Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (17)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i58772-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(17)
Հաղորդաշարի հերթական 17-րդ համարում, ներկայացնելու ենք գիտական , տեխնիկական ու բժշկական նորությունները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 08, 2017 14:24 Asia/Tehran

Հաղորդաշարի հերթական 17-րդ համարում, ներկայացնելու ենք գիտական , տեխնիկական ու բժշկական նորությունները:

Իրանի Ամիր Քաբիրի անվան համալսարանի գիտնականներին հաջողվել է պատրաստել դիմավորող և սպասարկող ռոբոտներ , որոնք կարող են կիրառվել ճաշարաններում:

 

 

Պատրաստվել են դիմավորող և սպասարկող ռոբոտներ

 

Ռոբոտն ունի լսողություն , մարդկանց հետ կապեր հաստատելու մի քանի  կենդանի լեզուներով խոսելու կարողություն: Համաշխարհային մասշտաբով ռոբոտիկ գլխավոր խնդրիներից մեկն է գործակցությունը և կապի հաստատումը : Իրանցի գիտնականներին հաջողվել է դա իրականացնել: Այսօր ռոբոտներն ունակ են գտնել իրենց ուղղությունն ՝ առանց նախապես ծրագրավորման:

Ռոբոտներն ուշիմ են: Սմարթ ռոբոտները հաջողությամբ կապ են հաստատում մարդկանց հետ ՝ իրենց դեմքով մարդկային հույզեր արտահայտել և վերջապես ՝  գեղեցիկ համակեցության ցանկություն առաջացնելով: Ռոբոտների արտասահմանյան մոդելները շարժվում են որոշակի և նախապես ճշտորոշված ուղղություններով , մարդու հետ կապ չեն հաստատում, մինչդեռ իրանական ռոբոտները շնորհիվ սմարթ ալգորիթմերի ընտրում են ամենաօպտիմալ ուղղությունը:

Սմարթ ռոբոտ

 

Ռոբատիկ համալիրում ներկայացվող դիմավորող և սպասարկող ռոբոտների մասին Ամիր Քաբիրի անվան համալսարանի ռոբոտիկ ճյուղի շրջանավարտ՝ Էսմայիլ Մեհրաբին ասել է.«Արդեն մեկ տարի է մեկնարկել ենք ռոբոտիկ ոլորտում ազգային ու տեխնոլոգիական այս նախագիծը: Մոտ ապագայում տեղի է ունենալու աշխարհի սմարթ  լավագույն համալիրներից մեկի ՝ Իրանի Ռոբատիկ համալիրի շնորհանդեսը , որտեղ ցուցադրվելու են դիմավորող և սպասարկող մի քանի ռոբոտներ և հաղորդակցվելու են այցելուների հետ»:

Անդրադառնանք հաջորդ ձեռբերմանը: Թեհրանի համալսարանի ուսանողները նախագծել ու պատրաստել են  թարգմանաբար մարգարիտ ՝ «Մորվարիդ»  ինքնակառավարվող ռոբոտ-նավակը: Նավակն անվանակոչել են «Մորվարիդ» ՝ նույնանուն մեծ օպերացիայի մարտիկների ու զոհերի հիշատակը մեծարելու նպատակով: «Մորվարիդ» օպերացիան համարվում է Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում ԻԻՀ-ի բանակի ռազմաօդային ուժերի խոշոր գործողություններից մեկը: Գործողության մեկնարկը տրվել է 1980 թ.-ի ՝ իրանական 1359 թ.-ի ազար ամսի 7-ին : Օպերացիայի արդյունքում, իրանցի մարտիկներն ամբողջությամբ ծնկի բերեցին Իրաքի բանակի ռազմածովային ուժերին:

 

 

«Մորվարիդ» ինքնակառավարվող ռոբոտ-նավակը

 

«Ինքնակառավարվող ռոբոտ նավակ»-ի  պատրաստման նախագիծն իրականացվել է նավահանգիստների ջրավազանների խորության մոնիտորինգի , պաշտպանության ու վերահսկման նպատակով: Նախագիծն իրականացնել է նավահանգստային ու նավագնացության կազմակերպության պատվերով : Նախագիծն արդյունքն է երկու բակալավրի, հինգ մագիստրատուրայի և երեք դոկտորականի պաշտպանական աշխատությունների:  Նախագիծն իրականացրել են Թեհրանի համալսարանում 2014-2016 թթ.-ի ընթացքում 12 հոգանոց աշխատանքային թիմի անդամները:

Վերջերս Թեհրանում շահագործման է հանձնվել Միջինարևելյան արյան խմբերի գենոտիպային համապարփակ միակ լաբորատորիան: Հիշյալ կենտրոնը միակն է Միջին Արևելքում, որը համապատասխանում է մոլեկուլային լաբորատորիային անհրաժեշտ ստանդարտներին և մրցունակ է ՝ հայտնվելով եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի լաբորատորիաների մակարդակում:

 

 

 

Միջին Արևելքի արյան խմբերի գենոտիպային համապարփակ լաբորատորիան

 

Այսօր արյան փոխներարկման  գիտական կազմակերպություններն ու միջազգային մասշտաբով կառույցներն աշխատում են արյան անտիգենային մոլեկուլային դետերմինանտների որոշման եղանակով: Այս լաբորատորիայում շճաբանական եղանակներից բացի, մոլեկուլային այդ մեթոդներ են կիրառվում ՝ արյան խմբերը ճշտորոշելու համար : Լաբորատորիան համապատասխան արյունն ապահովելու հարցում բուժիչ կարևոր դերակատարության կողքին, օժտված է նաև հետազոտական արդիական կենտրոնով ՝ արյան փոխներարկման , օնկոլոգիայի (արյունաբանության) և հարակից ճյուղի ուսանողների  համար: Հետազոտական կենտրոնի հարմարություններից կարող են օգտվել արյան փոխներարկման կենտրոնները, հիվանդանոցները, բուժկենտրոնները: Հիշյալ կառույցներն արյան խմբերի նմուշները կենտրոն ուղարկելով, կարող են պարզել արյան խումբը և ռեզուս ՝ RH գործոնը:

Իրանցի գիտնականն արժանացել է ֆիզիկայի մրցանակին: Տեսական ու կիրառական ֆիզիկայի միությունը (IUPAP- International Union of Pure and Applied Physics) , որը հիմնադրվել է 1922 թ.-ին ՝ Բրյուսելում , տարեկան մրցանակներ է շնորհում կիրառական ու հիմնարար ֆիզիկայի երիտասարդ գիտնականներին: Միության լազերային և  հիմնարար կամ ֆոտոնիկ  բաժնի 2017 թվականի մրցանակին է արժանացել իրանցի գիտնական ՝ Դկտ. Մոհսեն Ռահմանին:

 

 

 

 

 

Դկտ. Մոհսեն Ռահմանի ՝ ֆիզիկայի մրցանակակիր

 

Ռահմանին մրցանակին է արժանացել նանո,  մասնավորապես նանոֆոտենիկի մասշտաբներով ՝ մետաղային , դիէլեկտրիկ և կիսահաղորդիչ մարմինների , նյութի հետ լույսի փոխազդեցության ոլորտում իրականացրած հաջող աշխատության համար: Երիտասարդ գիտնականը վերջերս Ավստրիալիայի հետազոտական խորհրդի մրցանակը շահելով, տեղափոխվել է Ավստրալիայի մայրաքաղաք ՝ Կանբերայի ազգային համալսարանը: Ավելի վաղ, նա իր դոկտորականը պաշտպանել էր Սինգապուրի համալսարանում և աշխատել է Լոնդոնի «Իմպերիալ քոլեջ»-ում   Imperial College :

 

Դժվարբուժելի հիվանդների համար անհրաժեշտ է պարբերաբար դեղեր ընդունել , կամ ներարկումների համար բուժկենտրոններ դիմել: Վերջերս գիտնականները պատրաստել են միկրոչիպ , որը կարող է տեղադրվել հիվանդի մարմնում : Միկրոչիպը պարունակում է հիվանդին անհրաժեշտ դեղերը, որոնք ըստ պահանջիյուրացվում են օրգանիզմի կողմից և հիվանդն այլևս դեղեր ընդունելու և ներարկումների կարիք չի ունենալու:

 

 

Միկրոչիպը փոխարինում է դեղորայքին

 

Կոլումբիայի «Բրիթիշ» համալսարանի գիտնականների խոսքերով, միկրոչիպն ունի ընդամենը  վեց միլիմետր անկյունագիծ կամ դիամետր : Նա ծածկված է սիլիկոնային սպունգով և մագնիսական   կարբոնիլային երկաթե մասնիկներով  : Չիպը տեղադրվում է կլորաձև պոլիմերային ծածկույթով ծալքաթիթեղում , ուստի հիվանդի մարմնում այն տեղադրելը ոչ մի բարդություն չի առաջացնում: Միկրո սարքն ակտիվացնելու համար , բավական է այն մոտեցնել մագնիսի: Այդպիսով, սիլիկոնային սպունգը ձևափոխվում է և տեղադրված դեղամիջոցն արտահոսելով պոլիմերային ծածկույթից, տարածվում է օրգանիզմում: Միկրո սարքը նախորդ օրինակներից տարբերվում  է մի առավելությամբ : Այն էներգիայի ապահովման համար էլեկտրական ռեսուրսի կարիք չունի: Քանզի սարքն ակտիվանում է միմիայն մագնիսկան դաշտում: Դաշտ, որը թույլ լինելու դեպքում, ճշտորոշում է օրգանիզմին անհրաժեշր դեղի դոզայի չափը: Գիտնականների խոսքերով, նոր գյուտի առևտրականացման համար պահանջվելու է 5-ից տասը տարի : Սարքը կարող է մեծապես օգնել քաղցկեղային հիվանդներին:

Եթե մշտապես անհանգստանում ենք հարվածի, ընկնելու և այլ դեպքերի պատճառով բջջային հեռախոսի ապակին կոտրվելու համար, ասենք, որ նոր գյուտը կարող է օգնել ձեզ:

 

Գերամուր ու դիմացկուն ապակի

 

«Ինդի Գուգու» ընկերությունը փորձում է հեղուկ ապակի արտադրել բջջային հեռախոսների համար, որոնք գերամուր են ու դիմացկուն ՝ ցանկացած հարվածի դեմ: ProtectPax-ն արտադրվել է նանո տեխնոլոգիայի օգնությամբ և ակնկալվում է, որ բջջային հեռախոսներ արտադրող ընկերություններից բացի, դա կիրառելի է նաև ավիա-տիեզերական կամ ավիացիոն արդյունաբերության ոլորտի ընկերությունների համար: Հիշյալ ապակու պատրաստման համար օգտագործվել են տիտանի երկօքսիդի տեսակի  նանո տարրեր, որոնք գելատինե տեսք ընդունելով, դառնում են դիմակայուն:

Արտադրող ընկերությունը հայտարարել է, որ ապակին ամուր է հակինթի նման և կարող է գործել լուսային ֆիլտրերի նման: Ուստի այդ նանո սարքի օգնությամբ, հեռախոսն առավել գրավիչ տեսք է ստանում: Ապակին գերբարակ շերտ  է ստեղծում, իսկ չորանալուց հետո, հնարավոր է այն միացնել հեռախոսին: Տասը րոպե անց, այն արդեն կիրառելի է: ProtectPax –ը հաջողությամբ է անցկացրել մի քանի սմարթ հեռախոսների, սովորական ժամացույցների, ակնոցների, հեռուստացույցների, գլոբալ տեղորոշման համակարգ ՝  GPS –ի , համակարգիչների, էլեկտրոնային գրքերի ընթերցանության սարքերի, թվային խցիկների դեպքում օգտագործման փորձարկումները: Մոտ ապագայում այն շուկա է դուրս գալու  ՝ 40 դոլար գնով: