ԱՄՆ-ի հակաիրանական գործողությունները
ԱՄՆ-ն ու Բրիտանիան 60 տարի առաջվանից փորձեր են անում, որպեսզի Միջին Արևելքում տապալեն ժողովրդավարական իշխանություններին:
Այս լուրը վերջերս հրապարակվեց ամերիկյան «Վաշինգտոն» բլոգում: Բլոգերը վկայակոչելով Կլարկ համալսարանի դասախոսներից Դուգլաս Լիթըլին գրել է. «ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչություն՝ CIA -ն 1949թ. մասնակցել է որոշ երկրներում իրականացված հեղաշրջումներին, այդ թվում` Սիրիայի հեղաշրջմանը»: Հոդվածում բլոգերը խոսել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետախուզական կազմակերպությունների մասին, որոնք Իրաքում ու Սիրիայում բազմաթիվ կոնֆլիկտներ են առաջացրել: Իհարկե այս լուրը թերևս նորություն չէր, քանի որ ԱՄՆ-ն պատմության ընթացքում բազմաթիվ նման քայլեր է կատարել: Իսկ այդ օրինակներից մեկն ԱՄՆ-ի հակաիրանական գործունեությունն է: 1953թ. Իրանի օրինական կառավարության դեմ ԱՄՆ-ի կազմակերպված հեղաշրջումը ապացույցն է այս իրողության: Սակայն դրանով ԱՄՆ-ի թշնամանքը Իրանի դեմ չավարտվեց: ԻԻՀ հեղափոխության առաջին իսկ օրերից ԱՄՆ-ն ու գերտերությունները փորձեցին ամեն կերպ ճնշել Իրանի նոր կառավարությանը:Ստեղծելով տարբեր կուսակցություններ ու խմբեր, լանածավալ լրտեսություն իրականացնելով դեսպանատների միջոցով, Արևմուտքն ամեն կերպ փորձում էր իրականացնել իր ծրագրերը: Նման ծրագրերից էին ազգամիջյան և կրոնական կոնֆլիկտներ առաջացնելը, երկիրը մասնատելը, զինված պայքար կազմակերպելը: Արևմուտքը հովանավորում էր ահաբեկչական գործողությունները և ապստամբությունները: Իսկ հեղաշրջումն Իրանի իսլամական հանրապետությունը տապալելու նախագծերից մեկն էր: 1980թ. հուլիսին ԱՄՆ-ն որոշեց նոր հեղաշրջում կազմակերպել շահին հավատարիմ որոշ խմբերի աջակցությամբ: Նպատակն իհարկե Իրանի իսլամական հանրապետությունը կործանելն էր: Հեղաշրջումը, որը հայտնի էր «Նեղաբ» անունով, ձախողվեց: Այն համատեղ գործողություն էր, որի կազմակերպմանը մասնակցել էին ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը, Իրաքի Սադդամի վարչակարգը, որոշ արաբական ու պարսիցծոցյան երկրներ: Հեղաշրջումը կազմակերպել էր ԱՄՆ-ն և դրա իրականացումը վստահել էր շահի ռեժիմի վերջին վարչապետ` Շափուր Բախտիարիին: Հեղաշրջումը կազմակերպվեց այն դեպքում, երբ նախկինում կազմակերպված ևս Թաբասի դեպքը ձախողվել էր: Իսկ Բախտիարին այս քայլին դիմեց ԱՄՆ-ի ու Բրիտանիայի աջակցությամբ: Նա որոշ խմբերի ու անհատների առաջարկեց մասնակցել գործողությանը: Գործողության կենտրոնը գտնվում էր Իրանի արևմուտքում տեղակայված մի ռազմակայանում: Իսկ ամբողջ ֆինանսավորումն իրականացվում էր ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից: Կազմակերպիչները նպատակ ունեին նախ ռմբակոծել որոշ կարևոր կենտրոններ, այնուհետև գրավել դրանք, որպեսզի անփոխարինելի վնաս հասցնեն Իրանին: Կազմակերպիչներն օգտվել էին 1953թ հեղաշրջման փորձից, որը նույնպես կազմակերպվել էր ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից: Այն ժամանակ այդ հեղաշրջումը հանգեցրեց Մոսադեղի կառավարության տապալմանը: Դա Իրանի պատմության դառը էջերից է, որի մասին մանրամասն փաստերը հրապարակվեցին հետագայում: Սակայն «Նեղաբ» հեղաշրջումը ձախողվեց անմիջապես: Հեղաշրջման փորձը մեկնարկեց Համադան նահանգի օդուժի միջոցով: Հետագայում, կայանը, որտեղ տեղակայված էր օդուժը, վերանվանվեց «Նահատակ Նոժե»-ի անունով: Նոժեն օդուժի հրամանատարներից էր, ով իր ծառայության ժամանակ մեծ զոհողությունների գնաց:
Նրա օդանավը խոցվեց Իրանի Քուրդիստանի երկնքում`հակահեղափոխական ուժերի կողմից: Նոժեն նահատակվեց:
Պետք է նշել, որ մինչ «Նեղաբի» մեկնարկը, տեղի էր ունեցել «Թաբաս»-ի դեպքը: Վերջինս երկարատև գործողություն էր և նպատակ ուներ ազատել ամերիկացի պատանդներին, որոնք գտնվում էին Թեհրանում: Այս գործողությունը կոչվում էր «Արծվի ճիրան»: Գործողությունը մեկնարկեց 1980թ. ապրիլի 25-ին` Թաբաս անապատում: Դա այսպես ասած պատասխան էր Իմամ Խոմեյնիի ուղեգծին հետևող ուսանողներին, ում զայրացրել էին ԱՄՆ-ի միջամտությունները Իրանի ներքին հարցերին: Նրանք 1979թ. նոյեմբերի 4-ին հարձակվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան վրա, գրավեցին այն և պատանդ վերցրին մի խումբ աշխատակիցների: ԱՄՆ-ն փորձեց այս դեպքը որպես պատրվակ ծառայեցնել` Իրանում իր ռազմական միջամտությունն արդարացնելու համար: Եվ հենց այդ ժամանակ մեկնարկեց Թաբասի գործողությունը: Հատկանշական է, որ Թաբասում վայրէջք կատարած ամերիկյան ինքնաթիռն ընկավ ավազափոթորկի մեջ: Եվ գործողությունը ձախողվեց: Այս գործողության ժամանակ ԱՄՆ զինվորականները որոշել էին ուղղաթիռներով մտնել Թեհրանի Ամջադիե մարզադաշտ, որը գտնվում էր այդ երկրի դեսպանատան, կամ ավելի ճիշտ լրտեսական որջի դիմաց: Նրանք նպատակ ունեին ազատել ամերիկացի գերիներին և միաժամանակ ռմբակոծություններ իրականացնել քաղաքում:
Ահա այն գործողություններից մեկը, որը կազմակերպել էր ԱՄՆ-ն Իրանի դեմ: Իհարկե պետք է նշել, որ Վաշինգտոնի նման քայլերը սովորական են, քանի որ այս երկիրը մշտապես նման գործողությունների միջոցով փորձել է հասնել իր նպատակներին: Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ և հետո ԱՄՆ-ն իրականացրել է բազմաթիվ հակաիրանական գործողություններ: Այսօր ԱՄՆ-ի գործելաոճը շարունակում է մնալ նույնը և այդ երկրի ղեկավարները շարունակում են իրենց նախորդների քաղաքականությունը: Անցած 38 տարիների ընթացքում ԱՄՆ-ն մշտապես հետևել է Իրանին մեկուսացնելու, տնտեսապես շրջափակելու և ինչպես նաև հեղաշրջումների միջոցով երկիրը մասնատելու քաղաքականությանը: Եվ ԱՄՆ-ին աջակցել են տարածաշրջանային որոշ վարչակարգեր, մտածելով, որ Իրանի ժողովրդին հնարավոր կլինի ծնկի բերել: Սակայն նրանց դա չի հաջողվել: Իրանի իսլամական հանրապետությունն այս տարիների ընթացքում պայքարել է արևմուտքից ու արևելքից սկիզբ առած բոլոր սադրանքների դեմ: Իսկ այսօր առավել քան երբևե, Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած սադրանքի: Նեղաբի հեղաշրջումը կամ Թաբասի ագրեսիան ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության միայն մի մասնիկն են: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա այս դավադրությունները, որոնք ցույց են տալիս ԱՄՆ-ի իրական դեմքը: