89-րդ Օսկարը և իրանական «Վաճառողը» ֆիլմի հաջողությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i55850-89_րդ_Օսկարը_և_իրանական_Վաճառողը_ֆիլմի_հաջողությունը
Օսկարի մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացավ իրանցի հանրահայտ ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 04, 2017 11:03 Asia/Tehran

Օսկարի մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացավ իրանցի հանրահայտ ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը:

«Վաճառողը»  ֆիլմը

 

Իսպանիայում լույս տեսնող  «Էլ Փայս» մրցանակաբաշխությունից առաջ գրել էր. « Եթե  Վաճառողը ֆիլմը մրցանակի արժանանա, դա ապտակ կլինի Թրամփին: Եվ զարմանալի չէ, որ դա պատահի, քանի որ ֆիլմը նախկինում ստացել է բազմաթիվ մրցանակներ»: Նախորդ շաբաթ Ասղար Ֆարհադին այս կապակցությամբ ասել էր. «Այս մրցանակը պատկանելու է մարդկանց, ովքեր պայքարում  են հանուն միասնության ու համերաշխության»:  Պետք է ասել, որ Օսկարի մրցանակաբաշխությունից հետո Իրանի կինոարվեստը և մշակութային քաղաքականությունը մեծ հաղթանակ տարան այլ ժողովուրդների նկատմամբ ԱՄՆ իշխանությունների անարգալից վերաբերմունքի դեմ:  Ի նշան բողոքի  Իրանի և մուսուլմանական ևս 6 երկրների քաղաքացիների մուտքն արգելող ԱՄՆ նախագահ Թրամփի որոշման դեմ, Ֆարհադին բոյկոտեց մրցանակաբաշխությունը: Ասղար Ֆարհադիի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Իմ բացակայությամբ ես հարգում եմ  իմ երկրի և մյուս վեց երկրների ժողովուրդներին, որոնց հանդեպ անարգալից վերաբերմունք է դրսևորվել այդ անմարդկային օրենքով:  Աշխարհի բաժանումը «մեր» և «մեր թշնամիների» միջև , ստեղծում է  վախի մթնոլորտ», հավելել է նա:

Անուշե Անսարի և Ֆիրուզ Նադերի

 

 

 Ֆիլմի հեղինակն ասել էր, որ ինքը չի պատրաստվում մասնակցել Օսկարի այս տարա մրցանակաբաշխությանը, եթե նույնիսկ նրան թույլատրվեր մուտք գործել ԱՄՆ: Իրանցի ռեժիսորը մրցանակաբաշխությանն ուղարկել էր իր երկու ներկայացուցիչներին` ՆԱՍԱ-ի իրանցի տնօրեններից Ֆիրուզ Նադերիին և  Անուշե Անսարիին: Վերջինս առաջին կինն էր, ով որպես ուղևոր մեկնեց տիեզերք: Տիկին Անսարին Ֆարհադիի մրցանակը ստանալուց հետո ընթերցեց վերջինիս ուղերձը: Ուղերձում, քննադատելով էմիգրանտների նկատմամբ ԱՄՆ-ի նախագահի ծայրահեղ քաղաքականությունը, Ֆարհադին նշել է «Իմ ներկայությունը կլինի անարգալից քայլ իմ երկրի և մյուս վեց երկրի նկատմամբ, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է: Աշխարհի բաժանումը «մեր» և «մեր թշնամիների» միջև վախ է առաջացնում»: Ֆարհադին նշել է, որ Օսկարի մրցանակը երկրորդ անգամ ստանալը համարում է մեծ հաղթանակ: Նա նշել է. « ռեժիսորները համերաշխություն են ստեղծում «մեր » և «մյուսների» միջև, ինչն այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մեզ»: 

 

Այսպիսով, այս մրցանակը ոչ միայն մեծ հաղթանակ էր Իրանի կինոարվեստի համար, այլև ռեժիսորը կարողացավ  իր բողոքի ձայնը բարձրացնել ԱՄՆ նախագահի քաղաքականության դեմ: Օսկարի բեմից օգտվելով, նա իր ուղերձով ցույց տվեց, որ ոչ միայն գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում ներկա դրությամբ աշխարհում, այլ իր ձայնը պետք է միացնի աշխարհի մյուս  ժողովուրդների բողոքի ձայնին: Պետք է ասել, որ«Լավագույն օտարալեզու ֆիլմ»  անվանակարգում  «Վաճառողը» ֆիլմը մրցում էր  9 այլ ֆիլմերի հետ, որոնք ընտրվել էին 85 արտասահմանյան ֆիլմերից:  Դրանք ներկայացվել էին Ավստրալիայից, Կանադայից, Դանիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Շվեդիայից, Շվեյցարիայից:

 

2016թ մայիսին Կաննի միջազգային փառատոնում ֆիլմը ստացավ երկու մրցանակ`«Լավագույն սցենար» և «Լավագույն դերասան» անվանակարգերում: Իսկ Մյունխենի փառատոնում այն արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ամստերդամի ֆիլմի փառատոնի ժամանակ «Վաճառողը» ստացավ   «Հեռուստադիտողի ընտրություն» մրցանակը: Իսկ Չիկագոյի 52-րդ փառատոնից ֆիլմը  վերադարձավ ժյուրիի հատուկ մրցանակով:

2012թ. նույնպես Ասղար Ֆարհադին արժանացավ Օսկարի` «Բաժանում» ֆիլմի համար: Նույն ֆիլմը  Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե արջ» մրցանակի: Ռեժսորի մեկ այլ` «Էլլիի մասին» ֆիլմը ևս ավելի վաղ արժանացել էր նույն փառատոնի  "Լավագույն ֆիլմ" մրցանակին:

 

«Վաճառողը» ֆիլմի թրիլերը

 

«Վաճառողը»  ֆիլմը հիմնված է Արթուր Միլլերի «Վաճառողի մահը» ստեղծագործության վրա: Այն պատմում է ամուսինների մասին, ովքեր հայտնվում են շատ բարդ իրավիճակում, երբ հերոսուհու համար անախորժ դեպք է պատահում:  Օսկար մրցանակաբաշխության նախորդ օրը, «Վաճառողը» ցուցադրվեց Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում: Ֆիլմը դիտեց 10 000 մարդ: Լոնդոնի քաղաքապետը, ով  մարդկանց հրավիրել էր դիտելու ֆիլմը, հայտարարել էր, որ Ֆարհադիի ֆիլմի ցուցադրությունը Լոնդոնում, իր համար մեծ պատիվ է:

Անցյալ տարի, Օսկարի մրցանակաբաշխությունից հետո, Հոլիվուդում  մեծ սկանդալ բարձրացավ` կինոակադեմիայում առկա խտրականության դեմ: Խտրականության դեմ բողոքողների խումբը ղեկավարում էր սևամորթ քահանա Էլ Շարթոնը: Դրանից հետո Օսկարի ակադեմիան որոշեց  փոխել իրավիճակը: Իսկ երբ հրապարակվեցին 2017 թ  «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողների անունները, #Oscars So Whitee խումբը տոնեց իր հաղթանակը: Այս տարի մրցանակակիրների մեջ կային մեծ թվով սևամորթներ ու այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք խաղացել էին «Թաքնված դեմքեր», «Ճաղավանդակներ», «Լուսինը» ֆիլմերում: Իսկ սևամորթ  Բերրի Ջենքինսը առաջադրվել էր «"Լավագույն ռեժիսոր»  և «Լավագույն  սցենարիստ» անվանակարգերում:

 

Այս ամենն ի մի բերելով, պետք է ասել, որ Օսկարի մրցանակաբաշխությունում խտրականության դեմ պայքարը մեծ արդյունք է բերել: Այս տարվա մրցանակաբաշխության    ժամանակ առաջադրված սևամորթ թեկնածուների թիվը կարելի է համեմատել  2006թ. Օսկարի հետ: Իսկ եթե հաշվենք նաև վավերագրական ֆիլմերը, կարելի է  ասել, որ այս ցուցանիշն ավելի բարձր էր, քան 79-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն հարց է ծագում. Արդյոք հիմա Հոլիվուդում ամեն ինչ լավ և ոչ մի խտրականություն չի նկատվում:

"Entertainment weekly" պարբերականը, Օսկարի 89-րդ մրցանակաբաշխությանը նվիրված   համարոմ հետաքրքիր տվյալներ է ներկայացրել: Պարբերականը գրել է, որ ԱՄՆ բնակչության 12.6 տոկոսը սևամորթներ են: Սակայն Օսկարի անվանակարգերում առաջադրված սևամորթների թիվը չի գերազանցում  3.9 տոկոսը: Իսկ այն սևամորթները, ովքեր արժանացել են Օսկարի, կազմել են բոլոր մրցանակակիրների 4.4 տոկոսը: Մյուս փոքրամասնությունների վիճակն էլ այնքան լավ չէ: Լատինամերիկացիները կազմում են ԱՄՆ բնակչության 13.3 տոկոսը: Սակայն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ նրանց թիվը կազմել է 1.3 տոկոս: Եվ նրանց ընդամենը 1.2 տոկոսին է հաջողվել արժանանալ մրցանակին:

«Los Anjeles Times» օրաթեթրը իր հատուկ թողարկման մեջ գրել է . «Օսկարի  ժյուրիում ռասայական բազմազանությունն ավելի քիչ է, քան դիտորդների մեջ: Օսկարի ժյուրիի 94 տոկոսը կազմում են սպիտակամորթները , իսկ մնացած վեց տոկոսից ընդամենը 2 տոկոսն են կազմում սևամորթները»:

Ռասիզմը Օսկարում

 

Մեթ Դեյմոնը վերջերս հայտարարեց, որ Հոլիվուդը պետք է  խտրականության դեմ լուրջ քայլեր ձեռնարկի: «ԱՄՆ-ում կանանց ու տղամարդկանց միջև  ռասայական խտրականությունը շատ ավելին է, քան այն, ինչ առկա է Օսկարի մրցանակաբաշխությունում: Այս խնդիրն առկա է ոչ միայն Հոլիվուդում, այլ ողջ երկրում». հավելել է նա:

Սոցիոլոգ Էլզի Գրանդերսոնը կարծում է, որ ԱՄՆ-ում ռասիզմն արմատախիլ չի եղել և այսօր դեռևս առկա են ռասիզիմի դրսևորումներ: CNN-ին տված հարցազրույցում նա նշել է.«ԱՄՆ հասարակության մեջ դեռևս առկա են ռասիզմի դրսևորումներ»:

Այս ամենով հանդերձ, պետք է ասել, որ Օսկար մրցանակաբաշխության մեջ գոյություն ունի մի զարմանալի պարադոքս, որի մասին ավելի մանրամասն կխոսենք ավելի ուշ: Հոլիվուդը բողոքում է  ռասիզմի դեմ, որն առկա է կինոակադեմիայում, սակայն Հոլիվուդում են արտադրվում հենց այն ֆիլմերը, որոնք վիրավորում են այլ ժողովուրդներին ու կրոններին, տարածում են ռասիզմի ու բռնության մշակույթը: Տարիներ ի վեր հոլիվուդյան կինոարդյունաբերությունը փորձել է մուսուլման և ասիական ու ոչ մուսուլմանական երկրներին ներկայացնել որպես ծայրահեղականներ: Եվ այսօր դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչ է պատահել, որ նույն Հոլիվուդը քննադատում է  նախագահի վիրավորական հայտարարությունները: