Թուրքիան Իրանական 1395 թվականին (Սիրիայի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությունը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56666-Թուրքիան_Իրանական_1395_թվականին_(Սիրիայի_նկատմամբ_Անկարայի_վարած_քաղաքականությունը)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության և այդ երկրի զարգացումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 12, 2017 12:29 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության և այդ երկրի զարգացումների մասին:

Այն բանից հետո, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը հրթիռային հարձակում իրականացրեց Թուրքիայի Քիլիս քաղաքի դեմ, այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը որոշում ընդունեց ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ: Էրդողանը սպառնալով ԻԼԻՊ-ին ասաց այդ քայլերը շարունակվելու դեպքում կմեծանան ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զոհերի թիվը: Նա ընդգծեց մինչև ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումը Թուրքիայի բանակը կշարունակի իր հարձակումները Սիրիայի տարածքում այդ խմբի դեմ:

Թուրքիայի բանակի կողմից  Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ հարձակումներն այն պայմաններում են իրականացվում, երբ երկար ժամանակ Թուրքիան և նրա արաբական ու արևմտյան դաշնակիցները ֆինանսական և սպառազինական աջակցություն էին ցուցաբերում Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին և ԻԼԻՊ ահաբեկչական խմբին: Սակայն, ներկայումս Սիրիայի ճակատներում տեղի ունեցած զարգացումները վկայում են, որ  Թուրքիան փոփոխության է ենթարկել իր քաղաքականությունը այդ երկրի նկատմամբ: Այժմ Թուրքիան հավակնում է, որ Սիրիայի տարածքում ռազմական հարվածներ է հասցրել ԻԼԻՊ թաքֆիրական խմբին, որի հետևանքով սպանվել են 50 ահաբեկիչներ: 

Չնայած Թուրքիայի հայտարարություններին, այդ երկրի միջամտությունը Սիրիայի ներքին պատերազմին համարվում է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:

Թուրքիայի բանակի կողմից  Սիրիայի դեմ իրականացված հարձակումն, մտածելու տեղիք է տալիս, որ ԻԼԻՊ-ի կողմից Թուրքիայի քաղաքների դեմ իրականացրած հրթիռային հարձակումը կատարվել է ձևականորեն, որպեսզի պատրվակ ծառայի Թուրքիայի բանակի միջամտության համար Սիրիայի պատերազմում: 

Թուրքիայի բանակային ուժերը ԻԼԻՊ-ին  հալածելու պատճառաբանությամբ  և հիմնականում Սիրիայի քրդական խմբերին ճնշելու նպատակով  «Եփրատի վահան» ծրագրի անվան ներքո մուտք գործեցին Սիրիայի տարածք: 

Սիրիայի կառավարությունը հակադարձել է Թուրքիայի բանակի կողմից Հալեպ քաղաքի հրետանակոծմանը, սակայն Անկարան անտեսելով Դամասկոսի զգուշացումները խախտել է այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: 

Իրականում Էրդողանը այդ քայլով երկու նպատակ է հետապնդում: Նախ այն, որ Թուրքիան փորձում է կանխել ԻԼԻՊ-ի կողմից Թուրքիայի քաղաքների դեմ իրականցվող հարձակումների վտանգը: Իսկ մյուս կողմից միջազգային հանրության մոտ կոծկել այդ ահաբեկչական խմբին Անկարայի կողմից ցուցաբերած աջակցությունները: 

Այսպես Թուրքիան փորձում է հակահաբեկչական կեցվածք ընդունել: Սակայն, Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին ցուցաբերված աջակցության վերաբերյալ աշխարհի ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը դրա հակառակն են փաստում:

Վկայակոչելով «Ահվալ Ալ-Մեսր» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացրած զեկույցին, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոսքն ուղղելով ԻԼԻՊ-ին, ասել էր.«Մուսուլմաններն եղբայրասպանություն չեն գործում»: Սա այն ժամանակ էր, երբ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները պատանդ էին վերցրել Մոսուլում  Թուրքիայի հյուպատոսարանի 49 աշխատակիցներին: «Ահվալ Ալ-Մեսր» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի զեկույցի համաձայն՝ այն ժամանակ Էրդողանը ԻԼԻՊ-ականներին մուսուլման եղբայրներ էր անվանել և հերքել էր Անկարայի համագործակցությունը նրանց հետ: Թուրքիայի պաշտոնատարները նույնիսկ պատրաստ չէին ԻԼԻՊ-ին ճանաչել, որպես ահաբեկչական խումբ: Նրանք հրաժարվում էին ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ իրականացնել և այդ հարցը մեկնաբանում էին նրանով, որ իբր  չեն ուզում ԻԼԻՊ-ի կողմից  առևանգված թուրք պատանդների կյանքը վտանգել:

Եգիպտական այդ կենտրոնի զեկույցում նաև նշված է Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին ցուցաբերվող աջակցության շատ դեպքերի մասին:  Թուրքիան իր սահմանները բացել  և ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին թույլ է տվել  ազատ երթևեկել  դեպի Սիրիա և Իրաք: Նաև Թուրքիան սպառազինություն է առաքել  ԻԼԻՊ-ին Սիրիայում և նրանց վիրավորներին բուժել է Թուրքիայի բուժկենտրոններում: 

Թուրքիայի կառավարությունը անտեսում է ԻԼԻՊ-ի կողմից Սիրիայի նավթի տարհանումը այդ երկրի սահմաններից: Մյուս կողմից Թուրքիան էժան գնով ԻԼԻՊ-ից վառելանյութ գնելով և այն վաճառելով Թուրքիայում մեծ եկամուտ է շահում ներքին շուկայում:

«Ահվալ Ալ-Մեսր» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի զեկույցի համաձայն Թուրքիան անտեսում է իր տարածքից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներթափանցումը Սիրիայի տարածք: Թուրքիան նաև աչք է փակել այդ երկրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից երիտասարդ մարդուժ գրավելու հարցի վրա: Թուրքիան նույնպես ԻԼԻՊ-ին աջակցել է Քոբանի քաղաքի վրա իրականացրած հարձակման ընթացքում և նախքան հարձակումը Թուրքիան ԻԼԻՊ-ի 180 բանտարկյալների ազատ է արձակել կալանքից:  

Գերմանիայի հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Ստամբուլի Ֆաթեհ պողոտայում տեղակայված ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրասենյակը նյութական օգնություն է հավաքում այդ խմբի համար և մարդուժ գրավելով նրանց ուղարկում է Սիրիա և Իրաք: Հաղորդման համաձայն Թուրքիայի ռազմական բազաներում պատրաստվում են ԻԼԻՊ-ի գրոհայինները: 

CNN հեռուստաընկերությունը մի տեսանյութով հաղորդել է, որ Մավրիտանիայի , Լիբիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Բրիտանիայի քաղաքացիները Թուրքիայի Հաթայ քաղաքի օդանավակայանից մեկնում են Սիրիա:  

Չնայած այս բոլոր ապացույցների գոյությանը Թուրքիայի նախագահն հայտարարել է, որ այդ երկիրը կշարունակի Սիրիայում հարվածել ԻԼԻՊ-ի դիրքերին: Այս քայլով Էրդողանը փորձում է ներքին հանրային և Եվրոպայի կարծիքը շեղել Թուրքիայում տիրող քաղաքական ճգնաժամից և Եվրոպացիներին համոզել Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել Եվրամիություն մուտք գործելու համար սահմանված վիզային ռեժիմը: Մի փորձ, որը ձախողել է:

Թուրքիան այժմ մխրճվել է Սիրիայի պատերազմի ճահճում և փորձում է իր դիրքերը մոտեցնելով Ռուսաստանին ազատվել անել  իրավիճակից:  Այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահը ռուսերեն լեզվով պաշտոնապես ներողություն խնդրեց Ռուսաստանից այդ երկրի կործանիչը Թուրքիայի օդային տարածքում խոցելու կապակցությամբ: Սա այն դեպքում, երբ ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակի խոսնակն հայտարարել էր, որ այդ երկիրը պատրաստ չէ  ներողություն խնդրել Ռուսաստանից և դեպքի կապակցությամբ հատուցում վճարել Մոսկվային: 

Սա ևս ապացուցում է թե, որքանով անկայուն է Թուրքիայի քաղաքականությունները տարածաշրջանի և միջազգային զարգացումների նկատմամբ: Թուրք պաշտոնատարների քաղաքական կեցվածքը հակասում է այդ երկրի ազգային շահերին և միջազգային հանձնառություններին և նրանք միայն պաշտպանում են իրենց կուսակցական շահերը: 

Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայում արժանացել է տարածաշրջանային և միջազգային հակադարձությանը: Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է ճնշում գործադրել Թուրքիայի այդ քայլի դեմ և նրանց պարտադրել թուրքական ուժերին հետ կանչել Սիրիայի տարածքից և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականության իրավունքը: Սա այն դեպքում, երբ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հայտատարեց, որ Թուրքիայի օդուժի օգնությամբ «Սիրիայի ազատ բանակ»-ի զինյալներին  հաջողվել է Հալեպ նահանգի Ջարաբուլուս քաղաքից դուրս շպրտել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալներին և շարժվել դեպի Մանբիջ քաղաքի ուղղությամբ: Սիրիայի կառավարությունը անգամներ հայտարարել է, որ այդ երկրի տարածքում հակահաբեկչական ռազմական որևէ գործողություն պետք է կատարվի Դամասկոսի կառավարության թույլտվությամբ:

Թուրքիան այն պայմաններում է խախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, երբ այդ մասին ոչ մի համադրում  կամ համաձայնություն չի կայացել Դամասկոսի կառավարության հետ:

Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականության խախտումը հակասում է միջազգային օրենքներին և երկրների խաղաղ համակեցության սկզբունքին:

Ստամբուլի բնակչությունը բողոքի ակցիա անցկացնելով Թուրքիայի կառավարությունից պահանջել են վերջ տալ Սիրիայում ռազմական միջամտությանը: Քայլարշավի ընթացքում Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Սալահեդդին Դեմիրթաշն ասաց.-«ԻԼԻՊ-ի դեմ պայքար մղելու պատրվակով Սիրիայի Ջարաբուլուս քաղաքի դեմ Թուրքիայի կողմից իրականացված ոտնձգությամբ Անկարան նպատակ ունի ճնշել այդ երկրի քրդերին»: 

Թուրքիայի կառավարության այս քայլի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Գերմանիայի Քյոլն քաղաքում:

Հակադարձելով Թուրքիայի ոտնձգությունների դեմ անցկացվող ցույցերին Ռեջեբ Թայիբ Էրդողանը փորձեց Քուրդստանի ժողովրդի պաշտպան կուսակցության զինյալներին և ժողովրդադեմոկրատական կուսակցությանը ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը պատրվակ  ծառայեցնել՝ Սիրիայում ոտնձգություններ իրականացնելու համար:   

ُԹուրքիայի կողմից Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի գրավումը անկյունադարձային ազդեցություն  ունեցավ այդ երկրի զարգացումների վրա: Թուրքիան Ալ-Բաբ քաղաքը գրավելով նպատակ ուներ նախքան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով կայանալիք բանակցությունները առիթ ստեղծել  բանակցություններում Սիրիայի ընդդիմադիր ուժերի  ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար:

Ալ-Բաբ քաղաքի օկուպացումով Անկարան ոչ միայն փորձեց թուլացնել Սիրիայի կառավարությանը, այլև ավելի ուժեղացնել ԻԼԻՊ և Ալ-Նուսրա խմբերի համեմատությամբ Արևմուտքի և արաբական երկրների մոտ ավելի ընդունված ընդդիմադիր խմբերին: Անկարայի կարծիքով այս քայլը կօգնի Սիրիայի ընդդիմադիր խմբերին խաղաղության հերթական բանակցություններում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու համար:

Թուրքիայի զորաշարժը Սիրիայում վկայում է, որ այդ երկիրը ռազմական արկածախնդրության է դիմել Սիրիայի ճակատում: Իսկ Թուրքիայի հաջորդ նպատակն է օկուպացնել Ռաքաա և Մանբիջ քաղաքները: Այսպես Թուրքիան ավելի է բարդացնում Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը: