Նովռուզն ուղեգրություններում (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56904-Նովռուզն_ուղեգրություններում_(1)
Ուղեգրութուններն այն աղբյուրներն են, որոնցում օտարերկրացիների տեսակետից նկարագրվում են Նովռուզյան տոնի ծեսերը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 14, 2017 16:03 Asia/Tehran

Ուղեգրութուններն այն աղբյուրներն են, որոնցում օտարերկրացիների տեսակետից նկարագրվում են Նովռուզյան տոնի ծեսերը:

Ուղեգրությունները պատմության որոշակի հատվածներ են, որոնք  կամ չեն ներառվել պատմության մեջ, կամ պատմաբանները այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել դրանց վրա: Իրանի մասին գրվել են մեծ թվով ուղեգրություններ  և' իրանցիների և' այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Ուղեգրությունների միջոցով մենք ծանոթանում ենք մարդկանց կենսակերպին, գաղափարներին,սովորույթններին և մտածելակերպին: Ուղեգրություններում շատ է գրված իրանական նովռուզյան սովորույթների ու ծեսերի մասին: Ուղեգրություններն այն վավերական աղբյուրներն են համարվում, որտեղ  կատարյալ տեղեկություններ կան Իրանի պատմության տարբեր ժամանակահատվածներում Նովռոզի տոների ծիսակատարության մասին: 

Ղաջարյան թագավորության ժամանակշրջանում արտասահմանցի շատ ուղևորներ են այցելել Իրան: Արտասահմանցի ուղևորները իրենցից թողել են ուղեգրություններ, որտեղում արժեքավոր տեղեկություններ են գրանցվել Իրանի այն շրջանի հասարակական, մշակութային և պատմական իրադարձությունների մասին: Այդ ուղեգրություններում նաև նշված է Նովռուզյան տոների շարունակականության մասին: Նրանք նաև անդրադարձել են այն ժամանակաշրջանում Նովռուզյան տոների սովորույթներին ու ծիսակատարությանը: Այսպես ճանապարհորդական հուշագրությունների միջոցով կարող ենք ծանոթանալ Ղաջարյան դինաստիայի ժամանաշրջանում Իրանում տիրող պայմաններին:

 

Յակոբ Էդվարդ Փոլաքն տաս տարի Իրանում ապրելուց հետո վերադարձավ իր երկիր Ավստրիա և այնտեղ հեղինակեց «Իրանն ու իրանցիները» խորագրով գիրքը: 

Փոլաքի ուղեգրությունը աշխարհագրական, պատմական և մշակութային արժեքավոր տեղեկություններ է պարունակում Իրանի մասին: 

Փոլաքն իր գրքի նախաբանում գրել է.-«Փորձել եմ այս գործով աշխարհի ուշագրավ ազգերից մեկի սովորույթները, կենցաղը և բնավորությունը նկարագրել, մի ժողովուրդ որն ունի պատմական փայլուն և պանծալի անցյալ և դեռ երիտասարդ է  ու մեծ դերակատարություն ունի աշխարհի մշակույթի զարգացման գործում»:

Նովռուզի մեծարման ուղղությամբ իրանցիների գործադրած ջանքերի մասին Չերիկովն այսպես է գրել.-«Նովռուզի տոնը իրանցիների մոտ շատ հարգված ու մեծ նշանակություն ունի»:

Իրանում Բրիտանիայի դեսպանի կինը՝ Լեյդի Շիլն նույնպես ասել է.-«Չնայած նովռուզյան տոնը կորցրել է իր պատմական շքեղությունը, սակայն հնարավոր չէ ենթադրել, որ այդ պատմական տոնը վերանա իրանցիների մոտ»:

Իրանական նովռուզի տոնը

20 տարի Իրանում ապրելուց հետո Վիշարդն իր հեղինակած «Իրան» խորագրով գրքում գրել է.-«Նովռուզյան տոնն Իրանի հասարակական, տնտեսական, քաղաքական ամենամեծ իրադարձությունն է համարվում: Իրանցիները մեծ շուքով նշում են Նովռուզի տոնը և այդ օրերին կարիքավորները նույնիսկ ժամանակավորապես մոռացության են հանձնում իրենց տառապանքները»:

Ղաջարյան շրջանի ուղեգություններում Նովռուզը հիշատակվում է, որպես իրանցիների ազգային տոնը: Այդ ուղեգրություններում գեղեցիկ ձևով նկարագրված է ժողովրդի և արքունիքում նովռուզյան տոների ծիսակատարությունը:

Ուղեգիր Ֆրեյզերն իր գրքում այսպես է գրել.-«Զրադաշտական շրջանում գարնան սկիզբը Իրանում նշվում էր որպես տարեմուտի օր»:

«Այսօրվա Իրանը» ուղեգրությունում Օժեն Օբենը գրել է.-«Իրանական առասպելների համաձայն Նովռուզը հիմնադրվել է Ջամշիդի կողմից»:

Ֆրանսիացի ուղեգիր Գասպար Դրովիլն  ևս «Ուղևորություն դեպի Իրան» խորագրով գրքում գրել է.-«Նովռուզն իրանցիների տարեմուտն է, որը պահպանվել է զրադաշտական ժամանակաշրջանից և դրա նման տոն արևելքում գոյություն չունի»: 

Գերմանացի ուղեգիր՝ Հենրիշ Բրոգշենն իր հեղինակած «Ուղևորություն դեպի թագավորի արքունիքը» գրքում գրել է.-«Նովռուզը իրանցիների համար հրաշալի նշակություն ունի: Նովռուզի օրերին մարդկանց սիրտը բաբախում է ուրախությունից: Նովռուզը նրանց հուսադրում է ապագայի նկատմամբ և նրանք ամբողջ տարին ապրում են Նովռուզի գալստյան հույսով»:

Բրուգեշն ընդգծել է.-«Նովռուզյան տոներին մարդիկ անչափ ուրախ և երջանիկ են և այս ավանդույթը ավելի քան 2000 ամյա վաղեմություն ունի Իրանում: Դարերի անցումն չի կարողացել մոռացության հանձնել իրանցիների ազգային տոնը և  անկախ իրենց դավանական ու կրոնական պատկանելիություննից բոլոր իրանցիները նշում են Նովռուզի տոնը»:

Նովռուզը իրանցիների բոլոր ժամանակների տոնը

Որոշ ուղեգիրներ ևս անդրադարձել են ղաջարյան ժամանակաշրջանում Նովռուզի տնտեսական բացասական կողմերին: 

«Իրանը և իրանցիները» գրքում Յաքոբ Էդվարդ Փոլաքն անդրադառնալով այդ հարցին գրել է.-«Որոշ ընտանիքներ Նովռուզյան տոների ընթացքում իրենց ամբողջ եկամուտը ծախսում են այդ տոնը նշելու համար»:

Ժոզեֆ Արթուր Դո Գոբինոն իր հեղինակած «Երեք տարի Ասիայում» խորագրով գրքում գրել է.-«Նովռուզի տոնական օրերին մարդիկ խիստ կարիք ունեն գումարի»:

Փոլաքն այդ մասին գրել է.-«Նախքան Նովռուզյան տոների մեկնարկը դերվիշները երկրի տարբեր վայրերից մեկնում են քաղաքները և իրենց ներկայացնում են տեղի դերվիշապետին: Վերջինս էլ նրանց գործուղում է հարուստների բնակարանները նվերներ հավաքելու համար»:

Բրիտանացի ուղեգիր Չարլզ Ջեյմզ Վիլսը այդ մասին գրելէ.-«Նովռուզյան տոների օրերին դերվիշները լավ գումար են վաստակում: Այդ օրերին Իրանցիները հանդիպելով դերվիշին գումար են նվիրում նրան: Իսկ դերվիշները քաղաքի ցանկացած հարուստի բնակարանի առջև վրան են խփում և «Յա Հաղ Յա Հաղ» կանչելով նրան հասկացնում են՝ իր կարողության սահմանում նվեր հատկացնի դերվիշին»:

Ֆրանսացի Օժեն Օբենն ասում է.-«Իրանական Նովռուզի տոնակատարության ընթացքում Թեհրանի դերվիշները հավաքվում են դերվիշապետի բնակարանը, այնուհետև գործուղվում են հարուստների բնակարանները, որպեսզի նրանից նվեր ստանան»:

Ի հարկե, Բրուգեշի ուղեգրության մեջ ասված է, որ նվեր տալը և նվեր ստանալն իրանցիների տարբեր խավերի սովորություններից է համարվում: