Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i52831-Իրանի_իսլամական_հեղափոխությունը_մտավորականների_դիտանկյունից(3)
Անցած դարում ժամանակակից աշխարհի խոշոր իրադարձություններից մեկը Իրանի իսլամական հեղափոխությունն է եղել: Երևույթ, որի մեծության, խորաթափանցության, ժողովրդական և հոգևոր լինելու պատճառով   արևմտյան մտավորականները չէին կարող աչքաթող անել այն և անտեսել նրա խորքային բնույթը: Այս թողարկման ընթացքում կխոսենք լուսահոգի Իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարների վերաբերյալ Անտոնի Բլաքի հայեցակետի մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 30, 2017 18:45 Asia/Tehran

Անցած դարում ժամանակակից աշխարհի խոշոր իրադարձություններից մեկը Իրանի իսլամական հեղափոխությունն է եղել: Երևույթ, որի մեծության, խորաթափանցության, ժողովրդական և հոգևոր լինելու պատճառով   արևմտյան մտավորականները չէին կարող աչքաթող անել այն և անտեսել նրա խորքային բնույթը: Այս թողարկման ընթացքում կխոսենք լուսահոգի Իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարների վերաբերյալ Անտոնի Բլաքի հայեցակետի մասին: Ընկերակցեք մեզ:

Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից

 

Անտոնի Բլաքը արևմուտքի գրողներից և արևելագետներից մեկն է: Նա իր «Իսլամի քաղաքական գաղափարախոսության պատմությունը» խորագրով գրքում անդրադարձել է Իսլամական հեղափոխության երևույթին և նրա կարևորությանն ու ազդեցությանը: Գրքում հեղինակը լուսահոգի Իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարախոսության մասին գրել է.«Այաթոլլահ Խոմեյնիի քաղաքական գաղափարախոսությունը լիովին տարբերվում էր մյուս հեղափոխականներից և կարելի է ասել, ժամանակակից աշխարհում այն եզակի էր»:

«Իսլամական իշխանություն» անվանումը «Վելայաթ Ֆաղիհի» ենթաանվանումն է: Որպես արտասահմանյան իմպերիալիզմի գործակալ՝ շահին հեղինակազրկելը միջոց էր այդ նպատակի իրականացման համար: 1960-ական թվականների վերջերին  և 1970-ական թվականների սկզբին Այաթոլլահ Խոմեյնին և մի քանի ուրիշներ այս տեսակետն առաջ քաշեցին, որ երբ իշխանությունը բռնապետների ձեռքում է, անհրաժեշտ է, որ արդար ու մուջթահիդ ֆաղիhը, որը ծանոթ կլինի իր դարաշրջանի իրավիճակին hասարակության կառավարումն ու առաջնորդումը իր ձեռքը վերցնի և կարգ ու արդարություն հաստատի մուսուլմանական երկրում: Նրանք այն պատճառով այդ տեսակետն առաջ քաշեցին, քանի որ շահի վարչակարգին համարում էին  հակաիսլամական վարչակարգ»:

Անտոնի Բլաքի «Իսլամի քաղաքական գաղափարախոսության պատմությունը» գիրքը

 

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի քաղաքական տեսության մասին իր 533 էջանոց գրքում Անտոնի Բլաքը գրել է.«Այաթոլլահ Խոմեյնին իսլամական փիլիսոփայության հիմամբ և մեջբերելով Արիստոտելից ու Պլատոնից հայտարարեց, որ օրենքի նպատակն է կերտել ազնիվ ու առաքինի մարդիկ: Լավ օրենքներից  ծնվում են լավ սովորություններ: Ուրեմն իսլամի իշխանության նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն լավ ու առաքինի մարդիկ կերտելուն: շարիաթը (իսլամական օրենսդրություն) ինչպես յուրաքանչյուր օրենք պահանջում է իշխանություն,որը գործադրման կհանձնի այն»:

Արևմտյան մտավորականները համոզված են .«Այաթոլլահ Խոմեյնին այս հեղափոխական  տեսակետը կիրառեց: Նա ասաց, որ  շարիաթի իրագործման համար միայն մի իսլամական իշխանություն կարող է իշխել: Ավանդական տեսակետի համաձայն՝ քանի դեռ մի իշխանությունը կհորդորի շարիաթի իրագործումը կամ առնվազն չի արգելի այն, օրինական իշխանություն կհամարվի: Եթե իշխանությունը կանխի մուսուլմանների՝ կրոնին վերադարձը կամ նրանց չպատրաստի այդ քայլին, պետք է փորձել ազատվել այդ իշխանությունից»: Այաթոլլահ Խոմեյնին մեծ փորձ ուներ այս  կապակցությամբ: Իրանում շատերի համար Իմամ Խոմեյնիի փաստարկները պարտավորեցնող էին, քանզի այն իշխանավորները, ովքեր հորդորում էին արևմուտքի օրինակին հետևելը և անտեսում էին շարիաթը, նրանք էին, ովքեր ճնշում էին աղքատներին:

 Իմամ Խոմեյնի

 

Անտոնի Բլաքը ընդգծում է այն կետը, որ Իմամ Խոմեյնին համոզված էր.«Միմիայն իսլամական իշխանությունը կարող է իրագործել շարիաթը: Այս տեսակետին կողմ  էին նաև  սուննի ազատախոհները»:

Այաթոլլահ Խոմեյնիի քաղաքական տեսության ուշադրության կենտրոնում այս հարցն էր դրված.«Որո՞նք են իսլամական իշխանության բաղադրիչները: Ով պետք է իշխանության պատասխանատվությունը ստանձնի: Նրա պատասխանը «Վելայաթ-ե Ֆաղիհ»-ն էր: Երբ գիտության ու արդարության յուրահատկություններով օժտված ու արժանավոր ֆաղիհ լինի, ապա նրան կվստահվի իշխանության կառավարումը: Այաթոլլահ Խոմեյնին, հաշվի առնելով լավ իշխանություն ունենալու շիա հասարակության ըմբռնելի կարիքը, իր դիրքորոշումները  մշակեց պրագմատիկ հիմքերի վրա»: