Ադրբեջանը Իրանական 1395 թվականին (Անդրադարձ՝ Ադրբեջանի ներքին քաղաքականությանը և Ղարաբաղյան հակամարտությանը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56548-Ադրբեջանը_Իրանական_1395_թվականին_(Անդրադարձ_Ադրբեջանի_ներքին_քաղաքականությանը_և_Ղարաբաղյան_հակամարտությանը)
Ադրբեջանը իրանական 1395 թվականին լարված օրեր է թիկունքում թողել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 11, 2017 13:01 Asia/Tehran

Ադրբեջանը իրանական 1395 թվականին լարված օրեր է թիկունքում թողել:

Իրանական 1395թ. ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ իրադարձությունների ականատես է եղել: Տնտեսական ոլորտում, նավթի գների շարունակական անկման պատճառով Ադրբեջանը առճակատվել է բազմաթիվ ու աննախադեպ խնդիրների հետ: Կառավարության եկամուտների նվազումը, բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքերի ավելացումը, գործազրկության մակարդակի բարձրացումը և աշխատատեղերի ստեղծման նվազումը  համարվում են Ադրբեջանի կարևորագույն խնդիրները՝ անցնող մեկ տարվա ընթացքում: Չնայած անցած տարվա ընթացքում ինչ-որ չափով նվազել են Ալիևի կառավարության հակաիսլամական  քաղաքականությունները , բայց այդ երկրի պաշտոնյաների աշխատանքային օրակարգում է եղել այդ խնդիրը,  ու նրանք ջանքեր են գործադրել սահմանելով համապատասխան օրենքներ այդ երկրում հիմնավորել իսլամամետ շարժումների դիմակայման խնդիրը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի տնտեսական աճի ու զարգացման համար ամենամեծ արգելք համարվող Ղարաբաղյան հակամարտությունը՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև 1994թ. ստորագրված հրադադարի պայմանագրից տարիներ անց ականատեսը եղավ աննախադեպ զինյալ բախումներից մեկի:

Հարգելի ունկնդիրներ այս հատուկ հաղորդման ընթացքում կփորձենք հպանցիկ կերպով հայացք նետել անցնող մեկ տարվա ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտությանը:

.......................................................

1991թ.-ից իվեր՝ Ադրբեջանի անկախացումից հետո Ղարաբաղյան հակամարտությունը եղել է Ադրբեջանի կարևորագույն խնդիրներից մեկը, որը առայսօր շարունակվում է: Այս երկարատև հակամարտության շուրջ է կենտրոնացել Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության խոշոր բաժինը: Չնայած Ալիևի կառավարությունը բազմիցս բողոքել և նախազգուշացրել է Արևմուտքի պաշտոնատարներին, սակայն անցած տարվա ընթացքում նրանք բազմիցս այցելել են Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն:

Որպես օրինակ կարող ենք հիշել Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի կողմից Ֆրանսիայի պառլամենտի պատգամավորների Ղարաբաղյան այցի դեմ ասված  արտահայտությունները: Հաջիևի խոսքերով, այն արտասահմանցիները, ովքեր առանց Բաքվի թույլտվության Ղարաբաղ են այցելում Բաքվի կառավարության կողմից որպես անցանկալի տարր են ճանաչվում: Նշելով որ Ֆրանսիայի պառալմենտի պատգամավորներից բացի Ղարաբաղ են այցելել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամները Հաջիևը հավաստիացրել է.«Այս խումբը կազմված է Ֆրանսիայում հայկական լոբիի անդամներից և Բաքվի կառավարությունը անշուշտ օրինական քայլեր կձեռնարկի նրանց դեմ»:  Նշենք,որ արևմտյան երկրների հատկապես ամերիկացի ու իսրայելցի գործարարներ ու դիվանագետներ  ևս  այցելել են Ղարաբաղ:

Չնայած առկա սպառնալիքներին, Ղարաբաղ այցելող պաշտոնատարների դեմ Բաքվի դիմակայությունը գտնվում է անորոշության մեջ: Սա առաջին անգամ չէ, որ արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնատարները այցելում են Ադրբեջանի գրավյալ  տարածքներ: Ավելի վաղ ևս Բաքվի պաշտոնատարները արևմտյան պաշտոնատարներին սպառնացել էին  պատասխան քայլերով:  Չնայած Բաքվի կողմից հնչեցված սպառնալիքներին, առայսօր Ալիևի կառավարության կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվել այդ անձանց դեմ: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն համարվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու համար Մինսկի կողմից կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնատարների այցերը մտածելու տեղիք են տալիս: Անուղղակի կերպով այս կարգի այցերը կարող են համարվել  Մինսկի կողմից Հայաստանին ու Ղարաբաղի հայությանը ցուցաբերվող աջակցություն:

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը հնարավոր ամենալավ պայմաններում կկարողանա կանխարգելել Ղարաբաղ կատարվող արևմտյան պաշտոնատարների ոչ պաշտոնական այցերը: Ալիևի կառավարությունը չի կարողանում կանխարգելել արևմտյան բարձրաստիճան պատվիրակությունների այցը Լեռնային Ղարաբաղ, քանի որ այդ կառավարությունը կախված է եվրոպական երկրներից այդ թվում  Ֆրանսիայից: Չնայած առկա տարաձայնություններին Ադրբեջանի նախագահը ամեն տարի մեկ կամ երկու անգամ այցելում է Ֆրանսիա: Պարբերաբար իրականացվող այդ այցերից պարզվում է, որ արևմտյան երկրների դեմ Բաքվի կողմից հնչեցվող սպառնալիքները հիմնական ու կայուն բնույթ չունեն: Միևնույն ժամանակ Եվրոպական երկրների պատվիրակությունների Բաքու կատարվող այցերը վկայում են այդ երկրների արտաքին քաղաքականության ոլորտում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առկա հակասության մասին: Առանց Բաքվի թույլտվության Ֆրանսիայի պառլամենտական պատվիրակության Ղարաբաղ կատարած այցը ցույց է տվել, որ Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես ընդունել է Ադրբեջանի մի հատվածի գրավման փաստը: Գուցե հնարավոր լինի ասել. որ Արևմտյան պետությունների կողմից որդեգրված երկստանդարտ քաղաքականությունների պատճառով է ինչ առայսօր չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը:

Կասկած չկա, որ Արևմտյան կառավարությունները մասնավորապես Մինսկի խումբը իրենց տնտեսական շահերը և քաղաքականության նպատակահարմարությունը գերադասում են այլ խնդիրներից ինչպես Ղարաբաղյան հակամարտությունից: Այդ պատճառով է անցնող մի քանի տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ միջազգային մասշտաբով գործադրված ջանքերը ապարդյուն են անցել: Այդ ուղղությամբ պիտի ասել, որ առանց Բաքվի պաշտոնական թույլտվության արևմտյան պաշտոնատարների Ադրբեջանի գրավյալ տարածքներ կատարած պաշտոնական այցերը ցույց են տալիս անտարբերություն Ադրբեջանի արտաքին քաղաքականության նկատմամբ:

Անցած տարվա ապրիլին  Հայաստանի և Ադրբեջանի քառօրյա բախումները ղարաբաղա-ադրբեջանական հարցի շրջանակներում տեղի ունեցած կարևորագույն դեպքն է համարվում 1994թ. իվեր: Տեղի ունեցած պատերազմի ընթացքում կողմերի զինված ուժերից զոհվեց ու վիրավորվեց հարյուրավոր մարդ: Չնայած բազմաթիվ կորուստների Ադրբեջանի ուժերը կարողացան ազատագրել մի գյուղ: ՌԴ-ի միջնորդությամբ հակամարտող երկրները կրկին հրադադարի համաձայնագիր ստորագրեցին: Ավելի վաղ Ադրբեջանը միակողմանի հրադադար էր հայտարարել:

Անկախ հակամարտող կողմերի տված զոհերի քանակից պատերազմի շարունակումը տարածաշրջանում արտասահմանյան կառավարությունների ներկայության համար ենթահող կստեղծի ինչը նույնիսկ չի բխում հակամարտող կողմերի շահերից: Բացի այդ, ներկա պայմաններում արտասահմանյան պետություններից կախված ծայրահեղական խմբերը չարաշահելով առաջացած խառնաշփոթ վիճակը առավել քան երբևե հնարավորություն կունենան մտնել տարածաշրջան:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անհանդարտությունների սրման հետ միաժամանակ Թեհրանը ինքնազսպվածության հրավիրեց կողմերին: ԻԻՀ-ի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Այն դեպքում, երբ տարածաշրջանը ծայրահեղական խմբերի ավերիչ գործողությունների ականատեսն է և խաղաղության հաստատման կարիքն ունի, Ղարաբաղյան շփման գծում պատերազմի ու անհանդարտությունների մասին լուրերը խիստ մտահոգում են ԻԻՀ-ին»: Փաստորեն պիտի ասել, որ երկու հարևան երկրների միջև զինյալ բախումները ոչ միայն չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, այլև խստորեն հակասում և դեմ են տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Անկասկած անհանդարտությունների շարունակման հետևանքով հնարավոր է պատերազմի ու լարվածության ալիքը տարածվի այլ երկրների վրա և սա այն դեպքում է, որ տարածաշրջանը անվտանգության ու խաղաղության կարիքն ունի:

Փորձագետների համոզմամբ, Մինսկի խումբը, որ անցնող ավելի քան 20 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ակնառու առաջընթաց չի ունեցել, ներկա պայմաններում առավել քան երբևե պետք է վերահսկի իրադրությունը և լավագույնս իրականացնի ճգնաժամի կառավարման գործը: Որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 3 անդամներ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան միջնորդելով այդ հակամարտությանը կարող են կանխել պատերազմի տարածումը և պատերազմական իրադրության չարաշահումը տարածաշրջանի մի շարք ծայրահեղական խմբերի կողմից: Հաշվի առնելով կողմերի միջև հատկապես անցնող շուրջ 3 տարիների ընթացքում լարվածությունների սրումը ակնկալվում է, որ ամեն վայրկյան կողմերի միջև պատերազմ բռնկվի: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից հրադադարի խախտման դեպքերի անտեսվելը և այդ խնդրի վերաբերյալ մակերեսային դատողությունը պատճառ է դարձել, կողմերի զինված ուժերի շփման գծում խառնաշփոթ ու լարված իրավիճակ տիրի: Ավելի վաղ ևս ենթադրվում  էր, որ այս բորբոքված ու ցավոտ վերքը բացվի և տարածաշրջանում անտանելի դեպքերի պատճառ դառնա: Այս բոլորով հանդերձ Մինսկի միջնորդ խումբը, որ առայսօր հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իր շահերն է հետապնդել այժմ կարող է լավապես ղեկավարելով հակամարտությունը և հատուցելով իր իսկ մի շարք թերություններն ու բացթողումները՝ թույլ չտա հակամարտությունը դուրս գա տարածաշրջանի սահմաններից: Հակամարտ  կողմերի միջև տիրող անվստահությունը և զիջումների չգնալը հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորման հիմնական պատճառներից են համարվում: