Նովռուզը և վիրտուալ միջավայրը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56748-Նովռուզը_և_վիրտուալ_միջավայրը(1)
Նովռուզն ի՞նչ է անում վիրտուալ միջավայրում , կամ վիրտուալ միջավայրն ինչպի՞սի առնչություն ունի Նովռուզի հետ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 13, 2017 11:40 Asia/Tehran

Նովռուզն ի՞նչ է անում վիրտուալ միջավայրում , կամ վիրտուալ միջավայրն ինչպի՞սի առնչություն ունի Նովռուզի հետ:

Նովռուզյան ծաղկունքին մաղթում ենք կանաչ ճանապարհ և բարիքներով լի կյանք:

Գարունը համարվում է նոր կյանքի մեկնակետը : Թող դա լինի բարիքներով լի տարվա մեկնարկը:

 

Վերոնշյալ բարեմաղթանքները միայն մի քանիսն էին այն շնորհավորական գրությունների, որոնք փոխանակվում են իրանցիների միջև կարճ հաղորդագրությունների տեսքով: Նովռուզյան շնորհավորական ուղերձներում կան գարնան գովերգություն, բարիքի ու հաջողության ցանկություն, որոնք շարադրվում են տարբեր բառերով : Շնորհավորանքների փոխանակումը մեկնարկում է տարեմուտից մի քանի օր առաջ և շարունակվում է մի ամբողջ ամիս:

Այն օրվանից, երբ տեխնոլոգիան մուտք գործեց մեր կենցաղ և բջջային հեռախոսներն ու սոցիալական կայքերը դարձան մեր կյանքի անբաժան մասնիկը, նովռուզյան օրերին փոխվեց նաև իրանցիների հաղորդակցության եղանակը: Անցյալում կային փոխայցելության , հյուրասիրությունների, նամակներ փոխանակելու և հեռախոսով շնորհավորելու սովորություններ: Այսօր  թեև այդ ավանդույթները կան, սակայն արդի հաղորդակցական միջոցները ևս իրենց տեղն են գտել տոնակատարությունների շարանում: Դժվար կլինի մեկը, ում բջջային հեռախոսում կամ էլեկտրոնային փոստարկղում նման գրություններ չեն լինի : Տարեմուտից օրեր անց բոլորը վիրտուալ միջավայրում են որոնում հարազատների հղած շնորհավորանքները:

 

Բջջային հեռախոսների միջոցով տարածվեցին նաև կարճ հաղորդագրությունները: Վերջին տարիներին, դա իրանցի օգտատերերի համար շնորհավորանքներ հղելու լավագույն միջոցն է եղել : Տարբեր տոնական միջոցոռումներին ու տոնախմբություններին միլիարդավոր հաղորդագրություններ են փոխանակվում: Թվերի վկայությամբ 2016 թվականի մարտ ամսին շուրջ 19 միլիարդ կարճ հաղորդագրություն է փոխանավել Իրանում գործող բջջային հեռախոսային երեք օպերատորների օգտատերերի միջև : Նախորդ տարվա ժամանակային նույն կտրվածքում, փոխանակվել էին 28 միլիարդ կարճ հաղորդագրություն: Թեև անցյալ տարի հաղորդագրությունների թիվը իննը միլիարդով զիջում էր նախորդ տարվան, սակայն փորձագետների գնահատմամբ, օգտատերերը հաղորդագրություն են փոխանակել անվճար ինտերնետային ծրագրակազմերի միջոցով , ինչպիսիք են վայբերը, վաթսափը , լայնը և այլն: Այս տարվա վիճակագրությունը դեռևս չի ներկայացվել, սակայն կարելի է կանխատեսել, որ մինչև արձակուրդային օրերի ավարտը, դա գերազանցելու է նախորդ տարիների թվերը:

 

Իրանցիների մոտ տարածված է եղել շնորհավորական բացիկներ ուղարկելու գեղեցիկ սովորությունը: Անցյալում, երբ չկար վիրտուալ միջավայր կոչվող երևույթը, բացիկներն էին կատարում շնորհավորանքների փոխանցման աշխատանքը: Տարեվերջին բոլորն ՝ անկախ տարիքից, ոգևորությամբ բացիկներ էին գնում ՝ իրենց հարազատներին ուղարկելու համար: Շնորհավորական բացիկների վրա կարելի է տեսնել գեղեցիկ գրություններ, գեղանկարչություններ, բանաստեղծական տողեր , նույնիսկ իմաստալի նախադասություններ: Փոստային գրասենյակներում տոներին նախորդող օրերին հերթեր էին գոյանում, իսկ փոստատարները շտապում էին ժամանակին բացիկները հասցնել հասցեատիրոջը: Եկեք համաձայնենք, որ այսօր ամեն ինչ փոխվել է , նույնիսկ նոր տարվա շնորհավորանքերի համար անհրաժեշտ է վիրտուալ միջավայրի ներկայությունը: Այսօր բոլորի մատներն անընդհատ գնում-գալիս են համակարգիչների ստեղների կամ բջջային հեռախոսների էկրանի վրա: Արդյունքում՝ առավելագույնը մի նկար, մի քանի բառերից կազմված նախադասություն կամ որոշակի խոսքեր են առաքում հարազատներին: Հարազատների, որոնք հավանաբար ապրում են ոչ մեծ հեռավորության վրա, սակայն այնուամենայնիվ՝ դա է մեր օրերի իրողությունը:

Նոռուզի շնորհավորական բացիկ

 

Վերջերս Իրանում շնորհավորական բացիկների առաքման հին ավանդույթը վերականգնելու նոր փորձ է արվել: Այդ կապակցությամբ Իրանի փոստի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.-«Անցյալ տարի Նովռուզի սեմին, ընկերությունը մի կայք ստեղծեց , որտեղ օգտատերերը կարող են չնչին գումարով բացիկներ գնել և առաքել այն Իրանում իրենց հարազատների համար: ecard.post.ir հասցե այցելելով, հնարավոր է ընտրել բացիկը և տեղադրել նախընտրած նկարը : Գումարի վճարը կատարվում է առցանց կարգով:Փոստային ծառայությունների կողմից  գրանցված իրական բացիկները բացիկները  փոստատարն արդեն հասցնում է հասցեատիրոջ ձեռքը: Այդպիսով փորձ է արվում վերականգնել նամակագրության մշակույթը և ֆիզիկական շնորհավորանքներ առաքելու ավանդույթը, որոնք ինչ խոսք ունեն հուզական երանգ և էլեկտրոնային շնորհավորանքների համեմատությամբ հոգեպես ավելի մեծ ազդեցություն ունեն: Մյուս կողմից բավարարվում է նաև վիրտուալ ծառայություններից օգտվելու քաղաքացիների ցանկությունը: Անցյալ տարի ծրագիրը մեծ ընդառաջում գտավ, ուստի այս տարի օգտատերերը կարող են կայքի օգնությամբ ընտրել իրենց հավանած բացիկը , ավելացնելով բարեմաղթանքներ:  

 

Մեր օրերի ծնողների մտահոգություններից մեկն էլ երեխաներին ավանդույթների փոխանցման հարցն է: Այդ մտահոգությունից ելնելով, վերջերս երկլեզու ծրագրակազմ է պատրաստվել, որն ինտերակտիվ կարգով երեխաներին բացատրում է Նովռուզի և տոնական ավանդույթները: Այդպիսով, անգլերեն լեզուն ընտրելով , նույնիսկ ոչ-պարսկախոս օգտատերերը կարող են Նովռուզի մասին գրավոր ու պատկերային տեղեկություններ ձեռք բերել: Այդ ծրագրակազմում, ներկայացվում են ոչ միայն Նովռուզը և գարնանային  գիշերահավասարը, այլև օգտատերերը հնարավորություն են ունենում տեղեկություններ ստանալ նոր տարվա ավանդույթների, ինչպես օրինակ տարվա վերջին չորեքշաբթի օրվա ՝ «Չահարշանբեսուրի»-ի ավանդական տոնակատարության մասին : Ծրագրակազմը պատրաստվել է երեքից բարձր տարիքային բոլոր խմբերի ՝  Անդրոիդ օպերացիոն համակարգ սմարթֆոնների, պլանշետային համակարգիչների և բջջային հեռախոսների համար:

Իրանցիներ կան աշխարհի բոլոր ծայրամասերում, որոնք բոլորը միևնույն պահին են նշում նոր տարին: «Հաֆթսին» վեբ կայքը կարող է օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե աշխարհի տարբեր երկրներում ե՞րբ և հստակ ո՞ր ժամին է նշվում տարեմուտը: Կայքի մի անկյունում տեղադրված է միկրովայրկյանի ճշգրտությամբ  հետհաշվարկի ժամացույց: Կայքէջում տեղադրված են ավանդական Հաֆթսինի լուսանկարներ, տարեմուտի ժամացուցային աղյուսակ և տարբեր քաղաքների անվանացանկը:  Նովռուզի կապակցությամբ պատրաստված մյուս կայքը հենց այդպես էլ «Նովռուզ» է կոչվում, որտեղ օգտատերերը կարող են իրենց ճաշակով պատրաստել հաֆթսինի սեղանը, գրություններ ավելացնել և այն իրենց հարազատներին առաքել:

 

Նովռուզը աշխարհի տարբեր երկրներում ապրող պարսկալեզու մարդկանց մեծ տոներից մեկն է : Այսօր շնորհիվ նովռուզյան ծրագրակազմերի ու տեխնոլոգիական նյույթների, տոնն առավել հաճելի ու հետաքրքիր է դարձել բոլորի համար: Այդպիսով տոնը մատչելի ու հասանելի է դառնում ոչ միայն պարսկալեզու անհատների համար: Բազմաթիվ հետաքրքիր հնարավորությունների հաշվին, «Նովռուզ-96» ծրագրակազմը գրավել է օգտատերերի ուշադրությունը: Ծրագրակազմն ունի բազմաթիվ  հնարավորություններ : Չափազանց գեղեցիկ ու գրավիչ գրաֆիկական էֆեկտներով ցուցադրվում է տարեմուտի հետհաշվարկը: Կայքում տեղադրված են Հաֆեզի բանաստեղծությունները և տվյալ տողերի մեկնաբանությունը, հասանելի են Հաֆեզի բոլոր գազելները: Ծրագրակազմը տալիս է նաև ուղևորությունների ցանկը ստուգելու հնարավորություն: Հաշվի առնելով նովռուզյան ուղևորների շատ մեծ թիվը, անհրաժեշտ է ուղևորներին հուշել ուղևորության հետ կապված բոլոր մանրամասնությունները: Ծրագրակազմի միջոցով հնարավոր է տեղեկանալ տարբեր երկրների եղանակի տեսության , նաև առաջիկա հինգ օրերի եղանակային կանխատեսությունների մասին: Երաժշտական բաժին այցելելով, օգտատերերը կարող են ունկնդրել Իրանի և Աֆղանստանի ավանդական երաժշտական կատարումներ, նաև տարեմուտի տոնական երգեր: Ծրագրակազմն ունի ևս եզակի հնարավորություններ: Այն ընդգրկուն տեղեկություններ է տրամադրում աշխարհի տարբեր երկրներում Նովռուզի տոնակատարության մասին , ունի հատուկ դասակարգումներով նովռուզյան շնորհավորական հաղորդագրությունների բանկ, տրամադրում է իրանաշրջության համապարփակ տեղեկություններ: Կայքում ներկայացվում են «Հաֆթսին»  սեղանի   զարդարման հետաքրքիր ձևեր: