Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i52873-Իրանի_իսլամական_հեղափոխությունը_մտավորականների_դիտանկյունից_(4)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի իսլամական հեղափոխության արմատների վերաբերյալ ԱՄՆ-ի նշանավոր պատմագետ Նիքի Քեդիի տեսակետներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 31, 2017 12:28 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի իսլամական հեղափոխության արմատների վերաբերյալ ԱՄՆ-ի նշանավոր պատմագետ Նիքի Քեդիի տեսակետներին:

Իրանի իսլամական հեղափոխության պատմությունը միշտ արտասահմանցի գրողների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է եղել: Չնայած երկար տարիներ են անցել Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից, սակայն դեռ այս հեղափոխության առաջացման և պատճառների մասին հետաքրքրությունը չի նվազել:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի առիթով ձեզ ենք ներկայացնում հեղափոխության վերաբերյալ արտասահմանցի մտավորականների տեսակետները: Ի հարկե նրանց տեսակետները չեն կարող լիովին արտացոլել իսլամական հեղափոխության առաջացման պատճառները, սակայն նրանց որոշ տեսակետները  կարողացել են լուսաբանել Իսլամական հեղափոխության որոշ իրականությունները:

Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից 

Իսլամական հեղափոխությունը մեծ դեր ունեցավ  հեղափոխությունների պատճառների վերաբերյալ վերլուծաբանների հայեցակետերի թերությունների բացահայտման գործում:  20-րդ դարի 70-ական թվականների ավարտին նավթի համաշխարհային գների բարձրացումը, քաղաքային հասարակության մասնակցությունը հեղափոխության, զինված պայքարի բացակայությունը Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման գործում, հարցականի տակ դրեց մինչ այդ հեղափոխությունների առաջացման վերաբերյալ ընդունված տեսությունները : 

Իրանի իսլամական հեղափոխության առաջացման վերաբերյալ լայն ուսումնասիրություններ է արել Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Նիքի Քեդին: «Իսլամական հեղափոխության արմատները» հեղինակած իր գրքում Քեդին նկարագրել է Իսլամական հեղափոխության պատմությունը : Գիրքը հրատարակվել է 1981 թ.-ին, իսկ հետագային այն ամբողջացվել և վերահրատարակվել է «Իրանի հեղափոխության արդյունքները» խորագրով:

Նիքի Քեդի

 

Քեդին իր հեղինակած գրքի սկզբում գրել է.-«Իրանի իսլամական հեղափոխությունը կրոնական, քաղաքական, հասարակական և տնտեսական շարժում էր»: Քեդին իր գրքում Իսլամական հեղափոխության առաջացման պատճառները քննարկում է 19-րդ դարից սկսած մինչև նոր ժամանակաշրջանը: 

Քեդիի կարծիքով Իրանի իսլամական հեղափոխության առաջացման գործում դերակատարություն են ունեցել Իրանի ժողովրդի մշակութային ինքնությունը, հակաիմպերիալիստական պայքարի գաղափարախոսությունը, շիա հոգևորականության ղեկավարությունը, իշխող խավի կախվածությունը օտար ուժերից  և երկրի տնտեսական  յուրահատուկ իրավիճակը:

Վերոնշյալ գործոններին անդրադառնալուց հետո  Քեդին նկարագրել է ժամանակակից պատմության պայմաններին և 1953 թ.-ին տեղի ունեցած  հեղաշրջումը համարում է Մոհամեդ Ռեզայի թագավորական դիկտատուրիայի սկզբնավորումն Իրանում:

Քեդիի կարծիքով 1979 թվականին շահի ռեժիմի տապալաման  գործոններից էին «Սավաք»-ի ստեղծումը, հասարակության նկատմամբ գործադրվող ճնշումները , շահի բռնապետական խառնվածքը, երկրի կախվածությունը ԱՄՆ-ից, ազատական և ձախակողմյան ուժերի ճնշումը և լուսահոգի Իմամ Խոմեյնիի պայքարը շահի ռեժիմի դեմ: 

Նիքի Քեդիի կարծիքով մշակութային և տնտեսական գործոնները ևս դերակատար են եղել Մոհամմեդ Ռեզա Փահլավիի ռեժիմի տապալման գործում: 

Այդ ոլորտում նա անդրադառնում է Իրանի իսլամական և ավանդական մշակույթում արևմտյան արժեքների ներթափանցմանը, դասակարգային ճեղքվածքին, մեծաքանակ սպառազինության գնման բացասական հետևանքներին, պարտիզանական աջակողմյան խմբերի մղած զինյալ պայքարին և Ալի Շարիաթիի նման մտավորականների գաղափարական պայքարին շահի ռեժիմի դեմ: 

Այս բոլոր գործոնները պատճառ դարձան, որ մեկ տարվա ընթացքում ժողովրդական բողոքի ակցիաները և գործադուլները հասնեն գագաթնակետին  ցնցելով Իրանի թագավորական ռեժիմի հիմքերը: 

Թագավորական ռեժիմի տապալումով վերջ տրվեց ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը Իրանում: