​​​​​​​Ֆրավարդինի 12-ը՝ ԻԻՀ-ի օր
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56900-Ֆրավարդինի_12_ը_ԻԻՀ_ի_օր
Իրանական 1358 թվականի ֆարվարդինի 12-ը՝ 1979 թվականի ապրիլի 1-ն, Իրանի ժողովրդի համար պատմական ու ճակատագրական օր է: Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց 1357 թվականի բահմանի 22-ին՝ 1979 թվականի փետրվարի 11-ին ու դրանից կարճ ժամանակ անց, մեծ հաղթանակից մի քանի ամիս հետո մեկ այլ հեղափոխական քայլով, սակայն այս անգամ ժողովրդի ձայներով ժողովրդավարական ընտրություն տեղի ունեցավ երկրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2017 19:30 Asia/Tehran

Իրանական 1358 թվականի ֆարվարդինի 12-ը՝ 1979 թվականի ապրիլի 1-ն, Իրանի ժողովրդի համար պատմական ու ճակատագրական օր է: Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց 1357 թվականի բահմանի 22-ին՝ 1979 թվականի փետրվարի 11-ին ու դրանից կարճ ժամանակ անց, մեծ հաղթանակից մի քանի ամիս հետո մեկ այլ հեղափոխական քայլով, սակայն այս անգամ ժողովրդի ձայներով ժողովրդավարական ընտրություն տեղի ունեցավ երկրում։

Իրանի ժողովուրդը հանրաքվեի ընթացքում իր տված 98.2 կողմ ձայներով ընտրեց ԻԻՀ համակարգը և իր այս գիտակից ընտրությամբ վերջ տվեց Իրանում բռնապետության սև շրջանին: Հանրաքվեի միջոցով ԻԻՀ համակարգի հաստատումը դարձավ իր ճակատագրի որոշմանը ժողովրդի իրական մասնակցության սկիզբը: Այս պատմական շարժումը փառք ու պատիվ և իրական անկախություն պարգևեց Իրանի ժողովրդին:

Այս դիտանկյունից ֆարվարդինի 12-ը համարվում է իր ինքնորոշման հարցում Իրանի ժողովրդի իրական մասնակցության առաջին դրսևորումը: Այս մեծ շարժումը սկիզբ հանդիսացավ շարունակվող մի սովորության համար և իրականության մեջ հենց այդտեղից հիմնավորվեց ժողովրդի ձայնի արժևորումը:

Մի հեղափոխությունից հետո համակարգի տեսակի ընտրության համար հանրային կարծիքին դիմելը մի քանի դիտանկյունից կարևոր է համարվում: Այս իրադարձության առաջին կողմն իսլամական հեղափոխության էության թափանցիկացումն էր և աշխարհին ապացուցվեց, որ այս հեղափոխությունը հիմնված է ժողովրդի տեսակետի ու ձայնի վրա և չի ցանկանում ամեն ինչը միակողմանի որոշումների համաձայն կարգավորել: Այդ պատճառով էլ այս հանրաքվեն համաշխարհային հեղափոխությունների պատմության մեջ բացառիկ երևույթ դարձավ: Այս որոշման հիմքում ընկած էր լուսահոգի Իմամ խոմեյնիի տեսակետն ու նախաձեռնությունը, որ Իրանի ժողովրդին այս մեծ շարժման կոչ արեց, որպեսզի հանրաքվեի օրը ներկականա քվեակենտրոններում և մեծ հանրաքվեի մասնակցելով իր ձայնը տա հօգուտ Իրանի իսլամական հանրապետության համակարգին:

ԻԻՀ-ի հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին ֆարվարդինի 12-ի հանրաքվեից առաջ մի ուղերձում ընդգծեց երկու կետեր, որոնք էին հանրաքվեին ժողովրդի համակողմանի մասնակցությունը և քաղաքական համակարգի ընտրության հարցում ժողովրդի ազատ լինելը:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին ընդգծեց. «Այս հանրաքվեն որոշելու է մեր ճակատագիրը: Այս հանրաքվեն կամ ձեզ դեպի ազատություն ու անկախություն կառաջնորդի և կամ անցյալի պես բռնապետության ու կախվածության կտանի: Այս հանրաքվեին բոլորը պիտի մասնակցեն: Դուք կարող եք ձեր ցանկացած ցուցակը լրացնել: Դուք իրավունք ունեք ու կարող եք այդ թերթիկի վրա գրել ժողովրդավարական հանրապետություն, թագավորական ռեժիմ կամ ինչ-որ ցանկանաք: Այդ կապակցությամբ լիազորված եք»:

Այս հանրաքվեն օրինականություն ու վավերականություն պարգևեց Իրանում ժողովրդավար համակարգին:

Իրանի ժողովուրդը հեղափոխական պայքարի ընթացքում «Անկախություն, ազատություն, իսլամական հանրապետություն» կարգախոսը վանկարկելով ծավալուն քայլարշավներում հստակեցրեց իր պահանջը: Այլ խոսքով Իսլամական հանրապետության հաստատումն Իրանում  ժողովրդի բոլոր խավերի կողմից հաստատված էր: Սակայն չնայած նրան, որ Իրանի ժողովրդի բոլոր խավերը քայլարշավների ժամանակ հայտարարել էին իսլամական իշխանության հաստատման համար իրենց պահանջը, լուսահոգի Իմամ Խոմեյնին արծարծելով հանրաքվեի անհրաժեշտությունը ԻԻՀ-ին չխաթարվող դիրք ու հեղինակություն պարգևեց և ժողովրդի ձայնը ընտրության չափանիշ դարձրեց:

Ֆարվարդինի 12-ի հանրաքվեն ու դրան հաջորդած քաղաքական զարգացումները ժողովրդի ձայնի վրա հիմնված համակարգի կերտման ու ժողովրդավարական գործընթացներում կարևոր ազդեցություն ունեցավ և այդ պատճառով էլ այս քաղաքական նախաձեռնությունը շարունակվեց և պատճառ դարձավ, որ Իրանի ժողովրդի հզորությունը ավելի ու ավելի խորանա քաղաքական ու հասարակական տարբեր բնագավառներում :

Այս պատճառով հիշյալ հանրաքվեն քաղաքական, հասարակական ու տնտեսական տարբեր տեսանկյուններից քննարկվել է համաշխարհային հեղափոխությունների վերլուծաբաններից ու տեսաբաններից շատերի կողմից:

Իրանի ժողովուրդն այս ժողովրդավարական շարժման շարունակության մեջ՝ իսլամական հեղափոխությունից անցած 38 տարիների ընթացքում գիտակից կերպով ու քաղաքական աչալրջությամբ մասնակցել է երկրի քաղաքական ճակատագիրը որոշող գլխավոր տարրը համարվող ընտրություններին ու միշտ էլ պատասխանատու ներկայություն է ունեցել այս ասպարեզում: Ժողովուրդը ցանկացած ընտրություններին իր խուռներամ մասնակցությամբ ապացուցել է, որ որպես իրանցի՝ հավաքական կամքի իրագործման ուղղությամբ իր քվեն արժևորում է: Ընտրությունները ժողովրդավարության ամենագերազանց խորհրդանիշն են և այս յուրահատկությունը շարունակ պահպանվել է Իրանի ընտրություններում, այնպես որ ընտրությունների հարցում ԻԻՀ-ն տարածաշրջանի երկրների մեջ առաջատար դիրք է զբաղեցնում:

Բազմաթիվ ընտրությունների կազմակերպումը վկայում է ԻԻՀ համակարգում ժողովրդի ձայնի հիման վրա ընտրության նշանակության մասին: Իրանի ժողովուրդը մասնակցում է ընտրություններին, քանի որ ընտրությունները համակարգի կառավարման գործում ժողովրդի կամքի իրագործման իմաստով են: ԻԻՀ-ի հանրաքվեն նաև պարունակում էր մի այլ ուղերձ և դա այն, որ իսլամը հավատացած է, ժողովուրդն իր ճակատագրի տերն է: Ֆարվարդինի 12-ի հանրաքվեն միայն ընտրություն չէր, այլ ապացուցում է իշխանությանը ժողովրդի մասնակցության գաղափարի աճն ու քաղաքական հասունացումը, որը իսլամական հեղափոխությանը հաջորդած բոլոր տարիներում շարունակվել է ձայնի իրավունքի ընդլայնման միջոցով:

Հետևաբար կարելի է ասել, որ  ժողովրդի մասնակցությամբ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով, որն ի դեպ համարվում է պատմության ամենաժողովրդային հեղափոխություններից մեկը, որպես կարևոր պատմական պահանջ ժողովրդի քաղաքական մասնակցության համար հող նախապատրաստվեց:

ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին շարունակ և իսլամական հեղափոխության հենց սկզբից հավատացած էր ժողովրդի ձայներին դիմելու սկզբունքին և հենց այդ պատճառով էլ ԻԻՀ-ի համակարգի հիմնադրման հարցում դիմեց ժողովրդի ուղղակի ձայներին, որպես չխաթարվող մի սկզբունք ընդգծելով իր ճակատագրի որոշման հարցում ժողովրդի դերակատարությունը:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ԻԻՀ համակարգի հիմնական յուրահատկություններից մեկը հանրային ձայներին դիմելով երկրի հարցերի կառավարումն է և ԻԻՀ-ի սահմանադրության մեջ ժողովրդի քվեներն ու ընտրությունը ժողովրդի ինքնիշխանության իրավունքի դրսևորման միջոց են համարվել:

6-րդ հոդվածում ու նաև ընդհանուր սկզբունքներում ԻԻՀ սահմանադրությունը յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերում և իրավական տեսակետից ընդգծում է իշխանության ղեկավարման հարցում ժողովրդի դերակատարությունը:

Հետևաբար կարելի է ասել, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով նոր էջ բացվեց ընտրության ասպարեզում: Այս իրադարձությունը տարբեր առումներով Իրանի հասարակության քաղաքական զարգացման պատճառ դարձավ և իրագործեց իշխանության հարցում, քաղաքական մասնակցության ու ընտրությունների միջոցով ժողովրդի դերակատարությունը: Այս հիշարժան իրադարձությունն Իրանի քաղաքական նորագույն պատմության ձևավորման ու նաև քաղաքական ճակատագիրը ժողովրդի միջոցով որոշվելու ուղղությամբ կարևոր դերակատարություն է ունեցել: