Անդրադարձ՝ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը
Անցած տարիների ու տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի հակաիրանական քայլերն ու միջամտությունները դարձել են Իրանի ժամանակակից պատմության արդիական խնդիրներից մեկը: Սակայն այդ երկրում Դոնլադ Թրամփի իշխանության գալով ԱՄՆ քաղաքական կառուցվածքում հակաիրանական տրամադրություններն ավելի են խորացել Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանի համեմատությամբ:
ԱՄՆ-ի նման պահվածքը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է Իրանի նկատմամբ ավելի խիստ շրջափակումներ սահմանվեն կամ նույնիսկ ԱՄՆ-ն հնարավոր է ուղղակիորեն առճակատվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Թրամփը խոսել է «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» համաձայնագիրը պատռելու և շրջափակումները խստացնելու մասին: Նա խոստացել է արաբական ՆԱՏՕ ձևավորել որոշ երկրներին դիմակայելու համար: Նույնիսկ վերջերս Թրամփը խոսել է Իսլամական հեղափոխության պահակազորի անունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու մասին: Իհարկե այս բոլորը մինչ այժմ՝ որպես զգուշացում ու սպառնալիք, մնացել են խոսքի մակարդակում և Թրամփը նույնիսկ նահանջել է իր մի շարք հայտարարություններից ու սպառնալիքներից: Որպես օրինակ՝ նա այլևս չի խոսում միջուկային համաձայնագիրը պատռելու մասին: Ի դեպ Թրամփի կառավարությունը հենց սկզբից մտադիր էր ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս Իրանի դեմ շրջափակումներ կիրառել երկրի հրթիռային գործունեության պատճառաբանությամբ:
Որոշ շրջանակներ կարծում են, որ Օբամայի կառավարությունն ավելի ճկուն քաղաքականություն էր վարում Իրանի նկատմամբ: Հաշվի առնելով, որ Թրամփի կառավարությունը նոր է սկսել իր գործունեությունը, չի կարելի համեմատություններ անցկացնել նրա և Օբամայի միջև, սակայն հայացք նետելով ԱՄՆ-ի նախորդ կառավարությունների քայլերին, կարող ենք տեսնել, որ նրանք երբեք չեն ձգտել Իրանի ժողովրդի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ հաստատել և տարբեր ժամանակահատվածներում միայն թշնամություն են տածել:
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական՝ երկու գլխավոր կուսակցությունների վարած քաղաքականությունները ցույց են տալիս, որ Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամությունը դարձել է ԱՄՆ-ի ռազմավարական քաղաքականությունը, որը Սպիտակ տան բնակիչների փոխվելով երբեք չի փոխվում:
Իհարկե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունները իսլամական հեղափոխության հաղթանակով ավելի խորացան ու նոր տեսք ստացան, բայց ինչպես որ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասում.«Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունն սկսվել է Իսլամական հեղափոխության հաղթանակից դեռ տարիներ առաջ»:
«Պայքարն սկսվեց նախքան 1963 թվականը (Իրանական 1342 թ.), այսինքն 1953 թվականի օգոստոսին (Իրանական 1332 թվականի մորդադ ամսի 28-ին) երբ Իրանում ամերիկացիները պետական հեղաշրջում իրականացրին և տապալեցին դկտ. Մոսադեղի իշխանությունը: Ամերիկացի գործակալները պաշտոնապես ժամանեցին Իրան և դոլարներով լի ճամպրուկներով խուլիգաներին և որոշ ծախված քաղաքական գործիչներին կաշառելով Իրանում պետական հեղաշրջում իրականացրին և տապալեցին Մոսադեղի իշխանությունը: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Մոսադեղի իշխանությունը ոչ մի թշնամություն չուներ ամերիկացիների հետ»:
Հոգելույս Իմամ Խոմեյնիի ձերբակալումից հետո, չնայած Խորդադ ամսի 15-ի ընդվզման և ժողովրդական զանգվածային բողոքի ալիքին, դարձյալ ամերիկացիները շարունակեցին իրենց քայլերը և հեղափոխության օրերին ԱՄՆ կառավարության գործակալները Փահլավի վարչակարգի գործակալների հետ միասին փորձեցին ճնշել ժողովրդի հեղափոխական ու հակաիմպերիալիստական շարժումները:
Իրանի սահմանային նահանգներում անջատողական շարժումներին նպաստելը եղավ ամերիկացիների առաջին թշնամական քայլը իսլամական հեղափոխության ուղին շեղելու համար: Այն ժամանակ երբ հեղափոխական ժողովուրդը փորձում էր երկրում կայունություն հաստատել, ամերիկացիները ութամյա պատերազմ պարտադրեցին Իրանի իսլամական հանրապետությանը:
Իրանի պատմության այս ժամանակաշրջանը համընկնում է ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցությունից Ջիմի Քարթերի նախագահության ժամանակաշրջանին: Իսլամական հեղափոխության հաղթանակով և ԱՄՆ-ի գերիշխանությունից Իրանի դուրս գալով, Քարթերի կառավարությունն սկսեց թշնամական քաղաքականություններ վարել Իրանի ժողովրդի նկատմամբ: Անջատողական խմբերին հովանավորելը, դիվանագիտական հարաբերությունների ամբողջական խզումը, Իրանից նավթի ներմուծումների արգելումը, Իրանի դեմ ռազմական հարձակում իրականացնելու գործում Սադդամի բաասական ռեժիմին օգնելը, ակտիվների սառեցումը և տնտեսական շրջափակումների մեկնարկը Քարթերի կառավարության հակաիրանական քայլերն են համարվում:
Հանրապետական կուսակցությունից Ռոնալդ Ռեյգանի նախագահության ութամյա շրջանում, համարյա շարունակվել են նույն քաղաքականությունները:
Միջազգային կազմակերպություններում Իրանին դատապարտելը, Սադդամի բաասական ռեժիմին օգնելը, Իրանի նավթային հարթակների վրա հարձակումը և 290 ուղևորներով Իրանի ինքնաթիռի կործանումը Ռեյգանի նախագահության շրջանում Վաշինգտոնի կառավարության կատարած քայլերից են համարվում:
Ռեյգանից հետո, հերթը հասավ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշին կամ հայր Բուշին: Պնդելով, որ Իրանը օգնում է ահաբեկիչներին և սպառնում է տարածաշրջանի երկրներին, հայր Բուշը փորձեց Միջին Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցների միջոցով ճնշում գործադրել Իրանի նկատմամբ: Հայր Բուշի կառավարությունը ևս շարունակեց տնտեսական ճնշումները Իրանի նկատմամբ:
Դեմոկրատական կուսակցությունից Բիլ Քլինթոնը ևս սկզբում իսլամական աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու խոստում տվեց: Սակայն 1995 թվականի մարտի 15-ին ստորագրեց հակաիրանական շրջափակումների վերաբերյալ օրենքը, որը կոչվում է Դամաթոյի օրենք: Քլինթոնի կառավարության պետքարտուղար Վարեն Քրիստոֆերը Իրանի կառավարությանը մեղադրեց ահաբեկիչների հետ կապեր պահպանելու և միջուկային զենքեր ստեղծելու մտադրություն ունենալու մեջ: Այդ ժամանակաշրջանում Իրանին դիմակայելու նպատակով ԱՄՆ-ի կառավարության օրակարգում դրվեց «Զսպման» և «Կարկանդակի և մտրակի» երկստանդարտ քաղաքականության դոկտրինը:
Հանրապետական կուսակցությունից՝ Ջորջ Ուոքեր Բուշը կամ կրտսեր Բուշը, որ Քլինթոնից հետո դարձավ ԱՄՆ նախագահ, սեպտեմբերի 11-ի հարձակումների և ահաբեկչությանը դիմակայելու պատճառաբանությամբ ռազմական հարձակում իրականացրեց Աֆղանստանի և Իրաքի վրա և Իրանին անվանեց «չարիքի առանցք»: Կրտսեր Բուշի օրոք ԱՄՆ-ն սկսեց պնդել, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել: Մոտ 10 տարի շարունակ, Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեությունը դարձավ պատրվակ Իրանի նկատմամբ շրջափակումներ կիրառելու և ճնշումներ գործադրելու համար: Իսկ Բարաք Օբաման, որ Դեմոկրատական կուսակցությունից էր, տարբեր դիմագծով ԱՄՆ-ի սևամորթներին պաշտպանելու կարգախոսով իշխանության հասավ, փաստորեն ժպիտի ու խաբեության քաղաքականություն որդեգրեց:
Օբաման սկզբում ասաց, որ բարեկամության ձեռք կմեկնի Իրանին, բայց նրա կառավարությունը դարձավ հակաիրանական քայլերի ռեկորդակիրը ԱՄՆ-ի կառավարությունների պատմության մեջ: Օբամայի նախագահության օրոք, Վաշինգտոնն ինչպես որ հանձնառու էր եղել չհարգեց համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Որպես օրինակ՝ Օբաման ստորագրեց ISA կոչվող հակաիրանական շրջափակումների օրենքը, որը Իրանի կողմից դիտվեց որպես ՀԳՀԾ-ի խախտում:
Իրանական 1388 թվականին երկրում անկայունություն և խռովություն ստեղծելու ուղղությամբ ջանքերին և խռովություն հրահրողներին աջակցելը, միջուկային օբյեկտների վրա իրականացված կիբեր-հարձակումները և միջուկային էներգիայի ոլորտի գիտնականների սպանությունը Իրանի նկատմամբ Օբամայի կառավարության տածած թշնամության մյուս ապացույցներն են: Փաստորեն ԱՄՆ-ի նմանօրինակ քաղաքականությունները, որոնք այդ երկրի նախագահության բազմաթիվ շրջաններում շարունակվել են, Օբամայի օրոք ևս հետապնդվել են:
Մի խոսքով կարելի է ասել, որ Վաշինգտոնի նախկին կառավարությունների հետ Թրամփի ղեկավարած կառավարության հիմնական տարբերությունն այն է, որ Թրամփի կառավարությունը ավելի շուտ դրսևորեց իր թշնական բնույթը Իրանի ժողովրդի նկատմամբ: