Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից(9)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53351-Իրանի_Իսլամական_հեղափոխությունը_մտավորականների_դիտանկյունից(9)
Այս հաղորդման ընթացքում իսլամական հեղափոխությունը կհամեմատենք Ֆրանսիայի և Ռուսաստանի հեղափոխությունների հետ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 05, 2017 13:34 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում իսլամական հեղափոխությունը կհամեմատենք Ֆրանսիայի և Ռուսաստանի հեղափոխությունների հետ:

Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից

20-րդ դարի աշխարհաքաղաքական կարևոր և ազդեցիկ իրադարձություններից մեկը Իրանի իսլամական հեղափոխությունն էր: 

Իրանի իսլամական հեղափոխությունն այնքան կարևոր իրադարձություն էր աշխարհում, որը  քննարկման  է ենթարկվել քաղաքական հետազոտողների և տեսաբանների, սոցիոլոգների, մշակութաբանների, կրոնագետների և վերլուծաբանների կողմից: Իսլամական հեղափոխության վերաբերյալ հրատարակված հարյուրավոր գրքերն ու հոդվածները վկայում են այս հեղափոխության կարևորության մասին:  

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի երեսունութերորդ տարեդարձի առիթով ձեզ ենք ներկայացնում  արևմուտքի հայտնի  մտավորականների տեսակետները  հեղափոխության մասին: 

Իրանի իսլամական հեղափոխությունը ուսումնասիրող արևմտյան որոշ մտավորականներ նկատել են, որ որոշ նմանություններ կան Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հեղափոխությունների միջև: Այս երևույթի հետևանքով հետագային ստեղծվեց «Հեղափոխությունների բնական պատմությունը» տեսությունը:

Այս տեսությանը հետևող գրողները համոզված են, որ հեղափոխությունների այդ գործընթացն  անխուսափելի է: Այդ տեսությանը հետևող նշանավոր գրողներից են Քրին Բրինտոնը և Էդվարդ Բետին: 

Քրին Բրինտոն

 

Չնայած իսլամական հեղափոխությունը որոշ դեպքերում նմանություններ ունի  այլ հեղափոխությունների հետ,սակայն Իրանի իսլամական հեղափոխությունը բեկանեց մինչ այդ հեղափոխությունների մասին ընդունված տեսությունները: Ի դեպ, այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների քաղաքական և հասարակական պայմանները տարբերվում էին Իսլամական հեղափոխությունից: 

Իրանի հեղափոխությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի հեղափոխություններից նրանով է տարբերվում, որ Իսլամական հեղափոխությանը մասնակցել էին Իրանի ժողովրդի բոլոր խավերը: Մինչդեռ Ֆրանսիայի հեղափոխությունն իրականացվել էր միայն Փարիզի քաղքենի և ազնվական դասակարգի կողմից: 

Ռուսաստանի հեղափոխությանն էլ մասնակցել էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի Բոլշևիկ կուսակցության բանվորական և զինվորական դասակարգի ներկայացուցիչները: Սակայն, Իսլամական հեղափոխության ընթացքում ժողովրդի բոլոր խավերը ներառյալ բանվորները, պաշտոնյաները, համալսարանականները, առևտրականները և հոգևորականները միաժամանակ երկրի բոլոր քաղաքներում մասնակցում էին ցույցերին:

Հետևաբար կարելի է ասել, որ Իրանի իսլամական հեղափոխության հատկություններից մեկը ժողովրդի բոլոր խավերի մասնակցությունն էր հեղափոխական գործընթացներին:

Պրֆ. Համեդ Էլգար

Բերքլի Համալսարանի իսլամական հետազոտությունների և պարսկերեն լեզվի ամբիոնի դասախոս՝ Համեդ Էլգարն այս կապակցությամբ ասել է.-«Իրանի իսլամական հեղափոխության առանձնահատկություններից է՝ ժողովրդի լայն զանգվածների մասնակցությունը շահական ռեժիմի դեմ կազմակերպված ցույցերին: Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի հեղափոխությունները իրականացվել է ներքին պատերազմներով»:

Ֆրեդ Հալիդեյ

Միջին Արևելքի տարածաշրջանի հետազոտող  և միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆրեդ Հալիդեյը համոզված է, որ ժողովրդի լայն զանգվածի մասնակցության իմաստով Իսլամական հեղափոխությունը պատմության ամենամեծ հեղափոխությունն է համարվում:

Այդ կապակցությամբ ամերիկացի գրող և տեսաբան Թեդա Սկաչիլն ասել է.-«Իրանի հեղափոխությունը բացառիկ երևույթ էր: Այն հասարակական հեղափոխություն էր: Այս հեղափոխությունը հարցականի տակ դրեց մինչ այդ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի հեղափոխությունների վերաբերյալ ընդունված համեմատական տեսությունները: Իրանի հեղափոխությունը ակնհայտորեն ժողովրդական հեղափոխություն էր և հիմնովին վերափոխեց մշակութային, հասարակական և տնտեսական հիմքերը, որը իրոք պետք է համարել հասարակական-պատմական մեծ հեղափոխություն»: 

Թեդա Սկաչիլ