Նովռուզն ուղեգրություններում(2)
Այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք ղաջարական շրջանում գրված մի քանի ուղեգրություններին:
Ուղեգրությունը հին արվեստ է: Կարելի է ասել, որ ուղեգրությունները պատմության որոշակի հատվածներ են, որոնք կամ չեն ներառվել պատմության մեջ, կամ պատմաբանները այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել դրանց վրա: Իրանի մասին գրվել են մեծ թվով ուղեգրություններ` և' իրանցիների և' այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այդ ուղեգրություններում հեղինակները պատմում են տարբեր հավատալիքների, ծեսերի ու տոների մասին: Նովռուզն իրանցիների ամենամեծ տոնն է` Նոր տարին, որին անդրադարձել են բազմաթիվ հեղինակներ: Կարդալով այս տոնի մասին ուղեգրությունները, մարդիկ ծանոթանում են տարբեր ժամանակաշրջաններում Նովռուզի անցկացման ավանդույթներին:
Ղաջարական դինաստիայի ժամանակ բազմաթիվ ճամփորդներ են այցելել Իրան: Նրանք ծանոթանալով Իրանի հետ, գրել են տարբեր ուղեգրություններ` երկրի հասարակական, պատմական իրավիճակի մասին: Իրենց ուղեգրություններում նրանք անդրադարձել են նաև Նովռուզին: Չերիկովը Նովռուզի մասին գրում է. "Նովռուզն իրանցիների համար շատ կարևոր և սիրելի տոն է": Իսկ Իրանում Անգլիայի դեսպան Լեյդի Շիլն իր ուղեգրություններում գրում է. "Չնայած որ այս ժամանակաշրջանոմ Նովռուզն այլևս մեծ շուքով չի նշվում, սակայն պետք է ասել, որ անկարելի է, որ այս պատմական ծեսն Իրանում վերանա": Վիչարդն ով 20 տարի ապրել է Իրանում, իր գրքում գրում է. "Նովռուզն իրանցիների ամենակարևոր տոներից է: Եվ դա կարելի է համարել շատ կարևոր իրադարձություն` հասարակական, տնտեսական և քաղաքական լորտում": Նա գրում է. "Նովռուզի ժամանակ նույնիսկ չքավոր ընտանիքները մոռանում են իրենց դժվարությունները":
Գասպար Դրովիլն ասում է. "Նովռուզի ժամանակ, մարդիկ իրար նվերներ են տալիս ու նվերներ ստանում: Շահին նույնպես նվերներ են տալիս: Իսկ վերջին օրը շահը մետաղադրամներ է բաժանում արքունի մեծամեծներին": Ժոզեֆ Արթրու Բուբինյոն իր ուղեգրությոններում գրում է. "Տոնը նշվում է ամեն անգամ օրվա տարբեր ժամերին: Ղաջարական պալատում կեսգիշերին կազմակերպվում էր "Մեծ ողջույնի" արարողությունը, որին մասնակցոմ էին թագաժառանգները, մեծամեծները, գիտնականները և բանակի սպաները":
Յակոբ Էդվարդ Պոլակը, ով Նասերեդդին շահի պալատում աշխատում էր որպես բժիշկ, գրում է, որ Նասերեդդին շահը շատ էր կարևորում Նովռուզը և եթե նույնիսկ տոնը պետք է նշվեր կեսգիշերին, նա մասնակցում էր տոնակատարությանը: Մայր թագուհին կազմակերպում էր միջոցառում`նախատեսված կանանց համար, որին մասնակցում էին պալատական կանայք և այլ երկրների դեսպանների կանայք: Բացի դրանից, Նովռուզի ժամանակ բարձրանում էին պետական աշխատողների պաշտոնները: Այդ օրերին շահն այցելում էր երկրի բարձրագույն հոգևորականերին , որտեղ նրան հյուրասիրում էին շատ համեստ":
Ղաջարական ժամանակաշրջանում Իրանում աշխատած բրիտանացի դիվանագետ` լորդ Ջորջ Քերզենը գրում է. "Եթե որևէ մեկը անհանգստացրել էր թագավորին, ապա նա նվեր էր մատուցոմ թագավորին, որպեսզի վերջինս մոռանա իր անհանգստությունը: Երբեմն այդ նվերները շահի համար դառնում էին եկամտի մեծ աղբյուր":
Ֆրանսիացի Գասպար Դրովիլն այդ նվերների մասին ասում է. "Այդ ընթացքում թագավորը ստանում էր մինչև 10 միլիոն ֆրանկ":
Ջեյմս Մուրիեն ասել է, որ միևնույն ժամանակ շահն ինքն էլ նվերներ էր բաժանում հարեմի կանանց, իր գերդաստանի անդամներին և պետական պաշտոնյաներին:
Իրանական փիրուզը հատուկ նվեր էր հատուկ հյուրերի համար: Նասերեդդին շահի հատուկ բժիշկ Ժուանս Ֆուվիեն, ով երեք տարի ապրել է պալատում, գրում է. "Նովռուզի ժամանակը որոշվում էր ասղտագիտական օրացույցի հաշվարկներով: Երբ հայտարարվում էր Նովռուզը, մարդիկ սկսում էին այցելել միմյանց: Թագավորին նույնպես այցելում էին`ոչ միայն հասարակության տարբեր խավերի պալատականեր, այլ նաև դեսպաններ: Թագավորը ելույթ էր ունենում, շնորհավորում Նովռուզը և տարբեր մաղթանքներ հղում մարդկանց":
Մեկ այլ տեղ նա գրում է. "Այսօր Նովռուզ է: Ես սովորականից շուտ եմ արթանացել և սպասում եմ, որ թագավորը դուրս գա նարնջստանից և գնա բուրաստանի այգի: Թագավորը դորս եկավ ու կանչեց ինձ: Նա բացեց իր հագուստի փեշով ծածկված փիրուզները և դրանցից ամենայն ուշադրությամբ ընտրեց ու առանձնացրեց երեքը: Հետո դրանցից ամենամեծն ու գեղեցիկը նվիրեց ինձ որպես Նովռուզի նվեր" : Ֆուվիեն հավելում է. "Նովռուզը իրանցիների նոր տարին է:
Չնայած որ իսլամական լուսնային տարիները և տոներն ու հատուկ ծեսերը տարվա ընթացքում փոփոխվում են, սակայն Նովռուզը մշտական է և նշվում է գարնանային գիշերահավասարին: Հիմա երեկոյան ժամը 6-ն անց է 30 րոպե և աստղագետները հայտարարել են, որ Նովռուզը սկսվում է այս ժամին": Թանգարանի մեծ դահլիճը, որտեղ կատարվում է "Մեծ ողջունի " արարողությունը, լիքն է հյուրերով: Այստեղ են արքունի մեծամեծները, պալատականները և արտասահմանցի հյուրերը: Նրանք հագել են այս մեծ արարողությանը համապատասխան զգեստներ: Ժամը 6-ին թագավորը մուտք գործեց պալատ և քայլեց հատուկ նրբագեղ գորգի վրայով, որը գցել էին Ֆաթալի շահի ոտքի տակ:
Սա իրանցիների ծիսական ավանդույթներից է: Թագավորը գնաց և բազմեց մարգարտյա բարձին: Շահը ինչպես մյուս օրերին, զարդարված էր ոսկեղենով: Իսկ պալատը լցված էր լույսով : Պալատի լուսավորությունը կրկնակի էր դառնում, որովհետև առաստաղն ամբողջությամբ ծածկված էր հայելիներով": Ֆուվիեն շարունակում է. "Թագավորի երկու կողմերում կանգնած էին հոգևորականներ: Նրա դիմաց կանգնած էր վարչապետը և մի քանի քայլ այն կողմ` Զահիր Ալ-Դոլեն, ով արարողակարգի ղեկավարն էր և թագավորի փեսան: Ես կանգնել էի Ամին Ալ-սուլթանի հետևում, մի փոքր դեպի աջ, որպեսզի լավ տեսնեի ողջ միջոցառումը: Հատուկ որոշված ժամին աստղագետը մոտենում է թագավորին և խոնարհվելով ճշտում է ժամը: Այնուհտև նա հայտարարում է Նովռուզի գալուստը և հետ է վերադառնում: Մեծամեծներից երկուսը շնորհավորում են թագավորին Նովռուզի կապակցությամբ:
Ֆրանսիացի զբոսաշրջիկ Օժեն Օբենը "Իրանն այսօր" գրքում գրում է իրանցիների նոր տարվա սեղանի` Հաֆթ սինի սեղանի մասին: Նա գրում է. "Նովռուզի ամենակարևոր խորհրդանիշը Հաֆթ սինի սեղանն է: Իրանցիները շատ են կարևորում այս սեղանի բացելը, որը բաղկացած է Ս տառով սկսվող 7 մթերքներից: Դրանք են` սիբ-խնձոր, սիր-սխտոր, սաբզի-նորածիլ կանաչի սերքե-քացախ, սենջեդ-փշատ և սանգյակ տեսակի հաց: Այս ամենի կողքին սեղանին դրվում է նաև կենդանի ձուկ` փոքր գրաֆինի մեջ: Այնուհետև մարդիկ այցելում են իրար և շնորհավորում Նովռուզը ":