Իրանի տնտեսական դիվանագիտությունը՝ իրանական 1395 թվականին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56766-Իրանի_տնտեսական_դիվանագիտությունը_իրանական_1395_թվականին
Չնայած Իրանի մեկուսացմանն ուղղված ջանքերին իրանական 1395 թվականն երկրի տնտեսության ու տնտեսական դիվանագիտության համար ակտիվ տարի էր: ԻԻՀ-ն բացի տարածաշրջանային ու միջազգային կարևոր նստաշրջաններին ակտիվ մասնակցություն ունենալուց, Թեհրանում հյուրընկալեց տնտեսական մի քանի նիստեր: Այս հաղորդման ընթացքում նպատակ ունենք քննարկել Իրանի տնտեսական դիվանագիտությունը և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական նիստերին ակտիվ մասնակցությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 13, 2017 12:59 Asia/Tehran

Չնայած Իրանի մեկուսացմանն ուղղված ջանքերին իրանական 1395 թվականն երկրի տնտեսության ու տնտեսական դիվանագիտության համար ակտիվ տարի էր: ԻԻՀ-ն բացի տարածաշրջանային ու միջազգային կարևոր նստաշրջաններին ակտիվ մասնակցություն ունենալուց, Թեհրանում հյուրընկալեց տնտեսական մի քանի նիստեր: Այս հաղորդման ընթացքում նպատակ ունենք քննարկել Իրանի տնտեսական դիվանագիտությունը և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական նիստերին ակտիվ մասնակցությունը:

Իրանական 1395 թվականը լինելով ՀԳՀԾ-ի գործադրմանը հաջորդած առաջին տարին շրջադարձային եղավ Իրանի ու աշխարհի տնտեսական հարաբերություններում և այս փոփոխությունը չափազանց զգալի ու ազդեցիկ էր Իրանի և եվրոպական երկրների հարաբերությունների  համար:

Գերմանիայից տարբեր ընկերություններ, հատկապես փոքր ու միջակ ընկերություններ ու նաև «Ֆոլքես»-ի ու «Զիմենս»-ի նման ընկերությունների ներկայացուցիչներ  Իրան ճամբորդեցին, ինչը վկայում է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Գերմանիայի ցանկության մասին:

Գերմանիայի փոխկանցլերի  և  էկոնոմիկայի ժամանակի նախարար Զիգմար Գաբրիելը եվրոպացի այն պաշտոնատարներից էր, որ Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով Գերմանիայի 120 տնտեսական ներկայացուցիչներից և Բունդեսթագի 7 պատգամավորներից կազմված պատվիրակություն գլխավորելով Թեհրան այցելեց, որպեսզի բանակցություններ անցկացնի Իրանի հետ տնտեսական ու առևտրական հարաբերությունների ընդլայնման շուրջ:

Գերմանիայից Իրան կատարվող արտահանումների ծավալն իրանական 1395 թվականին 15 տոկոս հավելում կրելով հասավ շուրջ 2.5 միլիարդ դոլարի:

Իրանի ու Գերմանիայի համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 5-րդ նստաշրջանը գումարվեց Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարների մասնակցությամբ և ստորագրվեցին համագործակցության 10 փոխհուշագիր և պայմանագիր:

Միևնույն ժամանակ Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն ուղևորվեց Ֆրանսիա, որպեսզի Իրանի ավտոարդյունաբերության բաժնում արտաքին ներդրման ներգրավման հող նախապատրաստի: Նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից ու Շվեյցարիայից տնտեսական տարբեր պատվիրակություններ Թեհրան ժամանեցին

Շվեդիայի վարչապետն էլ իրանական 1395 թվականի վերջին ամիսներին առևտրական ու քաղաքական մի պատվիրակության և առևտրական 40 կարևոր ընկերությունների ներկայացուցիչների ընկերակցությամբ Թեհրան այցելեց:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լիուն նաև հանդիպեց հեղափոխության մեծապատիվ առաջնորդին: ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս հանդիպման ժամանակ ընդգծեց, որ Իրանի հետ երկարատև կապերի պատճառով Շվեդիան Իրանի ժողովրդի մոտ բարի համբավ է վայելում և ժողովուրդների միմյանց հանդեպ ունեցած այս լավատեսությունը համագործակցությունների համար հարմար ենթահող է նախապատրաստում: Հեղափոխության մեծապատիվ առաջնորդն անդրադարձավ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում եվրոպական որոշ պետություններ Թեհրան կատարած ուղևորություններին և վարած բանակցություններին ու հիշեցրեց, որ համաձայնություններից շատերը մնացել են անկատար: Հետևաբար Շվեդիայի վարչապետին ասաց. «Ձեր մասին գոյություն ունեցող ճանաչողությամբ գիտենք, որ դուք գործի մարդ եք և ակնկալվում է այնպես վարվեք, որ կայացած համաձայնությունները թղթի վրա չմնան»:

ԻԻՀ-ի ավիաընկերության և «Էյրբաս» ընկերության միջև ճամբորդատար ինքնաթիռների գնման համար կնքված պայմանագիրը ՀԳՀԾ-ից հետո արևմտյան ընկերությունների հետ ծավալված մյուս համագործակցությունն է: Ամերիկյան «Boeing» ընկերության հետ կայացած նման մի համաձայնության շրջանակներում  որոշվեց այդ ընկերությունն Իրանին հանձնի 80 ինքնաթիռներ: Այս պայմանագրի շրջանակներում «Boeing 737» տեսակի ինքնաթիռների հանձնումը կսկսվի 2021 թվականից, «Boeing 777» տեսակի ինքնաթիռներից 15-ի հանձնումը կսկսվի երկու տարի անց, իսկ այդ տեսակ 6 ինքնաթիռներ կհանձնվեն 2018 թվականին, 6-ը՝ 2019 թվականին, իսկ 3-ը՝ 2020 թվականին: Կատարված գնահատումների համաձայն Իրանի ավիափոխադրման համակարգը 400-ից 500 նոր ինքնաթիռների կարիք ունի:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Միշել Սեփանի իրանական 1395 թվականի վերջին օրերին Թեհրան կատարած ուղևորությունը կրկին ընդգծում էր այն կետը, որ Ֆրանսիան, որպես տնտեսական կարևոր գործընկեր ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը:

Դա ի տես այն բանի, որ ԻԻՀ նախագահն անցած տարի ուղևորվեց Ֆրանսիա և Ֆրանսիայի ԱԳ նախարարի Իրան կատարած վերջին ուղևորության հետ միաժամանակ գումարվեց երկու երկրի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի նստաշրջանը:

Անցած տարի նաև գումարվեց Իրանի ու Ռուսաստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի նիստը: Այդ նստաշրջանին մասնակցեցին ռուսական ընկերություններ և պետական բաժնի ավելի քան 200. Իսկ մասնավոր բաժնի 250 տնտեսական գործարարներ:

Այս նստաշրջանում միջպետական հանձնաժողովի համանախագահներ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովաքն ու Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին ստորագրեցին Իրանի ու Ռուսաստանի տնտեսական համագործակցությունների ուղեքարտեզը:

Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ընթացքը ձևավորվեց անցած մեկ տասնամյակում՝ միջուկային ծրագրերի խաղաղանպատակ օգտագործման շրջագծում համագործակցությամբ: Որոշ վայրիվերումներից հետ Բուշեհրի ատոմակայանի արդյունքի հասնելն ապացուցեց, որ այդ ոլորտը կարող է նոր էջ բացել երկու երկրի համագործակցություններում: Այնպես որ ՀԳՀԾ-ից հետո ատոմակայաններին Իրանի ունեցած կարիքը հոգալու ուղղությամբ նոր համագործակցություն է ծավալվել Իրանի ու Ռուսաստանի միջև: Այդուհանդերձ պիտի ասել, որ Իրանն ու Ռուսաստանը վերջին 15-ից 20 տարիների ընթացքում չեն կարողացել լավապես օգտագործել իրենց պոտենցիալները: Այս պահին Իրանն ու Ռուսաստանը ծրագրել են տարեկան ավելի քա 2 միլիարդ դոլարի բարձրացնել իրենց միջև առևտրաշրջանառությունը:

Իրանը ակտիվ ներկայություն ունեցավ միջազգային ասպարեզում և այդ շրջագծում Շվեյցարիայի Դավուսում գումարված Տնտեսական համաշխարհային ֆորումի 46-րդ նստաշրջանը հարմար առիթ էր ներկայացնելու Իրանի տնտեսական ծրագրերը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս նստաշրջանին առընթեր հանդիպելով եվրոպական ու նստաշրջանին մասնակցող նաև այլ երկրների պաշտոնատարների հետ պարզաբանեց Իրանի զարգացումային նպատակները:

ԻԻՀ նախագահն էլ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում պարզաբանեց տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում Իրանի սկզբունքային դիրքորոշումներն ու նաև շրջափակումների ընթացքում Իրանի արձանագրած տնտեսական հաջողությունները:

Իրանական 1395 թվականին Իրանը ոչ միայն կարողացավ բարձրացնել իր տնտեսական աճը, այլև տնտեսական ու առևտրական նիստեր գումարելու միջոցով կարողացավ ընդլայնել եվրոպական, ասիական, լատինամերիկյան ու աֆրիկյան երկրների հետ իր տնտեսական հարաբերությունները:

ԻԻՀ նախագահը քաղաքական ու տնտեսական նպատակներով ուղևորվեց տարբեր երկրներ, որոնցից կարելի է հիշատակել Հայաստան, Ղրղզստան ու Ղազախստան, ինչպես նաև Օման ու Քուվեյթ կատարած այցերը:

Իրանը 1395 թվականին ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկեց, իսկ ԷԿՕ-ի 13-րդ գագաթնաժողովին ԻԻՀ նախագահի մասնակցությունն այդ կապակցությամբ նոր առիթներ ստեղծեց:

Այս փոխայցելությունները տարածաշրջանից ներս տնտեսական ու առևտրական համագործակցությունների ու նաև ներդրման ընդլայնման համար նոր ենթահողեր նախապատրաստեցին:

1395 թվականին Թեհրանում 21 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվեց Ասիայի ու Օվկիանիայի կենտրոնական խնայողական ընկերությունների խմբի 20-րդ ընդհանուր ժողովը:

 25 անդամ և ոչ-անդամ կառույցների, ինչպես նաև Բելգիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Հունաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված այս նստաշրջանում Իրանը 20 կողմ ձայներով եռամյա շրջանի համար Ասիայի ու Օվկիանիայի խնայողական ընկերությունների խմբի գործադիր վարչության անդամ ընտրվեց:

Իրանն 1395 թվականին նաև ՄԱԿ-ի կողմից 77-ի խմբի նախագահ ընտրվեց:

Անցած տարի Թեհրանը նաև քայլեր ձեռնարկեց Լատին Ամերիկայի երկրների, այդ թվում Կուբայի և Վենեսուելայի հետ կապերه ընդլայնման ուղղությամբ:

Ասիայի տարածաշրջանում էլ Չինաստանից բացի Իրանի առևտրական հարաբերությունները հատկապես նավթի ու պետրոքիմիայի և ավտոշինության բնագավառներում ընդլայնվեցին Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ: Այս շրջագծում Իրանն ու Ճապոնիան պետրոքիմիայի արդյունաբերության ոլորտում համագործակցության 320 միլիոն եվրո արժող պայմանագիր ստորագրեցին:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ անցած տարին ակտիվ եղավ Իրանի տնտեսության ու տնտեսական դիվանագիտության համար, սակայն ցանկալի արդյունքի հանգելու և տնտեսական ոլորտում բոլոր մարտահրավերին հաղթահարելու համար առավել ջանք պիտի գործադրել: