ԱՄՆ-ի ներքին զարգացումներն ու հասարակական ճեղքվածքները՝ իրանական 1395 թվականին
2016 թվականի մարտից 2017 թվականի մարտ ամսվա կտրվածքում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներն առավել բացահայտեցին այդ երկրում գոյություն ունեցող քաղաքական ու հասարակական ճեղքվածքը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուների և հատկապես հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ջանքերը մեծացրեցին գոյություն ունեցող ճեղքվածքը: Միևնույն ժամանակ նույն այդ ճեղքվածքն էլ ի վերջո ընտրություններում հանրապետականների թեկնածուի հաղթանակին հանգեցրեց: Այդուհանդերձ ընտրությունների գործընթացի ավարտվելն ու Թրամփի հաղթանակը չկարողացան ծածկել առաջացած ճեղքվածքը:
ԱՄՆ-ի հասարակության մեջ գլխավոր ճեղքվածքներից մեկը ինքնության ճեղքվածքն է: ԱՄՆ-ն էմիգրանտ ընդունող երկիր է և այդտեղ ապրում են գրեթե բոլոր ազգությունների, կրոնների ու դավանանքների ներկայացուցիչներ: Այդուհանդերձ չնայած ակնկալիքներին այդ ազգություններն ու կրոնները չեն միաձուլվել ամերիկյան մշակույթին: Ոմանք համոզված են, որ ԱՄՆ-ում գերակշռող մշակույթը պիտի հիմնված լինի սպիտակամորթ բողոքական ու անգլոսաքսոնական առանցքի շուրջ և մյուս ազգությունները պիտի մնան լուսանցքում: Այս խմբի դիտանկյունից այս ինքնությունը խաթարող ցանկացած քայլ կամ գործ անընդունելի և դատապարտելի է: ԱՄՆ-ի նախագահական վերջին շրջանի ընտրություններում Դոնալդ Թրամփն օգտվելով ԱՄՆ-ում մեկ մշակույթի վրա հիմնված համակարգի կողմնակից պահպանողականների հովանավորությունից մատը դրեց ինքնության ճեղքվածքի վրա և խոստացավ ընտրություններում հաղթելու դեպքում արտաքսել անօրինական էմիգրանտներին և արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Այս խոստումները դյուր եկան ցեղապաշտ ու օտարամերժ հոսանքներին: Դա վախի ու մտահոգության նոր ալիք ծավալեց ԱՄՆ-ում բազմամշակույթ գաղափարի համակիրներին: Այդ խումբը հավատացած է, որ ԱՄՆ-ի տնտեսական ու գիտական հզորությունն ու կարողությունը էմիգրանտների ու հատկապես այդ երկրում բնակվելու ցանկություն ունեցող ընտրանիների ջանքերի շնորհիվ է: Հետևաբար եթե կանխվի նոր էմիգրանտների մուտքն ԱՄՆ, ապա այդ երկիրը կկորցնի ներկա դարաշրջանում իր հզոր մրցակիցների հետ մրցակցելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ անօրինական էմիգրանտների կամ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողների ճակատագիրը կարող է բացասաբար ազդել ամերիկացի էմիգրանտ միլիոնավոր անձանց ու ընտանիքների կյանքի վրա: Այդ պատճառով էլ մուսուլման յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Դոնալդ Թրամփի որոշումը հանգեցրեց մի տեսակ հասարակական ընդվզման մինչև այն աստիճան, որ դրա գործադրումը կասեցվեց այդ երկրի դատական կառույցը ներկայացնող ֆեդերալ դատավորների արձակած վճիռներով: Դա ի տես այն բանի, որ ուղևորությունների արգելման հարցում Թրամփի նահանջը չի կարող ծածկել ԱՄՆ-ում գոյություն ունեցող ինքնության ճեղքվածքը և հնարավոր է, որ այդ ճեղքվածքն ապագայում առավել խորանալով հանգեցնել երկրում հասարակական անկայունության:
------------------------
ԱՄՆ-ի անցած նոյեմբեր ամսվա նախագահական ընտրություններն այդ երկրի հասարակությունը բաժանեց էլիտայի ու հանրության երկու առանցքների: Այս ճեղքվածի մի կողմում էր էլիտան, որն առավելապես հակված էր դեմոկրատականների թեկնածու Հիլարի Քլինթոնի և կամ Դոնալդ Թրամփից բացի որևէ այլ թեկնածուի կողմը: Սակայն զանգվածների խոշոր մասը խիստ դժգոհ լինելով քաղաքական ու տնտեսական էլիտայից իր ձայնը տվեց Դոնալդ Թրամփին: Իհարկե ժողովրդային ձայների հաշվարկի արդյունքում Թրամփն ԱՄՆ-ի ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված անձը չէր, այդուհանդերձ ԱՄՆ-ի նախագահի աթոռին թիկնեց նա՝ ով նույնիսկ իր կուսակիցների մոտ այնքան մեծ համակրանք չէր վայելում: Այս ընտրություններն ապացուցեցին, որ տնտեսական ու հասարակական բազում խնդիրների պատճառով զգալի չափերով նվազել է ԱՄՆ-ի էլիտայի հանդեպ զանգվածների համակրանքը և նրանց միջև խոր ճեղքվածք է առաջացել: ԱՄՆ-ում խիստ տարածում ունի էլիտայի հանդեպ հակումը և հատկապես ֆինանսական բաժնի էլիտան իշխում է երկրում: ԱՄՆ-ի ներկա քաղաքական համակարգը ֆինանսական օլիգարխիայի վրա է հիմնված, որը ղեկավարվում է գեր-հարուստների կողմից: Այս իշխող դասակարգը թե իր ձեռքում ունի արտադրության միջոցը և թե վերահսկելով ԶԼՄ-ները հասարակական կարծիքն առաջնորդում է իր շահերի ուղղությամբ: Այդուհանդերձ 2008 թվականի տնտեսական սաստիկ ճգնաժամը լուրջ վնաս հասցրեց ԱՄՆ-ի էլիտայի գործունեությանն ու կարողությանը և պատճառ դարձավ, որ զայրացած ու դժգոհ զանգվածները երես թեքեն նրանցից: Ընտրություններում հաղթելու համար Թրամփն առավել թեժացրեց զանգվածների, հատկապես քիչ եկամուտ ունեցող ու չքավոր խավերի դժգոհության ու անվստահության կրակը: Այս խումբը հմայվեց քաղաքական ու տնտեսական էլիտայի կողմից հովանավորվող թեկնածու Հիլարի Քլինթոնին կողմն ուղղված Թրամփի կոշտ ու կոպիտ հայտարարություններով և նրանց մոտ հույս առաջացրեց այն կապակցությամբ, որ ուժը կարող է դուրս գալ քաղաքականության բնագավառի վետերանների ձեռքից և ժողովուրդը կարող է իր ճակատագրի տերը դառնալ: Այդ հույսն առավել վառ տեսք ստացավ հատկապես գյուղերում և մեծ քաղաքների արվարձանային տարածքներում ու հատկապես նրանց մոտ ովքեր հիասթափված էին ԱՄՆ-ում իշխող քաղաքական կառույցների ծրագրերից: Արդյունքում ներկա վիճակի պահպանման կողմնակից էլիտայի և դժգոհ զանգվածների միջև վեճի հաղթողը Դոնալդ Թրամփն էր, ով ներկայացավ փոփոխությունների ձգտող հերոսի և կոռուպցիայի ու ԱՄՆ-ի ներկա խնդիրների դեմ պայքարի ոլորտի գերմարդի դերում: Այդուհանդերձ Թրամփի նախագահությունից երկու ամիս անցնելով պարզ է դարձել, որ գործող համակարգը հօգուտ զանգվածների շահերի փոխելու կապակցությամբ խոստումներն իրականություն չեն դարձել և այդ երկրում շարունակում է իշխել ֆինանսական օլիգարխիան:
--------------------
Հասարակական ու նաև ինքնության հետ կապված ճեղքվածներից բացի ԱՄՆ-ն նաև կանգնած է քաղաքական ճեղքվածքի առջև: Այս ճեղքվածքն առավել լուրջ տեսք ստացավ հատկապես 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո: Օրինակ կարելի է ակնարկել ԱՄՆ-ի որոշ նահանգներում, այդ թվում Կալիֆորնիայում կենտրոնախույզ հակումների աճին: Նախագահական ընտրություններում պահպանողականների թեկնածուի հաղթանակը, ով ցեղապաշտության հողի վրա և էմիգրանտների դեմ ուղղված կարգախոսներ էր վանկարկում, դժգոհություն պատճառեց Կալիֆորնիայի նման լիբերալ նահանգին: Մինչ այժմ հարյուր հազարավոր քաղաքացի մասնակցել է ԱՄՆ-ի ամենաբազմաբնակիչ նահանգի անջատումը պահանջող ստորագրահավաքին: Անջատողականները հույս ունեն, որ ստորագրությունների քանակը կկարողանան հասցնել ԱՄՆ-ից անկախանալու նպատակով հանրաքվե անցկացնելու համար պահանջված թվին: Այս խումբը հավատացած է, որ Կալիֆորնիայի հարստությունը ծախսվում է այլ նահանգների համար, առանց այն որ այս նահանգի էլեկտորալ ձայները ուշագրավ դերակատարություն ունենան ԱՄՆ նախագահի ընտրության հարցում: Այդ պատճառով էլ այսօր շատերը Կալիֆորնիայում ձգտում են ԱՄՆ-ից անջատվելով այդ նահանգի համար առավել մեծ թափով զարգացման հնարավորություն ստեղծել: Իհարկե չի թվում, որ Կալիֆորնիայում կամ ԱՄՆ-ի այլ նահանգներում կենտրոնախույս ուժերը կարող են այնքան հզոր լինել, որ սպառնալիք համարվեն այդ երկրի տարածքային ամբողջականության համար: Այդուհանդերձ ԱՄՆ-ում քաղաքական մթնոլորտի բևեռացումը և հասարակական ճեղքվածքի խորացումը կարող են երկրորդ անգամ այդ երկրի նահանգների միջև պատերազմի ու մասնատման կողմն առաջնորդել: Դա ի տես այն բանի, որ այս պահին ԱՄՆ-ում կառուցվածքային ճեղքվածքը ֆեդերալ ու նահանգային կառավարությունների միջև տարաձայնությունից բացի նաև լուրջ տեսք է ստացել այդ երկիրը ձևավորող իշխանությունների միջև: Նախագահական և Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների հաղթանակն ԱՄՆ-ում իշխանությունը միատարր դառնալու տպավորություն է ստեղծել, հատկապես որ Թրամփը նաև հնարավորություն ունի ընտրելով ֆեդերալ գերագույն ատյանի նոր անդամին պահպանողականների իշխանությունը տարածել նաև դատական կառույցում: Այդուհանդերձ մուսուլման յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի հրամանագիրը կրկին անգամ բացահայտեց այդ երկրի տարբեր իշխանությունների միջև ընթացող վաղեմի պայքարը: Այս վեճի մի կողմում նախագահը համարվելով գործադիր իշխանության ղեկավար պահանջեց որպեսզի հասարակությունը ենթարկվի հակամիգրացիոն նոր քաղաքականություններին, իսկ մյուս կողմում կանգած մի քանի դատավորներ կասեցրեցին նախագահի հրամանագրի գործադրումը: Թվում է, թե այս ճեղքվածքն ապագայում առավել մեծանալու է ու չի բացառվում, որ Սպիտակ Տան և ֆեդերալ դատարանների միջև ընթացող պայքարը վերածվի Սպիտակ Տան ու Կոնգրեսի միջև պայքարի:
------------------
Եկամտային ճեղքվածքն ԱՄՆ-ի հասարակության խոցելի կետերից է: Վերջին տարիներին, հատկապես 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո ԱՄՆ-ի հասարակության ամենահարուստ ու ամենաչքավոր խավերի միջև տարածությունը մեծացել է: Ասվում է, թե ԱՄՆ-ի գերհարուստ ընտանիքներ այդ երկրի 320 միլիոն բնակչության կեսի հավասար հարստություն ունեն: Նաև աշխարհի ամենահարուստ անձանց ու ընկերություններին իր մեջ տեղավորած երկրում ավելի քան 45 միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ցածր պայմաններում և ավելի քան 20 միլիոն մարդ բժշկական ապահովագրությունից զրկված է: Հասարակական ու տնտեսական այս ահռելի անհավասարությունը վերջին տարիներին հանգեցրել է ծավալուն բողոքների: «Գրավենք Ուոլ Սթրիթը» շարժումը ծնունդ առավ էլիտայի կոռուպցիայի դեմ պայքարի և դասակարգային ճեղքվածքը հաղթահարելու նպատակով: Այս շարժումը թեև չկարողացավ որևէ փոփոխություն առաջացնել ԱՄՆ-ում տիրող անարդար հարաբերություններում, սակայն բարձրացրեց գոյություն ունեցող խտրականությունների, անարդարության ու անգործունակության կապակցությամբ հանրային տեղեկացվածության մակարդակը: 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տնտեսական անհավասարություններից դժգոհների մեծ մասը համախմբվեց Դոնալդ Թրամփի շուրջը, ով հանդես էր եկել կոռուպցիայի դեմ պայքարի, ազգային արտադրության հզորացման, հարկերի կրճատման ու նոր աշխատատեղերի ստեղծման կարգախոսներով: Այդպիսով ներկա դարի երկրորդ տասնամյակի սկզբին լիբերալ և դրամատիրությանը քննադատող հոսանքների կողմից ձևավորված շարժումը նախագահական ընտրությունների ժամանակ առգրավվեց պահպանողականների և ուոլսթրիթյան դրամատիրության խորհրդանիշը համարվող թեկնածուի կողմից: Թրամփը պնդում է, թե կարող է շտապ ու ազդեցիկ լուծումներ առաջարկել քաղաքական, տնտեսական ու հասարակական տարբեր բնագավառներում բողոքարարների պահանջների համար: Թրամփի նախագահությունից երկու ամիս անց՝ նպատակների իրագործման հարցում ԱՄՆ-ի նախագահի հաջողության կամ ձախողման մասին դատելու համար դեռ վաղ է: Այդուհանդերձ Թրամփի կառավարության ծրագրերն, այդ թվում բարեկեցության նախագծերի անտեսումն ու հարկային օրենքները հօգուտ ընկերությունների շահերի վերատեսության ենթարկելը առավել քան երբևե բարդացնում ու նույնիսկ անհնարին են դարձնում ԱՄՆ-ում հասարակական արդարության հաստատումը:
------------------
ԱՄՆ-ում նկատվող ընթացքը խոսում է հին ճեղքվածքների խորացման ու նոր ճեղքվածքներ առաջանալու մասին: Այս ճեղքվածքների վերացման կապակցությամբ անկարողությունը կամ դրանց անտեսումն ապագայում լուրջ խնդիրներ ու ճգնաժամեր է առաջացնելու: Հատկապես եթե դժգոհ խմբերը Թրամփի կառավարության հավանական անկարողության պատճառով հիասթափություն ապրեն: Այդ դեպքում հնարավոր է, որ որոշ վեճեր ու բարդություններ փորձեն կարգավորել առանց ընտրությունների մասնակցելու և քվեակենտրոններ դիմելու: