Գիտության, տեխնոլոգիայի, կինոյի ու սպորտի ոլորտներում Իրանի հաջողություններն իրանական 1395 թվականին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i57188-Գիտության_տեխնոլոգիայի_կինոյի_ու_սպորտի_ոլորտներում_Իրանի_հաջողություններն_իրանական_1395_թվականին
Իրանական 1395 թվականին Իրանը մեծ նվաճումներ է ունեցել տեխնոլոգիայի, կինոյի ու սպորտի ոլորտներում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 17, 2017 23:52 Asia/Tehran

Իրանական 1395 թվականին Իրանը մեծ նվաճումներ է ունեցել տեխնոլոգիայի, կինոյի ու սպորտի ոլորտներում:

Իրանական 1395 թվականի վերջին օրերին կայացած հատուկ միջոցառման ժամանակ, ԻԻՀ-ի նախագահ՝ Հասան Ռոհանին բարձր գնահատեց երկրին  փառք ու պատիվ բերած մարզիկներին: Իր ելույթում նախագահ Ռոհանին սպորտը համարել է ազգային միասնությունը խթանող գործոն և պարծենալու առիթ , որը դրսևորովում է աշխարհի հետ գործակցության արդյունքում: «Սպորտը պայքարում է իրանաֆոբիայի դեմ ՝ աշխարհի հետ կապեր հաստատելով».-ասել է Հասան Ռոհանին: Ըստ նախագահի, չեմպիոնական սպորտն ինչպես գիտությունն ու արվեստը , պատիվ է բերում Իրանի ժողովրդին: «Ներքին կամ միջազգային մասշտաբով մրցումները հուսադրող են և ոգևորություն են ստեղծում».-ավելացրել է Ռոհանին:

Նշելով, որ ցանկացած ժողովուրդ շարժման ու առաջընթացի կարիք ունի, նախագահ Ռոհանին հավաստել է«Երբ աշխարհում փայլում է իրանական արվեստը, երբ իրանական կինոն ու երաժշտությունը տարածաշրջանում ու աշխարհում ձեռքբերումներ են ունենում, այդ բոլորը վկայում են դավերը զրոյացնող հաջողության, շրջափակումներն անազդեցիկ դարձնելու և աշխարհի տարբեր երկրների հետ Իրանի հարաբերությունների ակտիվացմանը նպաստող քայլերի մասին»: Իրանական 1395 թվականին այդ առումով, եղավ իրանցի չեմպիոնների հաջողությունների տարի: Ինչ վերաբերում է միջազգային մասշտաբով մարզական հաջողություններին, իրանցի մարզուհիները օլիմպիական խաղերում ունեցան նվաճումներ: «Ռիո-2016»-ին իրանցիները շահեցին երեք ոսկե, մեկ արածթե և չորս բրոնզե , ընդհանուր հաշվով ութ մեդալներ: Ծանրորդներ ՝ Քիանուշ Ռոստամին և Սոհրաբ Մորադին արժանացան ոսկե մեդալների: Ազատ ոճի ըմբշամարտի մարզաձևում Հասան Յազդանին Իրանին բերեց երրորդ ոսկե մեդալը, իսկ նույն մարզաձևի 125 կգ. քաշային կարգում, Քոմեյլ Ղասեմին արժանացավ արծաթե մեդալի: Հունահռոմեական ըմբշամարտում Իրանն արժանացավ երկու բրոնզե մեդալների: Ազատոճային ըմբիշը շահեց  մեկ բրոնզե մեդալ: Կարատեի մարզաձևում Քիմիա Ալիզադեն շահեց բրոնզե մեդալ : Արդյունքում , օլիմպիական խաղերից ծանրամարտիկները տուն բերեցին երկու ոսկե մեդալ: Իրանցի մարզուհին օլիմպիական խաղերում շահեց բրոնզե մեդալ, որն ունի ոսկե մեդալի արժեք: Քերմանշահում կայացած ազատ ոճային ըմբշամարտում Իրանը դարձավ չեմպիոն ՝ ԱՄՆ ազգային հավաքականին 5-3 հաշվով հաղթելով : Իրանը վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

Վոլեյբոլի մարզաձևում Իրանի տղամարդկանց ազգային հավաքականը երեք աստիճան բարձրանալով, հայտնվեց 7-րդ հորիզոնականում: Տվյալները հաստատվել էին վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից: Ֆութզալի ազգային հավաքականի վերջին դասակարգումներով, Իրանը գրավեց աշխարհի 5-րդ, իսկ Ասիայում առաջին տեղը: 2017 ՖԻՖԱ-ի դասակարգման վերջին աղյուսակի համաձայն՝ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը հայտնվեց աշխարհի 32-րդ, իսկ Ասիայում ՝ առաջին հորիզոնականում: Այդպիսով, Իրանի անունը փայլեց մյուս մարզաձևերի կողքին: Իրանի իսլամական հանրապետության մինչև 21 տարեկան ծովափնյա վոլեյբոլի ազգային հավաքականը թիկունքում է թողել հաջող տարի ՝ հայտնվելով աշխարհի առաջատար ութ երկրների հավաքականների շարքում և  գտնվելով մրցումների չորս լավագույն հավաքականների խմբում , ձեռք բերել նաև առաջնությանը մասնակցելու ուղեգիրը:

Կինոարվեստի ոլորտում, իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառող» ֆիլմը երկրորդ անգամ դարձավ Օսկարի մրցանակակիր: 2017 թվականին Իրանի կինոյի նվաճումներին հաջորդեցին շնորհավորական ու գովասանքի հազարավոր խոսքեր  և՛ իրական և՛ վիրտուալ միջավայրում: Այդ հաջողության մասին ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրեց.««Վաճառող» ֆիլմի ռեժիսորն ու դերասանները մեծ պարծանք բերեցեին ՝ Օսկար մրցանակը շահելով և կանգնելով մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու օրենքի դեմ : Իրանցիները ներկայացնում են բազմահազարամյա քաղաքակրթություն ու մշակույթ»: Իր գրություններով Ֆարհադիի նվաճումը շնորհավորել էր նաև Լոնդոնի քաղաքապետ ՝ Սադեղ Խանը: Օսկարի մրցանակաբաշխության միջոցառման մեկնարկից ժամեր առաջ, նա խորհրդանշական ու հակաթրամփային քայլի դիմելով, ի հովանավորություն  Ֆարհադիին ՝ Լոնդոնի պատմական հրապարակներում ֆիլմն անվճար էկրան բարձրացրեց:

2017 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը, Ֆարհադիի հաջողության կողքին, հիշվել է նաև իրանցի հանգուցյալ կինոռեժիսոր ՝ Աբբաս Քիա Ռոստամին : Աշխարհի կինոորվեստի անցյալ տարվա հուշերի բաժնում, ցուցադրվել է «Ո՞ւր է ընկերոջ տունը» և «Կեռասի համը» ֆիլմերի ռեժիսորի լուսանկարը:

Իրանի ժամանակակից կինոն իր պատմության էջերում ունի օտարալեզու ֆիլմերի անվանակարգում մրցանակի երկու թեկնածության և երկու մրցանակներ շահելու պատիվ: Այդ հարուստ էջերի շնորիվ, Իրանի կինոն կարողացավ իրանական ֆիլմարվեստի ոլորտում մեծ քայլերով առաջ գնալ ՝ ներկայացնելով«Մոհամմեդ Աստծո մարգարե» ֆիլմը:

Իրանական 1395 թվականն արդյունաշատ է եղել նաև գիտական դաշտում:

ԻԻՀ-ը հանդիսանում է տարածաշրջանի միակ երկիրրը, որն ունի տեղայնական տարբեր արբանյակներ արտադրելու ունակություն , որը գնալով զարգացում է արձանագրում: Իրանը դասվում է աշխարհի տիեզերական նորահայտ հինգ երկրների շարքում: «Օմիդ» արբանյակը տիեզերք ուղարկելով Իրանը միացավ արբանյակային գիտության ու տեխնոլոգիայի տեր սակավաթիվ երկրների շարքին: Scopus տվյալների բազայի վկայությամբ, ԻԻՀ-ը զբաղեցնում է աշխարհում գիտություն արտադրող առաջատար երկրների 16-րդ հորիզոնականը: Միջուկային գիտության բնագավառում ևս, Իրանը ներգրավվել  է ITER  ջերմամիջուկային ռեակտորի ստեղծման միջազգային նախագծում: (International Thermonuclear Experimental Reactor)-ը փորձարարական ջերմամիջուկային կայանքի ստեղծման միջազգային նախագիծ է, որում ներգրավված են  Եվրամիության երկրները, ԱՄՆ-­ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան:

 

ՄԱԿ-ի  Առևտրի և զարգացման համաժողովի « United Nations Conference on Trade and Development (UNCTAD)» -ի ներկայացրած տվյալներով, գիտության, տենոլոգիայի և նորարարության ոլորտում ԻԻՀ-ի  վարած քաղաքականությունների շնորհիվ Իրանում նանոտեխնոլոգիայի ոլորտում ինդեքսի զգալի աճ է արձանագրվել:

Ըստ վերոնշյալ ինդեքսի՝ Իրանը ակտիվ ներկայություն է ունեցել Ստանդարտացման միջազգային կազմակերպությանը կից նանոտեխնոլոգիայի կոմիտեում (International Organization for Standardization ISO),որտեղ Իրանը զարգացած երկրների կողքին մասնակցել է համաշխարհային ստանդարտների մշակման գործին։ Նաև Նանոյի ասիական ֆորումում, որպես ազդեցիկ անդամ երկիր, կանգնել է Ճապոնիայի, Հարավային Կորեայի , Չինաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների կողքին:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Իրանի տպագրած գիտական հոդվածների ու աշխատություննեի  թիվը հասնում է 6690 –ի ։ Իրանի տպագրած գիտական հոդվածները կազմում են աշխարհի  մասշտաբով հրատարակված հոդվածների 4.72 տոկոսը։ Չինաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Գերմանիայից և Ճապոնիայից հետո, Իրանը հայտնվել է 7-րդ հորիզոնականում:

Իրանում նանոտեխնոլոգիայի ոլորտում աշխատում են ավելի քան 30 հազար մասնագետներ , որոնց 2800-ը համալսարանի գիտական կազմում են: Իրանական գիտելիքահենք ընկերությունների արտադրանքները Մոսկվայի միջազգային ցուցահանդեսում ներկայացվում էին առանձին տաղավարում: Տարեվերջին մոսկովյան մասնագիտական ցուցահանդեսին ներկայացվել էին իրանական գիտելիքահենք ընկերությունների արտադրանքները:

Իրանական 1395 թվականի վերջերին գիտատեխնիկական զարգացմանն ուղղված քայլերի շրջանակում, Իրանը և Ավստրիան ստորագրեցին համագործակցության մի քանի փաստաթղթեր: Իրանի իսլամական հանրապետության նախագահի գիտական ու տեխնոլոգիական գծով տեղակալ ՝ Սուրենա Սաթթարին և Ավստրիայի կանցլերի տեղակալ և գիտության ու տնտեսության նախարար ՝ Միտհեր Լեհները Վիեննայում ստորագրեցին տեխնոպարկերի զարգացման, տեխնոլոգիաների, մեքենաշինության նախագծման և գիտական այլ բնագավառներում համագործակցության  հինգ փաստաթղթեր :