89-րդ Օսկարը և իրանական «Վաճառողը» ֆիլմի հաջողությունը
Օսկարի մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացավ իրանցի հանրահայտ ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը:
Իսպանիայում լույս տեսնող «Էլ Փայս» մրցանակաբաշխությունից առաջ գրել էր. « Եթե Վաճառողը ֆիլմը մրցանակի արժանանա, դա ապտակ կլինի Թրամփին: Եվ զարմանալի չէ, որ դա պատահի, քանի որ ֆիլմը նախկինում ստացել է բազմաթիվ մրցանակներ»: Նախորդ շաբաթ Ասղար Ֆարհադին այս կապակցությամբ ասել էր. «Այս մրցանակը պատկանելու է մարդկանց, ովքեր պայքարում են հանուն միասնության ու համերաշխության»: Պետք է ասել, որ Օսկարի մրցանակաբաշխությունից հետո Իրանի կինոարվեստը և մշակութային քաղաքականությունը մեծ հաղթանակ տարան այլ ժողովուրդների նկատմամբ ԱՄՆ իշխանությունների անարգալից վերաբերմունքի դեմ: Ի նշան բողոքի Իրանի և մուսուլմանական ևս 6 երկրների քաղաքացիների մուտքն արգելող ԱՄՆ նախագահ Թրամփի որոշման դեմ, Ֆարհադին բոյկոտեց մրցանակաբաշխությունը: Ասղար Ֆարհադիի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Իմ բացակայությամբ ես հարգում եմ իմ երկրի և մյուս վեց երկրների ժողովուրդներին, որոնց հանդեպ անարգալից վերաբերմունք է դրսևորվել այդ անմարդկային օրենքով: Աշխարհի բաժանումը «մեր» և «մեր թշնամիների» միջև , ստեղծում է վախի մթնոլորտ», հավելել է նա:
Ֆիլմի հեղինակն ասել էր, որ ինքը չի պատրաստվում մասնակցել Օսկարի այս տարա մրցանակաբաշխությանը, եթե նույնիսկ նրան թույլատրվեր մուտք գործել ԱՄՆ: Իրանցի ռեժիսորը մրցանակաբաշխությանն ուղարկել էր իր երկու ներկայացուցիչներին` ՆԱՍԱ-ի իրանցի տնօրեններից Ֆիրուզ Նադերիին և Անուշե Անսարիին: Վերջինս առաջին կինն էր, ով որպես ուղևոր մեկնեց տիեզերք: Տիկին Անսարին Ֆարհադիի մրցանակը ստանալուց հետո ընթերցեց վերջինիս ուղերձը: Ուղերձում, քննադատելով էմիգրանտների նկատմամբ ԱՄՆ-ի նախագահի ծայրահեղ քաղաքականությունը, Ֆարհադին նշել է «Իմ ներկայությունը կլինի անարգալից քայլ իմ երկրի և մյուս վեց երկրի նկատմամբ, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է: Աշխարհի բաժանումը «մեր» և «մեր թշնամիների» միջև վախ է առաջացնում»: Ֆարհադին նշել է, որ Օսկարի մրցանակը երկրորդ անգամ ստանալը համարում է մեծ հաղթանակ: Նա նշել է. « ռեժիսորները համերաշխություն են ստեղծում «մեր » և «մյուսների» միջև, ինչն այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մեզ»:
Այսպիսով, այս մրցանակը ոչ միայն մեծ հաղթանակ էր Իրանի կինոարվեստի համար, այլև ռեժիսորը կարողացավ իր բողոքի ձայնը բարձրացնել ԱՄՆ նախագահի քաղաքականության դեմ: Օսկարի բեմից օգտվելով, նա իր ուղերձով ցույց տվեց, որ ոչ միայն գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում ներկա դրությամբ աշխարհում, այլ իր ձայնը պետք է միացնի աշխարհի մյուս ժողովուրդների բողոքի ձայնին: Պետք է ասել, որ«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Վաճառողը» ֆիլմը մրցում էր 9 այլ ֆիլմերի հետ, որոնք ընտրվել էին 85 արտասահմանյան ֆիլմերից: Դրանք ներկայացվել էին Ավստրալիայից, Կանադայից, Դանիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Շվեդիայից, Շվեյցարիայից:

2016թ մայիսին Կաննի միջազգային փառատոնում ֆիլմը ստացավ երկու մրցանակ`«Լավագույն սցենար» և «Լավագույն դերասան» անվանակարգերում: Իսկ Մյունխենի փառատոնում այն արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ամստերդամի ֆիլմի փառատոնի ժամանակ «Վաճառողը» ստացավ «Հեռուստադիտողի ընտրություն» մրցանակը: Իսկ Չիկագոյի 52-րդ փառատոնից ֆիլմը վերադարձավ ժյուրիի հատուկ մրցանակով:
2012թ. նույնպես Ասղար Ֆարհադին արժանացավ Օսկարի` «Բաժանում» ֆիլմի համար: Նույն ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե արջ» մրցանակի: Ռեժսորի մեկ այլ` «Էլլիի մասին» ֆիլմը ևս ավելի վաղ արժանացել էր նույն փառատոնի "Լավագույն ֆիլմ" մրցանակին:
«Վաճառողը» ֆիլմի թրիլերը
«Վաճառողը» ֆիլմը հիմնված է Արթուր Միլլերի «Վաճառողի մահը» ստեղծագործության վրա: Այն պատմում է ամուսինների մասին, ովքեր հայտնվում են շատ բարդ իրավիճակում, երբ հերոսուհու համար անախորժ դեպք է պատահում: Օսկար մրցանակաբաշխության նախորդ օրը, «Վաճառողը» ցուցադրվեց Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում: Ֆիլմը դիտեց 10 000 մարդ: Լոնդոնի քաղաքապետը, ով մարդկանց հրավիրել էր դիտելու ֆիլմը, հայտարարել էր, որ Ֆարհադիի ֆիլմի ցուցադրությունը Լոնդոնում, իր համար մեծ պատիվ է:
Անցյալ տարի, Օսկարի մրցանակաբաշխությունից հետո, Հոլիվուդում մեծ սկանդալ բարձրացավ` կինոակադեմիայում առկա խտրականության դեմ: Խտրականության դեմ բողոքողների խումբը ղեկավարում էր սևամորթ քահանա Էլ Շարթոնը: Դրանից հետո Օսկարի ակադեմիան որոշեց փոխել իրավիճակը: Իսկ երբ հրապարակվեցին 2017 թ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողների անունները, #Oscars So Whitee խումբը տոնեց իր հաղթանակը: Այս տարի մրցանակակիրների մեջ կային մեծ թվով սևամորթներ ու այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք խաղացել էին «Թաքնված դեմքեր», «Ճաղավանդակներ», «Լուսինը» ֆիլմերում: Իսկ սևամորթ Բերրի Ջենքինսը առաջադրվել էր «"Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենարիստ» անվանակարգերում:

Այս ամենն ի մի բերելով, պետք է ասել, որ Օսկարի մրցանակաբաշխությունում խտրականության դեմ պայքարը մեծ արդյունք է բերել: Այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ առաջադրված սևամորթ թեկնածուների թիվը կարելի է համեմատել 2006թ. Օսկարի հետ: Իսկ եթե հաշվենք նաև վավերագրական ֆիլմերը, կարելի է ասել, որ այս ցուցանիշն ավելի բարձր էր, քան 79-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն հարց է ծագում. Արդյոք հիմա Հոլիվուդում ամեն ինչ լավ և ոչ մի խտրականություն չի նկատվում:
"Entertainment weekly" պարբերականը, Օսկարի 89-րդ մրցանակաբաշխությանը նվիրված համարոմ հետաքրքիր տվյալներ է ներկայացրել: Պարբերականը գրել է, որ ԱՄՆ բնակչության 12.6 տոկոսը սևամորթներ են: Սակայն Օսկարի անվանակարգերում առաջադրված սևամորթների թիվը չի գերազանցում 3.9 տոկոսը: Իսկ այն սևամորթները, ովքեր արժանացել են Օսկարի, կազմել են բոլոր մրցանակակիրների 4.4 տոկոսը: Մյուս փոքրամասնությունների վիճակն էլ այնքան լավ չէ: Լատինամերիկացիները կազմում են ԱՄՆ բնակչության 13.3 տոկոսը: Սակայն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ նրանց թիվը կազմել է 1.3 տոկոս: Եվ նրանց ընդամենը 1.2 տոկոսին է հաջողվել արժանանալ մրցանակին:
«Los Anjeles Times» օրաթեթրը իր հատուկ թողարկման մեջ գրել է . «Օսկարի ժյուրիում ռասայական բազմազանությունն ավելի քիչ է, քան դիտորդների մեջ: Օսկարի ժյուրիի 94 տոկոսը կազմում են սպիտակամորթները , իսկ մնացած վեց տոկոսից ընդամենը 2 տոկոսն են կազմում սևամորթները»:
Մեթ Դեյմոնը վերջերս հայտարարեց, որ Հոլիվուդը պետք է խտրականության դեմ լուրջ քայլեր ձեռնարկի: «ԱՄՆ-ում կանանց ու տղամարդկանց միջև ռասայական խտրականությունը շատ ավելին է, քան այն, ինչ առկա է Օսկարի մրցանակաբաշխությունում: Այս խնդիրն առկա է ոչ միայն Հոլիվուդում, այլ ողջ երկրում». հավելել է նա:
Սոցիոլոգ Էլզի Գրանդերսոնը կարծում է, որ ԱՄՆ-ում ռասիզմն արմատախիլ չի եղել և այսօր դեռևս առկա են ռասիզիմի դրսևորումներ: CNN-ին տված հարցազրույցում նա նշել է.«ԱՄՆ հասարակության մեջ դեռևս առկա են ռասիզմի դրսևորումներ»:
Այս ամենով հանդերձ, պետք է ասել, որ Օսկար մրցանակաբաշխության մեջ գոյություն ունի մի զարմանալի պարադոքս, որի մասին ավելի մանրամասն կխոսենք ավելի ուշ: Հոլիվուդը բողոքում է ռասիզմի դեմ, որն առկա է կինոակադեմիայում, սակայն Հոլիվուդում են արտադրվում հենց այն ֆիլմերը, որոնք վիրավորում են այլ ժողովուրդներին ու կրոններին, տարածում են ռասիզմի ու բռնության մշակույթը: Տարիներ ի վեր հոլիվուդյան կինոարդյունաբերությունը փորձել է մուսուլման և ասիական ու ոչ մուսուլմանական երկրներին ներկայացնել որպես ծայրահեղականներ: Եվ այսօր դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչ է պատահել, որ նույն Հոլիվուդը քննադատում է նախագահի վիրավորական հայտարարությունները: