր ԻԻՀ-ի վարչապետի կատարած քայլի: Արտաքին քաղաքականության և ամերիկացի պատանդների մասին Իսլամական հանրապետության դիրքորոշումները պարզաբանելու ժամանակ, նահատակ Ռաջային ոտքը դրեց սեղանին ու ասաց.-«Կյանքիս երկու տարիները շահի ռեժիմի, Քարթերի ու ԱՄՆ-ի բատում եմ անցկացրել: Ենթարկվել եմ ծանր խոշտանգումների: Չորս տարի անց, մարմնիս վրա դեռ նկատելի են խոշտանգումների հետքերը: Երկու տարի ոտքերիս են իջել Քարթերի մտրակի հարվածները: Իսկ մենք լրտեսության որջում աշխատող լրտեսների հետ մարդկային վերաբերմունք ունենք»: