ԱՄՆ-ն իրանական 1395 թվականին(ԱՄՆ-ի տարաձայնություններն իր դաշնակիցների հետ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56544-ԱՄՆ_ն_իրանական_1395_թվականին(ԱՄՆ_ի_տարաձայնություններն_իր_դաշնակիցների_հետ)
Իրանական 1395 թվականին (2016 թվականից մարտի 21-ից մինչև 2017 թվականի մարտի 21-ը) ընթացքում լարված են եղել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարաբերություններն ամբողջ աշխարհում:Նախքան Դոնալդ Թրամփի ընտրվելը, որպես ԱՄՆ-ի նախագահ այդ երկիրը որոշ չափով լավ ու բարեկամական հարաբերություններ ուներ իր դաշնակիցների հետ: Սակայն, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի որդեգրած հակասական դիրքորոշումների հետևանքով լարվածություն է առաջացել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների հարաբերություններում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 11, 2017 11:15 Asia/Tehran

Իրանական 1395 թվականին (2016 թվականից մարտի 21-ից մինչև 2017 թվականի մարտի 21-ը) ընթացքում լարված են եղել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարաբերություններն ամբողջ աշխարհում:Նախքան Դոնալդ Թրամփի ընտրվելը, որպես ԱՄՆ-ի նախագահ այդ երկիրը որոշ չափով լավ ու բարեկամական հարաբերություններ ուներ իր դաշնակիցների հետ: Սակայն, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի որդեգրած հակասական դիրքորոշումների հետևանքով լարվածություն է առաջացել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների հարաբերություններում:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավների ընթացքում Դոնալդ Թրամփը քննադատել էր ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկրներին: Նա ողջունել էր Բրիտանացիների կայացրած որոշումը Եվրամիության կազմից դուրս գալու կապակցությամբ և կոչ էր արել Եվրամիության անդամ մյուս երկրներին  հետևել Բրիտանիայի օրինակին: Այդ իսկ պատճառով Եվրամիության անդամ երկրների ղեկավարները այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը քննադատել են Թրամփին, Եվրամիության ներքին հարցերում միջամտելու կապակցությամբ:  ՆԱՏՕ-ն ևս քննադատել է Թրամփին: Ավելի վաղ Թրամփն ՆԱՏՕ-ն անվանել է հնացած ռազմական դաշինք, որը սպառել է իր դերը և    այլևս չի կարողանում դիմակայել միջազգային ահաբեկչության սպառնալիքին: Նա նաև ասել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ բոլոր պետություններն են բավականաչափ գումար վճարում, ինչը  շատ անարդար է Միացյալ Նահանգների հանդեպ:

Մյուս կողմից Թրամփի հաշտվողական դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ խիստ մտահոգել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: ՆԱՏՕ-ի անդամ երկրները զգուշացրել են,որ  դաշինքի և  Վաշինգտոնի հարաբերություններում ցանկացած փոփոխություն կարող է վտանգել կողմերի շահերը Եվրոպայում: ԱՄՆ-ի նախագահի խորհրդականները փորձում են փարատել դաշնակիցների մոտ Վաշինգտոնի հանդեպ առաջացած վատատեսությունը: 

Այդուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած տնտեսական հովանավորչական քաղաքականությունը  և ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության կրճատումը կարող է ապագայում ավելի անհամաձայնություններ առաջացնել Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում: 

Իրանական 1395  թվականին ԱՄՆ -ի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները եղել են են եղել վերիվայրումներով լի: Չնայած Վաշինգտոնը լիովին հովանավորում է Իսրայելին, սակայն Օբամայի նախագահության վերջին ամիսներին ԱՄՆ-ի կառավարությունը վետոյի դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սիոնիստական ավանաբնակների կառուցումը դատապարտող բանաձևը:

Իսրայելին հովանավորող ԱՄՆ-ի և եվրոպական երկրների տեսակետով եթե Իսրայելը չհամոզվի Պաղեստինում  «երկու պետություն ստեղծելու» լուծման տարբերակին, ապա երկարատևում կխաթարվի այդ ռեժիմի անվտանգությունը: Այս տարբերակի համաձայն Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություն  ստեղծվելու դեպքում կավելանա արաբ բնակչության թիվը, որի արդյունքում Իսրայելը պարտավոր կլինի ստեղծել ապարտեիդի ռեժիմ: Ի հարկե այս տեսակետը հակասում է Բենիամին Նեթանյահուի գլխավորած ծայրահեղական հոսանքների գաղափարին: Սիոնիստական ռեժիմը քննադատելով Բարաք Օբամայի կառավարության քայլը ժամանակավորապես հետ կանչեց ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին:

Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո վերստին ջերմացել են Սպիտակ տան հարաբերությունները Թել Ավիվի հետ: Պաղեստինյան տարածքներում երկու պետություն ստեղծելու նախագիծը վերանայման ենթարկելու կապակցությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության կողմից արված հայտարարությունը կամ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ հնարավոր տեղափոխման նախաձեռնությունը  հուսադրիչ քայլեր են համարվում Իսրայելի ծայրահեղական հոսանքների համար: Սակայն ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ոճրագործությունների նկատմամբ ցուցաբերվող աջակցությունը, ի վերջո կարող է մեծ հարված հասցնել Իսրայելի  դիրքին աշխարհում: Հենց այդ պատճառով համաշխարհային մասշտաբի հանրային կարծիքի  ճնշման տակ Թրամփը ստիպված է եղել հրաժարվել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու տված խոստումից:

Իրանական 1395 թվականին(2016 թ)   նոր տեղաշարժ  արձանագրվեց  ԱՄՆ-ի հարաբերություններում իր դաշնակիցների հատկապես՝ Սաուդյան Արաբիայի հետ: 2016 թ.-ին ԱՄՆ-ի կոնգրեսը վավերացրեց ահաբեկչության զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանության օրենքը: Այս օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են ահաբեկչությունը հովանավորող երկրների դեմ հայց ներկայացնել Ամերիկայի դատարաններին:  Այս նախագիծը նպատակ ունի ենթահող ստեղծել Սաուդյան Արաբիային մեղադրելու 11 սեպտեմբերյան դեպքերի կազմակերպման մեջ:  2016 թ.-ին հանրային կարծիքի ծանր ճնշման տակ ԱՄՆ-ի կոնգրեսը  ստիպված եղավ հրապարակել 11 սեպտեմբերյան դեպքերի մասին կոնգրեսի քննչական հանձնաժողովի զեկույցի գաղտնի մասերը: Այդ քայլից հետո բացահայտվեց Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկիչների ֆինանսավորման գաղտնիքը: Ի հարկե Սաուդյան Արաբիային չվշտացնելու նպատակով Բարաք Օբաման վետո դրեց Կոնգրեսի կողմից հաստատված օրենքի վրա: Սակայն, Կոնգրեսը և Սենատը չեղարկեցին Օբամայի վետոն: Ավելի վաղ սաուդցիները սպառնացել էին, որ «Ջաստա»-ի նախագիծը հաստատվելու դեպքում ԱՄՆ-ից դուրս կբերեն իրենց հարյուրավոր միլիարդ դոլար կապիտալը: Սակայն այդ սպառնալիքը երբեք չիրականացավ: 

Ի հարկե Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեցին սաուդցիների համար և նրանք սպառնալից ու հարձակողական դիրքորոշում ընդունեցին Արևելյան Ասիայի տարածաշրջանում: Սաուդյան Արաբիայի պաշտոնատարները հույս ունեն, որ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի միջուկային համաձայնության և Սիրիայի ու Պաղեստինի զարգացումների նկատմամբ որդեգրված քաղաքականությունները թույլ կտան  նրանց ավելի խորացնել իրենց ազդեցությունը Միջինարևելյան  տարածաշրջանում: Սակայն, որոշ փաստեր վկայում են որ ԱՄՆ-ի նոր վարչակազմն ի զորու չէ մեծ դերակատարություն ունենալ տարածաշրջանում և սաուդցիները ևս չեն կարողանա   իրնեց նկրտումներն իրականացնել Միջին Արևելքի, Արևելյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի  տարածաշրջաններում: 

Իրանական 1395 թվականին (2016 թ.)  ԱՄՆ-ը մեծ ճնշում է գործադրում իր դաշնակից երկիր Մեքսիկայի վրա: 

Անցած տարի  նախքան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, ԱՄՆ-ը և Մեքսիկան  նորմալ հարաբերություններ ունեին: Նրանք համագործակցում էին  կազմակերպված հանցագործությունների ու թմրաբիզնեսի դեմ պայքարի համաձայնության շրջանակներում: Այդ երկու երկիրն էլ  Հյուսիսամերիկյան ազատ առևտրի պայմանագրի (NAFTA) անդամ են : Սակայն, նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խիստ քննադատելով Մեքսիկային պահանջեց այդ երկրի էմիգրանտներին վտարել Միացյալ Նահանգների տարածքից: Թրամփը խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում արգելապատ կառուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանագծում: Նա նաև քննադատեց «NAFTA»-ի պայմանագիրն ու Մեքսիկա-ԱՄՆ տնտեսական անարդար հարաբերությունները:

Այդ խոսքերով Թրամփը կարողացավ նախագահական ընտրությունների ընթացքում շատ ձայներ շահել և վերջապես ընտրվել, որպես ԱՄՆ-ի նախագահ: Այնուհետև Թրամփը ավելի մեղմացրեց իր նախընտրական դիրքորոշումները Մեքսիկայի հանդեպ, սակայն այդուամենայնիվ նա արգելեց մի Ճապոնական ընկերության կողմից Մեքսիկայում կատարելիք ներդրումը: ԱՄՆ-ի նախագահի այս քաղաքականության շարունակությունը կարող է մեծ վնասներ հասցնել Մեքսիկայի փխրուն տնտեսությանը: 

Այժմ մեքսիկացիներին ևս մուսուլմանների չափ անհանգստացնում  է Թրամփի վարչակազմի հակամիգրացիոն քաղաքականությունները: Նախատեսվում է ընթացիկ տարում ԱՄՆ-ը և Մեքսիկան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դժվար բանակցություններ վարեն: 

Ամենայն դեպս անցյալ տարի Վաշինգտոնի քաղաքական և տնտեսական հարաբերություններն իր դաշնակիցների հետ եղան խիստ անհարթ: ԱՄՆ-ում քաղաքական մթնոլորտի փոփոխությունը մեծ խնդիրներ է առաջացրել այդ երկրի դաշնակիցների համար: 

Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դուրս է գալու Խաղաղօվկիանոսյան ազատ առևտրի պայմանագրից: Եթե  ԱՄՆ-ը փորձի այդ քայլերը շարունակել աշխարհի այլ վայրերում, ապա առաջիկա տարիներին ավելի կլարվեն Վաշինգտոնի հարաբերությունները աշխարհի այլ երկրների հետ: