Իրանում ապրիլի 9-ը միջուկային տեխնոլոգիաների ազգային օրն է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i58786-Իրանում_ապրիլի_9_ը_միջուկային_տեխնոլոգիաների_ազգային_օրն_է
Իրանի իսլամական հանրապետության օրացույցում Ֆարվարդինի 20-ը (Ապրիլի 9-ը), հռչակված է միջուկային տեխնոլոգիաների ազգային օր:Այս օրը անկյունադարձային նշանակություն ունի գիտական հաջողությունների առումով:Իրանի իսլամական հանրապետությունը այս պատմական օրը տոնեց միջուկային խաղաղանպատակ գիտության ոլորտում արձանագրած իր մեծ հաջողությունը և աշխարհին հայտարարեց, որ առաջադիմության ձգտող ժողովուրդը, կարող է հասնել իր նպատակին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 08, 2017 16:31 Asia/Tehran

Իրանի իսլամական հանրապետության օրացույցում Ֆարվարդինի 20-ը (Ապրիլի 9-ը), հռչակված է միջուկային տեխնոլոգիաների ազգային օր:Այս օրը անկյունադարձային նշանակություն ունի գիտական հաջողությունների առումով:Իրանի իսլամական հանրապետությունը այս պատմական օրը տոնեց միջուկային խաղաղանպատակ գիտության ոլորտում արձանագրած իր մեծ հաջողությունը և աշխարհին հայտարարեց, որ առաջադիմության ձգտող ժողովուրդը, կարող է հասնել իր նպատակին:

 

2007 թ.- ապրիլի 9-ին, (1386 թ. ֆարվարդինի 20-ին ) Նաթանզի ատոմական օբյեկտում տեղադրվեց ցենտրիֆուգների երկրորդ խմբաքանակը: Այս նոր ձեռքբերումով Իրանը մուտք գործեց ուրանի հարստացման արդյունաբերական ասպարեզ: Այսօր աշխարհի շատ երկրներ կարիք ունեն այդ արդյունաբերությանը, սակայն այդ տեխնոլոգիան միայն կենտրոնացված է մի քանի արդյունաբերական երկրներում: 

2009 թ.-ին իրանցի գիտնականներին  հաջողվեց էլեկտրակայանների համար միջուկային վառելանյութ արտադրել: 2010 թ.-ին Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ կարողացել է 20 տոկոսով հարստացնել ուրանը: 2012 թ.-ին Իրանը հայտարարեց որ կարողացել է ուրանի հարստացման և ռադիոդեղորայքի արտադրման ոլորտներում 6 նոր ձեռքբերումներ արձանագրել: Ռադիոդեղորայքի արտադրման ոլորտում ևս Իրանը կարողացել է մեծ առաջադիմություններ արձանագրել: 

Անկասկած այդ գիտական նվաճումները հեշտությամբ ձեռք չեն բերվել: 

Այն բանից հետո, երբ ԻԻՀ կարողացավ ուրանի հարստացման ոլորտում մեծ ձեռքբերումներ արձանագրել տարբեր անհիմն մեղադրանքների թիրախում հայտնվեց: Ի դեպ, NPT պայմանագրի համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության շրջանակում օրինական է  համարվում ցանկացած երկրի միջուկային գործունեությունը:

ԻԻՀ, որպես ՄԱԳԱՏԷ-ի և  NPT պայմանագրի անդամ երկիր իրավունք ունի շարունակել իր միջուկային գործունեությունը: Սակայն աշխարհի գերտերությունները հակառակվեցին Իրանի միջուկային օրինական գործունեության շարունակմանը: Մինչդեռ  NPT պայմանագրի անդամ երկրները հանձնառու են այդ տեխնոլոգիայից զուրկ մյուս երկրներին օգնել հասանելիություն ունենալ միջուկային տեխնոլոգիային: Սակայն, 10 տարի շարունակ աշխարհի գերտերությունները շրջափակումներ սահմանեցին Իրանի դեմ:  

Միջուկային տեխնոլոգիայի ոլորտում Իրանի առաջընթացը կանխելու նպատակով ԱՄՆ-ը փորձել է մյուս երկրներին ևս համոզել շրջափակումներ կիրառել  և  տարբեր բանաձևեր ընդունել այս երկրի դեմ:

ԱՄՆ-ի գործադրած ճնշումների ներքո 2006 թ.-ին ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ ատյանը Իրանի միջուկային գործունեության դոսիեն ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որի արդյունքում այդ թվականից հետո 6 բանաձև ընդունվեց Իրանի դեմ:

ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ ընդունված  բանաձևերում նշված էր, որ այդ երկրի միջուկային գործունեությունը սպառնում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը: 
ԱՄՆ-ը և մի քանի եվրոպական երկրներ Իրանի դեմ հակաքարոզչություն տանելով փորձեցին Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեությունն սպառնալիիք  ներկայացնել: Արևմտյան սցենարի համաձայն, նրանց նպատակն էր կասեցնել Իրանի միջուկային օբյեկտների գործունեությունը: Սակայն ի վերջո Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ գործը հանգեց Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագրի համաձայնության: Այսպես Իրանն հասավ  իր միջուկային գործունեության իրավունքին:  

Իրանի միջուկային բանակցող պատվիրակությունը երկու տարի բանակցություններից հետո  կարողացավ համաձայնության հասնել 5+1 խմբի հետ: 

ՀԳՀԾ-ի համաձայն հնարավոր եղավ շարունակել Իրանի միջուկային գործունեության ծրագիրը, չեղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումները և ԱԽ-ի օրակարգից հանել Իրանի միջուկային գործունեության դոսիեն: ՄԱԿ-ի ԱԽ-ը ևս մի նոր բանաձև ընդունելով  ճանաչեց Իրանի միջուկային և ուրանի հարստացման իրավունքը: Այսօր Իրանը կարող է զարգացնել իր միջուկային ծրագիրը:

Այսօր Իրանը հարստացված ուրանի և ծանր ջրի արտադրման ոլորտներում  մուտք է գործել միջազգային շուկաներ: Իրանն այսօր արտադրում է   աշխարհի ամենաորակյալ ծանր ջուրը: Ներկայումս Ռուսաստանը, ԱՄՆ-ը և եվրոպական խոշոր ընկերությունները պատրաստ են գնել Իրանի արտադրած ծանր ջուրը: ՀԳՀԾ-ի համաձայն Իրանը հանձնառություն է ընդունել իր արտադրած 130 տոննա ավելցուկ ծանր ջուրը վաճառքի հանել միջազգային շուկայում: 

Անցած տարի Լոնդոնում կայացած Համաշխարհային միջուկային միության նիստում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին առաջարկեց համագործակցություն ծավալել Իրանի երկու համալսարանների և Համաշխարհային միջուկային միության վիրտուալ համալսարանների միջև: Այս առաջարկն ընդունվեց Համաշխարհային միջուկային միության կողմից: Սա նշանակում է, որ Իրանը մեծ առաջընթաց է արձանագրել միջուկային գիտության կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու ոլորտում: 

 Իրանի մասնակցությունը Միջազգային ջերմամիջուկային փորձարարական  ռեակտորի (International Thermonuclear Experimental Reactor -ITER) նախագծին և Համաշխարհային միջուկային միության հետ  Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության համագործակցությունը վկայում են  երկրի միջուկային գիտության բարձր մակարդակի մասին: 

 Միջազգային ջերմամիջուկային փորձարարական  ռեակտորը(ՄՋՓՌ կամ ԻԹԵՐ միջազգային նախագիծ է, որին մասնակցում են Եվրոպայի 27 երկրներ և ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան ու  Ճապոնիան: Առաջիկա 30-40 տարիների ընթացքում Առևտրայնացման փուլ կհասնի այս նախագիծը և Իրանն սկսել է ներդրում անել նախագծի վրա:

Իրանը նաև մեծ փորձառություն է ձեռք բերել ռադիոդեղորայքի արտադրման գործում և այդ ոլորտում համագործակցում է այլ երկրների հետ:

Միջուկային բժշկության տեխնոլոգիաների զարգացման և լազերային տեխնոլոգիաների ոլորտներում ևս Իրանը մեծ նվաճումներ է արձանագրել: 

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հետազոտության և զարգացման այդ թվում միջուկային նոր էներգակայանների կառուցման, օդային և ցամաքային ուսումնասիրությունների և ուրանի հանքավայրերի հայտնաբերման ոլորտներում մեծ աշխատանքներ է իրականացրել:

Իրանը կարողացել է առողջապահության ոլորտում ցենտրիֆուգներ արտադրել, որը օգտագործվում է նոր դեղերի և  պատվաստանյութերի արտադրման համար: Իրանը մտադիր է կառուցել Միջին Արևելքի ամենամեծ միջուկային տեխնոլագիայով հիվանդանոցը:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.-«Իրանը կայուն ռադիոիզոտոպների արտադրման ոլորտում համագործակցում է Ռուսաստանի հետ»:

Իրանի միջուկային տեխնոլոգիաների ազգային  օրը խորհրդանշում է միջուկային արդյունաբերության ոլորտում իրանցի մասնագետների գործադրած ջանքերը ու սեփական ուժերին հավատալու փաստը: Իրանի ժողովուրդը վճռականորեն ապացուցեց, որ կարող է կտրել դեպի գիտության և տեխնոկոգիաների բարձր գագաթները տանող ճանապարհները: